Պետք է հիշել, որ դարձվածքներում և, առհասարակ, հարադրական բառերում նրանց բաղադրիչները չի կարելի փոխարինել հոմանիշներով։ Այսպես՝
«գործի դնել» բայը չի կարելի դարձնել «աշխատանքի դնել»․
«վեր թռչել» (քնից, անսպասելիությունից) բայը չի կարելի դարձնել «վեր ցատկել»․
«կատակ անել» ասելու փոխարեն սխալ է ասել «հումոր անել» (մանավանդ որ հումորը երգիծանքն է առհասարակ, իսկ կատակը՝ նրա մեկ դրսևորումը)․
«հայացքը կախել» չի նշանակում «հայացքն իջեցնել»․
«մտքում դնել» բայը չի կարելի դարձնել «գլխում դնել», «գլխի գցելը»՝ «մտքի գցել» և այլն։
Հարադրական բառերը, թեպետ ունեն անջատ գրվող բաղադրիչներ, բայց դրանք չեն փոփոխվում և անընդմիջարկելի են (դրանց միջև այլ բառ չի կարող ավելացվել), ինչպես նաև չի կարող փոխվել դրանց շարադասությունը, քանի որ հենց կոնկրետ այդ միավորները միասին և հենց կոնկրետ տվյալ շարադասությամբ մի այլ, մեկ առանձին բառային իմաստ են արտահայտում։
Просмотр содержимого документа
«---Մեր մայրենին---»