СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մխիթար Հերացին և տակառագործը

Нажмите, чтобы узнать подробности

Ուսումնասիրելու ենք հայ նշանավոր բժիշկներից մեկի կյանքը, ծանոթանալու ենք նրա կատարած գործունեությանը: Ո՞վ էր նա, ի՞նչ որակներով էր օժտված, ինչպես նրա անունն անմահացավ դարերի մեջ:

Просмотр содержимого документа
«Մխիթար Հերացին և տակառագործը»

Օրվա դասի պլան
Մայրենի
3-րդ դասարան

Թեման- «Մխիթար Հերացի և տակառագործը»: Բայ
Ուսուցիչ՝ Գայանե Ասմարյան

Նպատակները և վերջնարդյունքները`

  1. Գիտելիքների համակարգ

  • Կընթերցեն տեքստը մտքում և բարձրաձայն սահմանելով կարդալու նպատակը

  • հարց ու պատասխանի միջոցով կվերլուծեն բնագիրը՝ կարևորելով ստեղծագործության մեջ տեղի ունեցող դեպքերը

  • բանավեճի ժամանակ կմասնակցեն ենթակա խմբային և ընդհանուր քննարկումներին պատկերացում կազմելով շատ մասնագիտություն մասին

  1. Կարողությունների համակարգ

  • կկարողանան որոշել ստեղծագործության հերոսների արարքները և դրանց դրդապատճառները

  • կհասկանան տեքստի բովանդակության վերաբերյալ տրվող հարցերը, ձևակերպելով տեքստից բխող պատասխանները.

  1. Արժեքային համակարգ

  • ընդլայնել ճանաչողական հետաքրքրությունները հայ հայտնիների մասին

  1. Վերջնարդյունքները`

Լեզվատրամաբանական աշխատանք

  • կկարողանան տրված գոյականների շուրջ կազմել համապատասխան բայեր



Ընդհանրական խաչվող հասկացությունները

  • Մարդկության պատմության մեջ մնայուն, անփոփոխ՝ ծննդավայր, հայրենիք և փոխվող, զարգացող երևույթները։

  • Տարբեր մարդկանց կենցաղը, անձնական պատմությունները, ձեռքբերումները, դերը որոշակի ժամանակաշրջանում և վայրում:

  • Ժամանակի և տարածության ըմբռնումը տեքստը ուսումնասիրելիս։



Դասի տիպը՝ համակցված



Դասի ընթացքում կիրառվող մեթոդներ՝ մտքերի տարափ, զրույց, հարց ու պատասխան

Դասի ընթացքը՝ ԽԻԿ համակարգով

Խթանման փուլ՝ 10-12 րոպե

Տնային աշխատանքների ստուգում

Բնութագրել բնագրի հերոսներին, արարքները (գ. մակարդակի աշակերտներ)

Նշել նմանություններն ու տարբերությունները (բ. մակարդակի աշակերտներ)

Հորինել աքրոստիկոս կամ հանելուկ բացատ բառով (գ. մակարդակի աշակերտներ)

Ֆիզդադար

Բանավեճ` «Ամենակարևոր մասնագիտությանը» թեմայավ: Նախապես ընտրել մասնագիտություն, պարտադիր ընտրել բժշկի մասնագիտությանը և դրան անվանումները գրել առանձին թղթի վրա: Հետևել բանավեճի հիմնական կանոններին` առանց ընդհատելու լսել խմբերի ներկայացումները:

Իմաստի ընկալում՝ 30 րոպե

Եթե երեխաներից մեծ մասը ընտրել է Բժիշկ» մասնագիտություն, կարելի է դրանից ելնելով անցնել բնագրի շուրջ աշխատանքի:
Ուսուցիչ - Ես տեսնում, շատերն ընտրել են «Բժիշկ» մասնագիտությանը: Լսենք ձեր կարծիքները պարզելու համար, թե ընտրություն կատարելիս ինչ հատկանիշ են կարևորել: Այսօր մենք ուսումնասիրելու ենք հայ նշանավոր բժիշկներից մեկի կյանքը, ծանոթանալու ենք նրա կատարած գործունեությանը: Ո՞վ էր նա, ի՞նչ որակներով էր օժտված, ինչպես նրա անունն անմահացավ դարերի մեջ: (Լսել սովորողներից մի քանիսին)

Ուսուցիչ - Այսօր մենք ուսումնասիրելու ենք հայ մեծանուն բժիշկ Մխիթար Հերացու մասին պատմող ավանդազրույցը: Նա ապրել է մեզնից ավելի քան 10 դար առաջ և այնպիսի անուն ու ճանաչում ուներ, որ նրանք կոչում էին մեծ բժիշկապետ: Հիմա կտեսնենք, թե ինչպիսի որակներով էր օժտված Մխիթար Հերացի, և այսօր նրա անունով է կոչվում Երևանի բժշկական պետական համալսարանը, որտեղ կրթում են ապագա բժիշկներին:


Տեքստի առաջին հատվածի դուռ ընթերցում` առաջադրանքներով

Սովորողները մտքում, դանդաղ ուշադիր կարդում են «Մխիթար Հերացի և տակառագործը» պատմության առաջին մասը` պատասխանելու համար «Ո՞րն է Մխիթար Հերացու բժշկության գաղտնիքը» հարցին: Հարց ու պատասխանի միջոցով պարզել, ինչպես են հասկանում. «Նա իր ողջ կյանքը նվիրել է բժշկությանը և մարդկությանը», «Ների՛ր, որ անպատեհ ժամի եկա քեզ մոտ» արտահայտությանը:

Զրույց տեքստի բովանդակության շուրջ` առաջին հատվածի նախնական ընկալումը պարզելու նպատակով

Հարցեր.

  • Ըստ Մխիթար Հերացու, ո՞րն է նրա բժշկության գաղտնիքը:

  • Ի՞նչ նոր բան իմացաք հայ բժշկապետի մասին:

  • Ի՞նչ եք կարծում, ինչ պատասխան կտա բժիշկը անսպասելի հյուրերին:

Բառային աշխատանք

Անծանոթ բառերի իմաստների ճշտգրտում և բացահայտում
Նորածանոթ բառերի բացատրությունը նախապես գրել կամ մեծ ծառաչափով տպել և ամրացնել գրատախտակին հետագա աշխատանքների ժամանակ դրանք խոսքում կիրառելու և ակտիվացնելու նպատակով:

կանթեղ - լուսավորության սարք, յուղի ճրագի, վառված մոմի կամ ջահի ձևով

անպատեհ - Այստեղ անհարմար, անժամանակ,

կոչում – անուն, դիրք, օտարական, օտարերկրացի, եկվոր, այլազգի:

Աշխատանք լեզվական գիտելիքների շուրջ

Բայի վերաբերյալ սովորողների պատկերացումները խորացնելու և ամրակայելու նպատակով կարելի է կազմակերպել. «Ես ասեմ, դու լրացրու կամ գտիր» համապատասխան խաղը:

Խաղ «Ես ասեմ, դու լրացրու կամ գտիր»

Խաղի նպատակը: Ձևաբանական գիտելիքների կիրառելու կարողության զարգացում, մտքի ճկունություն, արագ արձագանքելու կարողություն, ուշադրության խթանում:

Խաղի ընթացքը: Ոսուցիչը երեխաներին ասում է առարկա ցույց տվող բառեր և ում մատնացույց անում` նա պետք է արագ լրացնի միտքը` ասելով, որքան հնարավոր է շատ գործողություն ցույց տվող համապատասխան բառեր, մյուսները պետք է լուռ հետևեն և ճիշտ պատասխանեն, գնահատեն ծափերով: Կհաղթի նա, ով շատ գործողություն ցույց տվող բառեր կասի:

Օրինակ`
- Արևը… (ծագում է, տաքացնում է, այրում է, շողում է):

- Գետակը… (վարում է, հոսում է քչքչում, ոռոգում է):

- Բժիշկը… (բուժում է, զրուցում է, գնաց, հուսադրում է):

- Դերձակը…(կարում է, ձևում է, կտրում է, ձևափոխում է):


Կշռադատում` 3 րոպե

Անդրադարձ

  • Մինչ այս դասանյութը ուսումնասիրելը լսե՞լ էիք հայ տաղանդաշատ բժիշկը Մխիթար Հերացու մասին:

  • Ինչո՞ւ է պատմությունը կոչվում ավանդություն:

  • Ինչո՞վ է այն տարբերվում պատմվածքից կամ հեքիաթից:

Գնահատում

Տնային աշխատանքի հանձնարարում.

Վարժ. 2, դասը հանձնարարել կարդալ