Просмотр содержимого документа
«Նախադասություն 3»
Նախադասություն կազմող բառերը կոչվում են նախադասության անդամներ:
- Մի մարդ բուժում էր գազանների: /5 անդամ/
- Նրա անունն Այբոլիտ էր: /4անդամ/
Նախադասության անդամները լինում են
ԳԼԽԱՎՈՐ
ԵՐԿՐՈՐԴԱԿԱՆ
- Բժիշկը բուժում էր գազաններին:
- Բարի բժիշկը բուժում էր:
- Բարի բուժում էր գազաններին:
- Բարի բժիշկը գազաններին:
3-րդ նախ.-ից հանեցինք բժիշկ , իսկ 4-րդ նախ.-ից` բուժում էր բառերը և նախ.-ը դարձան անիմաստ: Այդ բառերը նախադասության գլխավոր անդամներն են:
Իսկ մյուս բառերը, որոնք լրացնում են նախադա-
սությունը, երկրորդական անդամներն են:
- Մտածի՛ր՝ որ բառերը հանելուց հետո նախադասությունն իմաստ չի ունենա: Նշիր երկու բառ: (Ուշադրություն դարձրու նախադասության գլխավոր անդամներին):
Երեխան հանգիստ քնած է օրորոցում:
- քնած է
- օրորոցում:
- Երեխան
- հանգիստ
Միայն գլխավոր անդամներից կազմված նախադասությունները կոչվում են համառոտ նախադասություններ :
Օրինակ`
Կռունկները չվում են:
Բժիշկը բուժում է:
Աշնանը կռունկները չվում են տաք երկրներ:
Այս նախադասության մեջ մենք ավելացրեցինք երկրորդական անդամներ: Մեր համառոտ նախադասությունը դարձավ ընդարձակ նախադասություն :
Այսպիսով`
Գլխավոր և երկրորդական անդամներից կազմված նախադասությունը կոչվում է ընդարձակ նախադասություն :
- Ցանկացած համառոտ նախադասություն կարող ենք դարձնել ընդարձակ:
- Ցանկացած ընդարձակ նախադասություն կարելի է դարձնել համառոտ:
Գլխավոր անդամներ
- Նախադասության այն անդամը,որը ցույց է տալիս գործողություն կատարող առարկան, կոչվում է ենթակա:
Օրինակ`
- Նապաստակը մռնչաց:
- Քույրիկս ծիծաղում է:
- Ես լալիս եմ:
- Աշակերտները խաղում են:
- Թռչունները թռչում են:
Ենթական պատասխանում է ո ՞վ, ովքե՞ր, ի՞նչ, ինչե՞ր, ի՞նչը, ինչե՞րը հարցերին:
Նապաստակը-ի՞նչը
Քույրիկս-ո՞վ
Ես-ո՞վ
Աշակերտները-ովքե՞ր
Թռչունները-ինչե՞րը
- Նախադասության այն անդամը, որը ցույց է տալիս,թե ինչ է անում, ինչ է լինում ենթական, կոչվում է ստորոգյալ:
Ստորոգյալը պատասխանում է ի ՞ նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ եղավ, ի՞նչ է լինելու և նման այլ հարցերի:
Գլխավոր անդամներ
ենթակա
ստորոգյալ
Ո՞վ, ովքե՞ր
Ի՞նչ/ը/, ինչե՞ր/ը/
ի՞նչ է անում, ի՞նչ է լինում