СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Միջոցառում-Բարություն

Нажмите, чтобы узнать подробности

Հեքիաթ միջոցառում բարության մասին

Просмотр содержимого документа
«Միջոցառում-Բարություն»

 

1․Հաղորդավար -Չեմ հասկանում` իմ հեքիաթն ինչպե՞ս սկսեմ` մեծերի նմա՞ն, թե՞ ինչպես ես եմ ցանկանում։
Լինու՞մ է, թե՞ չի լինում։ Մայրիկներն ու հայրիկները մեզ անընդհատ սովորեցնում են, որ մի բանը կամ լինում է կամ չի լինում։ Ու ես այժմ ցանկանում եմ, որ իմ հեքիաթում լինի ամեն ինչ:
Լինում է Բարին, լինում է և Չարը։ Ո'չ, ես չարը փոքրատառով կգրեմ, որ այն չմեծամտանա։ Ո'չ, այն էլի կլինի. հնարավոր չէ, որ չլինի, բայց իմ հեքիաթում այն աղվեսի, գայլի կամ վիշապի տեսքով չի լինի։
Իմ հեքիաթում չի լինի չարի վերջը, չարի վերջը բոլորին հայտնի է. իմ հեքիաթում կլինի չարի սկիզբը։ Եվ այսպես…
2․ Հեղինակ - Լինում է ու լինում Բարին։ Նա շատ բարի, հանգիստ, ընկերասեր և աշխատասեր է լինում։ Նա ամեն օր արթնանում է, նախաճաշում, գնում դպրոց, խաղում, ջութակ նվագում, երգում, նկարում և երազում։
Բարին նաև շատ միամիտ ու ազնիվ է լինում, նա բոլորին սիրում ու վստահում է, սակայն մեծերը ամեն օր փորձում են Բարուն համոզել, որ բոլորն իր նման բարի չեն, որ չպետք է բոլորին սիրել, բոլորին վստահել ու օգնել։
Եվ Բարու հոգում ծնվում է կասկածը։
3․ Մեծ - Այդ գիրքը քոնն է, չտա'ս ուրիշին։
4․ Մեծ - Այս գրիչը քոնն է, չտա'ս ուրիշին։
5․ Մեծ - Այս կոնֆետը քոնն է, չտա'ս ուրիշին։
6․ Հեղինակ - Բարին տխրում է, վերցնում իր կախարդական փայտիկը ու դուրս գալիս բակ։ Բակում մի տատիկ իր թոռնիկի հետ զբոսնելիս է լինում։ Բարին մոտենում է, որ տղայի հետ խաղա ու լսում տարեց կնոջ զգուշավոր ձայնը.
7․ Տատիկ - Ո՞վ ես դու, տղա', այդ ի՞նչ վտանգավոր փայտ է քո ձեռքին, ինչու՞ ես դու հենց իմ թոռնիկի հետ ուզում խաղալ:

8․ Բարի - Տատի՛կ, ես բարի եմ և ուզում եմ լավ գործեր անել։

9․Տատիկ - Ո՛չ, դու չար ես, ձեռքիդ էլ փայտ կա։ Դու կվնասես իմ թոռնիկին։
10․ Հեղինակ - Բարին որքան փորձում է համոզել նրանց, որ ինքը բարի է, չի հաջողվում։ Հուսահատ տղան որոշում է գործի դնել կախարդական փայտիկը ու մի հարվածով խաղալիքներ է փռում անծանոթ տղայի ոտքերի առջև: Այս անգամ էլ տղան է սարսափահար ծղրտում.
11․ Թոռնիկ -Տատի'կ, գնանք տուն, այս տղան երևի խելագար է կամ էլ խաղալիքների մեջ ռումբեր է թաքցրել։
12․Հեղինակ - Շվարած Բարին մնում է բակում մեն-մենակ կանգնած։ Որտեղից որտեղ նրա կողքին հայտնվում է հարևան շենքից նոր տեղափոխված չարը։ Նա սկսում է քահ-քահ ծիծաղել Բարու վրա ու ասում.


13․Չար -Այս բակն իմն է, այս շենքն իմն է ու ընդհանրապես քո հեքիաթն էլ իմն է, տղա', դու՞ չէիր ցանկանում հեքիաթդ վերնագրել "Չարի սկիզբը":
14․Բարի -Այս ի՞նչ արեցի, ես չէի ցանկանում, որ իմ հեքիաթում տիրի չարը։ Հեռացի՛ր այստեղից։

15․Հեղինակ - Եվ Բարին իր կախարդական փայտիկով հեռացրեց չարին։

16․Բարի -Ես պարզապես ցանկանում էի հասկանալ ու հասկացնել մեծիկներին, թե ինչպես է ծնվում չարը, որպեսզի նրանք այլևս չասեն, որ լինում է, չի լինում…Այլ մեզ` փոքրիկներիս, համոզեն, որ լինում է ու լինում Բարին: Իսկ չարը չպետք է պաշտպանված լինի, որ, ինչպես տատիկս է ասում, չարի աչքը դուրս գա։
Ու այդ ժամ երկնքից երեք խնձոր կընկնի` մեկը Բարուն, մյուսը Բարուն հավատացողին, երրորդն էլ Չարը փոքրատառ դարձնողին։

1 7․ Պար

18․ Հեղինակ -Կար չկար աշխարհում մի կույր աղջիկ կար: Նրան բոլորը լքելէին: Նա խեղճ որբուկ էր, որովհետև կույր էր ծնվել, իսկ թերություն ունեցող մարդկանց ոչ ոք չէր սիրում` անգամ նրա հարազատ ծնողներն էին նրան ծաղրում և ծիծաղում նրա վրա: Դրա համար էլ նա որոշել էր փակվել մի փոքրիկ տնակում` չար մարդկանց աչքից հեռու: Ապրում էր նա կիսասոված, աղքատ վիճակում: Այդ երկիրը հարուստ երկիր էր: Լի էր առևտրականներով և մեծահարուստ վաճառականներով:

Մի օր էլ երկրի թագավորը հայտարարություն արեց.
19․ Թագավոր -Բոլոր նրանք, որոնք ցանկանում են և ունեն զարմանահրաշ իրեր, թող գան և իմ պալատի պարսպի առաջ վաճառեն դրանք, իսկ ես կգամ տեսնելու այդ բոլորը և եթե գտնեմ մի հետաքրքիր և յուրօրինակ իր, կգնեմ և շատ մեծ պարգև կտամ:
20․ Հեղինակ -Թագավորի սուրհանդակները այս հայտարարությունը առավոտից երեկո հնչեցնում էին ամբողջ երկրով մեկ: Եվ ահա հավաքվեց մի մեծ բազմություն, որը ցանկանում էր զարմացնել և հիացնել իր թագավորին: Վաճառականները հեռու երկրներից բերել էին գանձեր, բազմապիսի ոսկյա զարդեր, գեղեցիկ ակնեղեն, մարգարիտներ, գոհարեղեն: Նրանք վաճառում էին մետաքսյա կտորեղեն, թանկարժեք ոսկե թելերով կարված հագուստներ, գեղեցիկ քանդակներ և նկարներ:
Մարդիկ ամեն առավոտ գնում էին տեսնելու և գնելու այդ բոլորը:

21․ Հեղինակ - Փոքրիկ աղջկա անունը Մանուշակ էր: Փոքրիկ Մանուշակը նախորդ օրը երազ էր տեսել: Երազում մի ճերմակազգեստ և սպիտակ մորուքով մարդ էր եկել իր տուն իրեն այցի և նրան ասել ․

22․ Ծերունի –Գնա՛ և կանգնի՛ այդ պարսպի տակ: Վաճառի՛ր մի այնպիսի բան, որ այս աշխարհում առանց քո օգնության ոչ ոք չի կարող անել: Վաճառի՛ր գաղափարներ, մտքեր` այնպիսի մտքեր, որոնք ես կփոխանցեմ քեզ երկնքից և կլցնեմ քո փոքրիկ, սիրունիկ գլուխը: Մարդկանց ասա այնպիսի բաներ, որոնք նրանց կհուսադրեն և կուրախացնեն:
Աշխարհում հիվանդ, խեղճ, սոված և անօգնական շատ մարդիկ կան, որոնք կարիք ունեն օգնության, իսկ հարուստներից նրանք այդ չեն ստանա, որովհետև նրանք չեն հասկանում աղքատներին, նրանք սիրտ չունեն:
Քեզ նրանք կհավատան, որովհետև դու չնայած կույր ես, բայց պետք է շարունակես ապրել և պայքարել դաժան աշխարհում և լույս ու շող արձակել, ինչպես մայր արևը, և ո՞վ գիտի միգուցե մի օր, երբ դու կատարես այս բարեգործությունը, քո աչքերին էլ լույս իջնի, և դու էլ վայելես այդ լույսը և ապրես ինչպես բոլորը:
23․ Հեղինակ ․ -Հաջորդ առավոտ Մանուշակը վաղ արթնացավ, լվացվեց, սանրեց մազերը, հագավ իր միակ զգեստը և գնաց թագավորի պալատ` պարսպի տակ մտքեր վաճառելու:

Այս իրարանցման մեջ` վաճառականների կողքին, երևաց այդ փոքրիկ, խեղճ և կույր աղջիկը: Բոլորը զարմացան, թե ի՞նչ կարող էր վաճառել այդ որբուկը, որը 10-12 տարեկան էր, աշխարհում ոչ ոք չուներ, իսկ նրա դատարկ տնակում միայն քամին էր պտտվում:
24․ Հեղինակ ․- Գալիս էին մարդիկ անցնում շարքերով և ուզում էին հեռանալ, բայց մի պահ կանգ էին առնում Մանուշակի վաճառասեղանի մոտ և հարցնում, թե ինչ ունի վաճառելու:

Երբ թագավորն ուզում էր տուն վերադառնալ նրա աչքով ընկավ փոքրիկ Մանուշակը ու նրա դատարկ սեղանիկը: Նա հարցրեց աղջկան․

25․ Թագավոր - Ի՞նչ ես վաճառում, փոքրի՛կ աղջիկ:

26․ Մանուշակ - Լավ մտքեր և գաղափարներ եմ վաճառում։

27․ Հեղինակ - Երբ լսեց Մանուշակի պատասխանը, զարմացավ, թե ինչպես կարող էր կույր մարդը հույս տալ տեսնող մարդկանց, նրանց լավ մտքեր և գաղափարներ վաճառել: Թագավորը Մանուշակին խոստացավ․

28․ Թագավոր - Քեզ իմ պալատ կտանեմ, մի փոքրիկ անկյուն կտամ, կապահովեմ ուտելիքով և հագուստով և հետո միայն, փոքրի՛կ աղջնակ, շուրթերիցդ կցանկանամ լսել իմ թագավորության ապագայի մասին:
-Ծառանե՛ր, Մանուշակին տարե՛ք պալատ։

28․ Հեղինակ - Թագավորի հանձնարարությամբ ծառաները Մանուշակին իրենց հետ պալատ տարան, կերակրեցին, հագցրին և մյուս օրը լավ խնամված ներկայացրին թագավորին` գուշակելու նրա երկրի ապագան: Մարին ծերունու օգնությամբ թագավորի առաջ բացահայտեց ապագայում նրա երկրին սպասվող և' լավ, և' վատ իրադարձությունները և վերջում ավելացրեց․

29․ Մանուշակ - - Ամեն ինչ չէ, որ կարելի է գնել փողով: Պետք չեն պատերազմներ, կոտորածներ և ավերներ. մարդիկ մահանում են դրանից, երեխաները մնում են որբ ու անտեր, մերկ ու սոված: Պետք չէ թալանել խեղճերին, թող աշխատեն մարդիկ և գոհանան իրենց աշխատանքով, իրենց ազնիվ քրտինքով ձեռք բերածով:

Թագավո՛րն ապրած կենա, բոլորին աշխատանքով ապահովիր, որ քո երկրի մարդիկ չծուլանան, սիրեն աշխատանքը և օգնեն մեկը մյուսին, հաղթահարեն կյանքի դժվարությունները:

30․ Հեղինակ - Ապագայի մասին փոքրիկ Մանուշակի գուշակությունները օգնեցին թագավորին հասկանալ, որ միայն նյութականը չի որոշում ամեն ինչ. կան արժեքներ, որ ոչ կգնես և ոչ էլ կվաճառես փողով: Այս ամենից հետո թագավորը որոշում կայացրեց իր թշնամիներին գրություններ ուղարկել և հայտնել․

31․ Թագավոր - - Այլևս չեմ ցանկանում կռվել, թալանել կամ սպանել: Ուզում եմ ապրել և շենացնել իմ թագավորությունը, որ մարդկանց հիշողության մեջ իմ անունը միշտ օրհնությամբ հիշվի, այլ ոչ թե անեծքով:
32․ Հեղինակ - Շուտով եկան պատասխանները այն մասին, որ նրանք էլ են որոշել խաղաղ ապրել, որովհոտև արդեն հոգնել են պատերազմներից, ուզում են հանգիստ ապրել և անել գործեր, որոնք Աստծուն էլ հաճելի կլինեն:

33․ Հեղինակ- Փոքրիկ Մանուշակը շարունակեց ապրել թագավորի պալատում և բոլորովին չնեղվել, որ կույր էր, որովհետև ավելի լավ էր աչքով կույր լինել, քան մտքով: Բայց Աստված չցանկացավ այլևս Մանուշակին կույր տեսնել: Նա նրան պարգևատրեց իր առաքելությունը ճիշտ կատարելու և աշխարհին խաղաղություն բերելու համար:

Մանուշակ – Վերջապե¯ս ես տեսնում եմ։ Ի¯նչ լավ է տեսնել այս բարի ու գեղեցիկ աշխարհը։

34․ Հեղինակ - Իսկ մայր արևը ամեն առավոտ լույս ու ջերմություն էր տարածում այդ երկրում` մի երկրում, որտեղ մարդիկ սիրում ու հարգում էին միմյանց, ամենուրեք բարություն էր: Արևը քնքուշ ժպտում էր վերևից նրանց և դանդաղ սահելով ամպերի միջից` գնում դեպի մայրամուտ:

35․ Աշակերտ՝ ջութակ

Top of Form

Bottom of Form

36․ Հեղինակ -  Լինում է չի լինում մի չար տղա է լինում, անունը` Ալեն: Նա ուներ իրենից փոքր մի քույր` Էլեն անունով: Տղան այնքան չար էր, որ ամեն օր վիճում էր քրոջ հետ, բարկացնում մայրիկին և տատիկին:

37Տատիկ -Ալե'ն ջան, դասերդ սովորի'ր,- խոհանոցից լսվում էր տատկի ձայնը:
38 Հեղինակ - Ալենին ընդհանրապես չէր էլ հետաքրքրում: Ի՞նչ դաս, ի՞նչ ուսում, իսկ ո՞վ խաղար, ո՞վ չարություն աներ:

39 Ալեն -Տատի'կ, մայրիկն աշխատանքից կգա միասին կսովորենք։

40 Հեղինակ - Ծուլանալով պատասխանում էր տղան` մի վայրկյան անգամ չմտածելով, որ մայրիկն երեկոյան հոգնած էր վերադառնում ու քանի, քանի անգամ էր խնդրել դասերը սովորել մինչև իր գալը: Բայց տղան անում էր այն, ինչ ցանկանում էր. ուզում էր համակարգիչ էր խաղում, մտքով անցներ` քրոջը կնեղացններ, տատիկին կբարկացներ:

Եվ այսպես շարունակ: Ամեն օր նույնը:

41 Հեղինակ Մի օր Ալենը սովորականի պես դպրոցից տուն էր վերադառնում: Մտածում էր, թե ինչ կարելի էր անել այդ օրը, ինչով կարելի էր խաղալ և որոշեց. կանչեց Էլենին, և նրանք սկսեցին խաղալ: Սկզբում ամեն ինչ հանգիստ էր ընթանում, և կարծես ոչ մի արատառոց բան չկար, բայց հանկարծ…

42․ Տատիկ -Այս ի՞նչ է: Էլե'ն, Էլե'ն, չշարժվե'ս, սպասիր' թաց կտոր բերեմ,- աղեկտուր լալիս էր տատիկը:

43 Հեղինակ -Դաժան խաղի արդյունքում Էլենը վայր էր ընկել` վնասելով գլուխը: Աղջիկը նեղացած, արցունքով լցված հայացքով նայում էր եղբորը` կարծես մտքում ասելով.

44․ Էլեն -Ի՞նչ եմ քեզ արել, ե՞րբ ես դադարեցնելու ինձ նեղացնելը: Ա՜խ ցավում է:

45 Հեղինակ - Երեկոյան մայրիկը աշխատանքից հոգնած տուն վերադարձավ: Նա Էլենին տեսնելով, շատ վախեցավ և հարցրեց․

46․ Մայրիկ – Ի՞նչ է պատահել։

47 Հեղինակ - Տատիկը հայտնեց կատարվածի մասին: Նա էլ բարկացավ, մտավ իր սենյակն ու աղիողորմ լաց եղավ:

48 Մայրիկ – -Այսպես չի կարող շարունակվել: Մինչև ե՞րբ է իմ տղան այսքան անշնորհք մնալու. ինձ օր ու արև չի տալիս: Ա՜խ, հոգնել եմ արդեն: Ի՞նչ անեմ, ինչպե՞ս անեմ, որ խելքի գա:

49 Հեղինակ - Եվ այդ պահին հայտնվեց ծեր կախարդուհին և լուսամուտից ներս մտավ: Կախարդուհին հայտնվում էր միայն այն պահերին, երբ երեխաներն իրենց վատ էին պահում, երբ էլ հնարավոր չէր դադարեցնել նրանց: Նա պատժում էր երեխաներին` իրենց սիրելի մայրիկներին քարե արձան դարձնելով:
Ալենը նույնպես բացառություն չէր: Կախարդուհին վաղուց էր հետևում նրան ու լուռ սպասում էր: Նա սպսում էր, բայց համբերության բաժակը կամաց-կամաց լցվում էր, և երբ ամեն ինչ արդեն իր գագաթնակետին էր հասել, կախարդուհին գործի անցավ. ներս մտավ սենյակ, ուշադիր նայեց արցունքից ու տառապանքից մաշված մայրիկի դեմքին և թափահարելով իր կախարդական փայտիկը` քարացրեց նրան:

 50 Ալեն -Մայրի'կ, մայրի' կ, դասերս մնացին, չե՞ս գալիս,- կողքի սենյակից բղավում էր Ալենը,- մայրի'կ, դե արի:

51 Հեղինակ - Անցավ կես ժամ, սակայն տղան ծուլանում էր սենյակ մտնել և մորը կանչել. նախընտրում էր բղավել: Տեսնելով, որ մայրը ոչ մի կերպ չի արձագանքում` Ալենը բարկացած մտավ սենյակ:

 52․ Ալեն -Ո'չ, մայրի'կ,- շարունակ բղավում էր տղան:

53․ Տատիկ -Ի՞նչ է պատահել, Ալե'ն,- տղայի բղավոցից սարսափած գոչեց տատիկը:
-Վա՜յ, վո՜ւյ, Աննա' , ի՞նչ է եղել, այս ի՞նչ դժբախտություն եկավ մեր գլխին, բայց ինչպե՞ս, մի՞թե հնարավոր է, ո՞վ է արել, բայց ինչո՞ւ:

 54 Հեղինակ - Ալենը սեղանին նկատեց ճերմակ թղթի մի կտոր. նամակ էր: Բայց ո՞վ էր գրել, ինչպե՞ս էր այն հայտնվել սենյակում: Տղան կռացավ, վերցրեց այն և սկսեց կարդալ.

55․ Ալեն -Սա պատիժ է: Երբ դու կկարդաս այս նամակը, մայրդ վաղուց քարե արձան դարձած կլինի: Քո չարության և ծուլության հետևանքն է այս արձանը: Ես եմ նրան քար դարձրել, քանի որ դու քեզ վատ էիր դրսևորում, չէիր լսում, չէիր հարգում հարազատ մորդ: Գիտեմ, եթե կարդում ես այս նամակը, ապա անպայման կցանկանաս օգնել նրան, և դու ունես այդ հնարավորությունը: Ես քեզ միայն մեկ հնարավորություն կտամ ուղղվելու, բայց ընդամենը մեկը: Դու ունես հինգ օր: Այդ ընթացքում պետք է աշխատես, փոխվես, ու երբ տեսնեմ, որ դու իսկապես փոխվել ես, կօգնեմ մայրիկիդ, իսկ եթե ոչ` նա հավիտյան քարացած կմնա: Գնա'ու մտածի'ր, Ալե'ն, գնա' ու փոխվի'ր, միայն նման կերպ դու կօգնես մայրիկիդ, միայն այդ ժամանակ ես նրան կրկին կյանք կպարգևեմ՚:

Այսպես չի լինի, ես պետք է փոխվեմ, ես չեմ կարող կորցնել մայրիկիս: Բայց ինչի՞ց սկսել: Այո', պետք է, պետք է մի բանից սկսել, մի բան անել: Ես գիտեմ, ես կսկսեմ վաղվանից: Ա՜խ, մամ ջա'ն, ների'ր ինձ, ես քեզ շատ եմ սիրում, ես մեղավոր եմ: Բայց պետք է այնպես անել, որ մինչև հայրիկի վերադառնալը, ամեն ինչ առաջվա նման լինի, մայրիկը մեր կողքին լինի, պետք չէ, որ հայրիկը իմանա այս մասին:

56 Հեղինակ - Առաջին օրն էր կամաց-կամաց լուսանում: Արևը իր ճառագայթներն էր տարածում աշխարհի վրա, ամեն ինչ սովորական էր. ամեն ինչ, բացի Ալենենց տնից: Վառվում էր սենյակի լույսը: Ալենն էր վաղ արթնացել և գազօջախի մոտ հետևում էր եռացող թեյնիկին: Արթնացել էր նաև Էլենը. դպրոց գնալու ժամանակն էր: Եղբայրն օգնում էր քրոջը հագնվել, հետո առաջին անգամ նախաճաշ պատրաստեց քրոջ համար:Նրանք միասին նախաճաշեցին և գնացին դպրոց:

57 Հեղինակ - Դպրոցում նույնպես տղան իրեն զուսպ էր պահում. չէր նեղացնում դասընկերներին, չէր պատասխանում ուսուցիչներին, ուշադրությամբ լսում էր դասը, և երբ ուսուցչուհին նրան հարց էր տալիս, ուրախ պատասխանում էր:

 Ահա և հնչեց զանգը, որն ազդարարում էր տուն գնալու ժամանակը: Ալենը սարսափում էր տուն գնալ: Ե՜վ վախենում էր, և գիտակցում, որ ամեն ինչ իր ձեռքերում էր,միայն ինքը կարող էր ամեն ինչ փոխել և ամեն ինչ վերադարձնել: Հետո ուժ գտնելով իր մեջ` արագ վերցրեց պայուսակը, օգնեց Էլենին դասավորել պայուսակն ու նրանք միասին տուն վերադարձան:

 58 Հեղինակ - Տղան արագ նստեց, ճաշեց և ի զարմանս տատիկի` վազելով գնաց սենյակ: Բայց ո' չ, նա չէր խաղում, չարություն չէր անում, չէր վնասում քրոջը. Տղան դաս էր սովորում: Բացել էր գրքերն ու շարունակ անհագորեն կարդում էր: Այսպես գլորվեցին ժամերը, տղան այդ ընթացքում սովորեց իր դասերը: Նրան թվում էր, որ եթե վեր կենա իր տեղից ամեն ինչ կփչացնի և այլևս չի կարողանա ոչինչ փոխել: Բայց արդեն աչքերը կարմրել էին, և նա չէր կարողանում նստել: Վերջապես ուժասպառ վեր կացավ աթոռից:

59 Ալեն  -Տատ, ի՞նչ անեմ, քեզ ինչո՞վ օգնեմ: Ի՞նչ կա անելու: Գնա՞մ հաց գնելու,- հարցրեց Ալենը տատիկին, չնայած, որ տրամադրություն չուներ ոչինչ անելու:

 60․Տատիկ -Ոչինչ էլ չկա անելու Ալե'ն, դու ավելի լավ է դասերդ սովորիր։
61․ Ալեն -Բայց ես արդեն սովորել եմ իմ վաղվա դասերը, նույնիսկ մյուս օրվա դասերն էլ եմ սովորել,- նեղացած հայացքով պատասխանեց Ալենը:

 62Տատիկը զարմացավ.-Այս ի՞նչ է կատարվում տղայի հետ, մի՞թե նա կարող է այսքան փոխվել, աչքերիս չեմ հավատում: Ես նույնիսկ չզգացի, երբ մտավ սենյակ, երբ դասերը սովորեց, իսկ ես կարծում էի, որ Ալենն անուղղելի է: Փաստորեն սխալվեցի: Խեղճ տղաս որքան է տանջվում, որքա՞ն կարող է ծնողի հանդեպ ունեցած սերը փոխել երեխային, ինչպե՞ս կարող է կարոտը ստիպել անել այն,ինչ խնդրանքով և աղաչանքով հնարավոր չէր:

63 Հեղինակ - Երեկոյան տղան մտավ մոր սենյակը, մոտեցավ մոր քարացած արձանին, ծնկի եկավ ու աղեկտուր լաց եղավ:

64 Ալեն  - Մամ ջա'ն,ես կփոխվեմ, անպայման կփոխվեմ, այ կտեսնես, ես էլ չարություն չեմ անի, քեզ չեմ նեղացնի, դու ինձնով միայն կհպարտանաս,- շշնջում էր նա:

65 Հեղինակ - Այնուհետև կանգնեց, համբուրեց սառը քարն ու դուրս եկավ սենյակից:
Ալենը չէր գտնում իր տեղը, նա պատրաստ էր ամեն ինչ անել, ամեն ինչ տալ, միայն թե այս հինգ օրը շուտ անցներ: Միայն թե իր արարքներում հանկարծ նորից չսխալվեր ու ամեն ինչ փչացներ: Նա շատ էր վախենում, ամեն քայլից առաջ մտածում էր դրա լավ ու վատ կողմերի մասին:
Արդեն գիշեր էր: Ալենը քնած չէր.նա մտածում էր և պլանավորում վաղվա օրը:

 66 Հեղինակ - Նախորդ օրվա նման երկրորդ օրը նույնպես տղան վաղ արթնացավ, օգնեց քրոջը: Այս անգամ նա հոգատար վերաբերմունք ցուցաբերեց նաև տատիկի նկատմամբ: Կյանքում առաջին անգամ Ալենը սուրճ պատրաստեց՝ մտքում վերհիշելով, թե ինչպես էր դա անում մայրիկը:
Սուրճը դրեց սեղանին, արթնացրեց տատիկին և դուրս եկավ:
Արդեն երկրորդ անգամն էր Ալենը զարմացնում տատիկին: Խեղճ կինը չէր հավատում աչքերին: Դա իր թոռնի՞կն էր, մի՞թե հնարավոր է այդքան փոխվել ահա թե որքա՜ն հզոր կարող է լինել մոր հանդեպ ունեցած որդիական սերը:

67 Հեղինակ - Միայն տատիկը չէր,որ զարմանում էր: ՈՒսուցիչներն էլ բացառություն չէին:Նրանք անհավատալի էին համարում Ալենի պահվածքը, քանի որ ամբողջ օրվա ընթացքում նկատողություն անելու ոչ մի առիթ չէին ունեցել:
Երեխաները վերադարձան դպրոցից, ճաշեցին և պատրաստվեցին սովորել դասերը:

68․ Տատիկ  -Էլեն ջա' ն, մի փոքր սպասի'ր, ես քեզ կօգնեմ, դասերդ կպատրաստենք,-խոհանոցից լսվեց տատիկի ձայնը:

 69․ Էլեն -Լավ, տատ ջա'ն:

Իսկույն դռների մոտ հայտնվեց Ալենը, նստեց քրոջ կողքին և ասաց.

70․ Ալեն -Էլեն ի՞նչ են հանձնարարել քեզ, ասա', այսօր ես կօգնեմ քեզ:

 71 Էլեն -Դո՞ւ: Դու չես կարող: Դու երբեք չես օգնել ինձ,- զարմացած պատասխանեց Էլենը, որի ձայնի մեջ և հեգնանք ևվախվորած երանգ կար:

72 Ալեն -Չեմ օգնել, այսուհետ կօգնեմ, ես կարող եմ, արդեն գիտեմ այն ամենն ինչը, որ դու ես հիմա սովորում:

73․ Հեղինակ - Մինչև ուշ երեկո Ալենն օգնեց Էլենին, իսկ հետո սկսեց իր դասերը սովորել:
Տղայի աչքերը փակվում էին արդեն, բայց նա կարդում էր`շարունակ կարդում, անգիր սովորում, վարժություններն ու խնդիրները լուծում: Նա անում էր այն ամենն, ինչ մայրը ամեն անգամ խնդրում էր անել, բայց նա միշտ ասում էր, որ մի քիչ հետո կանի կամ խնդրում էր որ չանի: Նա հատ-հատ հիշում էր մայրիկի բոլոր բառերը, խնդրանքները և փորձում ոչինչ չխախտել: Երբեմն ծուլություն էր զգում, բայց հետո հիշում էր քարացած մոր դեմքը, որը կարծես օգնություն էր աղերսում իր որդուց: Այս ամենը հաշվի առնելով` Ալենը պայքարում էր իր դեմ ու, գերբնական ուժ գտնելով իր մանկական հոգում,շարունակում էր փոփոխությունների դժվարին ճանապարհը:
Առավոտյան վաղ զարթուցիչը զնգաց:Ալենը քնաթաթախ նայեց շուրջբոլորը և զգաց, որ ամբողջ գիշեր աթոռին նստած է լուսացրել: Նա նույնիսկ չէր նկատել, թե ինչպես է քնել`բաց գրքին դնելով հոգնած գլուխը:

74․ Ուսուցիչ -Այվազյան Ալեն, մոտեցի'ր գրատախտակին:

75․ Հեղինակ - Ալենը մոտեցավ, պատասխանեց ուսուցչի բոլոր հարցերին:

Հաջորդ դասը մայրենի լեզու էր: Դասարան մտավ գրականության ուսուցիչը: Ալենը ինքը ցանկացավ պատասխանել դասը: Դասը վերաբերում էր մայրիկներին: Երբ ուսուցիչը հարցրեց․

76․ Ուսուցիչ - Ի՞նչ կպատմես քո մայրիկի մասին, ինչպե՞ս կնկարագրես քո սերը մայրիկիդ հանդեպ։

77․ Հեղինակ - Տղան սկզբում հուզմունքից չկարողացավ խոսել: Հետո մի կերպ խեղդելով արցունքները` կամաց շշնջաց.

78․ Ալեն -Ես այնքան եմ սիրում իմ մայրիկին, որ կարող եմ քարն էլ կենդանացնել:

79․ Հեղինակ - Իհարկե, ոչ ոք չհասկացավ նրա պատասխանի իմաստը, բայց նա գիտեր`ինչ էր ասում: Միայն նա էր հասկանում իր խոսքի լրջությունն ու խորությունը:
Այս պահին նա իրեն ավելի ուժեղ զգաց, քանի որ բարձրաձայն ասաց այն բառերը, որոնք արդեն մի քանի օր էր իրեն հանգիստ չէին տալիս: Նա բարձրաձայնեց իր միտքը,և ինքն էլ սկսեց հավատալ, որ իր մոտ ամեն ինչ կստացվի, չէ որ հետադարձի ճանապարհ չկա, չէ որ այդ ամենն իր մեղքով էր և ինքն էլ պետք է ուղղեր:

80․ Հեղինակ - Այսպես անցնում էին օրերը,և տղան իսկապես փոխվում էր: Ոչ ոք չգիտեր նրա գաղտնիքը, ոչ ոք չէր զգում նրա զգացածը:
Բոլորը հիանում էին այդ փոքրիկ մարդուկով, որն ամեն ինչ անում էր այնպես չափված ու ձևված, այնպես մտածված ու կշռադառված, որ նույնիսկ հասուն մարդը չէր կարողանա այդպես դրսևորել իրեն:
Մոր կարոտը խեղդում էր: Նա ուզում էր տեսնել մորը, բայց չէր կարողանում տեսնել նրա քարացած դեմքն ու լսել նրա այդքան անուշ ու քնքույշ ձայնը:
Երեկոյան Ալենը, հաղթահարելով իրեն տանջող ցավը և այլևս չկարողանալով դիմադրել անհագ կարոտին, մտավ մոր սենյակը, նայեց քարե արձանին և մտքում ասաց.

81․ Ալեն -Մամ ջա'ն, քիչ մնաց, վաղը ամեն ինչ կավարտվի, ես էլ երբեք քեզ չեմ նեղացնի, մամ ջա'ն, գիտե՞ս, այնքան եմ փոխվել, գիտես դաս եմ պատասխանել, ուսուցիչը ինձ գովել է: Ես գիտեմ, որ դու լսում ես ինձ ու տեսնում` ինչ եմ անում: Մամ ես գիտեմ, որ դու հիմա հպարտանում ես ինձանով ու անսահման երջանիկ ես, որ ես հանուն քեզ պատրաստ եմ ամեն ինչի: Չէ որ դու կարծում էիր, թե քեզ չեմ սիրում: Հիմա, մա՛մ ջան, ժամանակն է, որ քեզ ապացուցեմ իմ սերը և համոզեմ քեզ,որ անսահման եմ քեզ սիրում:

82Հեղինակ Վերջին`հինգերորդ օրն էր: Բոլորը սպասում էին հրաշքի: Ալենն անհանգիստ պտտվում էր սենյակում, կախարդուհին չկար:
Այդքան պատասխանատու օրը ո՞ւր էր անհայտացել նա, ինչո՞ւ չէր գալիս, մի՞թե Ալենն ինչ-որ բան այնպես չէր արել: Բայց չէ որ նա փոխվել էր, չէ որ բոլորին օգնում էր ու ոչ մի հարցում չէր զլանում և սովորականի պես չէր տրտնջում:

Ուշ գիշեր էր: Աստղերը փայլում էին երկնքում, իսկ Ալենի աչքերում փայլում էին արցունքները: Նա նայում էր երկնքին, կարծես ինչ-որ հրաշքի էր սպասում: Նա աղերսանք ուներ, բայց թե ում ինքն էլ չգիտեր:
Սպասումով բացեց լռության մատնված սենյակի դուռը, ներս մտավ, կռացավ մոր ոտքերի առջև, գլուխը դրեց քարացած ծնկներին:Նա այլևս հույս չուներ, որ երբևէ կլսի մոր ձայնը: Արդեն մարում էին նրա սրտում եղած հույսի վերջին շողերը:

83․ Ալեն - Ես սիրում եմ քեզ, մա՛մ ջա ն։

84․ Հեղինակ - Շշնջաց տղան և այս կախարդական խոսքերից կատարվեց հրաշք. մոր ջերմ համբույրից կյանքը լցվեց նոր վառ գույներով:

 85․Երգ Իմ մայրիկին



86. Հեղինակ - Խաղաղության բարի աղավնին ճամփորդելիս անապատի կիզիչ արևի տակ` մի անգամ հանդիպեց գեղեցիկ, բայց բոլորի կողմից անտեսված ու լքված մի ծաղկի: Ծաղիկն այնքան բազմերանգ ու դյութիչ էր, որ աղավնին, չդիմանալով նրա հմայքին, մոտեցավ գլխիկոր ծաղիկին ու ասաց.
87. Աղավնի -Որքա՜ն լավն ես դու, աննման հրաշք...
88Հեղինակ - Ծաղիկն ուժասպառ գլխիկը մի փոքր բարձրացրեց ու ժպտաց աղավնուն.
89․ Ծաղիկ -Գիտե՞ս, գեղեցի՛կ թռչնակ, ես բարի ծաղիկն եմ, սակայն ինձ ոչ ոք չի նկատում: Դու միակն էիր, որ տեսար ինձ ու հավանեցիր, փրկի՛ր ինձ, խնդրում եմ:
90․ Աղավնի -Ինչպե՞ս,- զարմացավ աղավնին:
91․ Ծաղիկ -Տա՛ր ինձ այստեղից, փրկի՛ր ինձ այս անապատային կյանքից...
92․ Աղավնի -Իսկ ու՞ր կցանկանաս, որ տանեմ:
93 Ծաղիկ -Տա՛ր ինձ այն երկիրը, որտեղ ինքդ կապրեիր, տա՛ր այնտեղ, որտեղ կյանք, գեղեցիկ բնություն ու սառնորակ աղբյուրներ կան...
94Հեղինակ - Աղավնին առավ իր թևին Բարի ծաղկին, ու նրանք միասին թռան դեպի անեզր երկինք: Աղավնին սավառնում էր աշխարհից աշխարհ` ցույց տալով ծաղկին շատ ու շատ երկրներ:
Բարի ծաղիկը շատ երկրներ հավանեց, բայց այն ամենը, ինչ ինքն էր ուզում, ամեն տեղ պակասում էր:
Վերջապես աղավնին նրան հասցրեց մի գողտրիկ ու չնաշխարհիկ երկիր, որը գեղանի աղջկա էր նման երկնքից...
Արդեն հեռվից երևաց մի ձյունագագաթ բարձր սար, որն ասես գերբնական գեղեցկությամբ էր պարուրված:
95․ Ծաղիկ -Հրա՜շք է սա, իսկական հրա՜շք,- հիացմունքից բացականչեց Բարի ծաղիկը:
96․ Աղավնի -Այո , հրաշք է, իրական հրաշք, քանի որ այս սարի վրա է կանգ առել Նոյի տապանը: Ու գիտե՞ս, Բարի՛ ծաղիկ, դա այս երկրի անգին սարն է և այս երկրի բնակիչների կուռքը:
97․ Ծաղիկ -Իսկապե՞ս, չգիտեի:
98Հեղինակ - Այդ երկրի երկնակամարում նրանք շրջեցին ամենուր, տեսան շատ ու շատ այլ սարեր, ձորեր, անտառներ, գետեր, որոնք մեկը մյուսից հմայիչ էին: Եվ հանկարծ Բարի ծաղիկն երկրից քիչ հեռու նկատեց մի փոքրիկ երկիր.
99 Ծաղիկ -Ինչու՞ է այն փոքրիկ գեղեցկուհին այսպես թախծոտ աչքերով նայում այստեղ:
100 Աղավնի -Ճիշտ նկատեցիր, սիրելի՛ ծաղիկ, այդպես թախծոտ ու կարոտով է նայում, քանի որ այս երկրի փոքրիկ քույրիկն է: Նա գտնվում է քրոջն այդքան մոտ, բայց միաժամանակ այդքան հեռու...
101 Ծաղիկ --Ինչպե՞ս թե հեռու:
102 Աղավնի -Այո՛, նրա նպատակն է բռնել քրոջ ձեռքն ու ապրել նրա հետ կողք կողքի, սակայն չար թշնամին գողացել է մեր գեղուհու քրոջը և չի ցանկանում նրան ազատ արձակել...
103 Ծաղիկ --Ափսոս, քույրերին բաժանելը լավ բան չէ:
104 Աղավնի -ճիշտ է:
Նրանք շարունակեցին շրջել երկրով մեկ: Աղավնին ցույց տվեց ծաղկին երկրի Մայր եկեղեցին և պատմեց նրան, որ այդտեղ է իջել Աստծո միածին որդին, և հենց դրանով է պայմանավորված այդ քաղաքի և եկեղեցու անվանումը: Հետո նրանք, սավառնելով երկնքում, տեսան շատ ու շատ այլ վանքեր ու տաճարներ: Տեսան ժայռափոր եկեղեցին, հեթանոսական գեղեցիկ ու աննման տաճարը: Եվ յուրաքանչյուրի մոտով թռչելիս` աղավնին պատմեց ծաղկին այդ վանքի ու տաճարի պատմությունը: Հասնելով կապուտաչյա գեղեցկուհի լճակին` աղավնին ասաց ծաղկին, որ մարդիկ շատ են սիրում նրա արքայական անվամբ ձկնիկին:
105 Ծաղիկ --Որքա՜ն վանքաշատ է այս երկիրը, ուրեմն այս երկրում շատ են նաև հավատացյալ մարդիկ, իսկ եթե նրանք շատ են, ուրեմն այս երկրում գերիշխում է բարությունը, արդարությունը, ազնվությունն ու գութը: Ամեն ինչ համապատասխանում է իմ ցանկություններին` գեղեցիկ բնաշխարհ, սառնորակ աղբյուրներ, բարի ու հավատքով հարուստ մարդիկ, որոնք խոսում են ինձ համար հոգեհարազատ լեզվով: Խնդրում եմ քեզ, ի՛մ բարի աղավնյակ, ապաստան գտի՛ր ինձ հենց այս երկրում:
Աղավնին երկար մտածելուց հետո նրան ապաստան գտավ և տնկեց ուղիղ այդ երկրի սրտիկում:
106 Աղավնի -Կատարեցի քո խնդրանքն ու ցանկությունը, սիրելի՛ Բարի ծաղիկ, իսկ դու կպատմե՞ս ինձ քո անվան պատմությունը:
107 Ծաղիկ --Հաճույքով, ի՛մ փրկիչ ընկեր: Անունս Բարի է, որ իմ յոթ երփներանգ ծաղկաթերթերից համբույր ուղարկեմ այս երկրին: Երբ կարմիր ծաղկաթերթով համբույր ուղարկեմ, հաջողությունն ուղեկից կլինի այս երկրին: Երբ կապույտով՝ երկինքը կլինի լազուր, ծիրանագույնով՝ բերքառատ կլինի յուրաքանչյուրի այգին: Իսկ երբ այս երեք գույները՝ կարմիրը, կապույտն ու ծիրանագույնը, համաձուլվեն, միասնական համբույր ուղարկեն, ապա ամենուր կհնչեն հաղթական ճիչեր: Երբ ճերմակ ծաղկաթերթիկով համբույր ուղարկեմ, առողջություն, երջանկություն ու ամուր ընտանիք կմաղթեմ նորապսակներին: Երբ վարդագույն ծաղկաթերթով համբույր սփռեմ, կժպտա այս երկիրը, խինդով կծաղկեն պարտեզների անուշահոտ ծաղիկները` դարձնելով այս երկիրը դրախտային: Եվ վերջին արծաթափայլ թերթիկս խաղաղ ու բարի գիշերվա համբույր կսփռի իմ աննման երկրի վրա: Ահա իմ ողջ գաղտնիքը, իմ Բարի անվան գաղտնիքը, և քանի դեռ ես անթառամ եմ, կապրեմ այս երկրում ու ամեն օր, ամեն ժամ ու վայրկյան այդ ամենը կսփռեմ իմ օրրանում, որտեղ ես կենդանացա ու ապաստան գտա, ի՛մ սիրելի աղավնյակ...
108․ Պար՝  Մենք ենք ու սարերը մեր













































ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ,

ԲԱՐՈՒԹՅՈՒՆ ․․․

Միջոցառում

III ա դասարանի դասվար

Ս․ ԵՍԱՅԱՆ

2016-2017 ուստարի









ՈՒՍՈՒՑՉԻ ԹՂԹԱՊԱՆԱԿ



III ա դասարանի դասվար

Ս․ ԵՍԱՅԱՆ

2016-2017 ուստարի













ԴԱՍՂԵԿԻ ԹՂԹԱՊԱՆԱԿ



III ա դասարանի դասվար

Ս․ ԵՍԱՅԱՆ

2016-2017 ուստարի






Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!