СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Միկենյան Հունաստան

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Միկենյան Հունաստան, Անտիկ Հունաստանի բրոնզի դարի վերջին փուլը:

Просмотр содержимого документа
«Միկենյան Հունաստան»



Միկենյան Հունաստան



Միկենյան քաղաքակրթություն, Միկենյան Հունաստան, եղել է անտիկ Հունաստանի Բրոնզի դարի վերջին փուլը (մ. թ. ա. 1600-1100 )։ Այն ներկայացնում է մայրցամաքային Հունաստանի առաջին զարգացած քաղաքակրթությունը` շքեղ նահանգներով, քաղաքային կազմակերպություններով, արվեստով և գրային համակարգով: Առաջացած իշխանությունների մեջ առավելապես հռչակված են եղել Պիլոսը, Տիրինը, Միդիան Պելեպոնեսում, Օրքոմենոսը, Թեբե (Հունաստան) և Աթենքը` Կենտրոնական Հունաստանում և Լոլքոսը` Թեսալիայում։ Ավելի հայտնի էր Միկենքը Արգոլդում, որի անունով է կոչվում այդ ժամանակաշրջանի մշակույթը։ Միկենյան ազդեցության ոլորտում են հայտնվում Էպիրոսը Մակեդոնիա և Էգեյան ծովի կղզիները, Փոքր Ասիայի ափը, Լևանտ[2] Կիպրոսը[3] և Իտալիան։ Միկենյան Հունաստանը նվաճումներ է արձանագրել ինժեներական, ճարտարապետական և ռազմական կառուցողական բնագավառներում։ Առևտուրը Միջերկրական ծովի` մեծ տարածություն ընդգրկող շրջանում էական ազդեցություն է թողել նրա տնտեսության զարգացման վրա։ Նրանց վանկային գիրը` գծային Բ-ն, հունական լեզվի առաջին գրային համակարգն է, իսկ նրանց կրոնում ներառված են մի քանի աստվածություններ, որոնք կարող ենք տեսնել Օլիմպիական Պանթեոնում։ Միկենյան Հունաստանում հասարակության մեջ գերակշռել են ռազմիկ դասը և նահանգների հիերարխիկ ցանցը` քաղաքական, հասարակական և տնտեսական համակարգերով։ Ստեղծված հասարակությունները ղեկավարվել է թագավորի կողմից, որը կոչվել է վան։ Միկենյան Հունաստանը անկում է ապրել Արևելյան Միջերկրականում բրոնզեդարյան մշակույթի վերացումով, նրան հաջորդել է Հունաստանի մութ ժամանակաշրջանը, որը կոչվել է արխայիկ շրջան, որտեղ կայուն տեղաշարժեր են եղել պալատական համակենտրոնացվածությունից դեպի հասարակական-տնտեսական ապակենտրոնացված կազմակերպություն(ներառում է երկաթի լայն օգտագործման շրջանը)։ Միկենյան քաղաքակրթության ավարտի վերաբերյալ կան մի քանի տեսություններ։ Դրանց թվում է դորիացիների ներխուժման, Ծովի մարդկանց ակտիվացման, բնական աղետների, կլիմայական փոփոխությունների մասին տեսությունները։ Միկենյան շրջանը միջավայր է դարձել հունական գրականության, առասպելաբանության, Տրոյական պատերազմի մասին պատմող էպոսի ստեղծման համար։


Առյուծի դարպաս Միկենքի միջնաբերդի հիմնական մուտք Ք. ա. 13-րդ դար


Բրոնզի դարը մայրցամաքային Հունաստանում, ըստ ժամանակակից հնագետների կարծիքի, բնորոշվում է որպես «Հելլադական ժամանակաշրջան»։ Այս շրջանը բաժանվում է երեք ենթաշրջանների։ Վաղ հելլադական ժամանակաշրջան (Ք. ա. 2900-2000 թթ.), որում լայն կիրառում են գտել նաև մետաղները, փոփոխվել է տնտեսությունը և հասարակական կառույցը։ Միջին հելլադական ժամանակաշրջան (Ք. ա. 2000-1650 թթ.), որում զարգացումը դանդաղ է ընթացել նաև մեգարոն տիպի քաղաքներում և վերջապես վերջին հելլադական շրջան( Ք. ա. 1650-1050 թթ. թթ.), որն ուղղակիորեն համընկել է Միկենյան Հունաստանի հետ։ Ուշ հելլադական ժամանակաշրջանը հետագայում բաժանվում է ուշ հելլադական առաջին և ուշ հելլադական երկրորդ ժամանակաշրջանների, որոնք երկուսն էլ համընկնում են Միկենյան Հունաստանի վաղ շրջանի (Ք. ա. 1650-1425) և ուշ` Միկենյան քաղաքակրթության տարածման, քայքայման և անկման շրջանի (երրորդ շրջան) հետ։ Բրոնզի դարից երկաթի դարին անցման շրջանը հայտնի է որպես ենթամիկենյան ժամանակաշրջան (Ք. ա. 1050-1000)։



Միկենյան երկու հույն ռազմիկներ և կառք Պիլոս քաղաքում(որմնանկար) մոտ Ք. ա. 1350 թվական


Ինքնություն

Միկեյան Գծային Բ-ի վերծանմամբ պարզվում է, որ այդ համակարգը հարմարվել է հունարեն լեզվին։ Ուշ Բրոնզի դարում` Ք. ա. 2-րդ հազարամյակից ձևավորված գրային համակարգը գոյատևել է մինչև Ք. ա. 8-րդ դարը` մինչև նոր գրային համակարգի առաջացումը։ Բացի այդ, բացահայտվել է, որ Միկենյան մշակույթի կրողները Միկենյան քաղաքակրթության ավարտից հետո էթնիկապես կապված են եղել հունական թերակղզու բնակչության հետ: Այդ ժամանակաշրջանի մարդկանց մի քանի հավաքական կերպարներ Հոմերոսը ներկայացրել է իր 8-րդ դարի դյուցազներգության մեջ` վկայակոչելով Տրոյական պատերազմը։ Հետագայում ենթադրվել է, որ իրադարձությունները կատարվել են ավելի ուշ` Ք. ա. 13-12-րդ դարերում, երբ հունական փոքր պետությունների դաշնակցությունը միավորվում է Միկենյան թագավորության ներքո` պաշարելով Տրոյան։ Հոմերոսը Իլիականում ներկայացրել է էթնիկ խմբերի` աքայացիներին, դանայացիներին և արգոսցիներին, որոնք Տրոյան պաշարող կողմն էին ներկայացնում։ Էթնիկ խմբերի հավաքական անունները ստեղծվել են, ժամանակի միջով անցել և հասել են Հոմերոսին, որոնց մասին նա գրել է Իլիականում։ Կնոսոսում այդ մասին գծային Բ-ով գրառում կա, որը թվագրվում է մ. թ. ա. 1400 թվականով, և նրա մեծ մասը վկայություն է Միկենյան(Աքայան) պետության` մայրցամաքային Հունաստանի մասին։ Եգիպտական գրառումները հիշատակություն են Դանայա երկրի մասին` հիշատակված մ. թ. ա. 1437 թվականին` Թութմոս III փարավոնի կառավարման ժամանակ։ Այս երկիրը աշխարհագրական սահմաններով նշվում է Ամենհոտեպ IV -ի կառավարման ժամանակի արձանագրության մեջ(Ք.ա. մոտ 1391/1388-1353/1351), որտեղ հիշատակվում է Դանայան քաղաքների թվի մասին, որոնք մայրցամաքային Հունաստանի մեծագույն մասն էին կազմում։ Դրանցից էին Միկենքը, Նուպլիոնը և Թեբեն։ Դանայա անունը հավասարեցվում է էթնոնիմ Դանաոյին։ Սա անունն է առեղծվածային հարստության, որը կառավարել է Արգոսի մարզում։ Հոմերոսի մոտ այս էթնոնիմը նույնպես օգտագործվել է։