СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մեթոդների ընտրությունը պատմության դասաժամերին

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Ներկայացված են պատմության դասաժամերին օգտագործվող մեթոդներ:

Просмотр содержимого документа
«Մեթոդների ընտրությունը պատմության դասաժամերին»


Մեթոդների ընտրությունը պատմության դասժամերին


Պատմության որակյալ դասի գլխավոր հատկանիշը և, ընդհանրապես , դասավանդմանը ներկայացվող գլխավոր պահանջը գիտական բարձր մակարդակն է, համապատասխանությունը պատմական և մանկավարժական գիտությունների ժամանակակւից նվաճումներին, առաջավոր փորձին, ուսումնադաստիարակչական օրինաչափություններին:
Դասերին անհրաժեշտ էպահպանվել ստեղծագործական- ուսումնական մթնոլորտը, որի վրա դրական ներգործություն է թողնում ուսուցչի` սովորողների հետաքրքրությունն առաջացնելու և այն պահպանելու կարողությունը:
Պատմությունը աշխարհայացք ձևավորող գիտություն է: Ցանկացած գիտության նպատակը ճշմարտության վերհանումն է, որն օգնում է մարդուն, ազգին ու պետությանը բարգավաճելու: Սովորողներին անհրաժեշտ է հաղորդել միայն պատմական ճշմարտությունը, իրականը: Ճշմարտության օրենքներով ապրող սովորողը կունենա առողջ դատողություն: Պատմության յուրաքանչյուր դաս պետք է լուծի ուսոումնադաստիարակչական խնդիր: Այդ խնդրի արդյունավետ լուծման համար շատ կարևոր է պատմության յուրաքանչյուր դասին առավել նախընտրելի մեթոդների կիրառումը: Պատմության ուսուցումը չի կարելի կազմակերպել և անցկացնել առանց ուսուցման մեթոդների: Ուսուցմն մեթոդները ուսումնական նյութի կազմակերպման և ուսուցման ընթացքում ուսուցչի և աշակերտի համատեղ գործունեության միջոց են:

Որպեսզի տվյալ մեթոդը լինի համապատասխան և արդյունավետ՝ այն պետք է առնչվի սովորողի առանձնահատկությունների և ուսուցման նյութի հետ։ Մեթոդների ընտրության առաջարկները բազմաթիվ են և դրանց ընտրությունը կատարելիս ոչ միայն պետք է հաշվի առնել առարկայի բնույթը, այլ նաև թե ինչպես են սովորում աշակերտները։

Հին Հունաստանում փիլիսոփայությունը հանգեցրեց կրթական մեթոդի հարցերին, որոնք մտան ազգային դատողության մեջ:

Պլատոն իր «Հանրապետություն» գրական ստեղծագործության մեջ ներկայյացնում է ուսումնական համակարգը, որը կարծում էր, որ կհանգեցնի իդեալական պետության։ Իր երկխոսություններում Պլատոնը նկարագրել է Սոկրատեսի մեթոդը, որը հարցուփորձի և բանավեճի ձև է և նպատակ ունի խթանել քննադատական մտածելակերպը և լուսաբանել գաղափարները։

Հռոմեացի դաստիարակ Քվինտիլիանից սկսած ուսուցիչների նպատակն է եղել գտնել յուրահատուկ, հետաքրքիր ճանապարհներ՝ քաջալերելու ուսանողներին օգտագործել իրենց մտավոր կարողությունները և օգնել նրանց սովորել։

Ինչպես ասում էր հայտնի մանկավարժ Սկատկինը, մեթոդը դա ճանապարհ է, որով ուսոուցիչն աշակերտին տանում է անգիտությունից դեպի գիտելիք, անկարողությունից դեպի կարողություն, նրա զարգացման ուղի: Մեթոդները պատասխանում են ինչպես սովորեցնել հարցին: Ցանկացած ուսուցման մեթոդ ենթադրում է նպատակ և գործողությունների համակարգ, դրան հասնելու ուսումնական միջոցներ, ծրագրավորված արդյունք: Պատմության ուսուցիչը պետք է կիրառի ժամանակակից առաջավոր մեթոդներ և հնարներ: Դասի արդյունավետ կազմակերպման համար կարևոր պայման է մեթոդի ճիշտ ընտրությունը:

Ուսուցման ընթացքում մեծ նշանակություն է տրվում խոսքային մեթոդին, որի մեջ է մտնում բանավոր շարադրանքի մեթոդը՝ իր տարատեսակներով: Պատմության դասերին մեծ ուշադրություն է դարձվում զննականությունն ապահովող մեթոդներին, որոնցից են դիտումները, ցուցադրություւնները, էքսկուրսիաները: Կարևոր է գործնական աշխատանքի մեթոդը, որի շնորհիվ աշակերտը հնարավորություն է ստանում ոչ միայն ուսումնասիրվող նյութի շրջանակներում խորացնել գիտելիքները, այլև ձեռք բերել մի շարք հմտություններ:

Գործնական աշխատանքի տարատեսակներ են համարվում տրամագրերը, գրաֆիկական աշխատանքները, վարժությունները՝ պրիզմա, քառաբաժանում, կրկնակի գրառում, կմախք, տ-աձև աղյուսակ, հասկացությունների քարտեզ, ապագայի անիվ, փաստերի բուրգ և այլն:

Ինքնուրույն աշխատանքի մեթոդի շնորհիվ աշակերտն ուսումնասիրում է դասագրքային նյութը, սկզբնաղբյուրը:
Եթե ուսուցիչը կազմակերպում է պատմական փաստաթղթերի կամ վավերագրական նյութերի հետ աշխատանք, որը ենթադրում է սովորողների ինքնուրույնություն, նպատակահաարմար է կիրառել զրույցի մեթոդը: Մի այլ դեպքում, եթե սովորողներին հանձնարարվում է, ասենք, դասագրքում զետեղված նկարի բովանդակոության վերլուծություն, պետք է դիմել զննականությանը:

Մեթոդների ընտրության ժամաանակ պետք է հաշվի առնել սովորողների տարիքային և հոգեբանական առանձնահատկությունները, գիտելիքների մակարդակը:

Խոսքային մեթոդների շարքում մեծ է զրույցի դերը: Դրա միջոցով աշակերտները մասնակից են դառնում ուսումնասիրվող փաստերի և երևույթների վերլուծությանը: Մեծ է էվրիստիկական զրույցի կիրառման նշանակությունը մտածողական ունակությունների զարգացման գործում: Այն սովորողների առջև դնում է «ինչու՞, ինչպե՞ս» հարցերը և նպաստում ինքնուրույն մտածողության զարգացմանը:

Աշակերտների տրամաբանական մտածողության և երևակայության զարգացմանը նպաստող մեթոդ է նաև նոր նյութի հաղորդման ժամանակ կիրառվող կանխատեսման մեթոդը:
Զրույցի մեթոդի առավելությունն այն է, որ կիրառվում է բոլոր դասարաններում, դասի բոլոր փուլերում:
Մեթոդի բաղկացուցիչ մաս են կազմում հնարները. դրանք կոնկրետ խնդրի լուծմանն ուղղված գործողություններ են:
Նոր նյութի հաղորդման խթանման փուլում կարելի է դիմել հասկացությունների քարտեզագրման, պրիզմայի և շարադրանքի: Սրանք ապահովում են աշակերտների ակտիվությունը :
Իմաստի ընկալման փուլում արդյունավետ մեթոդներ են փոխադարձ ուսուցման, ուղղորդված ընթերցանության, խճանկարի, փոխգործուն նշանների համակարգի մեթոդները:
Կշռադատման փուլում կարելի է դիմել անդրադարձը մեթոդին, կատարել հասկացությունների քարտեզ, փաստերի բուրգ, կմախք, քառաբաժանում կրկնակի գրառում (փաստ-կարծիք) վարժությունները:

Շատ կարևոր է նաև քննարկումը, բանավեճը, համեմատությունը, հակադրությունը:
Ցանկացած դասի ոսուցմամբ աշակերտը գիտելիք է ձեռք բերում, բայց մանկավարժը պետք է հաշվի առնի սովորողների ընդունակություններն ու կարողությունները: Ուսուցման մեթոդը մանկավարժական գործունեության միջոց է, որի միջոցով ուսուցիչ - աշակերտ փոխհամագործակցության արդյունքում աշակերտը զարգացնում է իր ճանաչողական, գործնական աշխատանքի հմտությունները, գիտելիք է ձեռք բերում և դրանք հետագայում կիրառում:
Դասը ստեղծագործական գործընթաց է, մեթոդները ՝ նպատակին հասնելու ուղի, ճանապարհ, իսկ յուրաքանչյուր ճանապարհ իր դժվարություններն ունի:

Իմաստի ընկալման փուլում հիմնախնդիրների շուրջ բարձր դասարաններում կարելի է անցկացնել դասախոսություն, ապա խմբային աշխատանքի միջոցով շարունակել նոր նյութի ուսուցման գործընթացը: Խմբերին տրվում է տարբեր առաջադրանքներ և համապատասխան ժամանակահատված՝ առաջադրանքի կատարման համար:
Յուրաքանչյուր խումբ ներկայացնում է առաջադրանքի լուծման իր տարբերակը, պատասխանում մյուս խմբերի կողմից առաջադրված հարցերին: Ուսուցիչը ուղղորդում է խմբերի աշխատանքը՝ անհրաժեշտության դեպքում կատարելով լրացումներ: Խմբերին տրված աշխատանքների կատարման արդյունքում ընկալվում է ուսումնասիրվելիք նյութը: Գործնական աշխատանքի միջոցով ( ժամանակագրություն, քարտեզների հետ աշխատանք, տրամագրեր, աշակերտների կողմից թեստային աշխատանքի ստեղծում, «հասկացությունների քարտեզ», պատճառա-հետևանքային կապերը բացահայտող վարժություններ և այլն) խորացվում են դասանյութի վերաբերյալ գիտելիքները:

Շատ կարևոր է գործնական աշխատանքի մեթոդի կիրառումը ցանկացած դասաժամի ։ Գործնական աշխատանքները աշակերտները կատարում են սիրով։ Աշխատանքի կատարումը նպաստում է գիտելիքի խորացմանը, աշակերտների մոտ մի շարք դաստիարակչական խնդիրներ է լուծում, նպաստում է նաև գեղագիտական ճաշակի զարգացմանը։ Գեղեցիկ գործնական աշխատանք կատարելը, դրա համար բարձ գնահատական ստանալը աշակերտի համար դառնում է շարժառիթ՝ նյութի մեջ խորանալու համար։

Աշակերտների կողմից կազմած թեստային աշխատանքները նույնպես համարվում է գործնական աշխատանք։ Նա աշխատում է սկզբնաղբյուրի հետ, կարողանում է ձևակերպել հարցեր, կատարել զանազան տրամաբանական վարժություններ։ Ինքն է ստեղծում թեստային աշխատանքի այս կամ այն տարբերակը՝ կազմելով մի շարք առաջադրանքի կետերով թեստ։

ա․ Հարցեր, որոնք պետք է ունենան տարբերակներ․
բ․ Կարճ պատասխան պահանջող հարցեր․
գ․Համապատասխանեցում պահանջող հարցեր․
դ․Խաթարված հերթականություն պահանջող առաջադրանք․
ե․ Ծավալուն շարադրանք