СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

միջոցառում - դասի պլան

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
« միջոցառում - դասի պլան»

ԴԱՍԱՐԱՆ` 2բ
ԴԱՍԻ ԹԵՄԱՆ` «Կռվարարները» հարցման դաս,հոմանիշ բառեր
ԴԱՍԱԺԱՄ` 2 ժամ
ԴԱՍԻ ՏԻՊԸ` ԽԻԿ համակարգ
ՈւՍՈւՑԱՆՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1.Աշխարհաճանաչողական գիտելիքներ
2.Խորացնել սահուն կարդալու կարողությունները
3.Խորացնել երկխոսությունը,դերերով կարդալու կարողությունները
4.Հերոսների տրամադրությունը որոշելու կարողությունները
5.Ամրակայել իմաստով մոտ բառերի մասին ունեցած գիտելիքները

ԿԻՐԱՌՎՈՂ ՄԵԹՈԴՆԵՐԸ` մտագրոհ և հենակետային հարցադրում
ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՆՅՈւԹԵՐ` դասագիրք,պաստառներ,գունավոր թղթեր
ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔԸ`
1.Խթանման փուլ: տնային հանձնարարության ստուգում,մտագրոհ ամպի մասին: Ի՞նչ պատկերացում ունեն ամպերի մասին:Բացատրել,որ ամպերը ծովի ջուրն են,որ արևը բարձրացել է երկինք:Սպիտակ ամպերում ջուր քիչ կա,իսկ սև ամպերում`շատ:Դա է պատճառը,որ սև ամպերից անձրև է գալիս,նրանք բախվում են իրար ու կայծակին են տալիս,որոտում:
2.ԻՄԱՍՏԻ ԸՆԿԱԼՄԱՆ ՓՈւԼ: Բնագրի բարձրաձայն ընթերցում:Կարդալ դերերով,ընտրովի:Անդրադարձ դարձվածքներին: Պատասխանել բովանդակությանը վերաբերող հարցերին:Աշակերտները վերականգնում են մի նախադասություն,որը օգնում է նրանց վերհիշել ծիածանի գույների հաջորդականությունը:Ֆիզկուլտ_դադար: Երգում և պարում են միաժամանակ պատրաստելով ամպիկներ: 
1. Բառային աշխատանք:Անձրևոտ,այլևս,վերև բառերի ուղղագրությունը:
2.Լեզվական աշխատանք,կատարել առ.2-ը,կրկնել իմաստով մոտ բառերի մասին ունեցած գիտելիքները:

ԿՇՌԱԴԱՏՄԱՆ ՓՈւԼ: Բեմականացնել ամպերի«Կռիվը»:Ասել հանելուկներ:

ԱՄՓՈՓՈւՄ:Ամփոփման ժամանակ աշակերտները հասկանում են,որ ամեն-ինչ կախված է ընկերասիրությունից և համերաշխությունից: Կազմել պլան «Կռվարարներ» դասի շուրջ: Պլանի 4 կետերի շուրջ նախապատրաստվում են պատմելուն:

ՏՆԱՅԻՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ: Իրենց իսկ պատրաստած ամպիկների վրա գրել շարադրություն ընկերասիրության մասին և փակցնել «ՀՐԱՇԱԼԻՔՆԵՐ»ի տետրում: Դասը սովորել պատմել:

ԳՆԱՀԱՏՈւՄ: ԳՆահատվում են այն աշակերտները,որոնք առավել ակտիվ են եղել դասի ընթացքում: