СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մեթոդական ցուցումներ՝ մեթոդներ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մեթոդական ցուցումներ՝ մեթոդներ»

Մեթոդական ցուցումներ

թեմատիկ օրացուցային պլանի կազմման համար

Մեթոդը գործունեության եղանակաների և հնարների յուրատեսակ համակարգ է, որն ապահովում է գործունեության խնդիրների իրականացումը: Ժամանակակից մանկավարժության մեջ մեթոդների դասակարգման տարբեր սկզբունքներ կան: Ուսուցման մեթոդները պայմանականորեն կարելի է ներկայացնել երկու խումբով` ավանդական և նոր կամ ժամանակակից: Մեթոդները բաղկացած են հնարներից և վարժություններից:

Խոսքային մեթոդներ

  1. «Պատմել» - այս մեթոդը կիրառվում է ուսուցման բոլոր փուլերում: Պատմելը սկսվում է ներածությունով և ավարտվում ամփոփումով: Շարադրվում կամ պատմվում է ուսումնական նյութի բովանդակությունը` խստագույնս պահպանելով սիստեմատիկության և հաջորդականության սկզբունքը: Պատմելու ընթացքում վարպետորեն առանձնացվում է նյութի գլխավոր տարրերը: Գիտելիքները հիմնավորվում է օրինակներով, գիտական փաստերով, համապատասխան իլյուստրացիաներով և դեմոնստրացիաներով: Այս մեթոդի կիրառման ժամանակ գործադրվում է մի շարք հնարներ, օրինակ` «համեմատության», «համադրության», «սովորողների ուշադրության ակտիվացման» և այլն: Այս մեթոդը հիմնականում կիրառվում է դպրոցական ուսուցման ընթացքում:

  2. «Դասախոսություն» - մեթոդը կիրառվում է ծավալուն, բարդ ուսումնական նյութերը քննելիս, հատկապես, եթե այն ընդգրկում է պրոբլեմներ (օրինակ` պրոբլեմային դասախոսություն) և ունի շատ ցայտուն տրամաբանական կառուցվածք ու պահանջում է կատարել ընդհանրացումներ, ենթադրում է ապացուցումներ, հիմնավորումներ և այլն: Այս մեթոդը ենթադրում է դասախոսության պլանի հստակորեն կազմում, հարցերի տրամաբանական կապերի պահպանում, դիտազննական պարագաների, ուսուցման տեխնիկական միջոցների ճիշտ ընտրություն և այլն:

  3. «Զրույց» - մեթոդի էությունն այն է, որ ուսանողները պատասխանում են նախօրոք կազմված հարցերին: Այս մեթոդը կիրառվում է նոր նյութի հաղորդման, ամրապնդման, ստուգման ժամանակ: Նոր դասանյութի ավելի արդյունավետ անցկացման համար ուսանողներին նախապես հանձնարարվում է ուսումնասիրել նյութը, որը վերլուծվելու է, բացատրվելու: Զրույցի մեթոդի հիմնական գործառնությունը մոտիվացիան է:

  4. «Բանավեճ» – այս մեթոդը կիրառվում է ուսանողների իմացական հետաքրքրությունները ակտիվացնելու, կարծիքները, համոզմունքները, տեսակետները հայտնելու, հարցապնդումներ անելու, ճշմարտությունն ի հայտ բերելու համար: Բանավեճի միջոցով արժևորվում, գնահատվում են սովորողների գիտելիքները, կարողություններն ու հմտությունների չափը, ծավալը, զարգացման աստիճանը: Առանց կայուն և խորը գիտելիքների դժվար է ակտիվորեն մասնակցել բանավեճին, համոզել ընդդիմախոսներին: Բանավեճը սովորողներից պահանջում է ճիշտ ձևակերպել իրենց մտքերը, համբերատար լսել ընկերների պատասխանները, կարծիքները, հարցապնդումները, հակադրվելու դեպքում բացառել վիրավորանքը: Բանավեճը կարող է լինել ազատ, երբ այն զարգանում է ազատ, և ղեկավարվող, երբ այն զարգանում է որոշակի ուղղությամբ:

Զննական մեթոդներ

Զննական են համարվում այն մեթոդները, որոնց միջոցով սովորողների կողմից ուսումնական նյութի յուրացումը կախում ունի դիտազննական պարագներից և ուսուցման տեխնիկական միջոցներից: Զննականությունը հնարավորություն է ընձեռում օբյեկտներին, առարկաներին ծանոթանալ բնական վիճակում և կամ սիմվոլների միջոցով:

  1. «Իլյուստրացիա» - այս մեթոդը խնդիր է դնում կամ պահանջում է ուսուցման գործընթացում ուսումնական նյութը հաղորդելիս կիրառել դիտազննական պարագաներ` քարտեզներ, պաստառներ, գծագրեր, նկարներ, դիմանկարներ և այլն: Դրանց ցույց տալն ու վերլուծությունը կոչվում է իլյուստրացիա: Ուսուցման արդյունավետությունն ավելի բարձր է լինում այն դեպքում, երբ պատմելը, զրույցը, բացատրությունը, դասախոսությունը զւոգակցվում են իլյուստրացիային, այսինքն` ցուցադրմանը:

  2. «Դեմոնստրացիա» - այս մեթոդի էությունը նույնպես ցուցադրումն է: Օրինակ` ցուցադրվում են գործիքներ, սարքեր, տեխնիկական միջոցներ, զանազան պրեպարատներ, ֆիլմեր և այլն: Դեմոնստրացիայի դեպքում ցուցադրմանն ուղեկցում է շարժումը և ահա ի տարբերություն իլյուստրացիայի, այն կոչվում է դեմոնստրացիա: Սակայն իմաստը մնում է նույնը` ցուցադրումը: «Իլյուստրացիա, դեմոնստրացիա» հասկացությունների բաժանումները պայմանական են: Առանձին զննական միջոցներ կարելի է դասել իլյուստրացիայի խմբում և` հակառակը:

Գործնական մեթոդներ

Գործնական աշխատանքները կազմակերպվում և իրագործվում են լայնածավալ թեմաներ ուսումնասիրելուց հետո: Դրանք կրում են ընդհանրացնող բնույթ: Վարժություններն իրենց բնույթով բաժանվում են բանավոր, գրավոր, գրաֆիկական, ուսումնական-աշխատանքային վարժությունների, գործնական աշխատանքների (օրինակ`«Մանկավարժություն»-ից): Դրանցից յուրաքանչյուրն իրականացնելիս սովորողները կատարում են մտավոր և գործնական աշխատանք, որոնք փոխկապակցվում են` կանխանշած նպատակին հասնելու համար: Սրանք կատարվում են ուսումնական բոլոր առարկաներից, ուսուցման գործընթացի բոլոր փուլերում: Բոլոր տեսակի

վարժությունների բնույթը և մեթոդիկան կախում ունի տվյալ ուսումնական առարկայի առանձնահատկություններից: Գործնական մեթոդը կարելի է իրագործել հետևյալ հնարների գործադրմամբ.

1. առաջադրանքի պլանավորում,

2. առաջադրանքի կատարում,

  1. կատարման ընթացքի խթանում,

  2. վերահսկողություն,

  3. կատարված գործնական աշխատանքի արդյունքների վերլուծություն, թերությունների, սխալների հայտնաբերում:

Լաբորատոր մեթոդներ

Ավանդաբար այս մեթոդները դասվում են գործնական մեթոդների շարքին և վերաբերում են առանձին դասընթացների, օրինակ` «Ֆիզիկա», «Քիմիա»:

  1. «Լաբորատոր» – այս մեթոդը փոխկապակցված գործողություններով լուծում է կրթական, դաստիարակչական և զարգացման խնդիրներ: Գործողությունները կրում են գործնական բնույթ:

  2. «Փորձեր» - մեթոդը ենթադրում է, որ գործնական աշխատանքները կատարում են սովորողները` կիրառելով հատուկ գիտելիքներ:

Ինդուկտիվ և դեդուկտիվ մեթոդներ

  1. «Ինդուկտիվ» - այս մեթոդի կիրառումը օգնում է բացահայտել ուսումնասիրվող նյութի բովանդակության տրամաբանությունը, ինչպես նաև նրա դինամիկան: Դա կատարվում է մասնավորից դեպի ընդհանուրը տանող ուղիով: Այս մեթոդը շատ օգտակար է կիրառել հատկապես գործնական առաջադրանքներ կատարելու համար մաթեմատիկիայի, ֆիզիկայի ուսուցման ընթացքում:

  2. «Դեդուկտիվ» - մեթոդը զարգացնում է սուբյեկտի վերացական մտածողությունը, արագացնում ուսումնասիրության ընթացքը: Տեսական, գործնական առաջադրանքներ կատարելիս օգնում է հայտնաբերել պատճառահետևանքային կապեր: Բացահայտում է նյութի բովանդակության տրամաբանությունը` ընդհանուրից դեպի մասնավորը տանող ուղիով:

Բացատրական-ցուցադրական մեթոդ

«Բացատրական-ցուցադրական» մեթոդի էությունն այն է, որ դասավանդողը սովորողներին հաղորդում է պատրաստի գիտելիքներ, իսկ սովորողները այդ գիտելիքները ամրակայում են իրենց հիշողության մեջ` հենվելով դիդակտիկ նյութերի վրա: Այս մեթոդի առավելությունը ժամանակի տնտեսման մեջ է:

Պրոբլեմային ուսուցման մեթոդներ

«Պրոբլեմային ուսուցման» մեթոդները ենթադրում են դասավանդողի կողմից պրոբլեմի առաջադրում, ձևակերպում, լուծում` սովորողներին ցույց տալով դրանց լուծման ուղիները: Այս մեթոդի էությունը կամ նշանակությունը այն է, որ դասավանդողը ցուցադրում է գիտական ճանաչողության, պրոբլեմի լուծման նմուշները: Կարելի է առանձնացնել պրոբլեմային ուսուցման մեթոդների երկու տարատեսակ`

  1. դասավանդողի կողմից գիտելիքների պրոբլեմային շարադրման մեթոդ,

  2. սովորողների ինքնուրույն ճանաչողական գործունեության կազմակերպման մեթոդ:

Վերարտադրողական (ռեպրոդուկտիվ) մեթոդ

Վերարտադրողական (ռեպրոդուկտիվ) մեթոդը ենթադրում է դասավանդողի կողմից ուսումնական նյութի մշակում, հաղորդում: Ուսումնառողը ինքնուրույն նախապես կատարում է առաջադրանքները, հանձնարարությունները: Ուսումնասիրում է դասագրքի, դասախոսությունների համապատասխան տեքստը, օժանդակ նյութերը և ուղղակի վերարտադրում:

«Դասախոսություն-քննարկում»

Այս մեթոդը հանձնարարելի չէ նոր տեղեկատվության հաղորդման համար: Այն առավել արդյունավետ է սովորողներին արդեն հայտնի թեմաների շուրջ զրուցելու և դրանց իմաստավորման գործում սովորողներին օգնելու անհրաժեշտության դեպքում:

«Մտագրոհ» (brainstorm)

Խմբային աշխատանքի պարզագույն, բայց շատ արդյունավետ մեթոդ է: Այս մեթոդը մտքերի տարափ են անվանում, քանի որ հաճախ խրախուսվում են պարզապես ուսումնասիրվող նյութին այս կամ այն կերպ առնչվող բառեր թվարկելն ու գաղափարներ արտահայտելը: Խմբի անդամների միջև կոնկրետ խնդիր է դրվում. նրանցից յուրաքանչյուրն արտահայտում է սեփական տեսակետները` առանց որևէ մեկնաբանության կամ գնահատական տալու փորձի: Բոլոր մտքերն ու գաղափարները գրանցվում են մաքուր թղթի կամ գրատախտակի վրա:

«Վեննի դիագրամ»

Այս մեթոդը կարելի է օգտագործել նյութի ամփոփման և ընդհանրացման ժամանակ` գաղափարները, երևույթները, անձերին միմյանց հակադրելու կամ դրանց ընդհանրությունները ցույց տալու նպատակով: Այն կառուցվում է երկու կամ ավելի շրջանաձև պատկերների միջոցով, որոնք հատման մեծ մակերես ունեն կենտրոնում, որտեղ նշվում են ընդհանրությունները:

«Վեբ-որոնում»

Հետազոտության վրա հիմնված ուսումնական գործունեություն է, որի ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքները, տեղեկատվությունը հիմնականում ստացվում են ինտերնետային աղբյուրներից` կայքեր, հանրագիտարաններ, ուսումնական ռեսուրսներ, գրադարաններ, ֆորումներ: Այս մեթոդով ուսուցումը ենթադրում է ելակետային մի հարցադրում կամ խնդիր, որը գործնական, ոչ թե տեսական պատասխանի կամ լուծման կարիք ունի:

«Դեպքի ուսումնասիրություն»

Մեթոդը համեմատաբար նոր է: Դրա կիրառման ժամանակ մասնակիցներին ներկայացվում է իրական կամ երևակայական իրավիճակների (հանգամանքների, դեպքերի, դիպվածների) մի շարք, որի ուսումնասիրման, քննարկման, վերլուծության ուղղությամբ այնուհետև անհրաժեշտ է լինում տևական աշխատանք կատարել:

«Խճանկար» (Ջիգսո)

Անվանումն ինքնին բնութագրում է մեթոդը: Սովորողները համագործակցային խմբերով միևնույն թեմայի շուրջ աշխատում են առանձին ուղղություններով: Բոլոր խմբերի գործունեության արդյունքները միավորվում և դառնում են ողջ դասարանի սեփականությունը: Այսպիսով` նյութն ուսումնասիրվում է հատվածաբար կամ տարբեր կողմերից, ապա պատկերն ամբողջանում է, երբ միավորում են խմբային աշխատանքների արդյունքները:

«Շրջագայություն պատկերասրահում»

Այս մեթոդը «Խճանկար» մեթոդի տարատեսակ է: Նպատակն է` փոխանակել տեղեկություններ, մշակել գաղափարներ և կատարել անդրադարձ, ինչպես նաև զարգացնել լսելու, ինքնուրույն աշխատելու, քննադատաբար և ստեղծագործաբար մտածելու, ցածրաձայն խոսելու, աշխատանքի արդյունքը ներկայացնելու հմտություններ:

«Սովորողների թիմային առաջադիմության մեթոդ»

Այս մեթոդի կիրառումը ենթադրում է, որ դասավանդողը սովորողներին ամեն շաբաթ կամ որոշակի պարբերականությամբ ուսումնական նոր նյութ է մատուցում բանավոր դասախոսության կամ գրավոր տեքստերի միջոցով: Այդ նպատակով սովորողներին բաժանում է 4-5 անդամից բաղկացած ուսումնական խմբերի, որոնցում ընդգրկվում են ինչպես ուժեղ, այնպես էլ միջին և թույլ կարողությունների տեր մասնակիցներ: Թիմի անդամները սկզբում կարդում են թերթիկների վրա զետեղված առաջադրանքը, սերտում հանձնարարված նյութերը, ապա օգնում միմյանց ավելի լավ յուրացնել տվյալ նյութը մեկը մյուսին ուսուցանելու, հարցեր տալու և թիմի անդամների միջև քննարկումներ ծավալելու միջոցով:

«Խմբային հետազոտության մեթոդ»

Այս մեթոդի էությունը հետևյալն է. դասավանդողը լսարանը բաժանում է 5 կամ 6 անդամ ունեցող խմբերի: Վերջիններս թեմաներ են ընտրում իրենց ուսումնասիրության համար, աշխատում, այնուհետև զեկույց են պատրաստում և ներկայացնում ամբողջ լսարանին:

«Խաղեր»

Խաղային ուսուցումը ենթադրում է տարբեր հիմնախնդիրների լուծումներ՝ կապված մասնագիտական գործունեության, մարդկային փոխհարաբերությունների, անձնական դժվարությունների հետ: Խաղի մեջ առարկայանում են իրավիճակներն ու իրադրությունները, գործունեության որոշակի ձևը, հասարակական փորձը, իսկ արդյունքում կատարելագործվում է սեփական վարքագծի վերահսկողությունը: Դիդակտիկական նպատակներով կարող են կիրառվել տարբեր տեսակի խաղեր`դերային, նմանակող, գործնական, գործառական և այլն:







Համագործակցային ուսուցման վարժություններ

  1. Կարկանդակ

  2. Մրգով սալաթ

  3. Կոտրված քառակուսիներ

  4. Գլուխ գլխի

  5. Հանգույց

  6. Փոխատեղում

  7. Հավասարապես լսել և աշխատել

  8. Դիտիր

  9. Ոչ խոսքային շրջաններ

  10. Գնահատման անիվ

  11. Եռաստիճան հարցազրույց

  12. Հարցերի ձևակերպում



3