ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ
(410/415-485/490)
Մովսես Խորենացի ( 410 , Խորնի , Տարոն , Տուրուբերան , Մեծ Հայք - 490 , Պարսկահայաստան , Սասանյան Պարսկաստան ), Ոսկեդարի գրող-պատմիչ, մեկնիչ, բանաստեղծ, թարգմանիչ, իմաստասեր, աստվածաբան, պատմահայր։ Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունը միջնադարում եղել է ազգային ինքնաճանաչման, քաղաքական-հայրենասիրական դաստիարակության ուսումնական ձեռնարկ: Մեծարվել է «Պատմահայր», «Մեծն Մովսես», «Քերթողահայր», «Տիեզերահռչակյալ» և այլ պատվանուններով:
ԿԵՆՍԱԳՐՈւԹՅՈւՆ
Մովսես Խորենացին ծնվել է 5-րդ դարի սկզբին՝ մոտ 410-415 թվականներին, ենթադրաբար՝ Տարոն գավառի Խորնի կամ Խորոն գյուղում, մեկ այլ վարկածով՝ Սյունիքի Հաբանդ գավառի Խորեա(ն) գյուղում։ Ենթադրվում է, որ 15-16 տարեկան հասակում, այսինքն մոտ 427 թվականին, նա ուղարկվում է Վաղարշապատ։ Վաղարշապատի դպրոցում նա եղել է Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կրտսեր աշակերտներից։ Այստեղ նա ուսանում է 5-6 տարի՝ բացի հայերենից սովորելով նաև հունարեն և ասորերեն ։ Ալեքսանդրիայում նա սովորել է օտար լեզուներ, հատկապես հունարեն, յուրացրել է փիլիսոփայություն, քերթողական արվեստ, երաժշտություն, ճարտասանություն, աստվածաբանություն, պատմություն։ Այստեղ մոտ 5-6 տարի ուսանելուց հետո Խորենացին և իր ընկերները բռնում են վերադարձի ուղին և ճանապարհվում դեպի Հունաստան։ Սակայն ծովային սաստիկ քամիները նրանց նավը քշում են դեպի Իտալիայի ափերը։ Օգտվելով առիթից՝ հայ երիտասարդներն այցելում են Հռոմի սրբավայրերը, այնուհետև մեկնում են Աթենք։ Ձմեռն այնտեղ անցկացնելուց հետո գարնանը գալիս են Հայաստան։
Նա ապրում է զրկանքներով լի կյանք՝ վախճանվելով, ենթադրաբար, 490-ական թվականների սկզբին հիվանդության ու աղքատության մեջ։
(Տիգրան Մեծ օրինակով) Մեր լեզուն մեր պատմություն է` ողնաշարը,մեր ինքնության ապացույցը: Մեր լեզուն մեր պատմություն է` ողնաշարը,մեր ինքնության ապացույցը: Ինչպիսին մարդն ու իր գործն է, այդպիսին էլ նրան վերաբերող պատմությունն է։ Նրանք մահկանացու ծնվելով` անմահ են թողնում իրենց հիշատակը: " width="640"
Աղբյուրները
Դասեր
- Պայքար հայրենի պետականության,ազգայն ինքնուրույնության համար,քանի որ պետական և ազգային ինքնուրույնության կորուստը բերում է հայրենի երկրի աղետալի վիճակ և ազգային հավաքականության կորուստ:
- 5-րդ դարի պատմիչներ
- Մար Աբաս Կատինայի մատյան
- Ժողովուրդական զրույցներ
- Աստվածաշունչ
- Մեհենական պատմություններ
- Գահմանակներ
- Վիմական արձանագրություններ
- ԵՎ այլն
- Դաս թագավորներին երկրի տերերին. քաջ,ազնիվու առաքինի լինել (Տիգրան Մեծ օրինակով)
- Մեր լեզուն մեր պատմություն է` ողնաշարը,մեր ինքնության ապացույցը:
- Մեր լեզուն մեր պատմություն է` ողնաշարը,մեր ինքնության ապացույցը:
- Ինչպիսին մարդն ու իր գործն է, այդպիսին էլ նրան վերաբերող պատմությունն է։ Նրանք մահկանացու ծնվելով` անմահ են թողնում իրենց հիշատակը:
Աշխատություններ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
- «Հայոց մեծերի ծննդաբանությունը» - հայոց պատմությունն ամենասկզբից մինչև Ք.ծ.ա. 132 թվականը:
- «Միջին պատմություն մեր նախնիների» - հայոց պատմությունը Ք.ծ.ա. 132 թվականից մինչև 318 թվականը:
- «Մեր հայրենիքի պատմության ավարտը» - ընդգրկում է 318-428 թթ. իրադարձությունները
ԱՍՏՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՏՈւԹՅՈւՆՆԵՐ
- Նշանակալի է «Պատմութիւն Սրբուհւոյն Աստուածածնի և պատկերի նորա» երկասիրությունը, որը իրենից ներկայացնում է Մովսես Խորենացուն հղված Վասպուրականի մեծ իշխան Սահակ Արծրունու նամակի պատասխան՝ «Պատասխանի թղթոյն Սահակայ» վերտառությամբ։
- Արժեքավոր է նաև «Պատմութիւն Սրբոց Հռիփսիմեանց» վարքագրական երկասիրությունը, որտեղ առկա են Ագաթանգեղոսի մոտ բացակայող՝ Հայաստանում քրիստոնեության տարածման առանձին մանրամասներ։
Թարգմանություններ
- Մովսես Խորենացու՝ հունարենից կատարված թարգմանություններից արժեքավոր է Կեղծ Կալիսթենեսին վերագրվող «Պատմութիւն վարուց Աղեքսանդրին» երկը։
- Մովսես Խորենացին թարգմանել է նաև Գրիգոր Նազիանզացու «Ճառերի» զգալի մասը
Գիրք պիտոյից
- «Գիրք պիտոյից»-ը համարվում է Խորենացու վաղ շրջանի ստեղծագործություն, ճարտասանական վարժությունների ժողովածու է։ Բաղկացած է 10 գլխից։
« Ողբ »
- Մովսես Խորենացու հայրենասիրության և ստեղծագործական մտքի փայլուն արտահայտություններից է «Ողբը»,որը զետեղված է «Պատմություն Հայոց»երկի վերջում ՝ որպես եզրափակիչ գլուխ:
ՀԱՅԿ ԵՎ ԲԵԼ
Հետաքրքիր փաստեր
- Ըստ գիտական հաշվարկների՝ Հայկի և Բելի ճակատամարտը տեղի է ունեցել Ք. Ա. 2492.;Այդ հաղթանակի օրը նշվել է ամեն տարի և դարձել հայոց նոր տոմարի սկիզբը , որը զուգադիպում է օգոստոսի 11-ին։
- Բելը Հայկից տարեց էր 15տարով։ Ճակատամարտի տարում Հայկը 52 տարեկան էր , Բելը՝ 67։
- Հայկը մեծարվել է։ Նրա անունով է կոչվել ոչ միայն հայրենիքը՝ Հայք, այլև Օրիոն համաստեղություն։
Առասպելաբանություն
Ըստ որոշ հեղինակների՝ չնայած որոշ առասպելական դրվագների, Հայկի մասին պատմությունը հիմնված է իրական պատմական իրադարձությունների վրա և արտացոլում է վաղ, դեռևս նահապետական հայկական ցեղախմբերի պատերազմները հյուսիսային Միջագետքից Հայկական լեռնաշխարհ ներխուժող ցեղերի դեմ։ Բացի այդ, Հայկի անունը և առասպելացված արարքները հիշատակվում են նաև արևմտաիրանական ցեղերի մոտ և գտել են իրենց արտացոլումը Ավեստայում Հայոշյանգ անվան տակ։
ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ ԵՎ ՇԱՄԻՐԱՄ
Արա Գեղեցիկ և Շամիրամ»-ը , հայ ժողովրդական վիպասանք, ավանդազրույց, որը ձևավորվել է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում և հիշեցնում է Օզիրիսի և Իզիդայի , Թամմուզի և Իշտարի , Ադոնիսի և Աֆրոդիտեի ( Աստարտե ) առասպելները ։ 5-րդ դարում վիպերգն գրի է առնվել Մովսես Խորենացու մշակմամբ։ Հետագայում այլ պատմագիրների ընդօրինակմամբ և ուշ շրջանի ժողովրդական զրույցների ձևով այն փոխանցվել է սերնդեսերունդ։
Ըստ Խորենացու , Ասորեստանի թագուհի Շամիրամը հրապուրվել է Հայոց թագավոր Արայի գեղեցկությամբ, ձգտել տիրել նրան։ Խոստումներն ու ընծաները արդյունք չեն տվել։ Շամիրամը վճռել է զենքի ուժով հասնել իր նպատակին։ Արայի դաշտում տեղի ունեցած Ճակատամարտում Արան զոհվել է։ Շամիրամի հանձնարարությունն Արա Գեղեցիկին պատերազմից հետո իր մոտ կենդանի հասցնելու մասին ձախողվել է։ Շամիրամը նրա մարմինը դրել է ապարանքի
վերնատանը՝ կենդանացնելու հույսով։ Դիակը նեխել է։ Շամիրամը իր սիրեկաններից մեկին է հագցրել Արայի զգեստները, հայտարարել, թե նա կենդանացել է։
ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ
Արա Գեղեցիկ, Հայկի սերնդից սերող հայոց արքա Արամի որդին է։ Մարմնավորում է հեթանոս հայերի հավատալիքները մեռնող և հառնող աստծու, բնության զարթոնքի, նաև ընտանեկան առաքինության և ողջամտության մասին։ Շարունակել է
Ասորեստանի դեմ ուղղված հոր սկսած հայոց ազգային ազատագրական պայքարը։ Արայի պաշտամունքի վերջին և զարգացած փուլը տեղ է գտել «Արա Գեղեցիկ և Շամիրամ » առասպելում։ Արային նվիրված
տոնախմբությունները կատարվում էին գարնանը և կապված էին բնության զարթոնքի հետ։ Արայի պաշտամունքի լայն տարածվածության մասին են վկայում Այրարատ , Արագած , Արայի լեռ , Արայի դաշտ , Արայի գյուղ և բազմաթիվ այլ տեղանուններ։ Արային էր նվիրված հայոց հեթանոսական տոմարի վեցերորդ
ամիսը, որը կոչվում էր Արաց։
ՇԱՄԻՐԱՄ
Կտեսիեսի տեղեկությունների համաձայն՝ Շամիրամին՝ Դերկետո աստվածուհու և ինչ-որ սիրիացու դստերը, ում կերակրել և դաստիարակել էին աղավնիները , ում հետո դաստիարակում է Սիման, : Նա դառնում է Սիրիայի առաջնորդ Օննի/Օննեյի կինը , նրանից երկու երեխա է ունենում և ամուսնու հետ զավթում է Բակտրիան : Դրանից հետո Շամիրամը դառնում է ասորական թագավոր՝ Նինոսի կինը և նրա մահից հետո բազմում գահին։ Ըստ Դինոնիուսի՝ ամուսինը նրան թույլ է տալիս հինգ օր կառավարել Ասիան , իսկ Շամիրամը հրամայում է սպանել ամուսնուն:
Հնագույն հեղինակները վերագրում են նրան Բաբելոնի հիմնադրումը, նրան էին նվիրված ոչ միայն բոլոր ասորա-բաբելոնական հուշարձանները, այլև պարսկականները և նույնիսկ բուրգերը, և իհարկե Կախովի այգիները ու լեռնային երկրների միջև կապի ճանապարհները։ Նրան են վերագրվում նաև մինչև Հնդկաստան և Ամոնի օազիս բոլոր արշավանքներն ու նվաճումները։
Շամիրամ Ասորեստանի թագուհի, Շամշիադադ V– ի (մ.թ.ա. 823-811 թթ.) կինը։
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՈՒՇԱՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ