СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մեծերի հետքերով

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մեծերի հետքերով»

Ազգային



ՄԵԾԵՐԻ ՀԵՏՔԵՐՈՎ - Հետաքրքիր եւ յիշարժան դէպքեր՝ մեր մեծերի կեանքից

Share

Իւրաքանչիւր ստեղծագործողի, արւեստագէտի ու ընդհանրապէս անւանի մտաւորականի կեանքում զաւեշտալի, հետաքրքիր ու յիշարժան դէպքեր շատ են եղել, որոնք ժամանակակիցների, վկայագիրների կողմից փոխանցւելով՝ հետագայ սերունդներին հնարաւորութիւն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու մեր մեծերի առօրեայի ու կենցաղի, նրանց հետ կապւած հետաքրքիր դիպւածների մասին:

 

Իւրաքանչիւր ստեղծագործողի, արւեստագէտի ու ընդհանրապէս անւանի մտաւորականի կեանքում զաւեշտալի, հետաքրքիր ու յիշարժան դէպքեր շատ են եղել, որոնք ժամանակակիցների, վկայագիրների կողմից փոխանցւելով՝ հետագայ սերունդներին հնարաւորութիւն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու մեր մեծերի առօրեայի ու կենցաղի, նրանց հետ կապւած հետաքրքիր դիպւածների մասին: Ահա այդ դրւագներից որոշները, որոնք առանձնացրել ենք քեզ համար:

 

 

Յովհաննէս Շիրազ
Երեք ընկերներ ծանօթանում են Շիրազի հետ՝ ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Յատկապէս շատ է հպարտանում գիւմրեցի ճանաչւած Ռազմիկ Դարբինեանը:
Շիրազը զարմանում է.
- Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ էք, իսկ Մասիսը գերի է...

 

Համօ Սահեան
Համօ Սահեանը զանգահարում է Սերօ Խանզադեանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին.
- Սերօն տա՞նն է:
- Չէ՛,- կտրուկ պատասխանում է որդին:
Հետեւում է Համոյի ստուգող հարցը.
- Ո՞վ ասաց...
- Ինքը,- լինում է պատասխանը:

 

Վիլիամ Սարոյեան
Մեծ ու տարօրինակ Վիլիամ Սարոյեանը Սեւանի ափին ծանր, լճի ալիքներից լաւ յղկւած մի քար է գտնում եւ խնդրում է, որ այն տեղաւորեն մեքենայի մէջ:
- Ամերիկա՝ Ֆրեզնօ պիտի տանիմ,- ասում է գրողը:
- Այդ հսկայական քարն ինչպէ՞ս էք տանելու...
- Ինքնաթիռով պիտի տանիմ...
- Ինչո՞ւ համար...
- Ով Հայաստանի դէմ վատ խօսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյեանը:

 

Եղիշէ Չարենց
Հրատարակչութեան բաժնի վարիչ Եղիշէ Չարենցի աշխատասենեակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին եւ կատակել ցանկանալով՝ ասում է.
- Մի՛ վախեցէք, մէջը ձեռագրեր չկան:
- Բա ինչո՞ւ ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը...
- Պտտեցնում եմ, որովհետեւ մէջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը:
- Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թէ դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը:

* * *

Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գիւլնազարեանը,- հրաման էր տւել, որ ճանճերը սենեակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտէին ու պատուհանից էին մտնում:

 

Յովհաննէս Թումանեան
Թումանեանի կինը բողոքում է, որ ամուսինը ընդհանրապէս տանը չի լինում:
- Դէ գոնէ տաս գիշեր տանը եղել եմ... (նրանք տաս երեխայ ունէին):

 

 

Մհեր Մկրտչեան
Ֆրունզիկ Մկրտչեանը օդանաւակայանում պատահաբար տեսնում է Իւրի Վարդանեանին ու հարցնում.
- Իւր ջան, ո՞ւր կերթաս:
- Կանադա՝ մասնակցելու աշխարհի առաջնութեանը,- պատասխանում է Իւրի Վարդանեանը:
Ֆրունզը փորձում է սիրտ տալ Իւրային.
- Ի՛ւր ջան, մի՛ մտածէ, հանգիստ գնա, կըսեն Կանադայի ծանրաձողերը լաւ թեթեւ են:

 

Սիլւա Կապուտիկեան
Մի անգամ Սիլւա Կապուտիկեանի հետ հարցազրոյցի ժամանակ թղթակիցը կատակով հարցնում է.
- Տիկի՛ն Սիլւա, ինչքա՞ն կը ցանկանայիք վաստակել, որ բաւարարւած լինէիք:
- Այնքան, որքան վաստակում եմ հարեւաններիս կարծիքով:

 

Աւետիք Իսահակեան
Ծերութեան տարիներին Աւետիք Իսահակեանը սովորութիւն էր ձեռք բերել գրել անկողնում՝ պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.
- Աւօ՛, դու չե՞ս կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ՝ անկողնում, պատշաճ չէ:
- Ի՞նչ կայ որ, սիրելի՛ս,- դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթէ կարծում ես այդպէս անյարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր:

 

Պարոյր Սեւակ
Պարոյր Սեւակից մօրը նւիրւած ստեղծագործութիւն են խնդրում «Պոէտները մօր մասին» ժողովածու կազմելու համար: Սեւակն ուղարկում է «Մօր ձեռքերը» բանաստեղծութիւնը՝ մօր եւ իր լուսանկարի հետ, ու մի գրութիւն. «Այս լուսանկարը գուցէ աւելին ասի, քան բանաստեղծութիւնս»:

 

Րաֆֆի
Երբ Րաֆֆին դասաւանդում էր «Արամեան» դպրոցում, երբեմն-երբեմն քաշում էր աշակերտների մազերը: Մի օր աշակերտները խուզում են գլուխները եւ ուրախ, երջանիկ սպասում են ուսուցչին:
Րաֆֆին ներս է մտնում եւ, նկատելով այդ խորամանկ խաղը, քմծիծաղ է տալիս, ապա՝ մէկին կանչում դաս պատասխանելու: Աշակերտը կմկմում է, տեղ-տեղ սխալւում:
Վիպասանը քաշում է ականջից եւ ասում.
- Դէ հիմա էլ գնացէք ականջներդ խուզէք:

 

Ակսել Բակունց
Ակսել Բակունցը երկար խօսել չէր սիրում, վիճում էր հազւադէպ, բայց՝ անզիջում, շիտակ ու աննահանջ:
Երբ բարձր տրամադրութիւն էր ունենում, երգում էր Կոմիտասի երգերից: Խմում էր առիթից- առիթ: Սիրում էր գիւղը:
- Իմ բոլոր պատմւածքները մինչեւ թղթին յանձնելը մտքումս գրել եմ ձի նստած՝ գիւղից գիւղ շրջելիս,- ասում էր նա:
Զբօսնելիս կը կռանար, կը վերցնէր մի հողակոշտ եւ ագահաբար կը համբուրէր:
- Ոչ մի հող այսպէս չի բուրում, չէ,- հպարտանում էր Բակունցը:

 

Արամ Խաչատրեան
Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրեանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործութիւնը:
Արամ Խաչատրեանն ուշադիր զննում է պարտիտուրան, օրօրում գլուխը, շոյում մազերը եւ բարեհամբոյր տոնով հարցնում է.
- Իսկ որտեղի՞ց էք գնել նոտայի այսպիսի լաւ թուղթ:

 

Սերգէյ Փարաջանով
Մի անգամ Փարաջանովը սմոքինգ է փնտրում՝ Ֆելինիի հրաւիրած միջոցառմանը մասնակցելու համար: Երբ վերադարձաւ, հարցրեցին, թէ ինչպէ՞ս գնաց այդ միջոցառմանը: Ասաց, որ ինքնաթիռում տեսել է ցուցանակ՝ ծխախոտի վրայ խաչ քաշած, վրան գրւած. «No Smoking»: Դրանից է մէկ հատ խնդրել, ինքնաթիռից իջնելուն պէս կախել վզից: