Այգեպան Մոսին
Մկրտիչ Կորյուն
1913-1984
Ասում են՝ հին ժամանակ մեր աշխարհում Մոսի անունով մի այգեպան էր ապրում: Այգեպան Մոսին այնպիսի զորություն է ունենում,որ ինչ քար ու ապառաժի ձեռք է տալիս, վարդ ու մանուշակի է փոխում,ինչ անապատ որ ոտք է դնում,ծաղկած այգի է դարձնում:Այգեպանի համբավը հասնում է թագավորին:
Թագավորը կանչում է նրան: Գնա ՛ ,- ասում է,-թող քոնը լինի իմ երկրի ամենամեծ անապատը, եթե այնտեղ կյանք աճեցրիր, անապատը քեզ կընծայեմ, քո անունով կկոչեմ, քեզ կկարգեմ իմ երկրի գլխավոր այգեպան…
Գնում է այգեպան Մոսին ու ժողովրդին իր շուրջը հավաքած՝ մտնում անապատ:
. Ընդարձակ չորային տարածություն՝ տեղումների աննշան քանակով, ջերմության շեշտակի փոփոխություններով և աղքատիկ բուսականությամբ:
Մի օր լուր են տալիս թագավորին .
-Չես ասի, թագավո՛րն ապրած կենա,քո ամենամեծ անապատը ծաղկել, այգի է դարձել: Ի՜նչ են քո պալատական այգիները այն ծաղկած անապատի համեմատությամբ :
²ÛÝï»Õ, áõñ ³é³ç ù³ÙÇÝ ¿ñ ëñÁÝóó ëáõñáõÙ ¨ í³ÛáõÙ ãáñ ³í³½Ý»ñÇ Ù»ç, áõñ Ñá·Ý³Í áõÕï»ñÇ áõ Ù³ñ¹Ï³Ýó ù³ñ³í³ÝÝ»ñÁ ûñ»ñáí ׳ݳå³ñÑ ¿ÇÝ ÏïñáõÙ ³é³Ýó ÙÇ Ï³ÃÇÉ çáõñ ·ïÝ»Éáõ, ³ÛÅÙ ³ñͳóµ³ß ÝÅáõÛ·Ý»ñÇ å»ë ·»ï»ñÝ »Ý ëɳÝáõÙ
Ապրու մ են այնտեղ մարդիկ գոհ ու երջանիկ,
չկան որբեր,
սով ո ւ կարիք...
Թագավորն ուզում էր իր աչքով տեսնել ծաղկած անապատն ու նրա երջանիկ բնակիչներին:
Տեղ է հասնում այն ժամանակ, երբ վերջալույսը ոսկո ւ մեջ էր ընկղմել երկիրն ու երկինքը, իսկ ժողովուրդն այգեպանի հետ աշխատում էր ծաղկած անապատում
Ամենուրեք ժպտում էին վարդի տունկերը՝ սոխակների մետաքսահյուս բները վրան:
Փիրուզե թիթեռները , ոսկեթ և մեղուները ճախրում էին օդում, ապա իջնում, համբուրում վարդի թերթերը , համբուրում էին ու չէին հագենում :
Թագավորի մարդիկ հիանում էին այգեպանի կախարդական զորությամբ, բայց թագավորի ահից սիրտ չէին անում գովելու նրան:
Ժողովուրդը համոզված էր, որ թագավորը կկանչի այգեպանին, նրա անունով կկոչի ու նրան կնվիրի այդ ծաղկած անապատը, նրան կընտրի որպես գլխավոր այգեպան, ինչպես խոստացել էր:
Սակայն թագավորն ասում է այգեպանին . -Դու աններելի հանցանք ես գործել, ա յգեպա ՛ ն Մոսի:
- Ո՞րն է իմ հանցանքը, թագավո՞րն ապրած կենա,-Ճակատի ոսկեհատիկ քրտինքը սրբելով ու զարմացած ժողովրդին նայելով՝ հարցնում է այգեպան Մոսին:
- Քո անապատի համբավը աշխարհից աշխարհ է անցել ու նսեմացրել իմ փառքը: Այդ արարքիդ համար քեզ ընդմիշտ վտարում եմ իմ երկրից: Միայն իրավունք եմ տալիս վերցնելու այն, ինչ որ ամենաթանկն է քեզ համար...
- Թագավորն ապրած կենա, ահա ինձ համար ամենաթանկ բանն աշխարհում, սրա մեջ է
իմ հաղթանակի գաղտնիքը,
իմ կախարդական ուժը...
Ժողովրդին թվում է , թե այգ ե պանն ուզում է հեռանալ այգուց, ու գոչում է.
-Կա՛ց, այգեպա՛ն Մոսի, դու մեզ հետ մշակել ես այս անապատը, ամեն մի թիզ հողը ոռոգել ես քո արյունով ու քրտինքով: Մենք ազնիվ աշխատանքով անապատը այգի ենք դարձրել, ուստի հողը մեզ պիտի պատկանի...
Թագավորը,ժողովրդի ահեղ ձայնից սթափված, նայում է այգեպանին, բայց նրա փոխարեն աչքի առաջ ծառանում է մի դարավոր կաղնի՝ արմատներն ամուր թաղած մայր հողի սրտում, ընձյուղները մխրճած երկնքի կապույտի մեջ:
Թագավորը փակում է աչքերը՝ տեսիլքը հեռացնելու համար, սակայն ․․․
Ա յս անգամ նրա աչքին մի ուրիշ պատկեր է եր և ում. նա տեսնում է իր դեմ ուղղված բահերի մի ամբողջ անտառ, որ ար և ի տակ փայլատակում է, ինչպես կայծակների մահաբեր խուրձ...
-Հեռացի՛ր, թագավո՛ր, եթե չես ուզում կյանքից ու կայքից զրկվել,-նորից հնչում է ժողովրդի ահեղ ձայնը:
Տեսնելով այս՝պալատականները թագավորին խորհուրդ են տալիս գլուխ չդնել զայրացած ժողովրդի հետ:
Թագավորը գլխիկոր հեռանում է:
Գյուղ կանգնի , գերան կկոտրի :
Միասնությունը ուժ է։
Մարդիկ հորդ գետ են, երբ իրար հետ են:
Պատկերասրա հ
խոստումը դրժած թագավոր
աշխատասեր
անապատն անգամ ծաղկուն այգիներ դարձնող ,
իր ճակատի ոսկեհատիկ քրտինքով աշխարհ շենացնող ու բարիքներ ստեղծող
Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։
Լինել ազնիվ , աշխատասեր
Սիրել մարդկանց
Կատարել տված խոստումը
Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն: Աշխատանքը լեռներ կհավասարեցնի: Աշխատողը անոթի չի մնա: Ծառի տակին պառկելով՝ բերանդ տանձ չի ընկնի: Ով ալարի, ոչ դալարի: Աշխատանքը լեռներ շուռ կտա։ Աշխատող խոփը չի ժանգոտի։ Աշխատանքը մայրն է ամեն բարիքի, իսկ ծուլությունը՝ չարիքի։ Ով աշխատի, նա կուտի։
հեքիաթը ուսումնասիրվում է 5-րդ դասարանում։ Նյութը կազմեց և ներկայացրեց Անահիտ Բարխուդարյանը " width="640"
Մ․ Կորյուն, հեքիաթը ուսումնասիրվում է 5-րդ դասարանում։ Նյութը կազմեց և ներկայացրեց Անահիտ Բարխուդարյանը