СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

《Մեծ լոռեցին》 դաս_միջոցառում

Нажмите, чтобы узнать подробности

Դաս_միջոցառում `նվիրված մեծ լոռեցի Ամենայն հայոց բանաստեղծՀովհաննես Թումանյանին։

Просмотр содержимого документа
«《Մեծ լոռեցին》 դաս_միջոցառում»


Մեծ Լոռեցին

 Պատին Լոռվա  բնապատկերն է , Թումանյանի նկարը, պատի թերթեր, ասույթներ նրա մասին: Աջ անկյունում դրված է աթոռ և փոքրիկ սեղան,նստած է Թումանյանը :

Մուտք երաժշտություն

Լրագրողի մուտք

Լինում է թե չէ, ո՞վ գիտի հաստատ.
Եվ ինչն է հաստատ աշխարհքի վըրա…-
Աշխարհքում հաստատ մի բան կա մենակ,
Այն է, որ հաստատ ոչ մի բան չկա:-

Հայ մեծերից Եղ. Չարենցը Հովհաննես Թումանյանի մասին գրել է

Թումանյանի երգերը 
Կարդալիս միշտ ես
Միտք եմ անում, թե արդյոք
Կարո՞ղ եմ ես էլ
Լինել այդքան իմաստուն,
Երբ լինեմ ծեր...
Կարողանա՞մ պիտի ես
Արդյոք, ինչպես նա,
Այդքան հանգիստ ընդունել
Թե՛ անկում, թե՛ մահ:
Շա՜ղ տալ ձեռքով լիառատ
Երգեր ու գանձեր,
Իմաստությամբ անարատ,
Երբ լինեմ ծեր:




Պոետ,բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ մեծ մտածող. անվերջ կարելի է թվել նրա կոչումները և շնորհները: Ողջույն, իմ սիրելի բանաստեղծ :

Ողջույն սիրելի բանաստեղծ:

Ես չէի ուզենա մեր զրույցը ծավալվեր Ձեր կենսագրության վրա, այլ պատմեք հետաքրքիր դեպքեր,հիշողություններ Ձեր կյանքից:


1.Օրինակ՝ ես վերջերս իմացա ,որ դուք պայծառատես եք, դիպուկահար, կարողանում եք մատանու միջից կրակել:







Թումանյան

Այո,՛ դա գալիս է իմ նախնիներից,հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական տոհմից: Նրանք հմուտ զորականներ են եղել, ցարական բանակում են ծառայել , արևելյան Հայաստանի բնակիչներ են եղել,մեծ տիտղոսների են արժանացել իրենց քաջության և նվիրվածության համար, և դա ժառանգաբար է անցել: Իմ նախնիների մասին Խաչատուր Աբովյանը ունի գրված իր Վերք Հայաստանի վեպում: Իսկ պայծառատեսության մասին կասեմ,որ լավ ինտուիցիա ունեմ , երազներով կարողանում եմ գուշակել,դա ժառանգել եմ ծնողներիցս:



2. Պատմե՛ք Ձեր մանկության մասին

2.Ես ծնողներիս անդրանիկ երեխան եմ եղել և շատ սիրվել եմ դեռ փոքր տարիքից: Չափազանց լացկան ու անհանգիստ երեխա եմ եղել : Մայրս պատմում էր,որ ինձ ձեռքերի մեջ են պահել,օրորոց, ճոճ չեն դրել ,որ միտքս պայծառ մնա: Թեև վտիտ, բայց աշխույժ ու չարաճճի երեխա էի : Ես ապրել եմ գեղջուկ մանկան բոլոր հետաքրքրություններով. անհոգ և ուրախ օրեր, հովվական պարզ ու գեղեցիկ կենցաղ չքնաղ բնության մեջ, հեքիաթների կախարդիչ աշխարհ: Այսպես է անցել մանուկների առօրյան: Երբեմն արածեցնելու եմ տարել մեր եզներին, բայց ներշնչված բնության գեղեցկություններով՝ մոռանում էի ամեն ինչ, մնում իմ մտքերի հետ, իսկ անասունները արածելով գնում հեռանում էին ու կորչում: Շատ ուշ, երբ մութն ընկնում էր, սթափվում էի իմ երազներից, հիշում եզներին ու դատարկ վազում տուն… Ինձ կոչել են ի պատիվ պապիկի, ով ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ էր, անվանի զինվորական, մասնակցել էր մի շարք պատերազմների: Իսկ հայրս գյուղի քահանան էր՝ Տեր-Թադևոսը: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր և մեծ դեր է կատարել հայրենի գյուղում կրթության և լուսավորության տարածման գործում: Մորս անունը Սոնա էր: Նա բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված ,գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա մեզ լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում՝ համեմված ժողովրդական ոճով և դարձվածքներով:










3.Դուք երեք պատվանուն ունեք՝ Ամենայն հայոց թամադա, Ամենայն հայոց որբերի հայրիկ, Ամենայն հայոց բանաստեղծ, ինչպե՞ս եք ստացել այդ անունները:

«Բանը մարդու սիրտն է... դու քո սիրտը ուրախ պահիր, քեֆ արա, փողն ի՛նչ է, որ մարդ փողի մասին մտածի»:

«Աստված էղածն օրհնի » Ես հայտնի եմ նաև որպես թամադա: Կյանքի առաջին շրջանում քեֆերը դուրսն եմ արել. տանը ո՛չ հարմարություն եմ ունեցել, ո՛չ հնարավորություն: Տան հրավերքները սկսվել են ,,Վերնատան ,,ժամանակից: Մեր տան ճաշկերույթների թամադան մինչեւ 1911 թ. Աղայանն էր, իսկ Աղայանների տանը՝ ես:Ես այդ ժամանակների իմ հեքիաթի ուրախ Հասանն էի: Չունեցած տեղն էլ քեֆ էի անում: Բոլորը գիտեն, որ ես իմ քեֆերը պարտքով եմ արել կամ ձեռն ընկած պատահական գումարով: «: Ես ուրախ էի ապրում, ուրիշներին էլ ուրախացնում էի և սովորեցնում աշխարհում ուրախ ապրել: Սիրում եմ ասել. «Ես իմ հոր զվարթությունիցն ունեմ»: Ասում եմ, խոսում, կենացներ խմում, զանազան դեպքեր ու անեկդոտներ պատմում:Ես քիչ եմ խմում, ձևի համար. խմեցնում եմ հյուրերին:


Ամենայն հայոց բանաստեղծ

Էջմիածնի վանքի բակում էի , որտեղ հավաքվել էին մեծ թվով գաղթականներ: Ամեն կետում մարդ էր մեռնում, շատերը՝ սովից կամ հիվանդություններից...
Հանկարծ սկսում է անձրև, որը քիչ ժամանակ անց վերածվում է տեղատարափ անձրևի և հեղեղում է գետինը: Ամեն տեղ լցվեց գաղթականներով, բայց դեռ հազարավոր գաղթականներ դրսում էին, և ես ստիպված գաղթականների առաջ բացում եմ նոր կառուցվող վեհարանը, որ մինչև այդ անձեռնմխելի էր:
Դա զայրացրեց Կաթողիկոսին:
Երեկոյան Վեհափառը կանչեց և հանդիմանեց այդ «բռնի» գործողությունների համար:
Վեհափառը պատվիրեց , որ այլևս այդպիսի բան չանեմ, սակայն ես պատասխանեցի, որ կանեմ , եթե անհրաժեշտություն լինի: Հայոց հայրապետը կանգնեց ոտքի և հայտարարեց.

-Դուք խոսում եք Ամենայն Հայոց Հայրապետի հետ: Իսկ ես պատասխանեցի. -Իսկ դուք խոսում եք Ամենայն հայոց բանաստեղծի հետ:

Ամենայն հայոց որբերի հայրիկ, որովհետև երբ վերադարձա Արևմտյան Հայաստանից, Էջմիածնում  բացեցի որբանոցներ, հիվանդանոցներ: .

Իհարկե անվերջ կարելի է խոսել Ձեզ հետ,բայց մեր այսօրվա զրույցը ավարտենք երաժշտության դարձացած այս դյութիչ ստեղծագործությամբ:

Ախթամար երգ ,պար:



Ե՜տ եկե՛ք...
Գարնան վարար գետ եկե՛ք,
Անցա՛ծ օրեր, խինդ ու սե՜ր,
Դարձե՛ք, իրար հետ եկե՛ք:

Անցել են տարիներ,և ահա այսօր այս նույն սենյակում ես հանդիպում ունեմ նրա ընտանիքի կնոջ՝Օլգայի և աղջիկների՝ Անուշի, Նվարդի, Աշխենի և Արփիկի հետ:

Թումանյան անհատականության կյանքում մեծ դեր եք խաղացել, Տիկին Թումանյան, ծնել ու դաստիարակել եք 10 երեխայի և վառ պահել Թումանյանական օջախը։



Հարցեր

1.Կպատմե՞ք Ձեր առաջին հանդիպման մասին:

Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:

Մեր հանդիպումը

1887 թ. սեպտեմբերի վերջերին ես ու ընկերուհիս ` Օսանը գնացինք տատիս մոտ: Ճաշեցինք այնտեղ: Երեկոյան դուրս եկանք փողոց, որ մի նեղ ճանապարհ էր հին, մի հարկանի տներով: Հենց տատիս տան կողքին, մի սենյակում ապրում էր մի ընտանիք` նախշքար (ներկարար) Բագրատ Թումանյանը` իր կնոջ հետ: Մենք այդ փողոցումն էինք, երբ այդ տնից դուրս եկավ մի միջահասակ կին, նրա ետևից` բարձրահասակ, նիհար կազմվածքով, գանգուր մազերով մի երիտասարդ: Կինը դիմեց մեզ.
-Չգնա՞նք նորակոչիկներին տեսնելու:Այն տարին հայերից նոր էին զինվոր հավաքում: Մենք հրաժարվեցինք ու եկանք տուն:
Մյուս օրը, կեսօրին, երբ մեր տան պատուհանից դուրս էի նայում, տեսնեմ անցնում է մեր փողոցով նույն գանգուր մազերով տղան:
Ըստ երևույթին, նա երեկ հետևել էր մեզ: Երրորդ օրը եկավ մեր տուն ձեռքին թղթեր, որ իրեն էր տվել կոնսիստորի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանը: Ես թղթերը վերցրի, միմյանց նայեցինք, ժպտաց և գնաց: Հետո իմացա, որ կոնսիստորիայի գրագիրն է, լավ էլ ձեռագիր ունի:
Անուշկի տատս ինձ պատմեց, որ այդ տղային վաղուց գիտի, իր հարևանն է, հաճախ իր համար նամակներ է գրում. անունն Օհանես է և շատ է հավանում նրան: Դրանից հետո շարունակ գալիս էր, թղթեր բերում: Շատ անգամ նրան մայրս էր ընդունում, ներս էր կանչում, խոսում էին, թղթերը թողնում էր ու գնում:
Հետո իմացա, որ մայրս, տեր Հովհաննեսի և Ներսես քահանա Աբովյանի հետ, առանց իմ գիտության, որոշել են մեզ նշանել և ամուսնությունից հետո Օհանեսին քահանա ձեռնադրել: Ներսես Աբովյանը (Օհանեսի ընկեր Անուշավան Աբովյանի հորեղբայրը) նույնպես կոնսիստորի անդամ էր:












2. Կխոսե՞ք Ձեր ծանոթության,նշանադրության մասին:

Մեր ծանոթությունը

1888 թ. հունվարի 1-ին առավոտյան մայրս մեր խոհանոցում մի ծիտ է տեսնում, բռնում է ու բերում սենյակ: Ծիտը դրինք վանդակում: Մայրս ասաց, որ դա լավ նշան է, Նոր տարվա բերած բախտը:
Երեկոյան Օհանեսը եկավ մեր տուն Նոր տարին շնորհավորելու: Մայրս ընդունեց նրան, բերեց սեղանատուն, սկսեցինք զրուցել: Օհանեսը հարցրեց.
-Էդ ի՞նչ ծիտ եք բռնել, տեսնենք ի՞նչ թռչուն է:
Մայրս ցույց տվեց:
Օհանեսը մի երկու ժամ նստեց, խոսեցինք դեսից-դենից ու գնաց:
Մի քանի ժամանակ անց մայրս ասաց, որ ուզում են մեզ նշանել:
…Երկու ամսից մեզ նշանեցին: Հայրը` Տեր-Թադևոսը, եկավ գյուղից մի քահանայի և մի վարդապետի հետ: Մեզ մոտ էլ երկու քահանա կային, էնպես որ չորս քահանա և մի վարդապետ մեզ նշանեցին` 1888 թ. մարտի 24-ին :

3.Ինչպե՞ս կբնութագրեք հայրիկին,ինչ կպատմե՞ք նրա մասին:


Արփիկ

Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները:  Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին: Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար


Աշխեն Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:


Նվարդ

Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:


Արփիկ

Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել: Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից: :
Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Ազայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:



4.Հիշու՞մ եք որևէ զավեշտալի դեպք՝ կապված Հ. Թումանյանի հետ:

Անուշ

Խնկո-Ապերը ինչ-որ մի խոսք նետեց Թումանյանին...
   Թումանյանը վեր կացավ:
   -Երբ մեկը հրացանը քաշում է և ուզում է մի ուրիշին խփել, եթե հրացանը լիքն է, խփվողն է վախենում, իսկ եթե հրացանը դատարկ է, խփողն է վախենում:Խնկո-Ապերը հրացանն ինձ ուղղեց ու...վախեցավ...
   Բոլորն սկսեցին ծիծաղել:Խնկո-ապերն այնքան քաշվեց աթոռի մեջ, որ էլ չէր երևում:



Աշխեն

Թումանյանի տանը Անդրանիկը իր կռիվներից ինչ-որ բան էր պատմում և Թումանյանը կլանված լսում էր.  -Թուրս քաշեցի...,- ասաց Անդրանիկը և կանգ առավ: Նա ուներ այդպիսի սովորություն, այդ կանգ առնելը ժամանակ էր տալիս որպեսզի լսողը ընդգրկի պահը:
   Բայց Թումանյանը չհամբերեց և սկսեց գոռալ.
   -Խփի՛ր, Խփի՛ր...


Նվարդ

Հայրիկը և Ահարոնյանը իրար չէին սիրում:Մի օր թումայանը ինձ(Վ.Թոթովենց) ցույց տվեց մի այցետոմս:Ահարոնյանը գրում էր.«Հովհաննես, եկա տունդ, տանը չէիր, անհունապես տխրեցի»:
   Թումանյանը ծիծաղեց և ասաց.
   -Շատ լավ, եթե իմ՝ տանը չլինելը քեզ անհունապես տխրեցնում է, ապամ եթե մեռնեմ, ո՞նց ես տխրելու, ա՛յ մարդ, մի ֆրազին մտիկ. չէ՞ որ «անհունապեսից» դենն էլ բան չկա, անհունապե՛ս...

Օլգա Մի օր Հովաննեսին , բարեմտորեն գանգատվեցի, որ իսկի տուն չի գալիս:
   Իսկ նա խեթ նայեց, ժպտաց ու պատասխանեց.
   -Ո՞նց թե տուն չեմ գալիս, ա՛յ կնիկ, եթե իսկի տուն չեմ եկել, մի տա՞սն անգամ էլ չեմ եկել:


Նվարդ

Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը: 

Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:


5.Արդյոք հայրիկը զբաղվում էր Ձեր կրթությամբ:

Աշխեն

Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին:  Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ: 
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:


6. Տիկին՛ Թումանյան, կպատմեք՝ինչպես են դրվել երեխաների անունները:

Օվհաննեսը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:


Երեխաների անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. Հովհաննեսը Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, իր դրամաներից է վերցրել:


7. Կպատմեք՝ ո՞վքեր են հայտնիներից եղել ձեր բնակարանում: Ո՞ւմ հետ ունեք փոքրիկ հիշողություններ:

Հովհաննեսը Աղայանից հետո մտերիմ ընկեր , կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր: Ժողովրդական ավանդությունների, առակների շտեմարան էր, լավ պատմող էր, զրույց անող և իր զրույցներով ու հետաքրքրիր պատմություններով գրավել էր Հովհաննեսին:

Նրանց մտերմացնող հանգամանքներից մեկն էլ հայ ժողովրդի ծանր վիճակն էր: Երկուսին էլ մտահոգում էր ժողովրդի ճակատագիրը, հատկապես 1915-1916 թվականներին: Երկուսն էլ քննադատորեն էին վերաբերվում դաշնակցությանը: Շատ հարցերում նրանց տեսակետները համընկնում էին: Երկուսն էլ օպոզիցիոն դիրք էին բռնել դեպի ազգային խորհուրդը: Քանի-քանի երեկոներ մինչև ուշ գիշեր նստած զրույց էին անում, խոսում քաղաքական գործիչներից, դժգոհում, վրդովվում ու ջղայնանում…
-Հա է´, հա~…-ասում էին ու շարունակում իրենց խոսքը:
Անդրանիկն արտաքուստ  խիստ արտահայտություն ուներ, խոժոռ էր, մի քիչ էլ կոշտ դիմագծերով: Բայց երբ ժպտում էր, մեղմանում էր նրա դեմքը, պայծառանում և մանկական արտահայտություն ստանում: Ունենալով այդպիսի նկարագիր, կյանքում փնտրում էր հակառակը` նուրբը, մեղմը, գեղեցիկը: Նրան ձգում էր, գրավում էր կանացի քնքշությունը: Հիշում եմ, այդ ժամանակ Թիֆլիսում, Գոլովինսկի պողոտայում, Արտիստական թատրոնի մոտ բացվել էր «Чашка чая» կաֆե: Այնտեղ տեսել էր մի ջահել, սիրուն աղջկա, որ մատուցողներից էր: Անդրանիկի վրա մեծ տպավորություն էր արել այդ աղջկա նազանքը, նուրբ ու կիրթ շարժումները: Մի անգամ ասաց . «Այդ աղջիկը իր նազանքով զիս կվառե, հոգիս կհանե…»:

   


Աշխեն

Մի օր, սեղանի շուրջը հայրիկը առաջարկում է խմել Անդրանիկի կենացը և ասում.
-Սրանից 20 տարի առաջ կար երկու նշանավոր բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ «Շունն ու կատուն», 20 տարի է անցել, բայց էլի երկու նշանավոր բան կա՜ իմ «Շունն ու կատուն» և Անդրանիկը, խմում եմ երկու նշանավորներից մեկի՜ Անդրանիկի կենացը:
Հովհ.Թումանյանի հումորով արված այդ գեղեցիկ և իմաստալից համեմատությունը շատ աշխույժ ծիծաղ է առաջացնում: Անդրանիկը դրան պատասխանում է.
     -Կանցնեն տարիներ, ոչ ես կլինեմ, ոչ էլ Թումանյանը, բայց կլինի մի նշանավոր բան՝ «Շունն ու կատուն», խմենք նրա կենացը:


Լրագրող

Մենք հարուստ ենք, մենք բախտավոր…Բախտավոր ու հարուստ ենք Վերից մեզ շնորհված Հավերժի ճամփորդի 150 տարվա իրողությամբ, հարուստ ենք իր տվածով, իր իմաստասիրությամբ, իր՝ երբեք չվերջացող, ոսկեկշիռ ժառանգությամբ, իր՝ Աստվածաշնչյան գաղտնագրերի պես տարիների ընթացքում մեր առջև Հոգու լույսի ներքո առավել պարզվող մտքերով, որի բանալին տիեզերքի անհունը ճանաչելն ու Սերն է:




Կոմպոզիցիա Հնչում է ,, Անուշ ,, օպերայի նախերգանքը:

Ասմունք ,Պար

1.Էն լոռու ձորն է,ուր հանդիպակաց Ժայռերը խորունկ, նոթերը կիտած, Դեմ ու դեմ կանգնած համառ ու անթարթ Հայացքով իրար նայում են հանդարտ: -Նրանց ոտքերում գազազած գալի` Գալարվում է գիժ Դև-բեդը մոլի, Փրփուր է թքում անզուսպ երախով, ՈՒ գոռում գի~ժ-գի~ժ Փնտրում է ծաղկած ափերը հին-հին, Վա~շ-վի~շշ, վաշ-վի~շշ:

Ասում են ուռին երգ










Ասմունք Պ. Սևակ

2.Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,
Հայոց արտերում ի՞նչ բերք էր հասել,-
Դժվար է ասել:
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն,
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում

3.-Նա մեծ էր հողո’վ, արյունո’վ -Արմատներ ուներ նա հողում: Իր երգերը -գեղջուկ նաիրցու քրտինքով էր ողողում: Հանճարեղ երգերում նրա- իր երկրի արևն էր շողում:

Եղ. Չարենց



4.Թումանյանը հայ մարդու շուրթերին է. քիչ կլինեն հայեր, որ առօրյա խոսք ու զրույցի մեջ, ուրախության կամ տրտմության պահին չմտաբերեն նրա քառյակներից կամ դարձվածքներից: Հայ մարդն իր ազգային բանաստեղծին ծանոթ է աշակերտական նստարանից, նույնիսկ ավելի վաղ, երբ դեռ կարդալ էլ չգիտեր ու լսում էր ավագների ընթերցումով: Թումանյանը մեզ է հասնում նաև այլ արվեստների միջոցով՝ երգ, օպերա, կինոնկար, թատրոն:


5.ՈՒրեմն ամենքս էլ գիտենք Թումանյանին.: ԵՎ ոչ ոքի մտքով  չի անցնում, որ Թումանյանը հայ բազմադարյան գրականության ամենաբարդ երևույթներից է: Բարդ, պարզ ու պայծառ Թումանյանը, որ այնպես սերտորեն կապված է ժողովրդական պարզալուր ստեղծագործության հետ, Շունն ու կատվի , Գիքորի, Քաջ Նազարի, Մի կաթիլ մեղրի հեղինակն է՝այդ, հենց այդ երկերում թաքցրած խորհուրդով:


6.Հմայիչ էր Հովհաննես Թումանյանը՝ որպես բանաստեղծ ու մարդ: Նա իր մեջ կրում էր ժողովրդի լավագույն գծերը՝ գրականության մեջ սեր դեպի ժողովրդական ստեղծագործությունը, իսկ կյանքում՝ լայն հայրենասիրություն և սեր դեպի իր ընտանիքն ու երեխան:

Մ. Սարյան

7.Հեղեղի պես իջավ նա առասպելական Լոռու վայրենի լեռներից՝ բերելով իր հետ մի ամբողջ բնություն` հուռթի և բազմատարր, մի ամբողջ հինավուրց ժողովուրդ` իր տոհմիկ երգով ու խոսքով , հույզերով ու երևակայությամբ:

Ավ. Իսահակյան





8.Պղտոր էր սկզբում այս տարերային հեղեղը, բայց ժամանակի մեջ գտնվելով ու մաքրվելով բյուրեղացավ ու ոճավորվեց այն սքանչելի անմահ լեգենդների և պոեմների մեջ ,որ կազմում են մեր գրի անմահ փառքն ու գոհարակերտ բարձրունքը ,որից այն կողմ չի անցել մեր թռիչքը: Եվ ինչպես ստեղծող մեծ բնությունը, սփռեց նա մեր հոգու առջև իսկական, անկեղծ բանաստեղծություն:




9.Ամեն գիշեր ազատված Վագրանման հողմերից, Մի պոետ է իջնում ցած, Չաթինդաղի կողմերից

Ձեռքի գանձերը մաղում Հանդիպողին տալիս է, Ջրերի հետ ծիծաղում Ամպերի հետ լալիս է:

Անհանգիստ է նա հոգով. Ո՛չ ննջում է, ո՛չ քնում Լոռվա երկար Ճամփեքով Գնում, գնում ու գնում

Գիշերն այնպես ազատված Վագրանման հողմերից Մի պոետ է իջնում ցած Չաթինդաղի կողմերից:

ԱՎ. Իսահակյան


10.-Ես կարդում եմ նրան  ու ասում .-Այս հմուտ, հանճարեղ լոռեցին

Հոմերի, Գյոթեի հետ մի օր հավասար նստել է քեֆի,

Մեծարանք տվել ու առել,

Ինչպես իր պապերն են արել իրար հետ խնջույք նստելիս:

  Եղ. Չարենց





11.Թումանյանի պալատում
Ով որ քեֆի չի նստել, 
Նա չի տեսել դեռ խնդում,
Աշխարհ չի տեսել:

Թումանյանի պալատում, 
Կգտնես, ով մա՛րդ 
Անուշ, Արփի-արբեցում, 
Եվ վարդ, և Նվարդ: Վ. Տերյան

Պար պարմանի


12. Ինչպես բարձր են Հայաստանի լեռները, այնպես էլ բարձր է Հովհաննես Թումանյանի բարոյական դեմքը։ Ինչպես խորն են Հայաստանի լճերը, այնպես էլ խորն են Թումանյանի մտքերը:Թումանյանը ժողովրդական հանճարի փայլատակում է։ Ծնվելով հողից, ունենալով լեռնցու մեծ սիրտ ու պայծառ երևակայություն՝ նա իր ստեղծագործության մեջ խտացրեց իր ժողովրդի ազգային նկարագիրը, նրա ճակատագիրն ու պատմական գոյատևման վիթխարի ուժը։ Նա ի տես աշխարհի բարձրացրեց մեր ժողովրդի համամարդկային ոգին, բարի սիրտը, անմար, հեթանոս հավատը բնության նկատմամ:

Հ.Թումանյան

13. Կանչում է կրկին, կանչում անդադար էն չքնաղ երկրի կարոտը անքուն, Ու թևերն ահա փռած տիրաբար` Թռչում է հոգիս, թռչում դեպի տուն: Ուր որ հայրենի օջախի առաջ Վաղու~ց կարոտով սպասում է ինձ, Ու ձմռան երկար գիշերը նստած` Խոսում է Լոռու հին-հին քաջերից:




14.Հովհաննեսը ծնվեց պատմական բնակավայրում , մի հին ընտանիքում, որի նախահայրերը եղել են գյուղի տերերը, կտրիճ մարդիկ` կռիվների մեջ կոփված, Լոռվա ձորերի քաջ որսորդներ ու ասպետներ: Եվ շուրջը նրա մարդիկ, պատկառելի ծերեր ,որ գիտեն մեր երկաթագիր մագաղաթները և հազարավոր զրույցներ անցած ժամանակներից ու իրենց ապրած օրերից:


15.Հեքիաթի նման է Լոռին` Տաշիրի աշխարհը, կախարդանքի երկիր: Անտառն ունի անտառապետը, որը հսկում է եղնիկներին,այրերը՝ լեցուն դևերով ու չարքերով , գետերը՝ ջրահարսերով:


16.Խենթ ու խելառ Դեբեդ գետի կամուրջի վրա նստում են թափառական գուսանները և ուղևորներին երգով պատմում մարդկանց ու դևերի կռիվների, քաջ հովիվների և թագավորի աղջիկների սիրային վեպերը: Այսպիսի վիպերգական աշխարհում մեծացավ Թումանյանը`անհոգ և ուրախ մանկությամբ:

Հ. Թումանյան







17. Մեր գյուղն էն է, որ հպարտ,

Լեռների մեջ միգապատ, Խոր ձորերի քարափին` Ձեռը դրած ճակատին` Միտք է անում տխրադեմ, Ինչ է ուզում` չգիտեմ… Պաս չենք էնտեղ մենք ուտում, Ու ջերմեռանդ աղոթում, Ժամ ենք գնում ամեն օր, Բայց միշտ ցավեր նորանոր,

Միշտ մի աղետ, մի վընաս Գալիս է մեզ անպակաս:



18.Ո՛չ  ուսումնարան կար, ո՛չ  դաս, ո՛չ դասարան, ազատ էինք  միանգամայն ու  խաղում էինք,  ինչքա՜ն էինք խաղում: ՈԻ ոնց էինք  իրար  սիրում:Ոնց էինք  իրար սովորել: Սոված  ժամանակներս էլ վազում էինք  հացի  տաշտից մի  կտոր  հաց առնում, պանրի կարասից՝  մի կտոր  պանիր ու էլ ետ շտապում իրար մոտ: Իրիկունն էլ հավաքվում էինք  ծիծաղ բաներ ասում  կամ  հեքիաթ պատմում:    


19.Մանկության  տարիները   անջնջելի  տպավորություն են թողել ապագա բանաստեղծի վրա: Նա  միշտ  սիրել է հայրենի բնության անաղարտ զավակների նահապետական պարզությունը, ազնվությունը, անմիջականությունը:           

-Որքա՜ն  սիրել եմ,չքնա՛ղ հայրենիք, Քո սար ու ձորում մեծացած մարդկանց Սովորությունը՝ պարզ ու վայրենի, Ատելը՝ անկեղծ, սիրելը՝ սրտանց…


20.Դպրոցական մեկ-երկու տարին , ինչպես և հետագա տարիները, Թումանյանին գիտելիքների մեծ պաշար չտվին: Սակայն դպրոցից նա ստացավ միայն նվազագույնը ,որ անհրաժեշտ էր բորբոքելու իմացության ծարավը,և մղելու ինքնազարգացման ուղին:


21.Ինքնազարգացումը Թումանյանը սկսել է քարեղեն մատյանների ընթերցումով, որ առատորեն սփռված են Դսեղի շրջակայքում` կազմելով հայրենի բնանկարի մի անբաժան մասը:







22.Էս տախտի վըրա աղոթում մի վանք,
էն ժայռի գլխին հսկում է մի բերդ,
Մութ աշտարակից, ինչպես զարհուրանք,
Բուի կռինչն է տարածվում մերթ֊-մերթ։
Իսկ քարի գլխից լուռ մարդու նման,
Նայում է ձորին մի հին խաչարձան:




Երգ Ա՜խ, ի՜նչ լավ է սարի վրա


23.Իբրև աշակերտ` ոչ այնքան ուշիմ ու ջանասեր, իբրև խառնվածք` տաք ու վառվռուն 12 տարեկան պատանին ապրում է սիրո քաղցրությունը և ի պատասխան ընկերուհու գրությանը. չլինի՞  թե սիրով տարված`դասերդ մոռանաս ,գրում է իր առաջին  12 տողանոց բանաստեղծությունը:


24.Հոգուս հատոր,
Սրտիս կտոր,
Դասիս համար
Դու մի հոգար:
Թե կան դասեր,
Կա նաև սեր,
Եվ ի՞նչ զարմանք,
Իմ աղավնյա՛կ,
Որ կենդանի 
Մի պատանի
Սերը սրտում 
Դաս է սերտում : Հ.




Թումանյան

25.Թումանյանի՝ որպես բանաստեղծի ձևավորման ազդակ է եղել Լոռու հեքիաթային ու վիպական  բնությունը:Այս հեքիաթային բնություը չէ՞ր արդյոք պատճառը ,որ ինչպես առատության եղջյուրից հեղեղի պես թափվեցին ամենայն հայոց բանաստեղծի մանկական բանաստեղծությունները,առակները, անզուգական հեքիաթները ,որ մինչև հիմա կարդում են թ՛ե մեծերը, թ՛ե փոքրերը: Թոթովախոս մանուկների շուրթերից հնչել են ,, Չարի վերջը,, , ,, Շունն ու կատուն,, , ,, Փիսիկի գանգատը,, , ,,Մուկիկի մահը,, և բազմաթիվ այլ հեքիաթներ:




26.Հայրենի բնությունը Թումանյանի համար եղել է մի վիթխարի դպրոց բաց երկնքի տակ: Նա ընթերցել է բնության գիրքը դասագրքից առաջ:



Երգ Լուսավորչի կանթեղը

27. 1893 թ օգոստոսից Թումանյանը Թիֆլիսում է, Ներսիսյան դպրոցի երթևեկ: Այստեղ նա ուսումնասիրում է հայ, ռուս և եվրոպական դասական գրականությունը: Գրքերի աշխարհը  դարձավ այն արահետը, որը հետագայում Թումանյանին դուրս բերեց համաշխարհային գրականության մեծ  ճանապարհ: Նա վաղ տարիքից խիստ զգայուն է եղել ժամանակի իրականության նկատմամբ:


Թումանյան

28 -Հա՛, կյանքում ես միշտ այսպես եմ եղել - Խնդացող, տխուր, սրտաբեկ, ուրախ, Հազիվ ուզել եմ անհոգ ծիծաղել Եվ սրտիս խորքից հառաչել եմ ա~խ

-Ես հազար աչքով բաներ եմ տեսնում, Որ թաքնված են լռության ետև, Հազար ականջով ձայներ եմ լսում, Որ դեռ սրտերում շշուկ են թեթև:

Եվ ամեն կողմից ձայներ ու ձայներ, Քնքուշ, կատաղի, թախծալի, զվարթ… Եվ ես ընկնում եմ, հառնում եմ վեր, Անզուսպ մոլեգնում կամ ծփում հանդարտ:



29.1890-1892թվականներին Մոսկվայում լույս են տեսնում նրա ժողովածուները, որոնք Իսահակյանի խոստովանությամբ կազմում են մեր գրի անմահ փառքն ու գոհարակերտ բարձունքը,որից այն կողմ չի անցել մեր թռիչքը: Այս ժողովածուի զարդերն են Անուշը, Լոռեցի Սաքոն, Դեպի անհունը, Սասունցի Դավիթը, Փարվանան:














29.-Ափսո’ս, Անու’շ, սարի ծաղիկ, Ափսոս  իգիթ քո յարին Ափսոս բոյիդ թելիկ-մելիկ, Ափսոս էդ ծով աչերիդ:

Վու՛շ-վու՛շ, Անու՛շ, վու՛շ-վու՛շ, քուրի՛կ Վուշ քու սերին, քու յարին, Վու՛շ-վու՛շ, Սարո՛, վու՛շ-վու՛շ ,իգի՛թ, Վու՛շ քո սիրած սարերին:

-Եկե՛ք, քույրե՛ր, սեգ սարերի Չքնաղագեղ ոգիներ: Ու փերիներն էսպես տխուր Երգում էին ողջ գիշեր:

 Երգ , պար Ամպի տակից


30.Թումանյանը եղավ 19-20-րդ դարերի դեպքերի ականատեսն ու մասնակիցը: Բանաստեղծն այրվում էր իր ժողովրդի ճակատագրով: 1905 թվականին ՝ հայ-թուրքական ընդհարումների օրերին, սպիտակ դրոշը ձեռքին , բանաստեղծը շրջում էր հայկական ու թուրքական գյուղերում, հաշտեցնում, խաղաղեցնում նրանց: Նա իր ժողովրդի վիշտը համարում էր իր անձնականը:

Հնչում է դուդուկ, մեղեդի


31.-Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր, Ու մենք անհատնում, էն անլույս մթնում Երկա~ր դարերով գնում ենք դեպ վեր Հայոց լեռներում, դժար լեռներում:


32.Տանում ենք հնուց մեր գանձերն անգին Մեր գանձերը ծով Ինչ որ դարերով երկնել է, ծնել մեր խորունկ հոգին Հայոց լեռներում, բարձր լեռներում:



33.Բայց քանի անգամ շեկ անապատի Օրդուները սև, իրարու ետև Եկան զարկեցին մեր քարվանն ազնիվ Հայոց լեռներում, արնոտ լեռներում:


34.-Ու մեր քարվանը շփոթ, սոսկահար, Թալանված, ջարդված ու հատված-հատված Տանում է իրեն  վերքերն անհամար Հայոց լեռներում, սուգի լեռներում:


35.-Ու մեր աչքերը նայում են կարոտ Հեռու աստղերին երկնքի ծերին, Թե երբ կբացվի պայծառ առավոտ Հայոց լեռներում, կանաչ լեռներում:


36.1915թվականի ապրիլին սկսվեց հայ ժողովրդի եղեռնը, որ վեր էր ամենամռայլ երևակայությունից: Բանաստեղծը հոգեհանգիստ կարդաց իր ժողովրդին, սակայն հավատացած էր, որ արդար ,բայց հալածական այդ ժողովուրդը դեպի լույսը, գեղեցիկն ու բարին ընթացող ճամփորդը, որին հետապնդում են, հալածում, գնում է ու գնում մաքառելով և պիտի հասնի իր նվիրական տենչանքին:


36.-Կանգնեցի խոժոռ, մենակ ու հաստատ Մասիսի նման, Կանչեցի թշվառ էն հոգիներին` ցրված հավիտյան Մինչև Միջագետք, մինչև Ասորիք, մինչև ծով հայոց, Մինչև Հելլեսպոնտ, մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ; -Հանգե՜ք, իմ որբե՜ր… իզու՜ր են հուզմունք, իզու՜ր և անշահ… Մարդակեր գազան ՝ մարդը՝ դեռ երկար էսպես կմնա…




37.Բայց հին ու նոր քո վերքերով կանգնած ես դու կենդանի,
     Կանգնած խոհո՜ւն, խորհըրդավոր ճամփին նորի ու հնի.
     Հառաչանքով սըրտի խորքից խոսք ես խոսում աստծու հետ Ու խորհում ես խորին խորհուրդ տանջանքներում չարաղետ, 
     Խորհում ես դու էն մեծ խոսքը, որ տի ասես աշխարհքին   

Ու պիտ դառնաս էն երկիրը, ուր ձըգտում է մեր հոգին― Հույսի՜ հայրենիք, Լույսի՜ հայրենիք։


38.Ու պիտի գա հանուր կյանքի արշալույսը վառ հագած, 
     Հազա՜ր-հազար լուսապայծառ հոգիներով ճառագած, 
     Ու երկնահաս քո բարձունքին, Արարատի սուրբ լանջին, 
     Կենսաժըպիտ իր շողերը պիտի ժըպտան առաջին, 
     Ու պոետներ, որ չեն պըղծել իրենց շուրթերն անեծքով,

Պիտի գովեն քո նոր կյանքը նոր երգերով, նոր խոսքով, Իմ նո՜ր հայրենիք, Հզո՜ր հայրենիք

Երգ Հայաստան

39.-Հեյ ճամփանե՜ր, ճամփանե~ր, Անդարձ ու հին ճամփաներ, Ովքեր անցան ձեզանով, Ուր գնացին, ճամփաներ:


40.Թումանյանի կյանքը ջահ եղավ , որ այրվեց անմնացորդ`լույս տալով իր ժողովրդի ճանապարհին: Նա ծանր  հիասթափություն և խոր անբավականություն ապրեց ամենքից և ամեն ինչից, սեփական ճակատագրից և հենց իրենից , որ չարեց այն, ինչ պիտի աներ, չապրեց այնպես, ինչպես պիտի ապրեր: Այլ արեց այն և ապրեց այնպես, ինչպես վիճակվեց:



Թումանյան

41.Ինչքան ցավ եմ տեսել ես, Նենգ ու դավ եմ տեսել ես Տարել, ներել ու սիրել,- Վատը լավ եմ տեսել ես:

-Քանի ձեռքից եմ վառվել Վառվել ու հուր եմ դառել Հուր եմ դառել` լույս տվել, Լույս տալով էլ սպառվել :


42.Երջանիկ ակունքներին երազուն` Թումանյանն  էլ կանչեց ու անց կացավ: Եվ նրա կանչը մնաց իբրև հոգևոր անձանց հարստություն, իբրև իր ժողովրդի ազգային մեծ ու նվիրական սեփականություն և նրա միջոցով՝ բոլորինը: Թումանյանը անմահացավ իր գործով, ինչպես պատգամում էր բոլորին:


43.1922թ վերջին բանաստեղծին տեղափոխում են Մոսկվա, այնտեղից էլ պետք է տանեին Բեռլին` վիրահատության: Բայց իզուր: Հիվանդի վիճակը անհույս էր: Այդ ծանր վիճակում էլ նա մտածում էր.  ,,Ինչ եմ գրել մինչև հիմա- մի քանի տող, վռազ, ոտի վրա: Գարունքին հետ ինչեր եմ թափելու, ինչե~ր,,: Բայց


44.Բանաստեղծը իր շքեղ տենչանքները տարավ իր հետ: 1923թ մարտի 23-ին կանչել է զավակներին և ասել ,,Ղոչաղ կացեք,



45.Մենք ամենքս  հյուր ենք կյանքում Մեր ծննդյան փուչ օրից, Հերթով գալիս անց ենք կենում Էս անցավոր աշխարհից: -Անց են կենում սեր ու խնդում Գեղեցկություն, գանձ ու գահ, Մահը մերն է, մենք` մահինը, Մարդու գործն է միշտ անմահ:

Երգ




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!