СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Նախադասություն, առաջադրանքներ

Нажмите, чтобы узнать подробности

Թեմա՝ Նախադասություն, մայրենի 2-րդ դասարան

Просмотр содержимого документа
«Նախադասություն, առաջադրանքներ»

ՆԱԽԱԴԱՍՈՒԹՅՈՒՆ


Համեմատի՛ր գրածները: Ի՞նչ նմանություն և ի՞նչ տարբերություն կա նրանց միջև:

 

Պապը շատ էր ծերացել:

  

էր պապը ծերացել շատ

 

Առաջինը նախադասություն է, որը միտք է արտահայտում:

 

ԱՅԴ Ե՞ՐԲ Է ԼԻՆՈՒՄ

  

Օրն է կարճանում,

Ծառն է մերկանում,

Անձրև է մաղում,

Քամին է խաղում:

Այդ ե՞րբ է լինում:

  

Այս ոտանավորի յուրաքանչյուր տողը մի նախադասություն է, որովհետև յուրաքանչյուր տողում խոսվում է որևէ բանի մասին, մի միտք է արտահայտվում:

Բառերի այն խումբը, որը միտք է արտահայտում, կոչվում է նախադասություն:

 

Ուշադրություն

Նախադասությունը սկսվում է մեծատառով, վերջում դնում ենք վերջակետ:

Նախադասության անդամներ

Երկնքում փայլում են աստղերը:

 

Այս նախադասությունը կազմված է երկնքումփայլելաստղերը բառերից, որոնք կոչվում են նախադասության անդամներ:

Նախադասության կազմի մեջ մտնող բառերը կոչվում են նախադասության անդամներ։

Առաջադրանքներ



  1. Որոշի՛ր՝ որ բառերը պետք է տեղադրել բաց թողած տեղում:

 

Արմենը մայրիկից    ստացավ:



  1. Մտածի՛ր՝ տրվածներից որոնք են նախադասություն:

 

  • Ընկերները գնացին ընկույզ հավաքելու:

  • Կանաչապատ տարածք

  • Մրգատու աշունը շուտով

  • Տերևները դեղնել են:


  1. Նշի՛ր ճիշտ գրված նախադասությունը:

 

  • Ժամացույցը ցույց է տալիս օրվա ժամերը:

  • մեր պարտեզում փշատենի կա:

  • Երեկ գյուղում աստղալի գիշեր էր


  1. Կառլսոնը Մանչուկի տետրում գրել էր մեկ նախադասություն: Մտածի՛ր` ի՛նչ սխալ էր թույլ տվել Կառլսոնը: Գրի՛ր այդ նախադասությունը՝ ուղղելով սխալը:

 

 

 

Պատասխան՝



  1. Մեղուները երկար մտածում էին` ինչպես կազմել նախադասություն: Նրանց պետք է քո օգնությունը:

 

Քո կարծիքով՝ ինչ նախադասություն կարող ես կազմել առարկա և հատկանիշ ցույց տվող բառերի հետևյալ կապակցությունով: 

 

Հիշի՛ր. նախադասության առաջին բառը գրվում է մեծատառով, իսկ վերջում դրվում է վերջակետ:

 

Նմուշ. կարմրաթուշ դեղձ - Դեղձը կարմրաթուշ է:

 

 

Պատասխան՝