СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Նախագծային աշխատանք

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Նախագծային աշխատանք»

Նախագծային աշխատանք

Նախագծային ուսուցում

  • Մասնակիցներ՝ 4-րդ դասարան

  • Տևողությունը՝ 06.09.2021 — 11.10.2021

  • Նախագծի ղեկավար՝ Գոհար Սիմոնյան

Նախագծի նպատակը

  • Նպաստել յուրաքանչյուր մասնակցի ինքնագնահատականի բարձրացմանը,ոգեշնչել սովորողներին, զարգացնել հետազոտական կարողությունները:

  • Ստեղծել մտածելու, բացահայտելու միջավայր: Կազմակերպել փոխօգնություն և համատեղ աշխատանք` ընդհանուր նպատակին հասնելու համար:

Ակնկալվող արդյունքներ

  • Նախագծի արդյունքում սովորողները ամբողջացնում ու ավելացնում են իրենց ունեցած տեղեկություններն ու գիտելիքները:

Նախագծի ընթացքը

Աշակերտները բաժանվում են խմբերի:

  • 1-ին խումբ` տեղեկություն Հայոց սուրբ այբուբենի մասին

  • 2-րդ խումբ` Հովհաննես Թումանյանի մասին

  • 3-րդ խումբ` Արամ Խաչատրյանի մասին

  • 4-րդ խումբ` Մարտիրոս Սարյանի մասին

  • 5-րդ խումբ` Սևանա լճի մասին

  • 6-րդ խումբ` Սուրբ Էջմիածնի մասին

Հետազոտական աշխատանքների ամփոփում `բաց դաս Հայաստանի յոթ և բյուր հրաշալիքները թեմայով: Պաստառների պատրաստում և ներկայացում:

Դասի պլան

Առարկան` Մայրենի

Դասարանը` 4-րդ

Թեման` թեմայի ամփոփում

Նպատակը`

  • Ձևավորել մայրենի լեզվի անհրաժեշտության և առաջնայնության գիտակցում, գեղեցիկը, հրաշքը ընկալելու և գնահատելու կարողություն:

  • Սովորածի իմաստավորում, սեփական աշխատանքի վերլուծություն:

  • Ստեղծագործական կարողությունների խթանում:

  • Դարձվածային իմաստով գործածված բառակապակցությունների ճանաչում:

  • Ձեռք բերած լեզվական գիտելիքների և կարողությունների ամրապնդում, համակարգում: Լեզվատրամաբանական առաջադրանքների կատարում:

  • Քննադատական մտածողության զարգացում:

Անհրաժեշտ պարագաներ` պաստառներ, գունավոր գլխարկներ, կպչուն թղթեր, օդապարիկ:

Մեթոդներ` Մտագրոհ, Էդվարդ դե Բոնո` , կենսագրական աղյուսակ:

Միջառարկայական կապեր` մայրենի, մաթեմատիկա, երաժշտություն, կերպարվեստ:

Դասի ընթացքը` ԽԻԿ համակարգ:

Խթանման փուլ: Մտագրոհի միջոցով ներկայացնել բառի նշանակությունը: Հրաշալիք նշանակում է՝ հրաշքով լի,հիացմունք շարժող, սքանչելի, չտեսնված, հմայիչ, զարմանալի ու արտասովոր: Թվարկել Հայաստանի յոթ և բյուր հրաշալիքները:

Իմաստի ընկալման փուլ: Խմբերը ներկայացնում են նախագծային աշխատանքի ընթացքում իրենց հավաքագրած տեղեկությունները` թեմայի շրջանակում ուսումնասիրած և չբացահայտված հրաշալիքների մասին: Լեզվատրամաբանական առաջադրանքների կատարում:

Կշռադատման փուլ: Ամփոփումը կատարվում է Էդվարդ դե Բոնոյի` մեթոդի միջոցով: Եվ կատարվում է վարժանքը: