СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մի բաժակ թեյ, Մերի Կեսետ

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

Ամերիկացի նկարչուհի Մերի Կեսետի կողմից արված նկար

Просмотр содержимого документа
«Մի բաժակ թեյ, Մերի Կեսետ»

Մի բաժակ թեյ Նկար, որ ստեղծվել է 1880-1881 թվականներին ամերիկացի նկարչուհի Մերի Կեսսետի կողմից։ Ներկայումս այն գտնվում է Նյու Յորքի Մետրոպոլիտենի հավաքածուում։ 19-րդ դարի վերջին Մերի Կեսսետը մեկնում է Փարիզ, որպեսզի շարունակի բնանկարչություն ուսումնասիրել։ Նա Շառլ Շապլենի սանն էր։ Նրա ստեղծագործությունների վրա մեծ ազդեցություն էր թողել Էդգար Դեգայի հետ ունեցած ընկերությունը։ Վերջինիս դրդմամբ էլ նկարչուհին 1879 թվականին ուղարկում է իր աշխատանքները մյուս իմպրեսիոնիստների հետ համատեղ կազմակերպված ցուցահանդեսին։ Կեսսետը ճանաչում է գտնում «կանացի» թեմայի համար (մեկ բաժակ թեյի շուրջ հելյունով գործելիս)։ Կտավը ստեղծվել է 1880-1881 թվականների ընթացքում, որի համար բնորդ է հանդիսացել նկարչուհու քույրը` Լիդիան։ Մինչ այդ Լիդիան, ով տառապում էր երիկամների բորբոքումից, Ֆիլադելֆիայից եկել էր Փարիզ քրոջը այցելության։ Այդ ժամանակաշրջանում չամուսնացած կանայք միայնակ չէին ապրում, սակայն Լիդիայի հիվանդությունը գնալով խորանում էր, և նա չէր կարող դիմանալ ճամփորդություններին։ Ընտանիքի մյուս անդամները Փարիզ են տեղափոխվում 1880 թվականի գարնանը։ Այս շրջանում Մերի Կեսսետը հիմնականում պատկերում էր կենցաղային դրվագներ։ Լիդիան մինչև 1882 թվականը հաճախակի է դառնում քրոջ նկարների հերոսուհին։ Թեյախմության ընթացքը պատկերված է իմպրեսիոնիստներին բնորոշ ձևով։ Այս ծիսակատարությունը տեղ է գտել 1880 թվականին ստեղծված մի շարք աշխատանքներում։ Ստվերները արտացոլելու համար օգտագործվել են կոնտրաստ գույներ։ 1881 թվականին Կեսսետը նկարն ուղարկում է իմպրեսիոնիստների ցուցահանդեսին, որտեղ և այն ճանաչում է ստանում քննադատների կողմից։