СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

ՆԱՀԱՆՋԵԼ՝ նշանակում է

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«ՆԱՀԱՆՋԵԼ՝ նշանակում է»

Լեզվի կոմիտե / Language Committee

 

ՆԱՀԱՆՋԵԼ՝ նշանակում է՝ նահանջ կատարել, հակառակորդի ճնշման տակ դիրքերը թողնել, հետ քաշվել, որևէ բանից հրաժարվել, տեղի տալ, ընկրկել: Սա արդեն իսկ արձանագրում է, որ այս բառի մեջ կա հետ գնալու իմաստ: Սակայն գրավոր և բանավոր, անգամ պաշտոնական խոսքում հաճախ ենք լսում և կարդում ՀԵՏ ՆԱՀԱՆՋԵԼ արտահայտությունը, օրինակ. «Մեր դիքապահների ջանքերի շնորհիվ թշնամին ՀԵՏ ՆԱՀԱՆՋԵՑ», կամ՝ «Նրանք քայլ առ քայլ ՀԵՏ ԷԻՆ ՆԱՀԱՆՋՈՒՄ»: Սա սխալ է: Ինչպես ասացինք, ՆԱՀԱՆՋԵԼ բառի ենթատեքստը հետ գնալը, հետ մղվելն է, և ՀԵՏ կապի գործածությունն ավելորդ է: Պարզապես պետք է ասել կամ գրել՝ ՆԱՀԱՆՋԵԼ, առանց ՀԵՏ-ի: Օրինակ՝ «Հարկավոր է անմիջապես ՆԱՀԱՆՋԵԼ», «Նա ՆԱՀԱՆՋԵԼ չէր սիրում» և այլն: