СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մի նկարի պատմություն

Категория: Искусство

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մի նկարի պատմություն»

ՄԻ ՆԿԱՐԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ

Ալբրեխտ Դյուրեր ` "Ձեռքերը"



Շատերին հայտնի է Ալբրեխտ Դյուրերի "Ձեռքերը" նկարը,բայց քչերին է հայտնի նկարի ստեղծման պատմությունը։

1500 -ական թվականներին' Նյուրնբերգից ոչ հեռու մի փոքրիկ գյուղակում, ապրում էր մի ընտանիք, որտեղ ապրում էին տասնութ երեխա։

Որպեսզի կերակրի իր մեծ ընտանիքը, հայրը, որ ոսկու արհեստանոցում էր աշխատում, ստիպված էր աշխատել օրական տասնութ ժամ։

Չնայած անհուսալի աղքատ դրությանը, երեխաներից երկուսը ունեին մեծ երազանք։ Նրանք ցանկանում էին զարգացնել իրենց մեջ եղած նկարչական տաղանդը, բայց լավ գիտեին, որ իրենց հայրը ի վիճակի չէ իրենց ուղարկել Նյուրնբերգ, Ակադեմիայում ուսանելու համար։

Գիշերային երկար քննարկումներից հետո, երկու եղբայրները իրար մեջ կնքեցին համաձայնություն։Նրանք որոշեցին մետաղադրամ նետել ։Պարտվողը կգնա հանքերում աշխատելու և իր աշխատած փողերով կվճարի եղբոր ուսման ծախսերը։

Իսկ հետո, երբ եղբայրը կավարտի ուսումը, իր նկարների վաճառված գումարով կվճարի հանքում աշխատող եղբոր ուսման համար։

Նրանք կիրակի օրը եկեղեցուց հետո գցեցին մետաղադրամը։

Հաղթեց Ալբրեխտ Դյուրերը և մեկնեց Նյուրնբերգ։

Ալբերտը գնաց վտանգավոր հանքերը և չորս տարի շարունակ վճարեց եղբոր ուսման վարձը, որի աշխատանքները Ակադեմիայում անմիջապես սենսացիա առաջացրեցին։

Արդեն ավարտական տարին նա վաստակում էր բավականին գումար իր աշխատանքներով։

Երբ պատանի նկարիչը վերադարձավ իր գյուղը, Դյուրերի ընտանիքը մի համեստ ճաշկերույթ կազմակերպեց այգում,նշելու Ալբրեխտի հաղթական վերադարձը։Ալբրեխտը բաժակաճառ ասաց' իր սիրելի եղբոր պատվին, որն այսքան տարի, իրեն զոհաբերել էր, եղբոր երազանքը կատարելու համար։Իր խոսքի վերջում նա ասաց." Հիմա, Ալբերտ, իմ օրհնյալ եղբայր,քո հերթը հասավ, մեկնելու Նյուրնբերգ,քո երազանքի հետևից, ես հոգ կտանեմ քո համար"։

Ալբերտը նայեց մարդկանց դեմքերին, որոնց այնքան շատ էր սիրում, ձեռքերը տարավ դեմքին ու հանդարտ ասաց."Ոչ, եղբայրս, ես չեմ կարող գնալ Նյուրնբերգ, արդեն շատ ուշ է ինձ համար։

Նայիր, տես հանքերում աշխատելու այդ չորս տարիները ինչ են արել ձեռքերիս հետ։

Մատներիս բոլոր ոսկորները ջարդվել են այս ընթացքում, աջ ձեռքս հիվանդ է արտրիտով և, այս պահին անգամ, կենացի համար,գավաթը դժվարությամբ եմ պահում ձեռքումս, էլ ուր մնաց գեղեցիկ գծեր անեմ մատիտով կամ վրձինով կտավի վրա։ Ոչ , եղբայրս, ինձ համար արդեն ուշ է"։

Անցել է համարյա 450 տարի, Ալբրեխտ Դյուրերի հարյուրավոր նկարներ կախված են աշխարհի բոլոր հայտնի պատկերասրահներում։

Եվ նրանց մեջ հանրահայտ է նաև "Ձեռքերը", որը նա նկարեց որպես հարգանքի տուրք եղբոր ձեռքերին։

Ո
ւ ամբողջ աշխարհը իր սիրտը բացեց այս գլուխգործոցի առջև ։














Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!