СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Միքայել Նալբանդյան

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Միքայել Նալբանդյան»

Միքայել Նալբանդյան

(1829-1866)

Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829 թ. նոյեմբերի 14-ին Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով): Սովորել է հայտնի մանկավարժ Գաբրիել Պատկանյանի դպրոցում: Դպրոցական տարիներից աչքի է ընկնում իր բացառիկ ընդունակություններով և ըմբոստ բնավորությամբ: Դրանով էլ որոշվում է նրա կյանքի հետագա ուղին:

1853 թ. Նալբանդյանը մեկնում է Մոսկվա: Հատուկ քննություն հանձնելով՝ իրավունք է ստանում պաշտոնավարելու Լազարյան ճեմարանում՝ որպես հայերենի ուսուցիչ: 1854-58թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում: Մասնակցում է ժամանակի հայ ամենաառաջադեմ պարբերականի՝ «Հյուսիսափայլ» ամսագրի հիմնադրմանը: Այդտեղ են տպագրվել Նալբանդյանի լավագույն ստեդծագործություններից շատերը: Մեկ տարի ամսագրին գործուն աշխատակցելուց հետո Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետում պաշտպանում է ատենախոսություն և ստանում արևելագիտության թեկնածուի գիտական աստիճան: Նալբանդյանը իր ժամանակի ամենազարգացած մարդկանցից էր:

1860թ. ուղևորվում է Հնդկաստան՝ հնդկահայ մի մեծահարուստի՝ Նոր Նախիջևանի հասարակությանը կտակած գումարի գործը կարգավորելու համար: ճանապարհին այցելում է եվրոպական մի քանի երկրներ, հանդիպումներ է ունենում ռուս վտարանդի հեղափոխականների հետ: Կոստանդնուպոլսում ծանոթանում է արևմտահայ աոաջադեմ մտավորականների հետ: Այդ ճանապարհորդությունը շատ կարևոր նշանակություն է ունենում Նալբանդյանի կյանքում: 1862 թ., հաջողությամբ կատարելով հնդկաստանյան իր առաքելությունը, վերադառնում է հայրենի քաղաք և անմիջապես ձերբակալվում ցարական ոստիկանության կողմից: Մոտ երեք տարի Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոցում բանտարկված մնալուց հետո նրան արդեն ծանր հիվանդ վիճակում աքսորում են Սարատովի նահանգի Կամիշին քաղաք, որտեղ և վախճանվում է 1866թ. մարտի 31-ին: Նրա աճյունը տեղափոխում են Նոր Նախիջևան և թաղում Սուրբ Խաչ եկեղեցու բակում:


Share|