СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մեծարենցի մատանին [Կատարեալ սեր մերժե զերկյուղ]

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մեծարենցի մատանին [Կատարեալ սեր մերժե զերկյուղ]»

Մեծարենցի մատանին [Կատարեալ սեր մերժե զերկյուղ]

1905 թվականին Միսաք Մեծարենցի մոտ ախտորոշվում է թոքախտ՝ մահացու հիվանդություն։ Տաղանդավոր բանաստեղծն այդ ժամանակ ընդամենը 19 տարեկան էր։

Իսկուհի Մեծատուրեանը՝ Մեծարենցի մայրը, թողնում է ամեն բան և անցնում մեռնող որդու խնամքին։ Փորձելով ամեն գնով փրկել որդուն՝ Մեծարենցի մայրը, որպես չար ուժերից պաշտպանության խորհրդանիշ, որդուն նվիրում է ոսկե մատանի։ Մատանին ոսկյա էր՝ ագաթե քարով, վրան փարագրված էր «Կատարեալ սեր մերժե զերկյուղ»։ Սրանք աստվածաշնչյան խոսքեր են` Երգ Երգոցից:

Սակայն․․․

․․․ոչ մատանին, ոչ էլ մայրական սերը չեն կարողանում փրկել երիտասարդին։ Միսաք Մեծարենցը վախճանվում է 1908 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը: Բանաստեղծի կենսագիր Թ. Ազատյանը այսպես է նկարագրում նրա մահը.

«Մեծարենցի վերջին հրաժեշտը հուզիչ է ու եղերական: Կերթա մահվան անվրդով ու գիտակցությամբՀոգեվարքը կըսկսի աքաղաղներու կանչեն պահ մը առաջ, շաբթեն կիրակի լուսանալու գիշերը, երբ Միսաք կը խնդրե մորմեն առանձին թողուլ զինքըՄա՛յր, մյուս սենյակըհանգստացիրկը հատնե սիրտսկը կանչեմ եկուր..»: Ու մայրը մինչ արցունք կը թափեր դուրսը հողին վրա, դրան բացվածքեն կիմանա մահամերձին երեք անգամ հազալը. ու «Մա՜յր…» հոգին տված է արդեն»:

Հայ մեծանուն բանաստեղծը թաղված է Պոլսի Պալիքլի գերեզմանատանը:

Միսաք Մեծարենցի ծնողները՝ Իսկուհի և Կարապետ Մեծատուրյանները, սգո հանդերձանքով, 1908 թվականին՝ որդու մահից հետո

Մեծարենցի մատանու պատմությունը երկար տարիներ անհայտ էր հայ ուսումնասիրողներին։

1985 թվականին Երևանի Չարենցի անվան գրականության ու արվեստի թանգարանը մի փոքրիկ մատանի ու մի ուղեկցող նամակ է ստանում ԱՄՆ–ից, որում Սփյուռքահայության կոմիտեի անդամ Վահան Ղազարյանը հայտնում էր, որ դա Միսաք Մեծարենցի մատանին է, որն իրեն է հանձնել բարեկամուհին` Մեծարենցի եղբոր դուստր Արշալույս Մեծատուրյանը։

Այսօր Մեծարենցի մատանին ցուցադրվում է Գրականության և արվեստի թանգարանում։