Մխիթարյան Միաբանությունը և Բայրոնը
,
Հայոց ինքնությունը պահպանելու և այն սերնդեսերունդ փոխանցելու համար հայ ժողովուրդը դիմել է ամենափորձված միջոցին ուսումնական
Հիմնարկներ ու կրթօջախներ հիմնելուն. Դրանք այնքան էլ շատ չեն եղել,
Սակայն մեծ դեր են խաղացել ժողովրդական կրթության, ինչպես նաև
Գիտության ու լուսավորության տարածման գործում. Դրանց մեջ կարևո-
րագույն դեր է խաղացել Մխիթարյան Միաբանությունը, որը մինչև այսօր էլ պահպանում է իր դիրքերը.
Այս տարի լրանում է Մխիթարյան Միաբանության հաստատման 300-ամյակը. Մխիթարյան Միաբանությունը կրոնական, գիտական ու մշակութային այդ դարբնոցը հիմնադրվել է 1701թ. Սեպտեմբերի 8-ին վանահայր Մխիթար Սեբաստացու կողմից. 1717թ-ին Միաբանությունը հաստատվել է Վենետիկի մերձակա Սբ. Ղազար կղզում, որտեղ ցայսօր իր բեղմնավոր գործունեությունն է ծավալում որդեգրելով գործունեության 2 հիմնական ուղղություն կրոնական- կաթոլիկական և հայագիտական բանասիրական.
18-րդ դարի սկզբին, երբ հայերը տառապում էին մի կողմից սուլթանական Թուրքիայի, իսկ մյուս կողմից` շահական Պարսկաստանի լծի տակ, Վենետիկից ոչ հեռու գտնվող Ս. Ղազար փոքրիկ կղզին թերևս միակ վայրն էր աշխարհում , որտեղ ազատ ու անկաշկանդ հնչում էր հայոց լեզուն և հանգամանորեն ուսումնասիրվում հայ հինավուրց մշակույթն ու գրականությունը.
Ժամանակին բացիթողի վիճակում գտնվող այդ անհրապույր ու ամայի կղզին ծաղկունք ապրեց, երբ այնտեղ հաստատվեցին Մխիթարյան հայրերն իրենց Մխիթար Աբբահոր հետ, որոնք Ս. Ղազարը դարձրին հայ մշակույթի, ազգային կրթության և կրոնի երեք գլխավոր կենտրոններից մեկը` Վիեննայի ու Էջմիածնի հետ. Վենետիկում բոլորը ջերմ վերաբերմունք են ցուցաբերել Մխիթարյանների նկատմամբ և Նույնիսկ Նապոլեոնն անձեռն մխելի է թողոլ Ս. Ղազարի վանքը, այն դեպքում, երբ վերացնում էր մյուս վանքերը. Միաբանությունը Մխիթարյուն է կոչվել Մխիթար Սեբաստացու մահից հետո.
Յուրաքանչյուր մեծ գործի գլուխ կանգնած է լինում մի մեծ, նվիրված ու հանճարեղ անհատականություն, որը ոչ միայն ճանապարհ է բացում, այլև դառնում է այդ ճանապարհի առաջին ուղևորը. Այդ հզոր բազմատաղանդ անհատներից մեկը մեր իրականության մեջ Մխիթար Սեբաստացի վարդապետն էր. Նա պատանեկությունից նվիրվել է ազգի լուսավորությանը և ծրագրել մի գործ և եվրոպական լուսավորության մակարդակով ու չափանիշով խթանել իր ազգի առաջադիմությանը.
. Հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին հարմար.Աղոթքի հետ` աշխատանք, առաքինության հետ` հայրենասիրություն, հավատքի հետ` գաղափարական սևեռակետ, և միշտ Հայաստան, ամեն ինչ հայրենիքին համար, հայ ժողովրդին համար. Մխիթար Սեբաստացի " width="640"
. Հոն ամեն ինչ հայկական է և հայ անունին հարմար.Աղոթքի հետ` աշխատանք, առաքինության հետ` հայրենասիրություն, հավատքի հետ` գաղափարական սևեռակետ, և միշտ Հայաստան, ամեն ինչ հայրենիքին համար, հայ ժողովրդին համար.
Մխիթար Սեբաստացի
1843թ.-ից մինչև օրս լույս է տեսնում: " width="640"
Մխթար Սեբաստացին ծնվել է 1676թ. Սեբաստիայում, սովորել ծննդավայրի Ս. Նշան,, ապա Էջմիածնի, Սևանի ևԿարինի վանքերում. Հայ ժողովրդի հոգևոր և իմացական կարիքները հոգալու համար մտադրվել է հիմնել կրոնական միաբանություն: 1717թ. Սեպտեմբերի 8-ին սենատի արտոնությամբ հաստատվում է Ս. Ղազար կղզում. Այստեղ նա իր պատկերացումներով ու նախագծերով կառուցում է վանք, եկեղեցի և օժանդակ շինություններ.:
Բացի հայագիտական աշխատություններից` Մխիթարյանները հրատարակել են մեկ տասնյակից ավելի պարբերականներ, որոնցից 1843թ.-ից մինչև օրս լույս է տեսնում:
Կղզի ամեն տարի այցելում են մոտ 40 000 զբոսաշրջիկ` տեսնելու շուրջ երեք դար քաղաքակիրթ աշխարհի ուշադրությունն ու հարգանքը շահած հայկական հոգևոր կենտրոնը: Հայ ժողովրդի լուսավորության և առհասարակ մշակույթի զարգացման գործի մատուցած անհուն ծառայություններով այդ ուխտը ներկայանում է որպես ակադեմիա , գիտության ու մշակույթի հրաշալի կաճառ , որը մեծ պատիվ է բերում իր ծնող ազգին:
" width="640"
Վենետիկում հայտնվելուն պես յուրաքանչյուր հայ քաղաքի քրտեզում սկսում է փնտրել նախ և առաջ Սուրբ Ղազար կղզին, որի վրա Մխիթարյան միաբանությունն է. Ի դեպ ամեն օր նավերով Ս. Ղազար շտապողներն ամենևին էլ Իտալիա կամ Վենետիկ այցելած հայազգի զբոսաշրջիկներ չէին, այլ հայ ժողովրդի պատմությամբ հետաքրքրվող այլազգիներ. ԵՎ այդ մարդկանցից մեկն է Ջորջ Գորդոն Բայրոնը.
Եվ Հայաստանն աստվածների հայրենիք է, աստվածներն էլ ծննդով Արարատյան դաշտից են.
Բայրոնի և Մխիթարյանների առնչություններին բազմիցս անդրադարձել են ռուս անվանի գրաքննադատներ, հայր և որդի Վասելովսկիները. Մոսկվայի համալսարանի և Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Ալեքսեյ Վասիլովսկու ուսումնասիրոթյունները, 1889թ Վասելովսկիների ընտանիքի ուղևորությունը Վենետիկ և այցելությունը Սբ. Ղազար կղզի առիթ հանդիսացան ոչ միայն որդու, այլև հոր համար.Նրանք խոսելով Սբ. Ղազարի վանքի մասին նշում են, որ
1816 թվականի դեկտեմբերի 1-ին մի նավակ հանդարտ լողում էր դեպի ծովախորշ, որ գտնվում է Վենետիկի հարավային կողմում. Նավակում գտնվող գեղեցկադեմ երիտասարդը չէր կարող չնկատել հանդիպակաց կղզյակի աշտարակավոր շինությունը.
_Ազնվական որ ընտանիքին է պատկանում այս կղզին իր դղյակով,- դիմեց երիտասարդը նավավարին.
- Միլորդ, կղզին կոչվում է Սբ. Ղազար, շինությունը մենաստան , որ պատկանում է հայերին.
- -Իջացրու ինձ կղզու վրա,- խնդրեց անծանոթը.
- -Ինչ կուզես , որդյակ.
- Երիտասարդը հետ նայեց. Դիմացը կանգնած էր փարթամ մորուքով, ճաղատ գլխով պատկառելի մի վանական.
- - Ձեր պատեր խաղաղությունը ձգեց ինձ, հայր իմ. Ես օտարական եմ` անգլիացի բանաստեղծ Ջորջ Գորդոն Բայրոնը. Ձեր թուլտվությամբ ուզում եմ ծանոթանալ միաբանությանը.
Վանականները սիրալիր ընդունելություն ցույց տվին, և այդ օրվանից Սուրբ Ղազարում հետաքրքիր մի աշխարհ բացվեց Բայրոնի առաջ. Նա հափշտակությամբ ծանոթացավ վանքի հարուստ գրադարանին, հնագույն մագաղաթներին, հայ բանաստեղծության, նկարչության, ճարտարապետության հատընտիրին. Նրան չափազանց հուզեցին հայերի հարուստ մշակույթը և արյունալի պատմությունը.
Ջորջ Գորդոն Բայրոնը իր նամակներից մեկում գրել է.
_Զբաղվելու համար ես ամեն օր հայկական միաբանությունում ուսումնասիրում եմ հայոց լեզուն,- Հասկացա, որ պետք է ուղեղս ինչ-որ բարդ բանով զբաղեցնեմ, ահա և ընտրեցի ամենաբարդը և ստիպեցի ինձ կենտրոնանալ. Ճոխ է հայոց լեզուն, և առատորեն կվարձատրվի նա, ով կուսումնասիրի այն. Ես փորձում եմ, և իմ փորձն առաջ է ընթանում
. Ջորջ Գորդոն Բայրոն Մի քանի տասնամյակ անց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհանես Այվազովսկին այս թեմայով նկար է ստեղծում, որը կոչվում է " width="640"
.
Ջորջ Գորդոն Բայրոն
Մի քանի տասնամյակ անց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհանես Այվազովսկին այս թեմայով նկար է ստեղծում, որը կոչվում է
նկարը. " width="640"
1862 թ. Հովհաննես Այվազովսկին այցելում է Սուրբ Ղազար կղզի, եղբոր մոտ, վերջինս Միաբանության անդամ էր. և նկարում է իր նշանավոր նկարը.
Բայրոնը պարապմունքների ընթացքում ասում է.- Ձեր լեզուն հեշտությամբ անձնատուր չի լինում, բայց ես պիտի սովորեմ, որ բնագրով կարդամ հայ բանաստեղծության ընտրանին.
Ոսուցիչը նրա համար բարձրաձայն կարդում էր, ավանդում հայոց պատմությունը. Բայրոնը կլանված լսում էր ` հայացքը հառած վեհատեսիլ Արարատի նկարին.
Հիսուն պարապմունքից հետո համառ անգլիացին սովորեց այբուբենը և սկսեց կարդալ. Նա այնքան առաջադիմեց , որ փորձեց ուսուցչի հետ թարգմանություններ անել. Երկու տարվա համատեղ աշխատանքով ստեղծեցին հայոց լեզվի դասագրքեր և բառարաններ, որոնք Բայրոնը հրատարակեց իր միջոցներով.
: " width="640"
Բայրոնը գրում է նաև իր հայտնի հոդվածը հայերի և Հայաստանի մասին , ուր մասնավորապես ասում է . :
: Դա նրա թանկ նվերն էր միաբանությանը: " width="640"
1819թ.-ի հուլիսյան պայծառ մի օր սրտառուչ արարողություն էր Սուրբ Ղազար կղզում: Բայրոնը հրաժեշտ էր տալիս բարի վանականներին , որոնք այնպես ներողամտորեն էին վերաբերվել իրենց խենթուկի քմահաճույքնրին: Հուզված էր նաև բանաստեղծը: Որքան ջերմություն էր զգացել բիրտ աշխարհից հեռու այս խաղաղ, անաղարտ անկյունում, որքան էր երազել ձիթենիների ստվերում: Այժմ մեկնում է:
Հասավ բաժանման պահը Բայրոնը գրպանից հանեց իր լուսանկարը և տակը հայերեն գրեց . : Դա նրա թանկ նվերն էր միաբանությանը:
Այսօր էլ Բայրոնի ոգին կարծեց թևածում է Սբ. Ղազարում: Կանգուն է նրա տնկած ծառը:’ Միաբանությունում մի պահ պահվում է հատուկ խնամքով: Դա գրչանաց մատենադարանն է, ուր մի ժամանակ հայերեն է սովորել Բայրոնը: Այստեղ պահվում են հայերեն ստորագրությամբ նրա նկարը և այլ մասունքներ:
. " width="640"
Այսօր մենք խոնարհվում ենք մեր հոգևոր արժեքների պահպանության գործում Մխիթարյան Միաբանության անձնուրաց նվիրման առջև. Փառք ու պատիվ մեր հոգևոր հայրերին, որ կարողացան ստեղծել կրթական կենտրոններ` պահպանելով ու տարածելով հայոց լեզուն, մշակույթը, դպրությունը. Հպարտության զգզցումով սհնորհավորում ենք` միաբանության անդամներին մաղթելով գործունեության երկար և արգասաբեր տարիներ. Իսկ մենք կփորձենք իրականացնել Մխիթար Սեբաստացու սրբազան պատգամը.