СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Միջառարկայական կապեր

Нажмите, чтобы узнать подробности

Մանկավարժներն ու մեթոդիստները պետք է կարողանան խոսքից գործի անցնել

Просмотр содержимого документа
«Միջառարկայական կապեր»

Մեր շրջապատող աշխարհում բոլոր առարկաներն ու երևույթները գտնվում են դիալեկտիկական անխզելի կապերի մեջ, և այս առումով աշխարը, իրերն ու երևույթները միասնական են։ Հենց այս միասնության մեջ էլ մարդը, իսկ երեխան ավելի քան, ընկալում է աշխարհը, հասկանում այն, թափանցում նրա էության մեջ՝ միշտ աչքի առջև ունենալով ամբողջությունը։ Այս միասնական, իր էությամբ ամբողջական աշխարհը, որը հազարավոր ներքին թելերով եռակցված է, մենք արհեստականորեն բաժանում ենք տարբեր գիտությունների մեջ և առանձին կողմերից ուսումնասիրում այդ ամբողջության բաղադրամասերը, որոնք իրականության մեջ այդպես առանձնացված գոյություն չունեն։ Այդպես ավելի լավ, ավելի խորն ու բազմակողմանիորեն ենք ճանաչում աշխարհը, որն այդ ձևով իրականության մեջ գոյություն չունի։

Մանկավարժներն ու մեթոդիստները պետք է կարողանան խոսքից գործի անցնեն և յուրաքանչյուր ուսումնական առարկայի գծով ցույց տան միջառարկայական կապերի գործադրման հնարավորություններն ու ձևերը, որոնց գործնական նշանակությունը և կիրառման գործակիցը շատ ավելի բարձր կլինի։

Տարրական դասարաններում միջառարկայական կապերի ճիշտ, բազմակողմանի ու արդյունավետ օգտագործումը և՛ հիշտ է, և՛ դժվար։ Հեշտ է, որովհետև ուսուցման այս օղակում դասավանդող բոլոր ուսումնական առարկաները տանում է միևնույն ուսուցիչը և նա շատ լավ գիտի, թե որ առարկայից աշակերտների գիտելիքներն ու կարողությունները ինչ մակարդակի են , և նա ինչքանով կարող է դրանք օգտագործել։ Դժվար է, որովհետև ուսուցիչը իր պատրաստակամությամբ, տարբեր գիտություններից, արվեստներից ու այլ ճանաչողական բնագավառներից լայն տեղեկություններ և բավականին բարձր ու համակողմանի ընդհանուր զարգացում պետք է ունենա։

Այսօր դժվար է պատկերացնել աշակերտների բազմակողմանի զարգացման ու համակողմանի դաստիարակության պատասխանատու պահանջի իրականացումը առանց միջառարկայական կապերի օգտագործման,առանց երեխաների հետաքրքրությունների բարձրացման ու ինքնուրույնության զարգացման։ Իսկ միջառարկայական կապերը այդ ուղղությամբ մեծ հնարավորություններ են ստեղծում ոչ միայն արդեն անցած կամ մյուս ուսումնական առարկաներից ստացած գիելիքների ու դրանց գործադրման ուղղությամբ ձեռք բերած կարողությունների ու հմտությունների փոխանցման, անդրադարձ կապերի օգտագործման, այլև միանգամայն նոր գիտելիքներ շրջանառության մեջ դնելու, նոր տեղեկություններ հաղորդելու , նոր հասկացություններ ձևավորելու առումով։

Միջառարկայական կապերի օգտագործումը տարրական դասարաններում ամենից շատ ու ամենից արդյունավետ ձևով կարելի է իրականացնել մայրենի լեզվի դասերին, մայրենի լեզվի միջոցով ու միջնորդությամբ։

Միջառարկայական կապերի օգտագործումը պետք է միայն միջոց լինի և ոչ ուսուցման տիրապետող ձև, կգործադրվի միայն այն ժամանակ և այն չափով, որ չափով որ կկապվի նյութի հետ և կօգնի նյութի խոր և բազմակողմանի յուրացմանը։ Միջառարկայական կապերի օգտագործումը երբեք և ոչ մի դասարանում ինքնանպատակ չպետք է լինի, այլ միայն միջոց՝ հիմնական նպատակին հասնելու համար։ Այսպես պետք է այն դիտվի և օգտագործվի ուսուցման պրոցեսում՝ ուսուցման ընդհանուր և դասական ձևերի հետ զուգակցված։