СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Մտագրոհ կամ մտքերի տարափ՝ մեթոդ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Մտագրոհ կամ մտքերի տարափ՝ մեթոդ»

Մտագրոհ կամ մտքերի տարափ

Մտագրոհը խմբի անդամների միջև մտքերի փոխանակման ընթացքում գաղափարների ստեղծման և հարստացման եղանակներից մեկն է: Մինչ դա­սանյութին անցնելը, ուսուցիչը որոշակի ժամանակում անհատապես կամ զույգերով կազմել է տալիս իրենց իմացած տեղեկատվությունը նոր հաղորդ­վելիք թեմայի վերաբերյալ: Այնուհետև բոլոր մտքերը, գաղափարները գրի են առնվում գրատախտակին: Ամեն միտք՝ թեկուզ անվստահ և վախվորված, խրախուսվում է: Այս մեթոդի սկզբունքային առանձնահատկությունն այն է, որ բացառվում է առաջադրված լուծումների մասին անել որևէ քննադատություն կամ տալ գնահատական: Յուրաքանչյուր մասնակից ազատ և անկաշկանդ արտահայտում է իր իմացածը, չի անհանգստանում, չի վախենում սխալ­վելուց, անհավանական, անհեթեթ և հակասական գաղափարներ արտահայ­տելու մտավախություն չի ունենում: Այդպիսի անկաշկանդ մթնոլորտի ստեղ­ծումը նպաստում է ստեղծագործական մտածողության զարգացմանը:

Մտքերը, գաղափարները գրատախտակին գրի առնելուց հետո ընթերցում են նոր նյութը, ապա ամբողջ խմբով քննարկում են առաջադրված գաղափարները անհրաժեշտության դեպքում լրացնում, եղած անհամաձայնությունները քննարկում, շտկում: Այս մեթոդի հիմնական նպատակը աշակերտների ուշադրությունը տվյալ նյութի վրա կենտրոնացնելն է, նոր գաղափարներ «հայտնաբերելը»:

Ճիշտ են հետևյալ ասույթները.