Просмотр содержимого документа
«Մովսես Քերթողահայր»
Մովսես Խորենացի
.
ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ, Պատմահայր, Քերթողահայր [մոտ 410, գ. Խորնի կամ Խորոնք (Տուրուբերան նահանգի Տարոն գավառ) – մոտ 490], միջնադարյան պատմագրության մեծագույն ներկայացուցիչ, քերական, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան:
Ըստ ավանդական տեղեկությունների՝ Մամբրե Վերծանողի եղբայրը: Աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Ա Պարթևին, ուսումնառությունը շարունակել Ալեքսանդրիայի դպրոցում (մոտ 430–440-ին), հմտացել քերթողական արվեստի, ճարտասանության, քերականագիտության մեջ, կատարելագործել հունարենի իմացությունը
Ուսուցիչների մահից հետո վերադարձել է հայրենիք (մոտ 440). կատարել է թարգմանություններ, գրել երկեր: Մովսես Խորենացին Գյուտ Ա Արահեզացու կողմից նշանակվել է Բագրևանդի թեմակալ առաջնորդ
Մովսես Խորենացու գլուխգործոցը «Պատմութիւն Հայոց»-ն է՝ գրված իշխան Սահակ Բագրա-տունու պատվերով (մոտ 480-ին): Այն Հայոց պատմության ամբողջական շարադրման առաջին փորձն է. բաղկացած է երեք գրքից:
Արտահայտած մտքերը
Քաջերի սահմանը իրենց զենքն է, որքան կտրի այնքան էլ կտիրի:
Ինչ մարդն ու նրա գործերն են, այն էլ նրա պատմությունն է:
Թե դու Շարայի որկորն ունես, մենք Շիրակի ամբարները չունենք
Ինչպես հովազը չի կարող իր խայտերը փոխել և եթովպացին` թխությունը, այնպես էլ ամբարիշտ մարդը` իր բարքը:
Մահկանացուների ժամանակը կարճ է և անհայտ: