| Փուլերը | Ուսուցչի գործողությունները | Սովորողների գործողությունները |
| 1.1 Նախագծային թեմայի ընտրություն | Ուսուցիչը ընտրում է «Նյութի խտություն» թեման և առաջարկում սովորողներին: | Սովորողները վերհիշում են բնագիտ-ությունից իրենց գիտելիքները նշված թեմայի վերաբերյալ: |
| 1.2 Ենթաթեմաների բաշխում | Ուսուցիչը նախնական որոշ տեղեկու-թյուններ է հաղորդում նշված թեմայի վերաբերյալ, առանձնացնում է ենթա-թեմաներ և առաջարկում սովորող-ներին: | Աշակերտները քննարկում են ենթա-թեմաները: Յուրաքանչյուր սովորող ընտրում է իր ունակություններին համապատասխան տարբերակը: |
| 1.3 Խմբի ձևավորում | Ուսուցիչը դասարանը բաժանում է 3 խմբի: | Յուրաքանչյուր խմբի անդամ պարզում է իր դերը խմբում՝ ինքնուրույն ուսումնասիրելով ենթաթեման: |
| 1.4 Ներկայացվող աշխատանքի ներկայ-ացման ձևի ընտրութ-յուն | Նախօրոք յուրաքանչյուր խմբի համար ուսուցիչը նախապատրաստում է համապատասխան նյութերը: | Դասարանի լավագույն աշակերտները ուսուցչի հետ մասնակցում են նյութերի, հարցերի և առաջադրանքների մշակմանը: |
| 1.5 Նախագծային աշխատանքի արդյունքների ներկայացման ձևի մշակում | Ուսուցիչը մասնակցում է քննարկմանը: | Աշակերտները քննարկում են և որոշում ուսուցչի ուղղորդմամբ աշխատանքը ներկայացնել պաստառով: |
| 2. Նախագծի մշակում | Ուսուցիչը ներկայացնում է սեղանին դրված նյութերը. ձեթ, մեղր, չափանոթ, չորսու, ազոտ, ջուր, հելիումով լցված փուչիկ, թենիսի գնդակ, կշեռք, քանոն: | Սովորողները խմբերում քննարկում են և որոշում իրենց ենթաթեմային համապատասխանող նյութերը և սարքերը: |
| 3. Արդյունքների ձևավորում | Ուսուցիչը հետևում է խմբերում կատարվող փորձերին: | Սովորղները կատարում են փորձերը, հետո հաշվում բանաձևով, համեմատում իրար հետ, հետո աղյուսակի հետ: |
| 4. Ներկայացում | Ուսուցիչը 8-րդ դասարանի երեք աշակերտների հետ կազմակերպում է քննարկում, ընդհանրացում՝ ան-դրադարձ կատարելով՝ գնահատում | Կատարված աշխատանքները գրվում են պաստառի վրա և յուրաքանչյուր խումբ ներկայացնում է իր խմբի կատարված աշխատանքը քայլ առ քայլ: |
| 5. Անդրադարձ | Ուսուցիչը յուրաքանչյուր խմբի արժանացնում է փոքրիկ մրցանա-կի՝մաղթելով հաջողություններ ուս-ումնական պրոցեսում: | Խմբերը իրար հարցեր ուղղելով ամփոփում են նշված թեման: |