Просмотр содержимого документа
«Նախադասությունների տեսակներն ըստ հաղորդակցական նպատակի»
Նախադասությունների տեսակներն ըստ հաղորդակցական նպատակի
ԸՍՏ ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԻ
ՊԱՏՄՈՂԱԿԱՆ
Նպատակը տեղեկություն հաղորդելն է:
Նրանով հաստատվում կամ ժխտվում է որևէ իրողություն, փաստ:
Օրինակ`Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամեն վայրկյան դու այլ ես.
Անցյալ է դառնում քո ներկան— ու ամեն վայրկյան դու այլ ես…
ՀԱՐՑԱԿԱՆ
Նպատակը տեղեկություն ստանալն է. այն արտահայտում է հարցում բառերի, հարցական դերանունների, վերաբերականների միջոցով:
Օրինակ` Դա գինի՞ է, թե խո՞սք է ազդու, նրանից իմ հոգին հարբում է….
Ինչո՞ւ է տրտնջում զուր նա— դու անհոգ ես…
Մի՞թե վերջին պոետն եմ ես…
Ճարտասանական/հռետորական/ հարց պարունակող նախադասությունները ևս հարցական բնույթի են:
ԲԱՑԱԿԱՆՉԱԿԱՆ
Նպատակը գործողության իղձ, ցանկություն կամ ուրախություն, հիացմունք, հեգնանք, ափսոսանք հաղորդելն է:
Օրինակ` Ինչ թո՜ւնդ է քո գինին, իմաստո՛ւն, նրանից իմ հոգին հարբում է…
Հեռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ…
Երանի՜ ես էլ կարողանայի այդպես վարվել…
ՀՐԱՄԱՅԱԿԱՆ
Նպատակն է խոսակցին մղել որևէ գործողության. Նախադասություններն արտահայտում են հրաման, հորդոր, խնդրանք, ցանկություն, պահանջ:
Օրինակ`Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա…
Լռություն պահպանե՛լ: