Խ. ԱԲՈՎՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
Ռեֆերատ
Ֆակուլտետ՝ Սկզբնական կրթություն
Բաժին՝ Տարրական մանկավարժություն և մեթոդիկա
Կուրս՝ 1-ին հեռակա,մագ.
Առարկա՝ Մանկավարժության արժեբանություն
Թեմա՝ Մովսես Խորենացի Մագիստրոս՝ Դիանա Ճարատանյան
Դասախոս՝ Կ.Պապիկյան
ԵՐԵՎԱՆ 2016
Ներածություն
Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410թ.-ին, Տարոն գա վառի Խորնի կամ Խորոն գյուղում: 15-16 տարեկան հասակում, նրան ուղարկում են Վաղարշապատ, որտեղ էլ նա աշակերտել է Մեսրոպ Մաշտոցին և Սահակ Պարթևին: Հայերենից բացի նա տիրապետում էր նաև հունարենին և ասորերենին:
431 թ.ին ուսուցիչները նրան այլ աշակերտների հետ ուղարկել են Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաք՝ «իսկական ճեմարանում կատարելագործվելու»: Այնտեղ նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փի լիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այնտեղ մոտ 5- 6 տարի ուսանելուց հե- տո Խորենացին իր ընկերների հետ ճանապարհվում է դեպի Հունաստան, այնուհետև Իտալիա։ Հռոմի սրբավայրերը այցելելուց հետո նրանք մեկնում են Աթենք: Աթենքից հետո վերադառնում են Հայաստան: Սակայն ցավոք Խորե- նացին հայ երիտասարդների հետ տեղ է հասնում Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվանից՝ 440 թ.- ի փետրվարից հետո։ Այս առիթով Խորենա ցին անկեղծ ու խոր հուզմունքով է արտահայտում իր ապրումները. «Նույնիսկ չհասա տեսնելու նրանց աչքերի փակվելը, լսելու նրանց վերջին խոսքն ու օրհնությունը»:
Խորենացին զբաղվել է գրական աշխատանքով, աչք փակելով իր հանդեպ եղած անտարբերությանն ու հալածանքներին: Նա թարգմանություններ է կատարել, գրել ինքնուրույն երկեր: Մովսես Խորենացին լինելով հայ միջնադարյան պատմագրության Պատմահայրը,գրել է Պատմություն հայոց աշխատությունը,որը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ: Հայ սերունդները մեծարել են նրան «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր», «Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով։ Այս աշխատության մեջ կան նաև որոշ կեսագրական տեղեկություններ Խորենցու կյանքից, որոնք լրացվում են որոշակի հիշատակություններով ու ավանդույթներով: Այդ ավանդույթները, որոնք ամենայն հավանականությամբ հիմված են պատմական հիմքերի վրա Խորենացուն համարում են նաև նշանավոր երգիչ, երաժիշտ, բանաստեղծ:
Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի սիստեմական պատմություն սկզբից մինչև իր ժամանակները.... Սա մի ծննդյան վկայական էր մեր ազգի համար, որ մինչև այդ ժամանակ չգիտեր, թե ո՞վ է ինքը և ի՞նչ ծագում ունի: Կապելով հայ ազգի սկզբնավորությունը Սուրբ Գրքի հետ, ծագեցնելով հայերին Հաբեթի ցեղից՝ նա հայ ազգի համար ստեղծեց պատվավոր տեղ մյուս հին ազգերի շարքում:
Հունական կրթություն ստացած Խորենացին, որ ծանոթ էր աշխարհի ուրիշ շատ ժողովուրդների մշակու յթին՝ եգիպտական, քաղդեական, հրեական, ասորական, պարսկական և այլն, ձգտում է հույների փորձը արմատավորել հայ իրականության մեջ և որպեսզի իր ձգտումը սուբյեկտիվ չթվա,հիմնավորում է գիտականորեն: Նա իր պատմության մեջ նշում է , որ թեև պարսիկներն ու քաղդեացիներն էլ ունեն մատյաններ ու մատենագիրներ, բայց ինքը հույներին է օրինակ վերցնում, քանի որ հույները ոչ միայն գրի առան իրենց ազգի պատմությունը, այլև հունարեն թարգման- եցին ուրիշ ազգերի մեծամեծ ու զարմանքի արժանի արվեստները և դրանով փառավորեցին Հունաստանը:Հատկանշական է, որ սկզբից ևեթ Խո րենացին ուշադրություն է հրավիրում գիտության և արվեստի նկատմամբ հասարակական դիրքորոշման, ամբողջ հույն ժողովրդի ցուցաբերած բարեհաճ և նպաստավոր վերաբերմունքի վրա:Այսինքն, գիտության ու արվեստի բարգավաճումը չի կարող սոսկ անհատական կամեցողության արդյունք լինել,դրա համար հասարակական հող է հարկավոր,պետական ու ժողովըր դական վերաբերմունք: Հունաստանում մշակույթը բուռն կերպով զարգացավ,բոլոր անհրաժեշտ ուժերի՝պետության,գիտնականների ու արվեստագետների և բուն հույն ժողովրդի միացյալ ջանքերով: Ահա գիտությունների նկատմամբ հույների այս խնամքոտ վերաբերմունքը նկատի ունենալով է, որ Խորենացին նրանց գիտությունների մայր կամ դայակ է անվանում:Ըստ Խորենացու՝ հույներն օրինակ են ,որոնց պետք է հետևեն իր հայրենակից ները՝ աշխարհի քաղաքակիրթ ազգերի շարքում տեղ գրավելու համար :
Արժևորելով հունական արժեքները,Խորենացին ցանկանում էր ստեղծել նորը:
Նա անբարեհաճությամբ է խոսում Տորք Անգեղի մասին, քանի որ այդ առասպելում ժողովրդական երևակայությունը շատ է գերազանցում բնականի սահ մանները, Տորքին վերագրվում են այնպիսի հատկանիշներ, որոնք բնորոշ էին պարսկական Ռոստոմ Սագճիկին: Խորենացին չէր ընդունում կեղծիքը, որը պարսկական գաղափարներում մեծ տեղ ուներ:
Մովսես Խորենացի
Հայ իմաստասիրական մտքի պատմության վաղ շրջանին անդրադառնալիս հասկանալի է,որ արժեքի մասին միասնական տեսություն չի ձևավորվել քանի որ գիտական իմաստասիրական միտքը չէր զարգացել քաղաքակրթու թյան զարգացման տվյալ աստիճանին:Այդ ժամանակահատվածում արժեքի գաղափարը եղել է սոցիալականը, գեղագիտականը, բարոյականը:
Արժեքի գաղափարի աստիճանական էվոլյուցիան համընկնում է հայ իմաս տասիրական և մանկավարժական մտքի զարգացման հետևյալ շրջանների հետ, որոնք պայմանականորեն կարելի է դասակարգել մի քանի փուլերի՝
հեթանոսական և իմաստասիրական մտքի զարգացման,
քրիստոնեության ընդունման ու տարածման,
գրերի գյուտին հաջորդած իմաստասիրական մտքի ու դպրության զար- գացման/ոսկեդար/,
միջնադարյան եկեղեցական-վանական դպրության և իմաստասիրութ- յան ձևավորման ու զարգացման,
հայկական վերածնունդ,
գիտական մանկավարժության և իմաստասիրական մտքի զարգացման 17- 21-րդ դդ.:
Այս փուլերից յուրաքանչյուրում իմաստասիրական և մանկավարժական հիմնախնդիրները դիտարկվել են արժեքային մոտեցման տեսանկյունից՝ ըստ դիալեկտիկայի սկզբունքի:
Հայաստանում աստիճանաբար տեղի է ունենում քրիստոնեական և հեթանոսական հոգևոր արժեքների միացում:Մեր նախնիների շնորհիվ պահպանվել են հոգևոր արժեքները՝տոները,ծեսերը,արվեստի,գրի ու դպրության նախորդ շրջանի վկայագրերը, ինչը որ փրկվել է ոչնչացումից աս- տիճանաբար ներմուծվել են քրիստոնեական հոգևոր արժեքային համակարգի մեջ,որը այդ պատմաշրջանում դիտվում է որպես առաջադիմական երևույթ:
Դպրությունը, գիրն ու գրականությունը հայ իմաստասիրական մտքում միշտ էլ դիտարկվել է որպես բարձրագույն արժեք:Հայ պատմագրության սկզբնավորումն ու զարգացումը կապված են Մ.Մաշտոցի և նրա աշակերտների,մասնավորապես պատմահայր Մ.Խորենացու գործունեության հետ:Մ.Խորենացին Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից է,որ իր ուսումը կատարելագործել է Ալեքսանդրիայում, Եդեսիայում,Երուսաղեմում,Աթենքում,Հռոմում և վերադարձել Հայաստան՝քերթողական,քերականական ու ճարտասանական վիթխարի գիտելիքներով: Համարվել գիտնական-պատմիչ:Նրան շնորհվել է պատմահայր, քեր- թողահայր տիտղոսը, որն իր ժողովրդին մատուցած մեծագույն ծառայությունների թերևս ամենամեծ գնահատականն է:Սակայն հայրենիք վե րադառնալուց հետո Խորենացին, հակառակ սպասածի,իր ընկերակիցների հետ միասին սառը ընդունելության է արժանանում,որի պատճառը բանասերների կարծիքով ասորական և պարսկական մշակույթի կողմնակիցների թշնամանքն էր:Ուրեմն,ըստ էության, սկզբից ևեթ, հանգամանքների բերումով ստիպված էր կռվով ու պայքարով պաշտպանելու գրական ու գիտական իր դավանանքը:Հունական կրթություն ստացած Խորենացին,որ ծանոթ էր աշխարհի ուրիշ շատ ժողովուրդների մշակույթին՝ եգիպտական, քաղդեական,հրեական,ասորական,պարսկական և այլն, ձգտում է հույների փորձը արմատավորել հայ իրականության մեջ և որպեսզի իր ձգտումը սուբյեկտիվ չթվա, հիմնավորում է գիտականորեն: Նա իր պատմության մեջ նշում է, որ թեև պարսիկներն ու քաղդեացիներն էլ ունեն մատյաններ ու մատենագիրներ, բայց ինքը հույներին է օրինակ վերցնում,քանի որ հույները ոչ միայն գրի առան իրենց ազգի պատմությունը,այլև հունարեն թարգմանեցին ուրիշ ազգերի մեծամեծ ու զարմանքի արժանի արվեստները և դրանով փառավորեցին Հունաստանը: Հատկանշական է,որ սկզբից ևեթ Խորենացին ուշադրություն է հրավիրում գիտության և արվեստի նկատմամբ հասարակական դիրքորոշման, ամբողջ հույն ժողովրդի ցուցաբերած բարեհաճ և նպաստավոր վերաբերմունքի վրա:Այսինքն, գիտության ու արվեստի բարգավաճումը չի կարող սոսկ անհատական կամեցողության արդյունք լինել, դրա համար հասարակական հող է հարկավոր, պետական ու ժողովըր- դական վերաբերմունք: Հունաստանում մշակույթը բուռն կերպով զարգա- ցավ, բոլոր անհրաժեշտ ուժերի՝պետության,գիտնականների ու արվեստագետների և բուն հույն ժողովրդի միացյալ ջանքերով:Ահա գիտությունների նկատմամբ հույների այս խնամքոտ վերաբերմունքը նկատի ունենալով է,որ Խորենացին նրանց գիտությունների մայր կամ դայակ է անվանում:Ըստ Խորենացու՝ հույներն օրինակ են, որոնց պետք է հետևեն իր հայրենակիցները՝աշխարհի քաղաքակիրթ ազգերի շարքում տեղ գրավելու համար:
Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի սիստեմական պատմությունը սկզբից մինչև իր ժամանակները... Սա մի ծննդյան վկայական էր մերազգի համար, որ մինչև այդ ժամանակ չգիտեր,թե ո՞վ է ինքը և ի՞նչ ծագում ունի:Կապելով հայ ազգի սկզբնավորությունը Սուրբ Գրքի հետ, ծագեցնելով հայերին Հաբեթի ցեղից՝ նա հայ ազգի համար ստեղծեց պատվավոր տեղ մյուս հին ազգերի շարքում:
Իսկ ինչո՞ւ է առաջանում վեպ,զրույց կամ պատմություն շարադրելու պահանջը: Դաստիարակության, ընդօրինակության համար,-պատասխանում է Խորենացին: Նախ՝ նման գործեր կարդալով մենք ծանոթանում ենք աշխարհի օրենքներին, քաղաքական կարգեր ենք սովորում և ապա՝ ճառեր ու զրույցներ կարդալով, մեր մեջ էլ են ծնվում հերոսության ու իմաստության ձգտումներ:Ուրեմն, նախ և առաջ վեպ ու պատմություն ստեղծելը օգտակար գործ է,սերունդներին դաստիարակում է հերոսության ոգով: Հարց է առաջանում, արդյոք բավական չէի՞ն եղած օտարազգի մատ յաննները, չէի՞ն կարող նրանք թարգմանաբար ծառայել նաև հայերի շահերին:Այստեղ է,որ Խորենացին առաջադրում է մի հարց,որ դառնում է նրա գրականագիտական հայացքների հիմքը, կենտրոնը: Հայերը կարող էին և պետք է ունենան ազգային բովանդակությամբ իրենց մատենագրությունը, որովհետև ազգային իրականությունը և անցյալի պատմությունը բավարար հիմք են տալիս դրա համար:Կարևոր է շեշտել այն հանգամանքը,որ Խորենացին նկատի ունի որ միայն պատմությունը,այլև գեղարվեստական գրականությունը՝ վեպը, զրույցը, բանավոր երգարանները:Ազգային գրականություն ստեղծելու համար հարկավոր է հենվել ազգային կյանքի ու պատմության վրա,և այստեղ չեն կարող օգնել օտարները և ոչ իսկ հույները: Օտարներից կարելի է փոխառնել ձևը, շարադրության եղանակը, օրենքներն ու կանոնները,բայց չի կարելի փոխառնել բովանդակությունը,քանի որ գրականությունն ու պատմագրությունը ազգային երևույթներ են:Խորենացու բերած օրինակներից ու բացատրություններից բխում է տրամաբանական եզրակացությունը. ազգային գրականությունը պատմագրություն, վեպ, զրույց և այլն պետք է ստեղծել սեփական կյանքից,սեփական ուժերով:Նա ինքը առաջնորդվելով իր իսկ առաջ քաշած այս սկզբունքով՝զուսպ հպարտությամբ ստեղծում է իր ժողովրդի հերոսական կյանքի պատմությունը,ներբողում է այն անձանց , ովքեր քաջ էին, բարեգործ, առաքինի, հզոր ու գեղեցիկ և ովքեր կարող էին օրինակ ծառայել հետնորդների համար :
Խորենացին կրթությունը,գիտությունը համարում է բարձրագույն արժեքներ,գտնում է, որ իմաստությամբ կարելի է բազմապատկել ուժերը, իսկ անուսումությունը համարել է ահավոր չարիք:Ըստ Խորենացու գիտության գլխավոր արժեքը այն է,որ հնարավորություն է տալիս մեզ ճշմարտությունը տարբերակել կեղծիքից և օգնում է ճիշտ կողմնորոշվել կյանքում:Խորենացին օրինակ է բերում Մակեդոնացուն. ,,Եթե նա չտիրապետեր արիստոտելյան գիտությանը,երբեք աշխարհն իրեն ենթարկել չէր կարող,,: Խորենացին բարձր է գնահատում մշակույթը,արվեստն ու գիտությունը՝ դրանք համարելով ստեղծագործության ուրույն ոլորտ,որի միջոցով կարելի է բարի ու լավ գործեր անել,բարոյակկան արժեքներ սերմանել և ազատել վատից:Արվեստը նաև կրթում և գեղագիտական հաճույք է պատճառում մարդկանց,Խորենացին գնահատել և կարևորել է գեղագիտականի և բարոյականի միասնության սկզբունքը՝համոզված լինելով, որ բարոյականը գեղեցիկ է, իսկ գեղեցիկը՝ բարոյական:
Տիգրան Ա-ն(Երվանդյան) ու Արա Գեղեցիկը, Հայկ ու Զարմայր Նահապետները Խորենացու գրչի տակ վերաճում են իդեալ կերպարների: Տեսականորեն Խորենացին առաջ էր քաշում ազգային գրականության խըն դիրը, գործնականում ինքը տալիս էր օրինակները և երկու եղանակով էլ ընթերցողների մոտ առաջացնում էր ազգային ինքնագիտակցություն, արժանապատվության զգացում: Խոսքի,պատմության մեջ,իր պատմական-իդեալ հերոսներին կերպավորելիս քերթողահայրը շեշտում է նրանց մեջ գեղեցիկը՝թե նրանց արարքներում և թե արտաքինի մեջ:Թեև գեղեցիկի պահանջը վստահորեն կարելի է բխեցնել Խորենացու ստեղծագործությունից, սակայն երբեմն-երբեմն նա ինքը խոստովանություններ էլ է անում (իսկ այս պարագայում կարևորը հենց դրանք են), որոնք լույս են սփռում նրա գեղագիտական հայացքների վրա: Այս առումով հատկանշական է Զարմայր Նահապետի մահվան նկարագրությունը տրոյական պատերազմի ժամանակ:Նախ՝Խորենացին խոսում է արագ,ստույգ և գեղեցիկ գրելու դժվարության մասին:Նա դժգոհում է իր պատվիրատու Սահակ Բագրատունի իշխանից, որ պահանջում է իրենից գրել համառոտ, ստույգ և միևնույն ժամանակ՝ պերճ ու պայծառ,ինչպես Պլատոնի խոսքերը՝ Գեղեցկությունը ջանք է պահանջում, որ չի համատեղվում արագագ- րության հետ:Գեղեցիկը նաև ամեն ինչը տեղը տեղին և ժամանակին, հեր թականությամբ և հաջորդաբար պատմելու մեջ է կայանում, այսինքն, կառուցվածքը ևս նպաստում է գեղեցիկին հասնելուն, գեղեցիկ խոսք ստեղծելուն: Ահա այդ պատճառով էլ նա հանդիմանում է իրեն՝ մեկենասին ասելով, որ նրա շտապողականության պատճառով ինքը մոռացավ համա պատասխան տեղում հիշելու Ալեքսանդր Մակեդոնացու և Եղիական (իլիական, տրոյական) պատերազմի մասին և հիմա,երբ ստիպված է նրանց մասին ուշացումով և ոչ իր տեղում հիշելու:Խոսելով Հոմերոսի կողմից հիշվող հայոց Զորամայր Նահապետի մասին, որ զոհվել է տրոյական պատերազմի ժամանակ,պատմահայրը ցանկություն է հայտնում,որ լավ կլիներ, եթե հայ Նահապետը զոհված լիներ Աքիլլեսի սրով և ոչ մեկ ուրիշի. և մեր Զարմայրի ծառայութեան Ասորեստանեայց սակաւոք ընդ Եթովպացի զօրուն օգնական Պռիամու, և անդ ի քաջացն հելլենացւոց վիրաւորեալ մեռանի, այլ կամ իմ Աքիլլեա, և մի յայլմէ՝ումեքէ իքաջացն(էջ 106): Սոսկ հերոսությունը չի բավարարում Խորենացուն,նա գեղեցկություն է փնտրում նաև հերոսության մեջ: Առանց սխալվելուց վախենալու կարելի է ասել,որ նա գրականության ազգային բովանդակության ազգի կատարած քաջություններ, հերոսություններ պահանջը զուգակցում է գեղեցիկի պահանջի հետ: Դեռ ավելին, ըստ էության Խորենացին գեղեցիկն ըմբռնում է իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ կողմերով: Օբյեկտիվը մարդկային արարքների,անգամ հերոսությունների ու քաջագործությունների բովանդակությունն է՝ հանրօգուտ վարքագիծը, հերոսական մահը և այլն, սուբ- յեկտիվը այդ ամենի համապատասխան նկարագրությունն է՝Պլատոնի պես պերճ ու պայծառ գրելը: Գեղեցկության ըմբռնման հարցում Խորենացին ձգտում է ձևի ու բովանդակության ներդաշնակության: Մի առիթով նա խոսում է հունական առասպելների մասին, բարձր է գնահատում նրանց ձևի գեղեցկությունը և այդ գեղեցկության համապատասխանութ- յունը ճշմարիտ բովանդակությանը:Նա հակադրում է այս իմաստով հունականը պարսականին՝գտնելով,որ հունական առասպելները և ճշմարիտ են ու պատճառաբանված ( բովանդակալից են), և պերճ են ու ողորկ(ձևը):
Մ. Խորենացին արժեքային մոտեցում է դրսևորել նաև սոցիալական բազմաթիվ երևույթների նկատմամբ:,,Հայոց պատմություն,, ,,Ողբ,, հատվածում նա դառնորեն զգում է անապատներում ցիրուցան եղած հայ ժողովրդի ճակատագիրը, երկրում առաջացած քաոսն ու աններդաշնակությունը, իշխանների անմիաբանությունը, երկիրն ավերող գործերը. ,,Ողբում եմ քեզ հայոց աշխարհ, ողբում եմ քեզ բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որվհետև վերացան թագավորդ ու քահանադ,,: Այս առումով բացառիկ երևույթ եղավ 5-րդ դարի մաքառումների գաղափարաբանությունը որն այսօր էլ պահպանել է իր կենսունակությունը: Մ. Խորենացու ,,Ողբը,, 20-րդ դարում էլ անգամ պահպանում է ցրված հայության միավորման հավաքական ամբողջության գաղափարը՝ հատկապես աղետների ժամանակ:
Մ.Խորենացին շարունակում է մեր հայրենասեր պատմիչների,հատկապես Եղիշեի գաղափարները, նրանից շատ ավելի առաջ անցնելով՝ նա բարձր է գնահատում հայրենասիրությունը՝ որպես բարոյաքաղաքական արժեք, նպատակամեդ ձևով կարևորում է նաև ազգային ինքնագիտակցության արթնացումը՝ գտնելով, թե ինչ կերպ կարելի է հասնել հայ մշակույթի զարգացմանը: Իր ,,Պատմության,, մեջ անդրադառնալով Արտաշիսյան հարստության թագավորների, մասնավորապես առանձնացնում է Տիգրան 2-րդին: Տիգրան մեծին նա համարել է թագավորներից ամենահզորն ու ամենախոհեմը՝դրանով գալիք սերունդների համար իսկական հայրենա- սիրության օրինակ դարձնելով հզոր ու անպարտելի արքայի կերպարը: Խորենացու արժեքային համկարգի ամենալավ գնահատականը տվել է իրեն ծնող ժողովուրդը՝ նրան համարելով քերթողահայր, մեծ ու անզուգական,որի համար բարձրագույն արժեք են ժողովուրդը, հայրենիքը, նրա մշակույթը, լեզուն, կրոնը և այլն:
Իր պատմության բազմաթիվ էջերում իր նախասիրություններն ու գեղագիտական պահանջները շարադրելիս,Խորենացին հիշում է գրական ստեղծագործության այնպիսի տեսակներ, որոնք դուրս են գալիս պատմագրության շրջանակներից և հաճախ էլ մտնում են գեղարվեստական գրականության ոլորտը: Տարբեր առիթներով, իր օգտագործած մատյանների մասին խոսելիս, ելնելով նրանց բովանդակությունից, օգտագործում է տարբեր անվանումներ՝ վեպ-պատմությունն, դիվանների մատենագրու- թյուն, գիտական ճառ, պատմական գրվածք, իմաստալից(բանավոր) երգարան և այլն: Այսպիսի բաժանումը հանգում է ժանրային տարբերակման: Թվարկված անուններից շատերի մասին դեռևս 19-րդ դարում Խորենացու հետազոտողները նկատել են, որ դրանք ըստ էության աշխարհիկ բովան դակություն ունեցող,թերևս նաև գեղարվեստական երկեր են:Իր պատմության առաջին գրքի գլխում պատմիչը շատ որոշակի ու տարբերակված է խոսում մեհենիցի պատմությունների, մատյան թագավորաց և արքունական դիվաններում պահվող գուսանական մատյանների մասին: Եթե դրանցից առաջինները կրոնական-քրմական արարողությունների նկարագրություն ու պատմություն են, ունեն կրոնական բովանդակություն, երկրորդն ունի աշխարհիկ բովանդակություն, ապա երրորդները՝ գուսանականը, գեղարվեստականության ոչ մի կասկած չեն թողնում: Նույն գլխում Խորենացին հիշում է մի չորրորդ ժանրը՝ զրույցը, որի բնութագիրը նա բարեբախտաբար տալիս է: Զրույցների մեջ, ըստ պատմիչի բնութագրման, պատմվում են զանազան տեղերի և առանձին մարդկանց քաջության գործերը: Այդ ժանրերի բովանդակության մասին հետաքրքիր բացատրություն է տալիս Մ.Էմինը:,,Մատեան թագավորաց,, նշանակում է թագավորների գիրք: Այդ արտահայտությունը հաճախ հանդիպում է Խորենացու մոտ և ստիպում է մտածել, որ հեթանոսական Հայաստանում հնագույն ժամանակներից թագավորների գործերն ու սխրագործությունները ներմուծվում էին մի գրքի մեջ, այսպես կոչված ,,թագավորների գրքի,, , որում և կազմում էր երկրի քաղաքական պատմությունը: Այդ կարևոր աղբյուրները մեզ չեն հասել: Հայստանում և հարևան Պարսկաստանում պատմությունը կոչվում էր ,,թագավորների գիրք,,՝ ,,Շահնամե,,: ,,Թագավորների գրքի,, կողքին գոյություն ուներ ,,Տաճարների գիրք,, կամ ,,Տաճարների պատմություն,,:
«Պատմություն Հայոց»-ը շուրջ 1400 տարի եղել է դասագիրք,միաժամանակ` օրինակ և չափանիշ միջնադարյան հայ բոլոր պատմագիրների համար: Անգնահատելի են Հայաստանի ներքին կյանքի ու արտաքին հարաբերությունների, քաղաքական պատմության, տնտեսական,հասարակական և պետական կառուցվածքի, կրոնի տարբեր շերտերի, նաև հավաստի և արժեքավոր տեղեկությունները Հայաստանի մերձավոր ու հեռավոր երկրների պատմության վերաբերյալ:Մովսես Խորենացու գոյամատյանը երկար դարերի դասագիրք է եղել,և այդ առաքելությունը կանխորոշել է նրա հեղինակը` ոչ միայն գրքի գործնական ընդգրկման ու գիտականության, պատումի գեղարվեստական բնույթով,այլև իր իսկ տեսական բնութագրու մների մեջ: Խորենացու դասերի առանցքային նպատակը, գրքի կառուցվածքի ու պատիչի ներկայության ողջ ուղղվածությունը պետականության գոյաձևի շեշտումն է,և ինքնուրույնության կորստից մոտ 60 տարի հետո ստեղծված Մատյանը գոյատևելու գաղտնիքներ է առաջադրում և ուսուցանում Հայկի ազատասիրությունը,երբ գերադասում է թողնել տունը, ընտանիքով գոյության կռվի ելնել, բայց անազատ չլինել, քանի որ արդեն անազատ է նա, ով չունի ազատության գիտակցությունը. Արամի մեջ պետականության ընդգծումը, երբ նա ընդլայնեց երկրի սահմանները, կազմավորեց չորս Հայքը, իր երկրի լեզուն պարտադիր հայերենը դարձրեց, և ուրիշները նրա անունով ճանաչեցին մեզ. Տիգրանի միջոցով արժանապատվության կորստի վտանգը, որ պիտի հաղթահարվեր «լուծ կրողից լուծ դնող» անցումի ուժով, և այդ ուժի բերած ազգային միասնականությունը պիտի հիմնավորեր համընդհանուր բարօրության ապահովմամբ, որ Տիգրանն արեց` բոլորին իր մտքի հավասար կշեռքով դատելով նաև անիշխանության պայմաններում, սակայն նպատակամետ դիրքորոշումը պետականության ինքնահաստատ ներբողն է: Խորենացին յուրահատուկ գիտական պարզորոշությամբ ձևակերպում և սովորեցնում է պետության ատրիբուտները ժամանակատարածական շարժման ու ընդհանրության մեջ. Առաջին Արշակունի Վաղարշակին այս առումով է նա օրինակելի դարձնում.
1) ճանաչել անցյալը, որ հստակվի ապագա տանող ուղին: Վաղարշակը «իր իշխանությունը լիովին կարգի բերելով` կամեցավ իմանալ, թե ովքեր են արդյոք և ինչպիսի մարդիկ են տիրելիս եղել Հայաստանի վրա իրենից առաջ, արդյոք ինքը անցյալի քաջերի՞ տեղն է գրավում, թե՞ ապիկարների»: Նկատի ունենալով, որ պատմագրության մեջ նամակները մեծ մասամբ վավերական չեն, նշենք, որ Վաղարշակի նամակը Խորենացու հայացքների արտահայտությունն է և վերոհիշյալ պահանջների հիմնավորումը: Եվ եթե Վաղարշակը գրում է, թե «այստեղ ոչ հայտնի կարգեր են եղել, ոչ այս երկրի գլխավորներից առաջինն է հայտնի և ոչ վերջինը, ամեն ինչ խառնիխուռն է և վայրիվերո», ապա դա արվում է համաժամանակյա կարևորություն ունեցող եզրահանգումների համար:
2) Պետական կարգերի ու ներքին կարգավորվածության ստեղծում. այս Վաղարշակը, «խոհեմ մարդ լինելով, անկախորեն տիրեց իր սահմաններում և կառավարման կարգեր հաստատեց մեր երկրում», սահմանեց նախարարություններ, ճշտեց նրանց պարտականությունները և դիրքը, որոշեց մայրաքաղաքը և արքունիքի ամառանոցները, ամրացրեց զորքը, և ահա թե ինչու «այս գլուխը արժանի է ընդարձակ և կոկիկ պատմվելու, որովհետև շատ բան կա այստեղ պատմելու ընդհանրապես թագավորության կարգերի և կարգավորման վերաբերյալ, ինչպես նաև թագավորության հետ կապված զորքերի, զորապետերի, կողմերի կուսակալների և սրանց նմանների մասին»:
3) Սթափ ու հանդարտ և ոչ թե սնապարծ կամ ստրկահաճ հարաբերության պահպանումը հարևանների հետ: Ինքը խաղաղ արժանապատվությամբ և հիմնավոր վկայակոչումներով է գրում այն մասին, թե ոմանք ասում են` Կյուրոսն է սպանել Կրեսոսին, «բայց որովհետև շատերն են ասում, թե մեր Արտաշեսն է բռնել Կրեսոսին և հավաստի ձևով են պատմում, ուստի և ես համոզվում եմ: Խորենացին ուժի զգացողությունն է ներարկում այն, որ ծովերը լցրեց նավերի բազմությամբ` կամենալով« ամբողջ արևմուտքն իրեն հպատակեցնել. այս կերպ բնական է դառնում արժանապատվության ուժը հաջորդող Տիգրանի աշխարհակալությամբ: Խնդիրը պետականության ինքնահաստատ փաստարկում-ուսուցումից դուրս այլ շերտեր էլ ունի, ինքնին կարևորվում է հայի կշիռը, լավն ու վատը արտաքին ու ներքին բարդ հարաբերությունների մեջ: Պատմիչի համար պետականության գիտակցությունն ամբողջացնող ուսանելի գործոններից մեկը «բնիկ նախնիների նշանավոր ծագումն ու քաջազուն լինելն է, և միշտ կենսական է մնում բանաձևը` քաջերի սահմանը նրանց զենքն է: Նա հոգատար ջերմությամբ է գրում ոչ միայն առասպելների ու վիպերգերի հայտնի հերոսների մասին, հպարտությամբ առանձնացնում «մեր թագավորներից ամենահզոր և ամենախոհեմը Տիգրանին, այլև պատմաքաղաքական կարևոր դեր չխաղացած Զայրմայրն է հիշելու արժանի` որպես Աքիլլեսին հավասար ու զինակից, կամ տպավորիչ պետք է լինի «մի նոր Ոդիսևսէ Տրդատ Բագրատունու ուժի ցույցը Նազենիկին տիրելու կռվում: Արժանապատվության ընդգծումը միշտ դաս պետք է լինի անգամ անկարևոր թվացող դրվագներում, ինչպես օրինակ, այնտեղ, ուր պատմվում է որսի ժամանակ Ատոմ Մոկացի իշխանի պահվածքի մասին` մեծամիտ պարսիկին տված ծաղրապատասխանի միջոցով: Վռամշապուհից հետո որոշ շրջան տիրակալած Հազկերտ առաջինի որդի Շապուհին հայ իշխանը կնամարդի է կոչում, մի ուրիշ անգամ նույն Շապուհի հոխորտանքին` չափը չանցնելու մասին, Շավասպ Արծրունին պատասխանում է, որ ինքը ճանաչում է իր չափը և նրան էլ հիշեցնում, թե «ես էլ արքայորդի եմ` Սանասարի սերունդից` հիշեցնելով աստվածաշնչյան պատմությունը Սանատրուկի և նրանից Հայաստան փախած երկու որդիների մասին:
Խորենացին իր դաստիարակչական պատկերացումները և իդեալները ար- տահայտում է իր կերպարների միջոցով և իր պարզ ու մատչելի լինելու շնոր հիվ ընդունվել ու սիրվել է հասարակության կողմից:Խորենացու չափանիշները որոշակիորեն բխում են նրա հասարակական և քաղաքական իդեալներից: Երվանդյան Տիգրանը Խորենացու իդեալն է, որ իր մեջ մարմնավորում է հզոր,բանական ու խելացի թագավորի լավագույն հատկությունները: Խորենացին իր հիացմունքը տեղափոխում է նաև Տիգրանի որդուն՝ Վահագ նին վերաբերող զրույցների վրա, հավաստելով՝ թե ինքն իր ականջով է լսել Վահագնի երգը: Առասպելների գնահատման որոշակի սուբյեկտիվիզմը, որ բխում է գնահատողի հասարակական ու քաղաքական իդեալներից, ավելիակնառու կերպով երևան է գալիս պարսից առասպելների գնահատության ժամանակ: Խորենացին տհաճությամբ է ընդառաջում իր պատմության մեջ պարսկական առասպելներին տեղ տալու վերաբերյալ իր մեկենասի խնդրանքին:Նա անպիտան, անճոռնի ու անճաշակ է համարում պարսից առասպելները,որակում նրանց որպես անմիտ ու անհանճար զրույցներ:Նա առաջնությունը տալիս էր հունական առասպելներին: Սակայն Խորենացին զուտ սուբյեկտիվ չափանիշներով չի առաջնորդվում:,,Պատճառավոր բաներ,, փնտրող Խորենացին պարսկական առասպելները չէր հավանում նաև նրանց անբնական չափազանցությունների և անհավանականության համար:Պատահական չէ,որ նա բացասական վերաբերմունք ուներ նաև այն հայկական առասպելների նկատմամբ, որոնք իրենց անհավանականությամբ հիշեցնում էին պարսկականը: Նա անբարեհաճությամբ է խոսում Տորք Անգեղի մասին, քանի որ այդ առասպելում ժողովրդական երևակայությունը շատ է գերազանցում բնականի սահմանները, Տորքին վերագրվում են այնպիսի հատկանիշներ, որոնք բնորոշ էին պարսկական Ռոստոմ Սարգսի-կին:
Առասպելների,անգիր զրույցների ու թվեցյալ երգերի պատմելու ու գնահատելու ժամանակ Խորենացին իրեն դրսևորում է իբրև իսկական քննադատ: Նախ՝ այդ զրույցների ու երգերի մեծ մասը կենդանի էր ժողովրդի մեջ (ինչպես օր. Վահագնի ծնունդը), երգվում ու պատմվում էր, և հեղինա- կըն ինքն էր իր ականջով լսել ու գրի առել: Հետևաբա և՝ թեկուզ բանավոր, դրանք կենդանի, ապրող գրականություն էին: Եվ ապա՝ Խորենացին այդ առասպելները չի պատմում չեզոք դիրքորոշումով, նա բացատրում է, մեկնաբանում, հավանում կամ մերժում: Մի դեպքում Արտաշեսի և Սաթենիկի առասպելի առիթով բացատրում է, թե ինչ է նշանակում ,,Տեղ ոսկի տեղ- այր…,,արտահայտությունը,մյուս դեպքում հիշում է Արտավազդի կամ Շամիրամի մահվան մասին պատմող առասպելների տարբերակները և առաջարկում իր հավանական բացատրությունը,մերժում է այս կամ այն տարբե րակի հավանականությունը և այլն:Ըստ էության Խորենացու Պատմության մեջ երևան են գալիս գրականության պատմության տարրերը:Եթե Խորենա ցին գնահատում ու թվարկում է իրենից առաջ ստեղծված ոչ միայն պատմա գրական, այլև գրական աղբյուրները, ժողովրդական գրի առնված բանավոր ստեղծագործությունները, իրեն նախորդած Կորյունի և Ագաթանգեղոսի երկերը,մեջբերումներ է անում Հոմերոսից ու չորս հագներգությունների իմաս տուն հեղինակից, ապա ինչ-որ չափով հող է նախապատրաստում գրականության պատմության համար՝դնելով ավարտված պարբերաշրջանի գրականության գնահատման ավանդի սկիզբը: Խորենացու գրականագիտական հայացքները զգալիորեն լայնացնում են նրան վերագրվող քերականական մեկնությունը և ճարտասանական Յաղագս Պիտոյից աշխատությունը, որի նկատմամբ բանասիրությունը լուրջ վերապահումներ ունի այդ աշխատությունները Խորենացուն վերագրելու հարցում:
Այսպիսով «Պատմություն Հայոց»-ը դուրս է եկել ազգային պատմության շրջանակներից և դարձել համաշխարհային պատմագիտական մտքի նշանավոր կոթողներից: Մովսես Խորենցու դավանաբանական աշխատություն ները զգալիորեն նպաստել են նաև հայ աստվածաբանական մտքի զարգաց մանը:
Այսպիսով, պատմությունը կարող է ուսուցիչ լինել, եթե սերունդները դաս առնելու հակում ու կարողություն ունենան,եթե զգուշավոր կամ վախկոտ չլինեն ինքնաճանաչման սարսուռի նկատմամբ,եթե օտարի հետ հարաբերությունների գնահատման մեջ ևս ինքնագովքն ու ինքնադատը հավասարակշռվեն:Եվ Խորենացին պետականության գոյաձևային արժեքի,ազգային տե սակի, ծագման ու «բնիկ» լինելու իմաստի, նաև անկումների ու թերությունների վտանգավորության կողքին կարևորում է դրսի աշխարհի հետ հարաբերոթյունների սթափ ընկալման սահմանը, որ ի վերջո գոյության հանգրվանի հիմնական դասերից մեկը համարի խոհականության լույսի ներքո իմաստավորված կառուցումների մշակութային շարունակականության ինքնապահպան ուժը:
«Մենք և աշխարհը» կապի խնդիրները տարաբնույթ են իրենց բովանդակությամբ և ուսուցողական նպատակամետության դերով: Չափանիշը միշտ բանականության դատն է, նախընտրելի գոյաձևը` բնիկ տիրակալների առկայությունը:Բայց եթե պարտադրված օտարը (անձը կամ գաղափարը ի դեմս, օրինակ, Վաղարշակի և քրիստոնեության) գոյաբանում է ազգի ու երկրի ճանապարհի պետական-ռազմաքաղաքական և հոգևոր-մշակութային խթանիչները,ապա վերանում է «մերի և ոչ մերի» սահմանը. և ոչ միայն Պարույր Սկայորդուց մինչև Տիգրան` «մեր թագավորների մեջ ինձ այս մարդիկ են սիրելի, իբրև բնիկներ, արյունակիցներ և իսկական հարազատներ»,այլև ընդ- ունելի են պարթև Վաղարշակը, Արշակունի մի ճյուղից սերած և ապօրինի գահակալած Երվանդն անգամ` կառուցումների և միաբանության փորձի համար, երբ նա «իր խոնարհությամբ ու առատաձեռնությամբ բոլորին իր կողմը գրավեց» և այլն:
Բայց օտարի նշանակարգերն են մնում կռիվը-ավերը-կոտորածը և ինչպես նախորդ հարաբերության, այնպես էլ սրա` ուղղակի գնահատական-դասը արդյունավետ է սթափության ու հստակ կողմնորոշման սահմաններում, որ, անշուշտ, դժվար է նախորդ բաղադրիչների նման: Ահա օտարի կամ ուժեղ և վտանգավոր հարևանի նման դերակատարման խորհուրդը Պատմահայրը բանաձևում է Տիգրանակերտի գրավման ու ավերի տեսարանում այսպես. «Պարսկական ձեռքը չէր հոգնում բազմախողխող սուրը արյունով հագեցնելուց, այնպես որ, սպանվածների արյունով լցվում էին հիմքերը: Իսկ հունական ձեռքը կրակի էր մատնում բոլոր փայտակերտ շինությունները»: Այս պայմաններում նաև դաստիարակչական իմաստ ունի նույնիսկ օրհասական ցաքուցրիվ կռիվը, ինչպիսին անում է անհայտ նախարարներից մեկը, այլևս դեպի անդունդ գահավիժող Արշակունյաց գահի վերջին օրերի ուրվապատկերի մեջ` «Քաջ և բարեբախտ Ներսես Ճիճրակեցին… հավաքեց հայոց նախարարներին իրենց զորքերով, պարսից գնդի դեմ պատերազմեցին, նրանց զորքերը կոտորեցին»:
Ուրեմն` ամենակարևոր գոյահիմքերից մեկը, որի դասը իմաստավորվում է Մաշտոցի գործով և ամրապնդվում նրա հանճարեղ աշակերտի` Մովսես Խորենացու խոհականությամբ, հոգևոր-մշակութային կենսիմաստն է, կառուցումների շեշտը, որոնց անթաքույց դրսևորումներից մեկը Քերթողահայրը համարում է իր իսկ Մատյանը: Կրկին նկատենք, որ նա շատ ավելի մեծ հաճույքով պատմում է շենության ու կառուցումների և նրանց հեղինակների մասին (եթե նույնիսկ դա Շամիրամն է), քան տարեգրում պատերազմների ու հաղթանակների դեպքերը: Նրա համար մեկընդմիշտ և բոլոր դարերի մեջ կայուն գաղափար է մշակութային շարունակականությունը ազգապահպան հիմք համարելը. այդ պատճառով է նա ոչ միայն հատուկ ջանադրությամբ գրառում-պատմում, անգամ ուղղակի հատվածներ մեջբերում ավերածությամբ մեր հիշողությունից վտարված Գողթան երգերից, առասպելներից ու վիպերգերից, այլև բարեխղճորեն նշում է, թե «այս բոլորը քեզ հայտնի են վիպասանների երգերից», կամ` «վիպասանները երգելիս այս տեղն առասպելաբանում են», և կամ`«համաձայն առասպելի, որ շատ հեռու չէ ճշմարտությունից», և կրկին` «Գողթան երգիչներն այսպես են առասպելաբանում », ու անգամ` «պառավները սրա մասին զրուցում են», և այսպես անընդհատ:
Ռազմաքաղաքական իրադարձությունների չափավոր տարեգրումների մեջ անգամ ընդգծվում է մշակութային գործը` ոգևորությունը անկաշկանդ պահելով նաև հեթանոսական ժամանակների նկատմամբ: Ահա օրինակ, Տիգրան Երվանդյանը, հույների դեմ «դուրս գալով, նրանց արշավանքն արգելում է և ետ մղում… Մեհյաններ շինելով և բագիններ կանգնեցնելով` հրամայում է երկրպագություն անել»: Կառուցումների պայծառությունը տրամադրում է անգամ մանրուքը մեկնաբանել լուսավոր սիրո մեջ. Սանատրուկը երկրաշարժից խախտված Մծբին քաղաքը «քանդեց ու նորից շինեց ավելի պայծառ. քաղաքի մեջ կանգնեցրեց իր արձանը` ձեռքին մի դրամ բռնած, որ այս է նշանակում, թե այս քաղաքի շինության վրա բոլոր գանձերս ծախսվեցին, և այս միայն մնաց»: Ուղղակի ստեղծագործական բուռն ոգևորությամբ է Քերթողահայրը կառուցումների ոգին ներդաշնակում բնապատկերի մանրամասներին և այստեղ ևս,ինչպես պետականության գոյահիմքի, բնիկ նախ նիների» նշանավոր ծագման ու դյուցազնական գործերի,Հայաստանի ու հայի ներբողային (նաև քննադատական) ընկալումների և այլ դասերի լավագույն ժառանգորդ-տերը հաջորդ մեծ լուսավորիչն է` Խաչատուր Աբովյանը, ու դրա մեջ մեծ խորհուրդ կա:
Կառուցումների ու մշակութային դերի մեջ անկրկնելի է մնում Արտաշեսը, որը և կերպավորվում է որպես երկրի բարօրության մյուս խորհրդանիշը (Տիգրանից հետո). «Որովհետև նա մեր երկիրը բազմամարդացրեց», հրամայեց գյուղերի ու ագարակների սահմանները որոշել, քանի որ «ասում են, թե Արտաշեսի ժամանակ մեր Հայաստանում անմշակ հող չմնաց` ոչ լեռնային և ոչ դաշտային,այնքան շենացել էր երկիրը»:Եվ ինչպես Վաղարշակի` պետականության ամրապնդման ու կարգերի հաստատման մասին պատմելիս է Խո- րենացին այդ գլուխը համարում խիստ կարևոր, այնպես էլ այժմ նույն կերպ նա շեշտում է շենության ու բարօրության ուսուցողական մեծ առաքելությունը. «Մենք շատ գլուխների բաժանեցինք, որպեսզի խոսքի երկարությունը ձանձրալի չդառնա (դասի կառուցվածքի, ինչպես և ամբողջ գրքի արդյունավետությունը – Վ.Ս.)…Որովհետև թեպետ նախորդ գլուխներում հիշատակած կարգերն ու գեղեցիկ սովորությունները սահմանվեցին Վաղարշակից և ուրիշ հին թագավորներից, բայց նրանք մեծամեծ արհեստներից ու գիտություններից զուրկ էին մնացել:Այս բոլորը սահմանվեցին Արտաշեսի ժամանակ»:
Ուսուցիչ-պատմահայրը լավ գիտեր, որ դասի համաժամանակյա արդյունավետության մեծագույն գործոններից մեկը մատչելիությունն է, և իր գրքի հետ կապված այլևայլ սկզբունքների կողքին շեշտում է նաև դա. կարդացած ու լսած բազում դեպքերի մասին գրել է` «հասարակ լեզվով այս պատմություններն անելով, որպեսզի այնպես չերևա, թե մեկը փափագում է /կարդալ/ պերճաբանությունից գրավվելով»: Հենց մշակութային դասառության առանց քային դերը` որպես յուրօրինակ ցնցում, առաջարկելու նպատակով է Խորենացին երբեմն սրում ձևակերպումները` վախենալով կարծես, որ պարզ ճըշմարտություններն անգամ դաս չեն լինելու սերունդներին.երկրորդ գրքի ավ- արտը նշող փոքր ողբի մեջ (մեծ Ողբը ամփոփում է «Հայոց պատմությունը» - Աստված մի արասցե…), իր բոլոր պարզ ընկալելի դասերից հետո մշուշում է խոսքը` կարծես վախենալով փորձառու մարգարեությունից.«Այստեղ կար ճում ենք մեր խոսքը` զուր նեղություն չկրելով խոսելու մեռածների (չհասկացողների ) ականջներին», քանի որ պատմության ընթացքը պիտի հասունացնի մեծ ողբում արվող այն ծանրաշունչ եզրահանգումը,թե «աստվածապաշտությունը (այն է` հոգևոր գոյությունն ու բանական ձգտումը ) մոռացված է, ու կա դժոխքի ակնկալություն»… Այնպես որ, մեր վերջին մեծի` Եղիշե Չարենցի նիհիլիզմի ակունքը միայն իր ժամանակի անբանական հալածանքների մեջ չփնտրենք, այլև Խորենացու դասերի մեջ ևս: Իսկ դասը,իսկապես,միայն զուտ մանկավարժական գործընթաց չէր, այլ` անհատի ու ազգի կազմավորման գոյաձևային մեծ խթանիչ, եթե դաս տվողների կողքին սկսի գործել նաև դաս առնողների ցանկությունն ու ներքին մղումը: Եթե…
Մեծանուն մարդկաց կարծիքները Մովսես Խորենացու մասին.
«Մովսես Խորենացին բազմագիտակ է .... Նա հին աշխարհի ամենանշանավոր հեղինակներից էր.... Նա բարձր է կանգնած իր դարաշրջանի մտածողությունից և հայրենի պատմագիտությունը հսկայական քայլերով առաջ է մղել: Կգա մի օր, որ գիտական Եվրոպան նրան կհայտարարի Մեծ՝ իր ապրած ժամանակի համար,կգա մի օր, որ Մովսես Խորենացուն մեղադրողները կարդարացնեն նրան, որովհետև եթե լավ հետազոտեն Խորենացուն, կճանաչեն նրա անկեղծությունը և համաձայն կլինեն անվանելու նրան Հայոց Պատմա-հայր»: /ՎիկտորԼանգլուա/
«Խորենացին առաջինը եղավ, որ գրեց հայ ազգի սիստեմական պատմությունը սկզբից մինչև իր ժամանակները.... Սա մի ծննդյան վկայական էր մեր ազգի համար,որ մինչև այդ ժամանակ չգիտեր,թե ո՞վ է ինքը և ի՞նչ ծագում ունիԿապելով հայ ազգի սկզբնավորությունը Սուրբ Գրքի հետ, ծագեցնելով հայերին Հաբեթի ցեղից՝ նա հայ ազգի համար ստեղծեց պատվավոր տեղ մյուս հին ազգերի շարքում»: /Ստեփան Մալխասյանց/
«Խորենացու «Պատմություն Հայոց»ը գրված է խորունկ հայրենասիրությամբ .... Նա չբավարարվեց մի ժամանակագրություն գրելով: Նա կամեցավ ստեղծել իր ազգի պատմությունը:Այդ նպատակով դիմեց հույն, պարսիկ,ասորի, քաղդեացի այն պատմիչներին, որոնց գործերը կարողացավ ուսումնասիրել:
Մովսես Խորենացին ամենաբարեխիղճ մատենագիրներից է՝ հայ թե օտար... Նա որոնում էր այն փաստերը, որոնք պետք է հաստատեին պատմական ճշմարտությունը»: /Ֆրեդերիկ Ֆեյդի/
Եզրակացություն
Իմ կարծիքը.
Կյանքում ոսկե կանոնի պես պետք է հիշել, և ինչու ոչ կիրառել Խորենացու արտահայտած մտքերը.
Քաջերի սահմանը իրենց զենքն է, որքան կտրի այնքան էլ կտիրի:
Ինչն մարդն ու նրա գործերն են, այն էլ նրա պատմությունն է:
Թե դու Շարայի վորկորն ունես, մենք Շիրակի ամբարները չունենք:
Ինչպես հովհազը չի կարող իր խայտերը փոխել և Եթովպիային թխությունը, այնպես էլ ամբարիշտ մարդը իր բարքը:
Մահկանացուների ժամանակը կարճ է և անհայտ:
Եթե մարդկությունը դասեր քաղի Խորենացու պատմություններից, որոնք պարզ և մատչելի գրված էին,և փորձի կյանքում առաջնորդվել մեր մեծերի ար ժեքային գաղափարների չնչին մասով,ապա մեր երկիրը բարգավաճում կապ րի: Քանի որ Խորենացին արժևորում և մեծ տեղ էր կյանքում տալիս դաստիա րակված և կրթված մարդուն,արշևորում էր հոգևոր արժեքները՝ տոները, ծես երը, արվեստի, գրի ու դպրության նախորդ շրջանի վկայագրերը:Նա առաջ նորդվում էր այն սկզբունքով, որ պահպանելով հինը,ավանդականը պետք է նաև առաջ գնալ,ստեղծել նորը հնի հիմքով: Խորենացին չեր ընդունում նաև կեղծիքը և այն ամենը ինչը հիմնված էր կեղծիքի վրա: Այդ իսկ պատճառով չէր ընդունում պարսկական բարքերը ու մտքերը և մեծ տեղ էր տալիս հու- նականին, որը միայն ճիշտ և պարզ բարքերի վրա էր հիմնված:
Գրացանկ
Անահիտ Գևորգի Նահապետյան- Հայ գրաքննադատության պատմություն:
Բանասիրության Հանրագիտարան –,,Խորենացու Դասերը,,
Թորգրմյան Լ.-Արժեբանություն
Տարընթերցում ,,Գրական,, -Մ.Խորենացի ,,Հայոց պատմություն,, www.tarntercum.ru
litopedia.org/index.php?title=Մովսես_Խորենացի
20