СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Միջոցառման պլանավորում

Категория: Химия

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Միջոցառման պլանավորում»

Ինտեգրված միջոցառում` քիմիան թանկարժեք քարերի աշխարհում

Յուրաքանչյուր թանկարժեք քարում , ինչպես ջրի կաթիլում, արտացոլված է բնության ամբողջ վեհությունը, և նրանցից յուրաքանչյուրը բավական է բնության կատարելությունը զգալու համար:

Նպատակը.

  1. Ոչ ավանդական ձևով խորացնել սովորողների գիտելիքները քիմիական միացությունների, բնության մեջ դրանց գտնվելու և մարդու առողջության վրա դրանց ազդեցության մասին:

  2. Համակարգել քիմիայի , կենսաբանության , պատմության , գրականության , աշխարհագրության ժամերին ձեռք բերած գիտելիքները, կարողությունները , հմտությունները:

  3. Զարգացնել լրացուցիչ գրականությունից օգտվելու հմտությունները:

  4. Դաստիրակել ուշադրություն, դիտողականություն, ինչպես նաև դասընկերներին լսելու , լսրանի առաջ ելույթ ունենալու կարողություն:

  5. Ձևավորել այնպիսի արժեքներ, ինչպիսիք են մտքերը հստակ ձևակերպելու անհրաժեշտությունը, այլոց մտքերն ու գաղափարները, կարծիքները գնահատելու կարևորություն:

  6. Կարևորել քիմիայի դերը գեղագիտական արժեքները, գեղեցիկը հասկանալու գործում:

Խնդիրները.

  1. Կազմակերպել խմբային աշխատանք ` դասի ուսուցողական խնդրի պարզաբանումից մինչև վերջնական արդյունքների քննարկումը:

  2. Աշակերտների ուշադրությունը բևեռել քիմիայի և այլ առարկաների միասնացման հնարավորությունների վրա:

Կիրառվող մեթոդներ` - խմբային հետազոտություն

Կահավորումը.

Համակարգիչ, պրոյեկտոր, թանկարժեք քարերի և դրանցից բաղկացած իրերի ու զարդերի նմուշներ , քիմիական նյութեր , փորձանոթներ :

Միջոցառման ընթացքը կառուցված է հետևյալ ենթաթեմաների հիման վրա.

  1. Քննարկվող թանկարժեք քարերի առաջացումը բնության մեջ , բաղադրությունը և կիրառության ոլորտները

  2. Ուշագրավ փորձեր

  3. Գրական և պատմական ակնարկներ բնական քարերի ` տարբեր ոլորտներում դրանց կիրառության մասին

  4. Առաջադրանքների կատարում և գնահատում

  5. Արդյունքների ամփոփում: