СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Միքայել Նալբանդյան

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Միքայել Նալբանդյան»

Կենսագրություն[ խմբագրել  |  խմբագրել կոդը ]

Միքայել Նալբանդյանը (Միքո) ծնվել է  Նոր Նախիջևանում  (այժմ՝  Ռոստով  քաղաքի Պրոլետարական շրջան), արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝  Գաբրիել Պատկանյանի  դպրոցում։ Մի որոշ ժամանակ Միքայելը սովորել է իր ուսուցչի որդու՝ ապագա հայ ականավոր բանաստեղծ  Ռափայել Պատկանյանի  հետ միասին։  1848  թվականի  հուլիսին  Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում  Նոր Նախիջևանի  և  Բեսարաբիայի  թեմի առաջնորդարանում։ Նա մոտիկից է ծանոթանում ժողովրդի կյանքին, ատելությամբ համակվում տիրողների նկատմամբ։  1853  թվականի  ամռանը , թողնելով թեմի քարտուղարի պաշտոնը, Նալբանդյանը մեկնում է  Մոսկվա ։ Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել  Մոսկվայի   Լազարյան ճեմարանում ՝ միաժամանակ սովորելով  Մոսկվայի  համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանը աչքի էր ընկնում իր առաջադիմական հայացքներով, որի պատճառով իշխանությունները հետապնդում էին նրան։ Կարճ ժամանակ չանցած նրան ազատում են ուսուցչի պաշտոնից, որից հետո նա հաճախում է  Մոսկվայի  համալսարանի բժշկական ֆակուլտետ՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանի հետ միաժամանակ բժշկական ֆակուլտետում սովորել են  ռուս  մեծ ֆիզիոլոգ  Սեչենովը ,և ռուս նշանավոր գիտնական, կլինիկական բժշկագիտության մեջ ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր  Բոտկինը ։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։  Լոնդոնում  եղած ժամանակ կապեր է հաստատում  ԳերցենիՕգարյովիՍեռնո Սոլովևիչի  հետ։  1854 - 1858  թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։  1860  թ. ուղևորվում է Հնդկաստան, այցելելով եվրոպական մի քանի երկրներ  1862  թ. վերադառնում է արտասահմանից  Նոր Նախիջևան  և այնուհետև  հուլիսի 14 -ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նալբանդյանը վախճանվել է  թոքախտից  աքսորավայրում՝  Սարատով  նահանգի  Կամիշին  քաղաքում,  1866  թ.  մարտի 31 -ին։

Գործեր և ժառանգություն[ խմբագրել  |  խմբագրել կոդը ] Միքայել Նալբանդյանին նվիրված  ՀՀ   փոստային նամականիշ Միքայել Նալբանդյանի կիսանդրին, մարմար, գրանիտ, 2004,  Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի  ճեմասրահ Միքայել Նալբանդյանը հեղափոխականի մի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել  Պատկանյանի  շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունը իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց՝ փախավ  Մոսկվա  և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։
  • Գործեր և ժառանգություն[ խմբագրել  |  խմբագրել կոդը ]
  • Միքայել Նալբանդյանին նվիրված ՀՀ   փոստային նամականիշ
  • Միքայել Նալբանդյանի կիսանդրին, մարմար, գրանիտ, 2004,  Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի  ճեմասրահ
  • Միքայել Նալբանդյանը հեղափոխականի մի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել  Պատկանյանի  շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունը իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց՝ փախավ  Մոսկվա  և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։
Մոսկվայում սերտ բարեկամությամբ կապվեց  Ստեփանոս Նազարյանցի  հետ, որի՝  1858  թվականին հրատարակած  «Հյուսիսափայլ» -ի ամենամեծ աջակիցը եղավ։  1859  թվականին առողջական պատճառներով մեկնեց Եվրոպայի կարևոր կենտրոնները։  1860  թվականին գնաց  Կալկաթա , իր ծննդավայրը և ուրիշ կարուտյալ քաղաքների համար մեծահարուստ հնդկահայերից կտակված գումարները փոխադրելու։ Երբ  1862  թվականին վերադարձավ, ևս մեկ անգամ մեկնեց եվրոպական գլխավոր կենտրոնները, բայց ենթարկվեց ոստիկանական քննության. նրա մոտ գտան ռուս հեղափոխականների նամակներ։ Նալբանդյանը իբրև կասկածելի գործիչ բանտարկվեց երեք տարով։ Բանտից ազատվելուց արդեն շատ վատ էր նրա առողջական վիճակը՝ անբուժելի  թոքախտ  էր։ Մահացավ  1866  թ.,  մարտի   31 -ին։
  • Մոսկվայում սերտ բարեկամությամբ կապվեց  Ստեփանոս Նազարյանցի  հետ, որի՝  1858  թվականին հրատարակած  «Հյուսիսափայլ» -ի ամենամեծ աջակիցը եղավ։  1859  թվականին առողջական պատճառներով մեկնեց Եվրոպայի կարևոր կենտրոնները։  1860  թվականին գնաց  Կալկաթա , իր ծննդավայրը և ուրիշ կարուտյալ քաղաքների համար մեծահարուստ հնդկահայերից կտակված գումարները փոխադրելու։ Երբ  1862  թվականին վերադարձավ, ևս մեկ անգամ մեկնեց եվրոպական գլխավոր կենտրոնները, բայց ենթարկվեց ոստիկանական քննության. նրա մոտ գտան ռուս հեղափոխականների նամակներ։ Նալբանդյանը իբրև կասկածելի գործիչ բանտարկվեց երեք տարով։ Բանտից ազատվելուց արդեն շատ վատ էր նրա առողջական վիճակը՝ անբուժելի  թոքախտ  էր։ Մահացավ  1866  թ.,  մարտի   31 -ին։
Նալբանդյանի գործը ամփոփվում է մի քանի բանաստեղծություններով, հրատարակված  «Հյուսիսափայլ» -ի սյունակներում, «կոմս Էմմանուել» և այլ ծածկանուններով, Աղցմիք անունով գրաբար քերթվածներում, ընկերային հարցերի շուրջ հոդվածներում, ինչպես 1862 թվականին լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Շերամաբուծություն» և վիպական փորձերի՝ ինչպես «Մինին խոսք՝ միւսին հարս», «Մեռելահարցուկ» վիպակներում։ Թարգմանել է Էոժէն Սիվի «Թափառական հրեան»։ Ունի աշխարհաբար մի թարգմանություն՝ Ղազար Փարպեցու «նամակ առ  Վահան Մամիկոնյան» , որը կատարել է բանտում։

Նալբանդյանի գործը ամփոփվում է մի քանի բանաստեղծություններով, հրատարակված  «Հյուսիսափայլ» -ի սյունակներում, «կոմս Էմմանուել» և այլ ծածկանուններով, Աղցմիք անունով գրաբար քերթվածներում, ընկերային հարցերի շուրջ հոդվածներում, ինչպես 1862 թվականին լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Շերամաբուծություն» և վիպական փորձերի՝ ինչպես «Մինին խոսք՝ միւսին հարս», «Մեռելահարցուկ» վիպակներում։ Թարգմանել է Էոժէն Սիվի «Թափառական հրեան»։ Ունի աշխարհաբար մի թարգմանություն՝ Ղազար Փարպեցու «նամակ առ  Վահան Մամիկոնյան» , որը կատարել է բանտում։

Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։ Այսպես, «Ազատություն», «Մանկության օրեր»,  «Մեր Հայրենիք»  և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին։ Մատենագիտություն
  • Նալբանդյանի անունը գլխավորապես կապված է շուրջ տասնյակ հեղափոխական երգերի հետ, որոնց մեջ ցույց է տալիս ազատության սերն ու գաղափարը՝ բուռն ու կրքոտ շեշտով։ Այսպես, «Ազատություն», «Մանկության օրեր»,  «Մեր Հայրենիք»  և այլն։ Իր բանաստեղծություններում ձգտում է հեղափոխությամբ արթնացնել ժողովրդին։
  • Մատենագիտություն