Ի՞նչ է մեթոդը
Մեթոդը հունարեն բառ է, որ բառացի նշանակում է ինչ-որ տեղ տանող ուղի, ճանապարհ: Գիտական գրականության մեջ մեթոդն ունի բազմաթիվ սահմանումներ: Ներկայացնենք դրանցից մի քանիսը. և է, որը կիրառվում է պարբերաբար և մեծ ազդեցություն թողնում մանկավարժական աշխատանքի ամբողջական ուղղվածության վրա:
և աշակերտի հետևողական, փոխկապակցված գործողությունների համակարգն է, որն ապահովում է կրթության բովանդակության յուրացումը:
Սահմանումների բազմազանության և առատության մեջ, այնուամենայնիվ, նկատելի են որոշակի ընդհանրություններ: Այսպես օրինակ, համարյա բոլոր սահմանումներում մեթոդը բնութագրվում է որպես նպատակին հասնելու միջոց, գործիք կամ ուսուցչի և աշակերտի համատեղ գործունեություն և այլն: Եթե փորձենք ընդհանրացնել և մեկ անգամ ևս բնութագրել մեթոդը, ապա կարող ենք ասել, որ այն ուսուցչի և աշակերտի համագործակցությունն է ուսումնական միջավայրում, նրանց համատեղ գործունեությունն է՝ միտված ուսումնական նպատակների իրականացմանը:
Ուսումնական գործընթացի հաջող իրականացման համար ուսուցչին անհրաժեշտ է տարբեր մեթոդների իմացություն: Սակայն սոսկ իմացությունը բավական չէ արդյունավետ ուսուցում իրականացնելու համար: Այստեղ չափազանց կարևոր է ուսուցման նպատակներից ու կանխատեսված արդյունքներից բխող մեթոդների ճիշտ ընտրության և կիրառության կարողություն:
Մեթոդների ճիշտ ընտրության և կիրառության կարողությունն իր հերթին պայմանավորված է մի շարք գործոններով.
Սովորողը պետք է հստակ իմանա՝ ինչ է անում և ինչու
Սովորողը պետք է մշտապես տեղյակ լինի՝ ինչ է իրենից ակնկալվում
Սովորողը պետք է վստահ լինի, որ ուսուցիչը աջակցելու և օգնելու է
Ուսուցիչը պետք է կարողանա համադրել բազմազան մեթոդները նույնքան բազմազան արդյունքների հետ:
Այսպիսով, ուսուցչի մասնագիտական կարողությունների կարևոր մասն են կազմում բազմազան մեթոդների իմացությունը, դրանք կիրառելու, համադրելու հմտությունը: Ուսուցչի մեթոդական ձեռնահասությունը /կոմպետենցիա/ ուսուցման գործընթացի արդյունավետությունը ապահովող կարևոր ուղիներից մեկն է:
Խնդիրներ
Մեթոդների ընտրությունը և կիրառությունը ինքնանպատակ լինել չի կարող: Այն կապված է բազմաթիվ խնդիրների և նպատակների հետ, որոնք իրական լուծում կարող են ստանալ միայն հատուկ պլանավորված և կազմակերպված ուսումնական գործընթացի միջոցով: Ուսուցման գործընթացի կազմակորպումը պետք է իր մեջ ներառի ուսուցման բազմազան մեթոդներ: Դրանց մի մասը հաջողությամբ կիրառվել են դարեր շարունակ, սակայն հասարակության զարգացումները պահանջում են ուսուցման գործընթացում նոր մեթոդների կիրառման անհրաժեշտություն:
Պայմանականորեն ուսուցման մեթոդներն այսօր երկու խումբ են կազմում՝ ավանդական և նոր կամ ժամանակակից մեթոդներ:
Ավանդական են համարվում բացատրական, զննական այն մեթոդները, որոնց հիմքում ընկած է պատրաստի տեղեկատվություն /գիտելիքի/ պարզ փոխանցումը սովորողին և վերջինիս կողմից դրա պարզ վերարտադրումը:
Պասիվ մեթոդ
Ժամանակակից մեթոդների հիմքում ընկած է սովորողի ինքնուրույն ուսումնական գործունեությունը, գիտելիքի ձեռքբերման գործընթացում նրա անմիջական, ակտիվ մասնակցությունը:
Ակտիվ մեթոդ
Ինտերակտիվ մեթոդ
Ուսուցման ընթացքում ակտիվ միջավայր ապահովող մեթոդներն ընդունված է անվանել ինտերակտիվ կամ փոխներգործության մեթոդներ: Դրանց առանձնահատկություններն են.
աշակերտը նյութը սովորում է ինչ-որ բան կատարելով, մասնակցելով որոշակի գործընթացի
աշակերտը ապավինում է ոչ այնքան իր հիշողությանը, որքան ինքնուրույն, ստեղծագործական, քննադատական մտածողությանը
աշակերտի համար հնարավորություն է ստեղծվում ինչպես անհատական, այնպես էլ խմբային աշխատանքի համար
աշակերտը ձեռք է բերում համագործակցային կարողություններ, սոցիալական փոխազդեցության, հաղորդակցական կարողություններ
նյութի յուրացման ընթացքում աշակերտը հնարավորություն է ստանում ի մի բերել, ամփոփել, ակտիվացնել և կիրառել սովորածը
ստեղծվում է ինքնակրթության միջավայր:
Օրինակ.
Մեթոդներ, որոնք հարմար են կիրառել դասի խթանման փուլում.
Գուշակություն
Մեջբերումներ
Մտագրոհ
Խմբավորում
Նախնական կազմակերպիչ
Խոսքային մեթոդ-պատմել, բանավեճ
Ուղղորդված ընթերցանություն
Կանխատեսումներ զույգերով
Զարմանք, անսպասելիություն
Զննական մեթոդ
Գիտեմ, ուզում եմ իմանալ, սովորեցի /Գուս/
Գործնական մեթոդ
Պրիզմա
Մտածիր /զույգ կազմիր/ մտքեր փոխանակիր
Հինգրոպեանոց ազատ շարադրանք
Խառնված հերթականություն
Խորանարդում
Բանալի բառեր
Ձնակույտ կամ պոպկորն
Մեթոդներ, որոնք հարմար են կիրառել դասի իմաստի ընկալման փուլում
Գիտելիքի կազմակերպիչներ
Կենտրոններով աշխատանք
Հարցադրումներ
Զննական մեթոդ
Խոսքային մեթոդ-պատմել, զրույց, դասախոսություն, բանավեճ
Գիտեմ, ուզում եմ իմանալ, սովորեցի /Գուս/
T-աձև աղյուսակ
Գաղափարների քարտեզ
Գործնական մեթոդ
Վեննի դիագրամ
Փոխգործուն նշանների համակարգ
Փոխադարձ ուսուցում
Համագործակցային ուսումնառության խմբեր
Հետազոտության ուղենիշեր
Խորանարդում
Խճանկար
Զբոսանք պատկերասրահում
Կրկնակի գրառումներով օրագիր
Հեղինակի հարցում
Երեք բանալի և մեկ կողպեք
Կարուսել
Մեթոդներ, որոնք հարմար են կիրառել դասի կշռադատման՝ ամփոփման, փուլում
Ընթերցողից պատասխան ակնկալող հարցեր
Կրկնակի գրառումներով օրագրի քննարկում
Ընդհանուր հարցման քննարկում
Գիտեմ, ուզում եմ իմանալ, սովորեցի /Գուս/
Գործնական մեթոդ
Քառաբաժան մեթոդ կամ Ֆրայերի մոդել
Գիտելիքի դոմինո
Երկու բան
Մտքերի հոսք
Վարդ, փուշ, բողբոջ
Տաս տարի անց
Հարցեր
Սկսել, դադարեցնել, պահել
Դասի զեկուցող
Ինձնից առաջ հարցրու երեք հոգու
Մետաիմացության թերթիկ
Ես, դու, մենք
Լուսակիր
Կիսատ նախադասություն
Խոսքային մեթոդ-պատմել, զրույց, բանավեճ
Խաթարված հերթականություն
Խորանարդում
2 աստղիկ- 1 դրոշակ
Շրջայց պատկերասրահում
Ամփոփիչ նամակներ
Հնգյայ
Վեննի դիագրամ
Գրավոր կամ բանավոր շրջանագծի մեթոդ
Ակրոստիքոսի մեթոդ
Կենսագրական բանաստեղծություն
Անկյուններ
Միավորային գնահատման իրականացում Quizizz առցանց գործիքի միջոցով
5