Просмотр содержимого документа
«Մովսես Խորենացի»
Մովսես Խորենացի
- Հայ իմաստասիրական մտքի պատմության վաղ շրջանին անդրադառնալիս պարզ է դառնում, որ արժեքի մասին միասնական տեսություն չի ձևավորվել, քանի որ գիտական իմաստասիրական միտքը չէր զարգացել քաղաքակրթության զարգացման տվյալ աստիճանին: Այդ ժամանակահատվածում արժեքի գաղափարը եղել է՝ սոցալականը, բարոյականը, գեղագիտականը, հոգևորը:
- Հունական կրթություն ստացած Խորենացին,որ ծանոթ էր աշխարհի ուրիշ շատ ժողովուրդների մշակույթին՝ եգիպտական, քաղդեական, հրեական, ասորական, պարսկական և այլն, ձգտում է հույների փորձը արմատավորել հայ իրականության մեջ, և որպեսզի իր ձգտումը սուբյեկտիվ չթվա, հիմնավորում է գիտականորեն:
- Հատկանշական է, որ սկզբից ևեթ Խորենացին ուշադրություն է հրավիրում գիտության և արվեստի նկատմամբ հասարակական դիրքորոշման, ամբողջ հույն ժողովրդի ցուցաբերած բարեհաճ և նպաստավոր վերաբերմունքի վրա:Այսինքն, գիտության ու արվեստի բարգավաճումը չի կարող սոսկ անհատական կամեցողության արդյունք լինել, դրա համար հասարակական հող է հարկավոր, պետական ու ժողովրդական վերաբերմունք :
Մ.Խորենացին կյանքի գնով պահպանել է հին գրականության նմուշները, ուսումնասիրել հունականը, որին մեծ տեղ էր տալիս, քանի որ ստեղծված էր ճշմարիտ հիմունքների վրա և այդ հիմք ընդունելով ստեղծել նորը, հայկականը:
- Նա անբարեհաճությամբ է խոսում Տորք Անգեղի մասին, քանի որ այդ առասպելում ժողովրդական երևակայությունը շատ է գերազանցում բնականի սահմանները, Տորքին վերագրվում են այնպիսի հատկանիշներ, որոնք բնորոշ էին պարսկական Ռոստոմ Սագճիկին:
- Նա անբարեհաճությամբ է խոսում Տորք Անգեղի մասին, քանի որ այդ առասպելում ժողովրդական երևակայությունը շատ է գերազանցում բնականի սահմանները, Տորքին վերագրվում են այնպիսի հատկանիշներ, որոնք բնորոշ էին պարսկական Ռոստոմ Սագճիկին:
- Նա անբարեհաճությամբ է խոսում Տորք Անգեղի մասին, քանի որ այդ առասպելում ժողովրդական երևակայությունը շատ է գերազանցում բնականի սահմանները, Տորքին վերագրվում են այնպիսի հատկանիշներ, որոնք բնորոշ էին պարսկական Ռոստոմ Սագճիկին:
- Նա անբարեհաճությամբ է խոսում Տորք Անգեղի մասին, քանի որ այդ առասպելում ժողովրդական երևակայությունը շատ է գերազանցում բնականի սահմանները, Տորքին վերագրվում են այնպիսի հատկանիշներ, որոնք բնորոշ էին պարսկական Ռոստոմ Սագճիկին:
- Նա անբարեհաճությամբ է խոսում Տորք Անգեղի մասին, քանի որ այդ առասպելում ժողովրդական երևակայությունը շատ է գերազանցում բնականի սահմանները, Տորքին վերագրվում են այնպիսի հատկանիշներ, որոնք բնորոշ էին պարսկական Ռոստոմ Սագճիկին:
- Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի սիստեմական պատմու-թյունը սկզբից մինչև իր ժամանակները... Սա մի ծննդյան վկայական էր մեր ազգի համար, որ մինչև այդ ժամանակ չգիտեր, թե ո՞վ է ինքը և ի՞նչ ծագում ունի:
- Խորենացին կրթությունը, գիտությունը համարում է բարձրագույն արժեքներ, գտնում է, որ իմաստությամբ կարելի է բազմապատկել ուժերը, իսկ անուսումությունը համարել է ահավոր չարիք:
- Ըստ Խորենացու գիտության գլխավոր արժեքը այն է, որ հնարավորություն է տալիս մեզ ճշմարտությունը տարբերակել կեղծիքից և օգնում է ճիշտ կողմնորոշվել կյանքում:
Խորենացին բարձր է գնահատում մշակույթը , արվեստն ու գիտությունը ՝ դրանք համարելով ստեղծագործության ուրույն ոլորտ, որի միջոցով կարելի է բարի ու լավ գործեր անել, բարոյակկան արժեքներ սերմանել և ազատել վատից:
Արվեստը նաև կրթում և գեղագիտական հաճույք է պատճառում մարդկանց, Խորենացին գնահատել և կարևորել է գեղագիտականի և բարոյականի միասնության սկզբունքը՝ համոզված լինելով, որ բարոյականը գեղեցիկ է , իսկ գեղեցիկը՝ բարոյական:
- Խորենացին օրինակ է բերում Մակեդոնացուն. ,,Եթե նա չըտի րապետեր արիստոտելյան գիտությանը, երբեք աշխարհն իրեն ենթարկել չէր կարող,, :
Խորենացին կրթությունը, գիտությունը համարում է բարձրագույն արժեքներ, գտնում է, որ իմաստությամբ կարելի է բազմապատկել ուժերը
- Իսկ ինչո՞ւ է առաջանում վեպ , զրույց կամ պատմություն շարադրելու պահանջը:
- Դաստիարակության, ընդօրինակության համար,- պատասխանում է Խորենացին: - Նախ՝ նման գործեր կարդալով մենք ծանոթանում ենք աշխարհի օրենքներին, քաղաքական կարգեր ենք սովորում և ապա,՝ ճառեր ու զրույցներ կարդալով, մեր մեջ էլ են ծնվում հերոսության ու իմաստության ձգտումներ: Ուրեմն, նախ և առաջ վեպ ու պատմություն ստեղծելը օգտակար գործ է, սերունդներին դաստիարակում է հերոսության ոգով:
- Մ. Խորենացին արժեքային մոտեցում է դրսևորել նաև սոցիալական բազմաթիվ երևույթների նկատմամբ: «Հայոց պատմություն» «Ողբ» հատվածում նա դառնորեն գրում է անապատներում ցիրուցան եղած հայ ժողովրդի ճակատագիրը, երկրում առաջացած քաոսն ու աններդաշնակությունը, իշխանների անմիաբանությունը, երկիրն ավերող գործերը.
- «Ողբում եմ քեզ հայոց աշխարհ, ողբում եմ քեզ բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որվհետև վերացան թագավորդ ու քահանադ»:
- «Պատմություն Հայոց»-ը շուրջ 1400 տարի եղել է դասագիրք,միաժամանակ` օրինակ և չափանիշ միջնադարյան հայ բոլոր պատմագիրների համար:
- Մ.Խորենացու գոյամատյանը երկար դարերի դասագիրք է եղել ներքին կյանքի ու արտաքին հարաբերությունների, քաղաքական պատմության, տնտեսական,հասարակական և պետական կառուցվածքի, կրոնի տարբեր շերտերի, նաև հավաստի և արժեքավոր տեղեկությունները Հայաստանի մերձավոր ու հեռավոր երկրների պատմության վերաբերյալ:
- Խորենացու դասերի առանցքային նպատակը, գրքի կառուցվածքի ու պատիչի ներկայության ողջ ուղղվածությունը պետականության գոյաձևի շեշտումն է, և ինքնուրույնության կորստից մոտ 60 տարի հետո ստեղծված Մատյանը գոյատևելու գաղտնիքներ է առաջադրում
- Խորենացին իր կերպարների միջոցով ցանկացել է պարզ և մատչելի կերպով իր գաղափարները հասանելի դարձնել ժողովրդին:
- Հայկի միջոցով ցանկացել է սերմանել ազատասիրությունը, երբ գերադասում է թողնել տունը, ընտանիքով գոյության կռվի ելնել, բայց անազատ չլինել, քանի որ արդեն անազատ է նա, ով չունի ազատության գիտակցությունը:
- Արամի մեջ տեսնում էր պետականության ընդգծումը, երբ նա ընդլայնեց երկրի սահմանները, կազմավորեց չորս Հայքը, իր երկրի լեզուն պարտադիր հայերենը դարձրեց, և ուրիշները նրա անունով ճանաչեցին մեզ:
- Տիգրանի միջոցով արժանապատվության կորստի վտանգն է սերմանում, որը պիտի հաղթահարվեր «լուծ կրողից լուծ դնող» անցումի ուժով, և այդ ուժի բերած ազգային միասնականությունը պիտի հիմնավորեր համընդհանուր բարօրության ապահովմամբ:
Երվանդյան Տիգրանը Խորենացու իդեալն է, որ իր մեջ մարմնավորում է հզոր, բանական ու խելացի թագավորի լավագույն հատկությունները
Խորենացին իր դաստիարակչական պատկերացումները և իդեալները արտահայտում է իր կերպարների միջոցով և իր պարզ ու մատչելի լինելու շնորհիվ ընդունվել ու սիրվել է հասարակության կողմից: Խորենացու չափանիշները որոշակիորեն բխում են նրա հասարակական և քաղաքական իդեալներից: :
- Կյանքում ոսկե կանոնի պես պետք է հիշել, և ինչու ոչ կիրառել Խորենացու արտահայտած մտքերը.
- Քաջերի սահմանը իրենց զենքն է, որքան կտրի այնքան էլ կտիրի:
- Ինչն մարդն ու նրա գործերն են, այն էլ նրա պատմությունն է:
- Թե դու Շարայի վորկորն ունես, մենք Շիրակի ամբարները չունենք:
- Ինչպես հովհազը չի կարող իր խայտերը փոխել և Եթովպիային թխությունը, այնպես էլ ամբարիշտ մարդը իր բարքը:
- Մահկանացուների ժամանակը կարճ է և անհայտ:
Մեծանուն մարդկաց կարծիքները Մովսես Խորենացու մասին.
« Մովսես Խորենացին բազմագիտակ է .... Նա հին աշխարհի ամենանշանավոր հեղինակներից էր.... Նա բարձր էր կանգնած իր դարաշրջանի մտածողությունից և հայրենի պատմագիտությունը հսկայական քայլերով առաջ էր մղել: Կգա մի օր, որ գիտական Եվրոպան նրան կհայտարարի Մեծ՝ իր ապրած ժամանակի համար,կգա մի օր, որ Մովսես Խորենացուն մեղադրողները կարդարացնեն նրան, որովհետև եթե լավ հետազոտեն Խորենացուն, կճանաչեն նրա անկեղծությունը և համաձայն կլինեն անվանելու նրան Հայոց Պատմահայրը»:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Հեղինակ ՝ Դիանա Ճարատանյան
Դասախոս՝ Կարին Պապիկյան