ազգային հիմնի հեղինակն է։ " width="640"
Ազատության երգիչ
Միքայել Նալբանդյան (նոյեմբերի 2, 1829 , Նոր Նախիջևան , Ռուսաստան - մարտի 31, 1866 , Կամիշին , Վոլգոգրադի մարզ ), հայ գրող և բանաստեղծ։ Նալբանդյանը ազգային հիմնի հեղինակն է։
Միքայել Նալբանդյանը ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Ռոստով քաղաքի Պրոլետարական շրջան), արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում՝ Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Մի որոշ ժամանակ Միքայելը սովորել է իր ուսուցչի որդու՝ ապագա հայ ականավոր բանաստեղծ Ռափայել Պատկանյանի հետ միասին։
1848 թվականի հուլիսին Նալբանդյանը որպես քարտուղար աշխատանքի է անցնում Նոր Նախիջևանի և Բեսարաբիայի թեմի առաջնորդարանում։ Նա մոտիկից է ծանոթանում ժողովրդի կյանքին, ատելությամբ համակվում տիրողների նկատմամբ։ 1853 թվականի ամռանը, թողնելով թեմի քարտուղարի պաշտոնը, Նալբանդյանը մեկնում է Մոսկվա։
Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի Լազարյան ճեմարանում ՝ միաժամանակ սովորելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում՝ որպես ազատ ունկնդիր։ Նալբանդյանը աչքի էր ընկնում իր առաջադիմական հայացքներով, որի պատճառով իշխանությունները հետապնդում էին նրան։ Կարճ ժամանակ չանցած նրան ազատում են ուսուցչի պաշտոնից, որից հետո նա հաճախում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետ՝ որպես ազատ ունկնդիր։
Նալբանդյանի հետ միաժամանակ բժշկական ֆակուլտետում սովորել են ռուս մեծ ֆիզիոլոգ Սեչենովը,և ռուս նշանավոր գիտնական, կլինիկական բժշկագիտության մեջ ֆիզիոլոգիական ուղղության հիմնադիր Բոտկինը։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։ Լոնդոնում եղած ժամանակ կապեր է հաստատում Գերցենի, Օգարյովի, Սեռնո Սոլովևիչի հետ։ 1854-1858 թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։
1860 թ. ուղևորվում է Հնդկաստան, այցելելով եվրոպական մի քանի երկրներ 1862 թ. վերադառնում է արտասահմանից Նոր Նախիջևան և այնուհետև հուլիսի 14-ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նալբանդյանը վախճանվել է թոքախտից աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշին քաղաքում, 1866 թ. մարտի 31-ին։
Միքայել Նալբանդյանը հեղափոխականի մի տիպար է իր ազգային գործունեության և բանաստեղծության մեջ։ Իր անդրանիկ ուղղությունը և գրական պատրաստությունը ձեռք է բերել Պատկանյանի շնորհիվ։ Երբեք կանոնավոր դպրոց չի հաճախել. սեփական կրթությունը իր անձնական ջանքերի և աշխատության պտուղն է։ Նախիջևանում Խալիպյան աղայի դեմ պաշտպանեց ժողովուրդի իրավունքը։ Խնդիրը չլուծեց՝ փախավ Մոսկվա և նշանակվեց հայոց լեզվի ուսուցիչ։
Մոսկվայում սերտ բարեկամությամբ կապվեց Ստեփանոս Նազարյանցի հետ, որի՝ 1858 թվականին հրատարակած «Հյուսիսափայլ»-ի ամենամեծ աջակիցը եղավ։ 1859 թվականին առողջական պատճառներով մեկնեց Եվրոպայի կարևոր կենտրոնները։ 1860 թվականին գնաց Կալկաթա, իր ծննդավայրը և ուրիշ կարուտյալ քաղաքների համար մեծահարուստ հնդկահայերից կտակված գումարները փոխադրելու։ Երբ 1862 թվականին վերադարձավ, ևս մեկ անգամ մեկնեց եվրոպական գլխավոր կենտրոնները, բայց ենթարկվեց ոստիկանական քննության. նրա մոտ գտան ռուս հեղափոխականների նամակներ։ Նալբանդյանը իբրև կասկածելի գործիչ բանտարկվեց երեք տարով։ Բանտից ազատվելուց արդեն շատ վատ էր նրա առողջական վիճակը՝ անբուժելի թոքախտ էր։ Մահացավ 1866 թ., մարտի 31-ին։
Նալբանդյանի գործը ամփոփվում է մի քանի բանաստեղծություններով, հրատարակված «Հյուսիսափայլ»-ի սյունյակներում, «կոմս Էմմանուել» և այլ ծածկանուններով, Աղցմիք անունով գրաբար քերթվածներում, ընկերային հարցերի շուրջ հոդվածներում, ինչպես 1862-ին լույս տեսած «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ», «Շերամաբուծություն» և վիպական փորձերի՝ ինչպես «Մինին խոսք՝ միւսին հարս», «Մեռելահարցուկ» վիպակներում:
Թարգմանել է Էոժէն Սիվի «Թափառական հրեան»։ Ունի աշխարհաբար մի թարգմանություն՝ Ղազար Փարպեցու «նամակ առ Վահան Մամիկոնյան», որը կատարել է բանտում։
Կամիշինի վսեմ աքսորականի մտքերից
Հարուստներին պետք է խղճալ, նրանք շրջապատված են բարիքներով, որոնք, սակայն, չեն թափանցում նրանց հոգիների մեջ։ Ճշմարիտ և ստույգ մատենագրությունը մի հայելի է, որի մեջ ցոլանում է ազգի կյանքը։ Օրենքի և իրավունքի առջև քննվում և դատվում է նախ գործը և ապա գործողը։ Ճշմարտությունը մի մարդու սեփականություն չէ։
Ազգ ասացյալը է այն ուժը, այն կենդանի կապակցությունը մարդերի, որ առանց նորան, կամ նորանից դուրս, մասնավոր մարդը կլիներ մի անօգուտ անձնասեր-էգոիստ, իսկ բոլոր մարդկությունը՝ մի անպտուղ վերացականություն։ Ինչպես կյանքն է, այնպես է և նրա փիլիսոփայությունը։
Ազգը ինքնըստինքյան ազգ չէ, եթե չունի լեզու։ Լեզուն է այն սարսափելի ուժը, որի ընդդեմ տկար են նաև միլիոնավոր բարբարոսների սվիններ։ Մարդն է փիլիսոփայության և՛ հեղինակը, և՛ առարկան։ Մինչդեռ ընդհանուրը ապահովված չէ, մասնավորի երջանկությունը մի վաղանցուկ երազ է։
Ազատությունը ըստ ինքյան լոկ խոսք է և իրողապես չէ կարող մարմնանալ առանց տնտեսական խնդրի լուծվելուն։
Մեծերը Նախիջևանի առաջնորդի մասին Մեզանից շատ էր սիրում նա գարունն ու վարդը Եվ մեզանից ավելի բանաստեղծ ու մարդ էր,Բայց դարը դաժան էր, ու ցարը՝ ոխերիմ,Եվ նա սուր վերցրեց գրչի փոխարեն...Սիրով էր նա զարկում քնարին քերթության,Եվ չէին դիմանում լարերը քնքշության,-...Դյուրին է թանաքով գովերգել գարունը,Եվ դժվար՝ գարնանը զոհել իր արյունը... Գևորգ Էմին
Քանի կա և կապրի հայոց լեզուն և գրականությունը, Մ. Նալբանդյանցի անմահ հիշատակը միշտ կունենա յուր զգալի համակրությունքը ամեն մի հայի սրտում մինչև դարերի վերջը։
Րաֆֆի
Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա։ Հալածվելով էլ միշտ դեպի վեր է գնացել, ոչ թե դեպի վար։ Հալածանքի մեջ էլ վերացել է մեր կյանքի անձուկ ու վատ մթնոլորտից դեպի էն հավերժական բարձրությունը, որտեղից դենը էլ տեղ չկա լավ հոգիների համար, և ընդմիշտ հավերժացել է հայոց գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մեկը։
Հ.Թումանյան
Նալբանդյանն իր էպոխայի ամենատիրական և ներշնչող դեմքն է՝ իր գաղափարների նորությամբ, իր համարձակ պայքարով, լավատեսության հավատով տոգորված՝ շքեղ ապագայի հանդեպ, և, վերջապես, իր առնական լեզվով, որ կատարյալն էր ժամանակի նկատառումով՝ կտրուկ, կայծակնային նոր ոճով, թարմ, կյանքոտ պատկերներով։
Ավ.Իսահակյան
Նոր Նախիջևան
Նոր Նախիջևան կամ Դոնի Նախիջևան(ռուսերեն՝ Нахичевань-на-Дону կամ Нор-Нахичеван) հայաբնակ շրջան է Դոն Ռոստով քաղաքում, Ռուսաստան։ 1778 թ, Եկատերինա Բ հրավիրել է հայ վաճառականներ Ղրիմից Ռուսաստան և նրանք հաստատել են գաղութ Դոնում, որը կոչել են Նոր Նախիջևան հայկական շրջանի՝ Նախիջևանի անունը գործածելով։ 1928 թ, Նոր Նախիջևանը միացվել է Դոնի-Ռոստովին։
Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան Ամրոցում
Այս ամրոցի օդում՝ մգլահամ ու ճնշող՝ Ստվերներ են շրջում օրհասական, - Եվ անցյալի մռայլ ոտնաձայնն է հնչում Ինչպես մահվան քայլերգ հերոսական... Ուրուների նման արնակարմիր ու վեհ, Հայացքներում վճիռ ու տառապանք անգո՝ Տեսլանում են ահա մարտիրոսներն իմ դեմ Եղերական ու սուրբ կերպարանքով:
Այսպես, շարան-շարան, ստվերներ հի՛ն, Հին անուններ - այնքան հերոսական, Դեմքեր - և՛ պարզ, և՛ ջինջ, և՛ սիրելի - Ահա կանգնում են իմ մտքի առաջ: Սերունդներ են ամբողջ, մի վեհ բանակ, Շռնդալով անցնող հաղթական երթ, Հերոսության, փառքի մի ճանապարհ անհաս, Հիմա դարձած անցած օրերի երգ...
Իսկ այս բակում ահա, ուր հիմա մի Շենք կա կանգնած ուրիշ, - այստեղ ահա Ա՛յլ բաստիոն է հին ու ամեհի Ցցված եղել առաջ, որպես պահակ Արքաների փառքի ու ցոփության... Հյուսիսային այն ցուրտ դեկտեմբերյան օրից, Որ արշալույսն եղավ այս օրերի, Տառապել են այստեղ բազմություններ ուրիշ, Բայց նո՛ւյնքան վեհ, անբիծ հերոսների: Իմ ուղեղի միջով հիմա նրանք Ահա անցնում են լուռ, խստաբարո, Խարազանի հետքեր մարմինների վրա, Բայց աչքերում վճիռ մի չմարող: Մտաբերում եմ ես նրանց մեկ-մեկ, Ռիլեևից մինչեւ պայծառատես Այն մտածողը վեհ ու հանճարեղ, Որին Մա՛րքսն է մի օր անվանել մեծ: Այս քարերի վրա, այս պատերի, Որոնց նայել են այդ մարդիկ մի օր - Հայացքների նրանց ու խոհերի Անանց հետքերն եմ ես փնտրում սիրով: Վաղուց արդեն թողել, հեռացել են նրանք, Որոնք ինձ հետ մտան բակն այս ահի, - Անխոս նայում եմ ես այս պատերին մռայլ, Շուրջս մութն է արդեն ու ամայի: Հրաժեշտ եմ տալիս արդեն նրանց, Շուռ եմ գալիս արդեն, որ գնամ ետ - Երբ իջնում է հանկարծ ուսիս վրա, Անակնկալ՝ իջնում է մի ծանր ձեռք: -
Ետ եմ նայում, վերև... Թեքված ուսիս՝ Մի մարդ՝ դեմքով հեռու, անիրական, - Մտերմական ձայնով ասում է ինձ. - Դուք ինձ մոռացե՜լ եք, բարեկամ... Բարձրահասակ է, ջղուտ, աչքերը սև, Բակենբարդներ ունի, փոքրիկ մորուս: Ես որտե՞ղ եմ նրան արդյոք տեսել. Կյանքո՞ւմ արդյոք, տենդո՞ւմ, թե՞ գրքերում: Վշտանման ժպիտ մի աչքերում՝ Նայում է նա, նայում՝ հայացքն հառած. - Ի՞նչ է, - ասում է, - չե՞ք մտաբերում Տարիներում այն մութ իմ բարբառած Շռնդալից երգերն ըմբոստության մասին: - Մաքառելո՛վ անցա ուղին ես իմ, Պայքարելո՛վ այն սև բռնության դե՛մ, - Եվ պարծանքո՛վ կասեմ, որ բարեկամ էի Ես Հերցենի, պոետ Օգարևի հե՛տ... - Ա, - զարմանում եմ ես, ճանաչելով նրան, Պարզում թևերս, որ նրան գրկեմ. - Նա ողջունում է ինձ ու հեռանում արագ - Ամայի բակն է լոկ լռում իմ դեմ... 1929
Ազատություն Ազատն Աստուած այն օրից , Երբ հաճեցաւ շունչ փչել Իմ հողանիւթ շինուածքին , Կենդանութիւն պարգեւել . Ես անբարբառ մի մանուկ ՝ Երկու ձեռքս պարզեցի , Եւ իմ անզօր թեւերով Ազատութիւնն գրկեցի ։
Մինչ գիշերը անհանգիստ ՝ Օրորոցում կապկապուած , Լալիս էի անդադար , Մորս քունը խանգարած , Խնդրում էի նորանից Բազուկներըս արձակել . Ես այն օրից ուխտեցի Ազատութիւնը սիրել ։
Թոթով լեզուիս մինչ կապերն Արձակուեցան , բացուեցան , Մինչ ծնողքըս իմ ձայնից Խնդացին ու բերկրեցան , Նախկին խօսքն , որ ասացի , Չէր հայր , կամ մայր , կամ այլ ինչ . “ Ազատութի՜ւն ” դուրս թըռաւ Իմ մանկական բերանից ։
“ Ազատութեան դու զինուոր Կամի՞ս գրուիլ այս օրից ։ Ո՛հ , փշոտ է ճանապարհդ , Քեզ շատ փորձանք կը սպասէ . Ազատութիւն սիրողին ՝ Այս աշխարհը խիստ նեղ է ” ։ - Ազատութի՜ւն , - գոչեցի , - Թող որոտայ իմ գլխին Փայլակ , կայծակ , հուր , երկաթ , Թո՛ղ դաւ դնէ թշնամին . Ես մինչ ի մահ , կախաղան ՝ Մինչեւ անարգ մահու սիւն , Պիտի գոռամ , պիտ կրկնեմ , Անդադար՝ Ազատութի՜ւն։
բանաստեղծությունը 1859-ին տպագրվել է ամսագրում։Այս նույն վերնագրով Նիկոլայ Օգարյովը ունի քերթվածք։ Բանաստեղծն ասում է,որ Աստված մարդուն ազատ է ստեղծում,բայց դեռ մանուկ հասակից մենք կապված ենք բարուրով և ձգտում ենք ազատության ։ Անգամ նորաբաց լեզվի առաջին բառն է ազատություն։ " width="640"
բանաստեղծությունը 1859-ին տպագրվել է ամսագրում։Այս նույն վերնագրով Նիկոլայ Օգարյովը ունի քերթվածք։ Բանաստեղծն ասում է,որ Աստված մարդուն ազատ է ստեղծում,բայց դեռ մանուկ հասակից մենք կապված ենք բարուրով և ձգտում ենք ազատության ։ Անգամ նորաբաց լեզվի առաջին բառն է ազատություն։
ԻՏԱԼԱՑԻ ԱՂՋԿԱ ԵՐԳԸ “Մեր հայրենիք, թշվառ, անտեր, Մեր թշնամուց ոտնակոխ, Յուր որդիքը արդ գանչում է Հանել յուր վրեժ, քեն ու ոխ”: “Մեր հայրենիք շղթաներով Այսքան տարի կապկապած, Յուր քաջ որդոց սուրբ արյունով Պիտի լինի ազատված”: “Ահա՛, եղբայր, քեզ մի դրոշ, Որ իմ ձեռքով գործեցի, Գիշերները ես քուն չեղա, Արտասուքով լվացի” “Նայի՛ր նորան, երեք գունով, Նվիրական մեր նշան, Թո'ղ փողփողի թշնամու դեմ, Թո'ղ կործանվի Ավստրիան”:
“ Ինչքան կին մարդ, մի թույլ էակ, Պատերազմի գործերում Կարե օգնել յուր եղբորը, Զանց չարեցի քո սիրու”: “Ահա՛ իմ գործ, ահա՛ դրոշ, Շուտ ձի հեծի'ր քաջի պես, Գնա' փրկել մեր հայրենիք, Պատերազմի վառ հանդես”:
“ Ամենայն տեղ մահը մի է, Մարդ մի անգամ պիտ մեռնե. Բայց երանի՜, որ յուր ազգի Ազատության կը զոհվի”: “Գնա՛, եղբայր, աստված քեզ հույս, Ազգի սերը քաջալեր, Գնա', թեև չեմ կարող գայ, Բայց իմ հոգին քեզ ընկեր”:
“ Գնա՛ մեռիր դու քաջի պես, Թող չտեսնե թշնամին Քո թիկունքը, թող նա չասե Թե վատ է իտալացին”: Ասաց. տվեց օրիորդը Յուր եղբորը մի դրոշ, Մետաքսից էր, ազնիվ գործած, ՈՒր երեք գույն կան որոշ: Եղբայրն առավ և ողջունեց Յուր սիրական քնքուշ քույր, Առավ զենքը, սուր, հրացան, Հեծավ յուր ձին սևաթույր:
-Քույրի՜կ, - գանչեց քաջ պատանին, - Մնա՛ս բարյավ, սիրական, Այս դրոշակին պիտի նայի Ամբողջ բանակն իտալյան: Նա սո՛ւրբ է ինձ, երբ մկրտված Արտասուքով ու կնքած, Դու հանձնեցիր ինձ հիշատակ, Հայրենիքի նվիրված: Թե մեռանիմ, դու մի՛ սգար, Իմացի'ր որ տարեցի Դեպի մահու արքայություն Իմ հետ քանի թշնամի: Ասաց, վազեց դեպի հանդես Ավստրիացոց հանդիման, Յուր արյունով գնել հավերժ Ազատություն իտալյան:
Ո՛հ, իմ սիրտը կտրատվում է Տեսանելով այսպես սեր Դեպի թշվառ մի հայրենիք, Որ ոտնակոխ եղած էր: Սորա կեսը, կեսի կեսը, Գեթ երևեր մեր ազգում. Բայց մեր կանայք... ո՜ւր Եղիշե, Ո՜Ւր մեր տիկնայք փափկասուն: Ո՛հ... արտասուք ինձ խեղդում են, Այլ չեմ կարող բան խոսել. Չէ՛... թշվառ չէ Իտալիան, Եթե կանայք այսպես են:
Մ.Նալբանդյանը գրել է 1858 թվականին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։Այն մեր երկրի օրհներգն է ։Երաժշտությունը գրել է Բարսեղ Կանաչյանը։ Ինչու՞ է կոչվում ։Հարցի պատասխանը հետևյալն է ։ Իտալացի աղջիկը եղբոր համար մետաքսյա եռագույն դրոշ է գործում,որպեսզի եղբայրը ազգային հերոս Ջուզեպե Գարիբալդիի բանակում հանուն Իտալիայի ազատագրման կռվի Ավստրիայի դեմ։ Նույն ոգով Մ.Նալբանդյանը ցանկանում է ոտքի հանել հայ մայրերին ու քույրերին։ " width="640"
Մ.Նալբանդյանը գրել է 1858 թվականին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում։Այն մեր երկրի օրհներգն է ։Երաժշտությունը գրել է Բարսեղ Կանաչյանը։ Ինչու՞ է կոչվում ։Հարցի պատասխանը հետևյալն է ։ Իտալացի աղջիկը եղբոր համար մետաքսյա եռագույն դրոշ է գործում,որպեսզի եղբայրը ազգային հերոս Ջուզեպե Գարիբալդիի բանակում հանուն Իտալիայի ազատագրման կռվի Ավստրիայի դեմ։ Նույն ոգով Մ.Նալբանդյանը ցանկանում է ոտքի հանել հայ մայրերին ու քույրերին։
աշխատությունը,որի մեջ Հայաստանի փափկասուն կանայք հանուն հայրենիքի ու հավատի պատրաստ էին զոհաբերել ամեն ինչ։ Նալբանդյանը կոչ է անում այս օրինակով դաստիարակել նոր սերնդին։ " width="640"
Տիկնայք փափկասունք
Փափկասուն՝ փափկակենցաղ,նուրբ,քնքուշ,բարձրաշխարհիկ։Նալբանդյանը նկատի ունի V դարի պատմիչ Եղիշեի աշխատությունը,որի մեջ Հայաստանի փափկասուն կանայք հանուն հայրենիքի ու հավատի պատրաստ էին զոհաբերել ամեն ինչ։ Նալբանդյանը կոչ է անում այս օրինակով դաստիարակել նոր սերնդին։
Ապոլլոնին
Դու Ապոլոն, որ տվիր Ինձ այս քնար հոգեմաշ, Այո՛, գոհ չե՛մ քեզանից․ Տրտնջում է և աշխարհ։ Իբրև պատիժ ինձ տվիր, Տրտում սրտիս մխիթար, Թե՞ զգալով չարչարվիլ Ու չքանալ վայրապար։ Ա՛ռ նորան հետ, ինձ պետք չէ, Տո՛ւր ուրիշի, ում կամիս․ Քեզ մի անգամ ասել եմ, Հիշի՛ր եթե միտք ունիս։ Կյանքիս գարունն է անցել, Ինձ ուշացած է քնար․ Օտար աշխարհ պանդխտիլ Ինձ մնում է մշտահար։
Բայց դու, որ քեզ մարդ տկար Աստված կանչեց ու խնկեց, Մի՛ կարծեր թե միջաբեկ, Պիտ' պաղատիմ դեպի քեզ։ Ես կընդունիմ կամակար, Թե բախտ անգութ ոխերիմ Մատռվակե թույն, լեղի Յուր սափորից, ինձ բաժին։ Բայց ո՛չ երբեք պիտ' սողամ Ոտքիդ տակում ինչպես շատ Մարդիկ, որ չեն իմանում, Թե էակներ են ազատ։
բանաստեղծությունը Մ.Նալբանդյանը գրել է 1859-ին,տպագրել է 1865-ին։Նալբանդյանը խոսքն ուղղում է Ապոլլոնին։Իսկ ո՞վ է Ապոլլոնը։Ապոլլոնը հունական դիցարանի գլխավոր աստվածներից մեկն էր, գերագույն աստված Զևսի և դիցուհի Լետոյի որդին։Ծնվել է Դելոս կղզում։Եղել է մուսաների աստվածը,այստեղից էլ նրա Մուսագատես մականունը,որ նշանակում է մուսաների առաջնորդ։ " width="640"
բանաստեղծությունը Մ.Նալբանդյանը գրել է 1859-ին,տպագրել է 1865-ին։Նալբանդյանը խոսքն ուղղում է Ապոլլոնին։Իսկ ո՞վ է Ապոլլոնը։Ապոլլոնը հունական դիցարանի գլխավոր աստվածներից մեկն էր, գերագույն աստված Զևսի և դիցուհի Լետոյի որդին։Ծնվել է Դելոս կղզում։Եղել է մուսաների աստվածը,այստեղից էլ նրա Մուսագատես մականունը,որ նշանակում է մուսաների առաջնորդ։
Ապոլլոնը պաշտվել է որպես ճանապարհների,ճանապարհորդների և ծովագնացների պահապան,խափանել է աղետներ,համարվել արեգակնային լույսի,մարգարեությունների և գուշակությունների աստվածը,Զևսի կամքը մարդկանց հայտնողը։
Նրա պատվին կառուցվել է Դելփյան տաճարը,ճանաչվել է որպես Դելփյան պատգամախոս։Նրա պատվին անցկացվում էին մարզական միցույթներ։
Ահա բանաստեղծը դիմում է Ապոլլոնին ՝ որպես մուսաների հովանավոր,և նրան է հայտնում իր քաղաքացիական դիրքորոշումը,որովհետև քնարով պիտի երգի ազագություն,և դա է կամավոր ընտրած բանաստեղծի իր ճանապարհը։
Մանկության օրեր
Մանկությա՜ն օրեր, երազի նման Անցաք գնացիք, այլ չեք դառնալու. Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր, Ընդունակ միայն ուրախացնելու: Ձեզանից հետո եկավ գիտություն Յուր ծանր հայացքով աշխարհի վերա, Ամեն բան ընկավ մտածության տակ, Րոպե չմնաց ազատ կամ ունայն: Գիտակցությունը հաջորդեց սորան. Ազգի վիճակը ծանրացավ սրտիս... Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը, Որպես փարատիչ տրտում ցավերիս:
Ավա՜ղ. այդ քնարն իմ ձեռքում հնչեց Նույնպես լալագին, նույնպես վշտահար, Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը. ՈՒրախացուցիչ չգտա մի լար: Ես այն ժամանակ միայն զգացի, Որ այդ ցավերից ազատվելու չեմ, Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ: Մանկությա՜ն օրեր, ինչո'ւ այդպես շուտ Թռաք գնացիք, անդարձ հավիթյան. Ես այն ժամանկ անհոգ ու ազատ Կարծում էի ինձ աշխարհի իշխան:
Գերության շղթան ինձ զգալի չէր, Եվ ոչ բռնության անգութ ճանկերը. Ձեզանից հետո ծանրացան նոքա, Ո՜հ, անիծում եմ ես այս օրերը: Լո'ւռ կաց, դու քնար, այլ մի' հնչեր ինձ, Ապոլլոն, հե'տ առ դարձյալ դու նորան, Տո'ւր մի այլ մարդու, որ ընդունակ է Զոհ բերել կյանքը սիրած աղջկան: Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ Առանց քնարի, անզարդ խոսքերով. Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ, Խավարի ընդդեմ պատերազմելով:
Ներկա օրերում այլ ի'նչ սև քնար, Սուր է հարկավոր կտրճի ձեռքին. Արյո'ւն ու կրա'կ թշնամու վերա, Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին: Թո'ղ պատգամախոսը, հնացած Դելֆի, Յուր եռոտանու վերա փրփրի. Թո'ղ միջին դարու գաղափարներով Ամբոխը խաբել ճգնի աշխատի:
Թո'ղ նա թարգմանե զրպարտությունը, Թո'ղ մխիթարվի ծովի ափերում, Մենք ազատության ենք միայն թարգման, Միայն այս խոսքս ունինք բերանում: "Ո'վ հայր, ո'վ դու հայր, որ երկնքումն ես, Խնայիր թշվառ մեր անտեր ազգին. Մի' տար զոհ գնալ թշնամիների". Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին:
ամսագրում։Այն հայ քաղաքացիական պոեզիայի լավագույն էջերից մեկն է և նախորդ՝բանաստեղծության անմիջական շարունակությունը։ " width="640"
Առաջին անգամ տպագրվել է 1860թ. ամսագրում։Այն հայ քաղաքացիական պոեզիայի լավագույն էջերից մեկն է և նախորդ՝բանաստեղծության անմիջական շարունակությունը։
Նա հիշում է մանկության և պատանեկության անհոգ օրերը,որոնց հաջորդում է գիտակցությունը՝ազգի վիճակի ծանր մտահոգություններով։Հայաստանը որպես պետություն չկար,հայ ժողովուրդը ցաքուցրիվ էր եղել,աստիճանաբար հեռանում էր հայրենիքի գաղափարից և հայրենասիրական ոգուց։
Ահա իրենով Նալբանդյանն օրինակ է ծառայում և ժողովրդին կոչ անում թոթափելու ստրկական լուծը։ Նալբանդյանն ահա կոչ է անում ազգային-ազատագրական պայքարի և քնարը փոխում սրով ,որովհետև դրա ժամանակն էր։
,քանի որ նա հայ ժողովրդին է ներկայացնում այլ ժողովուրդներ ազատությունն ու պայքարն ազատության համար։ " width="640"
Հեղինակն իրեն անվանում է ,քանի որ նա հայ ժողովրդին է ներկայացնում այլ ժողովուրդներ ազատությունն ու պայքարն ազատության համար։
(1857) և (1859)։ " width="640"
Միքայել Նալբանդյանիը գրել է երկու վեպ ՝ (1857) և (1859)։