СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ն հնչյուն տառի ուսուցում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ն հնչյուն տառի ուսուցում»

Առարկա՝ Այբբենարան Ամսաթիվ՝ 16.11.2022, 17.11.2022

Դասարան՝ 1

Դասվար՝ Դ.Ճարատանյան

Դասի տիպը՝ 1-ին օր՝ հաղորդման դաս, 2-րդ օր՝ ամփոփման դաս

Թեմա՝ Ն հնչյուն տառի ուսուցում

Նպատակ՝ Կսովորեն Ն հնչյուն-տառը, կկարողանան գրել: Կզարգացնեն նախադասությունները քերականորեն Ճիշտ կառուցելու կարողություններ՝ վերարտադրելով թեմատիկ նկարի բովանդակությունը: Աշխատանքներ կկատարեն անձնանունների շուրջ: Կկազմեն էջում տրված բառերի վանկային և հնչյունային գծապատկերները:

Դասի ընթացք.

  1. Բանավոր հարցում

  2. Նախապատրաստում նոր նյութին

  3. Նոր նյութի հաղորդում

  4. Լեզվական աշխատանք

  5. Ամփոփում

  6. Տնայինների հանձնարարում

Խթանում.

Ուսուցչի գործողությունները

Աշակերտների գործողությունները

Այսօր նոյեմբերի 16-ն է, օրը՝ չորեքշաբթի: Իսկ նոյեմբերը տարվա ո՞ր եղանակի ամիսներից է:

Նոյեմբերը աշնան ամիսներից է:

Կամ նմանատիպ պատասխաններ

Ասացեք խնդրեմ աշնան ամիսները:

Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր:

Իսկ ի՞նչ է լինում աշնանը:

Պատասխաններ ըստ աշակերտների

Այո, ճիշտ եք , արևը քիչ է ջերմացնում: Սիրելի՛ փոքրիկներ, դուք իմ փոքրիկ արևներն եք, եկեք մեր արևներով ջերմացնենք մեր այսօրվա դասը:


Իսկ հիմա կրկնենք մեր անցած տառերը: Քանի՞ տառ ենք անցել մինչ օրս:

Հաշվում ենք միասին

Որից քանի՞սն են ձայնավոր, քանիսը՝ բաղաձայն: Ձայնավորները բաղաձայններից որքանո՞վ են քիչ: Յուրաքանչյուր տառ անցնելիս մենք ծանոթացել են Հայաստանի լեռների ու լճերից մի քանիսին, ապա եկեք հիշենք:

Հիշել ուսուցչի ուղղորդմամբ

Լավ երեխաներ, ասացե՛ք խնդրեմ, իսկ մենք հայերս ծով ունե՞նք:

Ոչ, մենք ծով չունենք:

Նոր նյութի հաղորդման դաս: Մենք ծով չունենք, մեր ունեցած միակ հարստությունը մեր Սևանա լիճն է: Եկեք մտովի պատկերացնենք, որ ծովում ենք:

Նավապետը իր նավաստիներով ճամփորդում էր նավով: Ճանապարհորդությունը բավականին հետաքրքիր էր: Նավապետը հեռադիտակով դիտում էր շուրջ բոլորը՝ ճայերը շատ մոտ էին երևում, հեռվում դելֆիններն էին ցատկապար բռնել և ահա նավը մոտեցավ Սևանա թերակղզուն: Թերակղզու 3 կողմը շրջապատված էր ջրով, միայն մեկ կողմն էր ցամաք: Թերակղզու վրա գտնվում էր Սևանա վանքը: Նկարիչը կտավը ամրացրել էր մոլբերտին և նկարում էր այս հրաշք տեսարանը:

Սովորեցնել Ն տառի երկտողը.

Նավ եմ, նավ եմ, լողում եմ,

Արևի տակ շողում եմ:

Հնչյունային վերլուծության ենթարկել նավ, նապաստակ բառերը և տալ պատկերացում, որ այս պատկերների ձևը նման է ն-ի գրությանը: Սովորել ընթերցել բառերը: Ընթերցել էջի ներքևի նկարելուկները:

2-րդ օր: Վեց տառ սովորելուց և ամրապնդելուց հետո, աշակերտը փոքրիկ պատմվածք է կարդում Անիի մասին: Ընթերցել էջի նկարելուկները: Պատմել փոքրիկ պատմություն անտառում թաքնված տառերի մասին և գտնել թաքնված անունը: Ավարտին հասցնել էջի աշխատանքները:

Կշռադատում- Երեխանե՛ր, ո՞ր տառը սովորեցինք այսօր: Մեր նպատակը նոր տառի ուսուցումն էր, ինչ եք կարծում հասանք մենք մեր նպատակին:

Տն. աշխ. – Հանձնարարել համապատասխան նյութը պատմել և ընթերցել:


































2