Միջոցառում
«Կա Մեծարենց, կա Տերյան, և բազում այլ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության»: Ե. Չարենց
1.Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,
Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,-
Դժվար է ասել:
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն,
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում :
2.Այդ մանուկը հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանն էր: 150 տարի առաջ հենց այս օրն է ծնվել նա՝
3. Ով հետո պիտի դառնա պատանի,
Եվ երիտասարդ, և այր իմաստուն,
Անբախտ Մարոյին լացով սպանի,
Մեր հառաչանքը հասցնի Աստծուն,
Մրմուռից դաղված նրա բերանով
Սարոյի նանը պիտի ողբ ասի,
Մսրա զորքի հետ Դավիթը խոսի,
Գիքորը կանչի, «Էստի՛ համեցեք…»:
Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել
Իր մոխրակալած-հրակեզ հոգին
Եվ՝ որքան տրտում-նույնքան կենսագին՝
Տարիներ հետո նա պիտի դառնա
Մի ժողովրդի ազնիվ կենսագիր…
ԲԵՄԱԿԱՆԱՑՈՒՄ
4. Ողջ աշխարհում
5.Դեռ երեխա էր՝ ընդամենը 11 տարեկան, երբ գրեց իր առաջին բանաստեղծությունը՝ նվիրված իր առաջին սիրուն՝ Վերգինեին:
6. Հոգուս հատոր,
Սրտիս կտոր,
Դասիս համար
Դու մի հոգար:
Թե կան դասեր
Կա նաև սեր,
Եվ ի՞նչ զարմանք
Իմ աղավնյակ,
Որ կենդանի
Մի պատանի
Սերը սրտում
Դաս է սերտում...
7. Հետագայում նրան մեծ հռչակ և համաշխարհային ճանաչում բերեցին իր հրաշալի հեքիաթներն ու պատմվածքները, լեգենդներն ու բալլադները, բանաստեղծություններն ու պոեմները:
8. Էյ աստղեր, աստղե՜ր,
Երկնքի աչքեր,
Որ այդպես վառ-վառ
Ժըպտում եք պայծառ․
Ժըպտում էիք դուք,
Երբ ես դեռ մանուկ
Աշխույժ ու կայտառ,
Ձեզ նման պայծառ
Թըռվռում էի Ու ցավ չունեի․․
9.Սարի լանջին, ժայռի տակ,
Ջուր էր բխում սառնորակ
Ու ցրվելով խոտերում
Իզուր ճահիճ էր դառնում։
Նրա առջև մի խոր գուշ
Շինեց հովիվն ու անուշ
Խաղ ասելով նա տարավ
Ջրեց հոտը իր ծարավ։
Պախրեն անցավ էն սարից՝
Շոգից հանած չոր լեզուն.
Կուշտ-կուշտ խմեց աղբյուրից,
Ապա նայեց աստըծուն։
Անցվորն եկավ տոթակեզ,
Սառն աղբյուրին որ հասավ,
Գլխարկն առավ ու չոքեց՝
Խմեց, սիրտը հովացավ։
Ու տվավ իր օրհնանքը
Անցվոր մարդը էն բարի.
«Քո շինողի օր-կյանքը
Ջրի նման երկարի՜…»։
10. Հայոց վիշտը անհուն մի ծով
Անհուն մի ծով ահագին
Են սև ծովում տառապելով
Լող է տալիս իմ հոգին
Մեկ զայրացկոտ ծառս է լինում
Մինչ երկինքը կապուտակ
ՈՒ մեկ հոգնած սուզվում իջնում
Մինչ խորքերը անհատակ
Ոչ խորքերն է գտնում անվերջ
ՈՒ ոչ հասնում երկնքին
Հայոց վիշտի մեց ծովի մեջ
Տառապում է իմ հոգին
11. Վեր է կացել հին վիշապը նոր թափով,
Վեր է կացել վերջին մոլի տագնապով,
Արյունըռուշտ, ոճիրներով ահավոր
Մահ է շընչում լէռներն ի վեր ալևոր:
Ու նրա դեմ ելած անզուսպ, անսահման,
Հորձանք տալով ամեն կողմից՝ հայության
Հին-հին հույսերն ու հուզմունքը դարավոր
Ծառս են լինում լեռներն ի վեր ալևոր:
12. Ծառս են լինում քաջ խմբերով անձնվեր,
Ծառս են լինում տանջվողներով կիսամեռ,
Ծառս են լինում անընկճելի ու արի
Մինչև ճերմակ գլուխները լեռների:
Ու լեռները պառավ մոր պես վերստին
Արնոտում են գլուխները իրենց հին,
Միշտ խորհելով ամպերի տակ սևակնած,
Որ հենց իրենց հառաչանքն են կուտակված....
13. Իրենց խորիմաստությամբ և ուսուցանող բնույթով պակաս կարևոր չեն նաև Թումանյանի քառյակները, որոնցից մի քանիսը մենք այսօր կներկայացնենք ձեզ:
14. Իմ կնունքին երկինքը` ժամ, արևը` ջահ սրբազան,
Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն` ավազան.
Սարը եղավ կնքահայրս, ցողը` մյուռոն կենսավետ,
Ու կնքողս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:
15. Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդ երկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնա քեզ պես, քեզնից առաջ, քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:
16. Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն:
17. Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,
Վատը` լավ եմ տեսել ես:
18. Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
-Աստված պահի քո որդին,
Ոն՞ց էր համը իմ ձագի…
19. Երկու շիրիմ իրար կից,
Հավերժական լուռ գրկից,
Թախծում են պաղ ու խորհում
Թե` ի՜նչ տարան աշխարհքից: