СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մեթոդական միավորում

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մեթոդական միավորում»



Առարկայական մեթոդմիավորում



  1. Քննարկում է հանրակրթական առարկայական չափորոշիչներին համապատասխան ուսումնական ծրագրերի, ուսումնական պլանների նախագծերը, նոր փորձարկվող դասագրքերը, ձեռնարկները, մեթոդական ձեռնարկները, և դրանց քննարկումների վերաբերյալ ուսուցիչներին տալիս երաշխավորություններ

  2. Ուսումնասիրում, ընդհանրացնում է մանկավարժական առաջավոր փորձը և ներդնում պրակտիկ աշխատանքում

  3. Նպաստում է ուսուցիչների որակավորման բարձրացմանը

  4. Կազմակերպում է մասնագիտական և մանկավարժական-մեթոդական խորհրդակցություններ, խորհրդատվություններ

  5. Ուսուցիչներին հաղորդակից է դարձնում մանկավարժության նորագույն նվաճումներին, կազմակերպում է սեմինարներ, մանկավարժական- մեթոդական ընթերցումներ

  6. Սահմանված կարգով կազմակերպում է փորձարկվող դասագրքերի փորձաքննություն և ներկայացնում կարծիք

  7. Կատարում է ուսումնական պլանով սահմանված դասաժամերի նախնական բաշխում և առաջարկություն է ներկայացնում դպրոցի տնօրենին

  8. Կազմակերպում է դպրոցական օլիմպիադաներ, առարկայական մրցույթներ, այլ միջոցառումներ

  9. Առարկայական դրվածքների, նախընտրած մեթոդի կիրառմամբ դասերի անցկացման, արդյունքների վերլուծության պատասխանատուն է

  10. Հոսքային դասարաններում հոսքային առարկաներից փոխադրական քննությունների անցկացման համար թեստերի /գրավոր աշխատանքի համապատասխան նյութեր կազմելու, տրամադրելու/ կազմման պատասխանատուն է (թեստերի կազմման ժամանակ պարտադիր հետևում է չափորոշիչների հստակ կազմմանը և թեստերին կից դրանց ներկայացմանը)

  11. Գրավորների տեսակի, քանակի ըստ սահմանված կարգի բանավոր գնահատականների քանակի պահպանման պատասխանատուն է

  12. Պարտավոր է համեմատել գրավոր աշխատանքներում առկա գնահատականները մատյանում նշանակվածի հետ (անհամապատասխանություն հայտնաբերելու պարագայում կազմում է արձանագրություն, վերջինս քննարկում մեթոդմիավորման նիստի ժամանակ )

  13. Կիսամյակի ընթացքում վերստուգել թեմատիկ, աշխատանքային տետրերը, բառատետրերը, գրականության տետրերը (յուրաքանչյուր դասարանում կիսամյակի ընթացքում առնվազն մեկ անգամ)

  14. Պարտավոր է ունենալ մասնախմբի բոլոր անդամների համար փաթեթներ

  15. Դասալսումներ, վերլուծություններ

  16. Ներկայացնել հաշվետվություն /կիսամյակային, տարեկան/ կատարած աշխատանքների վերաբերյալ

  17. Գրավոր առաջարկություն է ներկայացնում ուսումնական հաստատության տնօրենին լավագույն ուսուցիչներին պատվոգրերի արժանացնելու, խրախուսելու նպատակով: