| Մեծերի կյանքից Յուրաքանչյուր ստեղծագործողի, արվեստագետի ու ընդհանրապես անվանի մտավորականի կյանքում զավեշտալի, հետաքրքիր ու հիշարժան դեպքեր շատ են եղել, որոնք ժամանակակիցների, վկայագիրների կողմից փոխանցվելով` հետագա սերունդներին հնարավորություն են տալիս ամբողջական պատկերացում կազմելու մեր մեծերի առօրյայի ու կենցաղի, նրանց հետ կապված հետաքրքիր դիպվածների մասին: Ահա այդ դրվագներից որոշները, որոնք առանձնացրել ենք քեզ համար: Հովհաննես Շիրազ Երեք ընկերներ ծանոթանում են Շիրազի հետ` ասելով, որ երեքի անունն էլ Ռազմիկ է: Հատկապես շատ է հպարտանում գյումրեցի ճանաչված Ռազմիկ Դարբինյանը: Շիրազը զարմանում է.- Ինչըղ կեղնի, բոլորդ Ռազմիկներ եք, իսկ Մասիսը գերի է… Մի անգամ Շիրազին հարցնում են. - Վերջերս ինչու չեք մասնակցում Գրողների միության ժողովներին: - Եթե Նարեկացին չի մասնակցում, ես ընչի պիտի մասնակցեմ,- պատասխանում է Շիրազը: Մի անգամ Շիրազը որդու` Սիփանի հետ գնում է հրատարակչություն: Երեխային նստեցնում է ծնկներին, գուրգուրում նրան` հոտ քաշելով գլխից: Շիրազին հարցնում են. - Ինչու ես երեխայի գլխից հոտ քաշում, Շիրազ… - Հանճարի հոտ կառնիմ,- պատասխանում է բանաստեղծը: Մի անգամ Հովհաննես Շիրազը` կանաչ փողկապով, զգուշորեն մտնում է խմբագրի սենյակ: Վերջինս փորձում է կատակել և ասում է. - Կանաչ փողկապով ես շրջում, չես վախենում էշերից: - Հենց դրա համար էլ վախվխելով ներս կուգամ,- պատասխանում է Շիրազը: Համո Սահյան Համո Սահյանը զանգահարում է Սերո Խանզադյանին: Լսափողը վերցնում է Սերոյի որդին. - Սերոն տանն է: - Չէ,- կտրուկ պատասխանում է որդին: Հետևում է Համոյի ստուգող հարցը. - Ով ասաց… - Ինքը,- լինում է պատասխանը: Վիլյամ Սարոյան Մեծ ու տարօրինակ Վիլյամ Սարոյանը Սևանի ափին ծանր, լճի ալիքներից լավ հղկված մի քար է գտնում և խնդրում է, որ այն տեղավորեն մեքենայի մեջ: - Ամերիկա` Ֆրեզնո պիտի տանիմ,- ասում է գրողը: - Այդ հսկայական քարն ինչպես եք տանելու… - Ինքնաթիռով պիտի տանիմ… - Ինչու համար… - Ով Հայաստանի դեմ վատ խոսի, անոր գլխուն պիտի զարկեմ քարը,- պատասխանում է Սարոյանը: Եղիշե Չարենց Հրատարակչության բաժնի վարիչ Եղիշե Չարենցի աշխատասենյակ է մտնում մի գրող, թղթապանակը ձեռքին և կատակել ցանկանալով` ասում է. - Մի վախեցեք, մեջը ձեռագրեր չկան: - Բա ինչու ես պտտեցնում այդ դատարկ թղթապանակը,- հարցնում է Չարենցը… - Պտտեցնում եմ, որովհետև մեջը լիքը հանճարեղ մտքեր կան,- շարունակում է կատակել գրողը: - Հանճարեղ մտքերը հանճարեղ գլուխներում են լինում, ոչ թե դատարկ թղթապանակներում,- պատասխանում է բանաստեղծը: Չարենցը շատ խիստ էր կենցաղում,- պատմում է գրող Խաժակ Գյուլնազարյանը,- հրաման էր տվել, որ ճանճերը սենյակ չմտնեն, բայց ճանճերը կարդալ չգիտեին ու պատուհանից էին մտնում: Հովհաննես Թումանյան Թումանյանի կինը բողոքում է, որ ամուսինը ընդհանրապես տանը չի լինում: - Դե գոնե տաս գիշեր տանը եղել եմ… (նրանք տաս երեխա ունեին): Մհեր Մկրտչյան Հեռախոսով Լոս Անջելեսից Ֆրունզին հարցնում են. - Ֆրունզ ջան, ոնց է եղանակը Հայաստանում: - Էնքան շոգ է, որ Լենինի արձանի հագից պալտոն հանել, կարճաթև սառոչկա են հագցրել: Մհեր Մկրտչյանին հարցնում են` երբևէ հարբած կա±ս: Մի անգամ. Հին օրերի երգը ֆիլմում սև թուղթն ուտելուց… Ֆրունզիկ Մկրտչյանը օդանավակայանում պատահաբար տեսնում է Յուրի Վարդանյանին ու հարցնում. - Յուր ջան, ուր կերթաս: - Կանադա` մասնակցելու աշխարհի առաջնությանը,- պատասխանում է Յուրի Վարդանյանը: Ֆրունզը փորձում է սիրտ տալ Յուրային. - Յուր ջան, մի մտածե, առխային գնա, կըսեն Կանադայի շտանգեքը լավ թեթև են: Սիլվա Կապուտիկյան Մի անգամ Սիլվա Կապուտիկյանի հետ հարցազրույցի ժամանակ թղթակիցը կատակով հարցնում է. - Տիկին Սիլվա, ինչքան կցանկանայիք վաստակել, որ բավարարված լինեիք: - Այնքան, որքան վաստակում եմ հարևաններիս կարծիքով: Ավետիք Իսահակյան Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնում` պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն. - Ավո, դու չես կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ` անկողնում, պատշաճ չէ: - Ինչ կա որ, սիրելիս,- դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես,որ ամոթ է,նրա համար էլ անկողին գցիր: Պարույր Սևակ Պարույր Սևակից մորը նվիրված ստեղծագործություն են խնդրում Պոետները մոր մասին ողովածու կազմելու համար: Սևակն ուղարկում է Մոր ձեռքերը բանաստեղծությունը` մոր և իր լուսանկարի հետ, ու մի գրություն. Այս լուսանկարը գուցե ավելին ասի, քան բանաստեղծությունս: Րաֆֆի Երբ Րաֆֆին դասավանդում էր Արամյան դպրոցում, երբեմն-երբեմն քաշում էր աշակերտների մազերը: Մի օր աշակերտները խուզում են գլուխները և ուրախ, երջանիկ սպասում են ուսուցչին: Րաֆֆին ներս է մտնում և, նկատելով այդ խորամանկ խաղը, քմծիծաղ է տալիս, ապա` մեկին կանչում դաս պատասխանելու: Աշակերտը կմկմում է, տեղ-տեղ սխալվում: Վիպասանը քաշում է ականջից և ասում. - Դե հիմա էլ գնացեք ականջներդ խուզեք: Ակսել Բակունց Ակսել Բակունցը երկար խոսել չէր սիրում, վիճում էր հազվադեպ, բայց` անզիջում, շիտակ ու աննահանջ: Երբ բարձր տրամադրություն էր ունենում, երգում էր Կոմիտասի երգերից: Խմում էր առիթից- առիթ: Սիրում էր գյուղը: - Իմ բոլոր պատմվածքները մինչև թղթին հանձնելը մտքումս գրել եմ ձի նստած` գյուղից գյուղ շրջելիս,- ասում էր նա: Զբոսնելիս կկռանար, կվերցներ մի հողակոշտ և ագահաբար կհամբուրեր: - Ոչ մի հող այսպես չի բուրում, չէ,- հպարտանում էր Բակունցը: Արամ Խաչատրյան Մի սկսնակ կոմպոզիտոր, դիմելով հանճարեղ Արամ Խաչատրյանին, խնդրում է գնահատել իր ստեղծագործությունը: Արամ Իլյիչն ուշադիր զննում է պարտիտուրան, օրորում գլուխը, շոյում մազերը և բարեհամբույր տոնով հարցնում է. - Իսկ որտեղից եք գնել նոտայի այսպիսի լավ թուղթ: Սերգեյ Փարաջանով Մի անգամ Փարաջանովը սմոքինգ է փնտրում` Ֆելինիի հրավիրած միջոցառմանը մասնակցելու համար: Երբ վերադարձավ, հարցրեցին, թե ինչպես գնաց այդ միջոցառմանը: Ասաց, որ ինքնաթիռում տեսել է ցուցանակ` ծխախոտի վրա խաչ քաշած, վրան գրված. : Դրանից է մեկ հատ խնդրել, ինքնաթիռից իջնելուն պես կախել վզից: |