Microsoft Office Excel էլեկտրոնային աղյուսակ
Էլեկտրոնային աղյուսակները հատուկ ծրագրեր են, որոնք նախատեսված են աղյուսակային տեսքով տվյալների հետ աշխատելու համար, մասնավորապես`
տվյալներով հաշվարկներ անելու,
տվյալների հիման վրա դիագրամմաներ կառուցելու,
որոշակի կրիտերիաներով տվյալների փնտրման և տեսակավորման,
տվյալների վերլուծության և "ինչ, եթե?" սցենարների հաշվարկների կատարման,
տվյալների բազաների ստեղծման,
աղյուսակների և դրանց գրաֆիկական տարբերակների տպման համար:
Էլեկտրոնային աղյուսակներն առաջին անգամ հայտնվեցին 1979 թ-ին:
Էլեկտրոնային աղյուսակները նախատեսված են տնտեսագետների, հաշվապահների, ինժեներների, գիտաշխատողների, ինչպես նաև` բոլոր նրաց համար, ովքեր ստիպված են աշխատել թվային տվյալների մեծ զանգվածների հետ:
Excel էլեկտրոնային աղյուսակի միջավայր մտնելու համար պետք է հաջորդաբար կատարել հետևյալ քայլերը.
Start−All Programs−MS Office−Microsoft Office Excel
Excel էլեկտրոնային աղյուսակի հիմնական աշխատանքային պատուհանն ունի նկ. 1.1-ում պատկերված տեսքը։
Էլեկտրոնային աղյուսակի աշխատանքային թերթը բաղկացած է լատինական այբուբենի տառերով նշված սյուներից և բնական թվերով համարակալված տողերից։ Յուրաքանչյուր բջիջ ունի իր հասցեն, որը կազմվում է այն սյան անունով ու տողի համարով, որոնց հատման տեղում գտնվում է տվյալ բջիջը, օրինակ՝ B4։ Անհրաժեշտության դեպքում միևնույն տողի կամ սյան վրա գտնվող հարևան բջիջներով կազմում են բջիջների բլոկ, որի հասցեն կարելի է գրել անվան դաշտում՝ նշելով բլոկը կազմող վերին ձախ և ստորին աջ բջիջների հասցեները՝ դրանք իրարից բաժանելով երկու կետով, օրինակ՝ B2:C4
Excel էլեկտրոնային աղյուսակում բջիջը կարող է պարունակել թիվ, բանաձև կամ տեքստ։ Թվային տիպի տվյալներ են՝ թվային հաստատունները, ամսաթիվն ու ժամանակը։ Բանաձևը գործողությունների կատարման կարգը սահմանող հրահանգ է, որը կարող է բջիջների հասցեներ, թվեր, գործողությունների նշաններ և ֆունկցիաների անվանումներ պարունակել։ Այն տվյալները, որոնք սպասարկվող ծրագրի կողմից որպես թվային տվյալներ չեն ճանաչվում, ընդունվում են որպես տեքստային տվյալներ։ Բջիջ ներմուծված տեքստի երկարությունը կարող է լինել մինչև 255 պայմանանշան։
Նկ. 1.1. Microsoft Excel Էլեկտրոնային աղյուսակի պատուհանը
Բջիջ տվյալներ ներմուծելու համար անհրաժեշտ է.
* ընտրել բջիջը
* ներմուծել տվյալները
* ներմուծումն ավարտել կամ Enter ստեղնով կամ բանաձևերի դաշտի
կոճակով, կամ՝ անցնելով այլ բջիջի։
Բանաձև ներմուծելիս այն պետք է սկսել հավասարության = պայմանանշանով։
Բջիջից տվյալները ջնջելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչով ընտրել տվյալ բջիջն ու սեղմել Delete ստեղնը։
Բջիջում եղած տվյալները փոփոխելու համար անհրաժեշտ է մկնիկի ցուցիչը տեղադրել տվյալ բջիջի վրա, մկնիկի ձախ սեղմակի կրկնակի սեղմում կատարել ու խմբագրել եղած ինֆորմացիան։ Բջիջի պարունակությունը կարելի է խմբագրել նաև բանաձևերի դաշտի միջոցով։
Excel էլեկտրոնային աղյուսակում արված վերջին գործողությունը կարելի է չեղյալ դարձնել (անտեսել) արագ հասանելիության վահանակի
(Սոdօ), իսկ չեղյալ դարձված վերջին գործողությունը վերականգնել՝
(Redo) կոճակով։
Excel–ում կիրառվում են թվաբանական հետևյալ գործողությունները.
գումարում՝ +
հանում՝-
բազմապատկում` *
բաժանում՝ /
տոկոս՝ %
աստիճանի բարձրացում՝ ^
Հաշվումներ իրականացնելիս կիրառվում է գործողությունների կատարման առաջնահերթության մաթեմատիկայում ընդունված ձեզ հայտնի կարգը։ Ինչպես մաթեմատիկայում, այստեղ ևս փակագծերի կիրառումը կարող է փոխել գործողությունների կատարման հաջորդականությունը։
Excel էլեկտրոնային աղյուսակի ստանդարտ ֆունկցիաների հավաքածուից գումարի հաշվման համար նախատեսված է SUM ֆունկցիան։ Այն բջիջների բլոկի վրա կիրառելու համար անհրաժեշտ է.
* ընտրել այն բջիջը, որտեղ պետք է պահպանվի հաշվարկվելիք գումարի արժեքը,
* Home ներդիրի Editing կամ Formulas ներդիրի Function Library խմբից ընտրել գումարի հաշվման համար նախատեսված
գործիքը,
* մկնիկի ձախ սեղմակով նշել այն բջիջները, որոնց պարունակությունների գումարն անհրաժեշտ է հաշվել,
* սեղմել Enter ստեղնը կամ բանաձևերի դաշտի կոճակը։
Էլեկտրոնային աղյուսակի աշխատանքային թերթը բաղկացած է լատինական այբուբենի տառերով (A,B,C,...,Z,AA,AB,...) նշված սյուներից և բնական թվերով (1,2,3,...) համարակալված տողերից։
Յուրաքանչյուր աշխատանքային թերթ ունի 16384 սյուն և 1048576 տող։
Նկարում պատկերված աղյուսակի B3 բջիջն ունի ընդգծված ուղղանկյուն շրջանակի տեսք, այս ձևով ընդգծված ուղղանկյուն շրջանակը կոչվում է աղյուսակային կուրսոր։
Աղյուսակային կուրսորը կարելի է տեղակայել աղյուսակի ցանկացած բջիջի վրա և դրանով այն դարձնել ընթացիկ, այլ խոսքով՝ ակտիվ: Ընդ որում՝ կուրսորի տեղաշարժմանը զուգընթաց փոխվում է նաև անվան դաշտի պարունակությունը։
էլեկտրոնային աղյուսակի յուրաքանչյուր բջիջ ունի իր հասցեն, որը կազմվում է այն սյան անունով ու տողի համարով, որոնց հատման տեղում գտնվում է տվյալ բջիջը, օրինակ՝ A3, E12
Կուրսորը կարելի է տեղաշարժել նաև ←, ↑, →, ↓ ստեղների օգնությամբ։