СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մեթոդական...................................

Категория: Всем учителям

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մեթոդական...................................»



Մեթոդական զեկուցում





«Հայոց լեզվի և գրականության

միջառարկայական կապը»









Կարապետյան Էլֆինա







2017-2018 ուստարի



Միջառարկայական կապի ապահովումը ժամանակակից ուսուցման հիմնական պահանջներից մեկն է, որ փոխադարձաբար նպաստում է տարբեր առարկաների ուսուցման որակի և արդյունավետության բարձրացմանը: Լեզուն ոչ միայն դպրոցում դասավանդվող առարկաներից մեկն է, այլև մյուս բոլոր առարկաները սովորելու միջոց:

Լեզվի ուսուցումը ենթադրում է ոչ միայն լեզվական կանոնների յուրացում, այլև բառապաշարի հաստատում, ճիշտ և գրագետ խոսք կառուցելու հմտությունների մշակում ու զարգացում:

Միջառարկայական կապերի ապահովումը առավել ցայտուն կերպով դրսևորվում է հայոց լեզվի և գրականության ուսուցման ընթացքում: Այն ամենից առաջ ենթադրում է հետևյալը. մի կողմից լեզվի դասերին լեզվական երևույթները, հասկացությունները բացատրելու համար օգտվել անցած գրական երկերի ընձեռած հնարավորություններից, լեզվական նյութը բացատրել աշակերտին արդեն ծանոթ գրական երկերի օրինակների, կենդանի խոսքի վրա, մյուս կողմից գրականության դասերին անհրաժեշտության դեպքում հատուկ ուշադրություն դարձնել լեզվական այն հարցերին, որոնք աշակերտներն արդեն սովորել են կամ սովորում են լեզվի դասերին: Լեզվի և գրականության միջառարկայական կապն ունի երկկողմանի բնույթ՝ լեզու-գրականություն և գրականություն-լեզու:

Գրականության դասերից անբաժան պետք է լինի հատկապես ուղղագրության և ուղղախոսության ուսուցումը: Հայտնի է, որ լեզվի դպրոցական դասագրքում թվարկված են ուղղագրական ու ուղղախոսական կանոնները և դրանց վերաբերյալ բառերի համապատասխան ցանկեր: Հայտնի է նաև, որ աշակերտները դասը պատասխանելիս կամ բառերն առանձին թվարկելիս սովորաբար ճիշտ են արտասանում, սակայն կապակցված խոսքում, այլ բառերի հարևանությամբ թույլ են տալիս բազմաթիվ սխալներ, ճիշտ չեն արտասանում: Ճիշտ կլինի գեղարվեստական երկն անցնելիս ուսուցիչը պահանջի դուրս գրել ուղղագրական դժվարություն ունեցող բառերը, սովորել դրանք գործածել նախադասության մեջ, ապա աչքի ընկնող չափով կպակասեն ուղղագրական սխալները:

Ընթերցանության ժամանակ, հատկապես չափածո երկերի, լուրջ ուշադրություն պետք է դարձնել լեզվից սովորած այնպիսի մի նյութի, ինչպիսին հայերենի շեշտն է:

Գրականության դասերին սերտորեն պետք է անցնել բառագիտությունը, պարզապես բառագիտության ուսուցումն անհնար է արդյունավետ կազմակերպել առանց գրականության դասերի: Այստեղ է, որ աշակերտը պետք է սովորի բառի իմաստը, բազմիմաստությունը, ուղղակի և փոխաբերական իմաստը, նորարարություններն ու հնաբանությունները, սովորի տարբերակել գրական ու բարբառային բառերը, դարձվածքները, զգա հոմանիշների արտահայտչական արժեքը: Գրականության դասերին ուսուցիչը պետք է բավարարվի ոչ միայն բառի իմաստը տվյալ գործածության մեջ բացատրելով, այլև անդրադառնա այլ իմաստների, տարբեր իմաստներով գործածել տա նախադասության մեջ: Միայն այդ կերպ է հնարավոր հարստացնել բառապաշարը, անծանոթ բառերը դարձնել աշակերտի սեփականությունը, բառերին կենդանություն տալ:

Չպետք է մտածել, թե լեզվի և գրականության միջառարկայական կապի ապահովումը նշանակում է գրականության դասի վերածում լեզվի դասի: Ո՛չ, գրականության դասն ունի իր խնդիրները, լեզվի դասն ունի իրենը:

Լեզվի ժամերին բարդ նախադասություն անցնելիս շատ տեղին է գրական տեքստերից առանձնացնել, բերել օրինակներ, պարզել նրանց կառուցվածքը, կապակցության միջոցները, բարդ նախադասության կապի մեջ մտնող նախադասությունների կապն ու փոխհարաբերությունը: Նպատակահարմար է տնային աշխատանքներն էլ հանձնարարել գեղարվեստական գրականությունից կամ գրականության դասագրքից:

Առանց գրական տեքստի, առանց գրականության դասերի դժվար կլինի ուսուցանել ուղղակի խոսքի փոխակերպումը անուղղակիի կամ հակառակը: Դժվար է նաև ուսուցանել հայերենի կետադրությունը: Արտահայտիչ ընթերցանության, արտասանության, ուղղախոսության համար անհրաժեշտ է կետադրական կանոնների իմացություն:

Վերջում պետք է նշել, որ լեզվի բոլոր բաժինների ուսուցման ժամանակ հենվում ենք գրական օրինակների, նախադասությունների վրա և գրականության նյութն ուսումնասիրելիս օգտվում ենք լեզվական կանոնների ամբողջությունից: Մի խոսքով այս առարկաներն անբաժանելի են և ճիշտ է, որ դասավանդում է նույն ուսուցիչը: