СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Նախակրթարանի աշվետվության օրինակ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Նախակրթարանի աշվետվության օրինակ»


ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆԻ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ


ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԶՈՐԱԿԻ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ

ԱՆՎԱՆ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ (ՊՈԱԿ)


ԴՊՐՈՑԻ ՏՆՕՐԵՆ`__________Տ.ԲԱԲԱԽԱՆՅԱՆ



ԴԱՍՏԻԱՐԱԿ` ՍԻԼՎԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Վաղ գրաճանաչություն



1-ին եռամսյակ (սեպտեմբեր , հոկտեմբեր , նոյեմբեր)



Պատկերացում ձևավորել պատմության և նախադասության մասին:

Սովորեցնել նախադասությունը` տրոհել բառերի, բառերը բաժանել վանկերի:

Գաղափար տալ հնչյունի մասին, սովորեցնել հնչերանգով առանձնացնել հնչյունը:

Որոշել հնչյունների քանակը:

Սովորեցնել կատարել երեք և չորս հնչյուն ունեցող, հնչյունային տարբեր կառուցվածքի բառերի հնչյունային վերլուծություն, այսինքն` սահմանել վերլուծվող բառերի, հնչյունների հաջորդականությունը, անվանել առանձնացված հնչյուններ` բառի մեջ իրենց հնչեղության համապատասխան:

Գաղափար տալ ձայնավոր և բաղաձայն հնչյունների մասին:

Սովորեցնել ճիշտ օգտագործել «հնչյուն» , «տառ», «բառ» , «ձայնավոր հնչյուն» , «բաղաձայն հնչյուն» եզրույթները:

Անվանել բառեր տրված հնչյուններով, «ա», «ի», հնչյուն-տառերի ծանոթացում:


Արդյունքները:


Վաղ գրաճանաչության պարապմունքները կազմակերպվել են վերը նշված կրթական ծրագրի պահանջներին համապատասխան, որի արդյունքում երեխաները զինվեցին գրաճանաչության տարրական գիտելիքներով: Երեխաները կարողանում են կապակցված ու ամբողջական ձևով պատմել նկարը, տեսածը և լսածը, կարողանում են խոսքից կամ պատմությունից նախադասություն առանձնացնել, նախադասությունը բառերի վերլուծել, բառերը բաժանել վանկերի, վանկերը հնչյունների վերլուծել և այդ հնչյունների շարքից անհրաժեշտ հնչյունն առանձնացնել: Գիտեն ձայնավոր և բաղաձայն հնչյունների տարբերությունը, ճանաչում են «ա», «ի», «ու» հնչյուն-տառերը և կարողանում են բառեր կազմել որոնք սկսում են այդ հնչյուններով:




















Խոսքի զարգացում




1-ին եռամսյակ (սեպտեմբեր , հոկտեմբեր , նոյեմբեր)




5 – 6 տարեկան երեխաների խոսքի զարգացման ծրագիրը նպատակաուղղված է իրականացնելու երեխայակենտրոն կրթություն (դաստիարակություն և ուսուցում) պարապմունքներում, խաղերում, ազատ գործունեության պամաններում, առօրյաում` շրջապատին, հեքիաթներին, մանկական գրականությանը, ժողովրդական տոններին ծանոթացնելու ընթացքում: Ծրագիրը նախատեսում է երեխաներին ծանոթացնել` խոսքի հիմնական միավորներին (հնչյուն, բառ, նախադասություն): Մանկական հեքիաթների և պատմվածքների ունկնդրումը, ոտանավորների յուրացումը,ասացվածքների ընկալումը, արդյունավետ հաղորդակցումը ենթադրում են մանկապարտեզային կյանքում ստեղծել շփման հատուկ նախագծված իրավիճակներ, որտեղ կիրականացվի խոսքային հաղորդակցումը, կլուծվի հաղորդակցմանը երեխայի ազատ մասնակցության խնդիրը:

Երեխաներին պատմելու և ընթերցելու համար – Ղազարոս Աղայան - «Մեղուն ու աղավնին», Հովհաննես Թումանյան - «Ծիտը», «Սուտասանը», «Անհաղթ աքլորը», «Տերն ու ծառան», «Անբան Հուռին», «Ձախորդ Փանոս», «Անխելք մարդը», Խաչատուր Աբովյան - «Վատ ընկերը»:

Արտահայտիչ արտասանություն - «Հայր մեր», «Աղոթք երեխաներին», Ղազարոս Աղայան «Ամիսներ և չորս եղանակ», «Մանուշակ», Ներսես Շնորհալի «Մեղու», Սուրեն Մուրադյան «Մեծ եմ, թե փոքր»:

Ստեղծագործական պատմում – Փառանձեմ Պողոսյան - « Կիսատ պատմություն», պատմվածքի շարունակություն: « Ոսկե աշուն», « Տոնական հրավառություն» թեմաներով պատմվածքների հորինում:


Արդյունքները


Երեխաների բառապաշարը հարստացել է նոր բառերով և կարողանում են կապակցված խոսքի միջոցով շարադրել իրենց մտքերը, զարգացել է ստեղծագործական երևակայությունը, հեքիաթների շնորհիվ երեխաները ձեռք բերեցին բարոյական որակներ` ընկերասիրություն, բարություն, հոգատարություն և այլ մարդկային արժեքներ:






















Տարրական մաթեմատիկա


1-ին եռամսյակ (սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր)



Մինչթվային հասկացությունների ամրապնդում-մեծ-փոքր, լայն-նեղ, շատ-մեկ, շատ-քիչ, հաստ-բարակ, բարձր-ցածր, տակ-վրա, շուտ-ուշ:

Մեծություն-սովորեցնել պայմանական չափերի օգնությամբ որոշել առարկայի մեծությունը` երկարությունը, լայնությունը, բարձրությունը, ինչպես նաև հեղուկ և ծորուն մարմինների ծավալը:

Երկրաչափական ձևեր և մարմիններ-սովորեցնել տարբերել և անվանել ձվածիրը (օվալը) և շրջանը: Վարժեցնել երկրաչափական ձևերը տարբերելու և անվանելու մեջ (քառակուսի, շրջան, եռանկյուն, ուղղանկյուն, խորանարդ, գլան, կոն):

Կողմնորոշում տարածության մեջ-ամրապնդել և խորացնել տարածական պատկերացումները (ձախից, աջից, վերևում, ներքևում, առջևից, ետևից, հեռու, մոտիկ):

Կողմնորոշում ժամանակի մեջ-ամրապնդել և խորացնել ժամանակի պատկերացումները` ցերեկ, գիշեր, առավոտ, կեսօր, այսօր, վաղը, երեկ:



Արդյունքները


Մաթեմատիկայի ուսուցումը մանկապարտեզում երեխաների իմացական ընդունակությունների սիստեմատիկ, մտավոր զարգացմանը նպաստող գործընթաց է, որի ժամանակ երեխաներին հաղորդվում է գիտելիքների որոշակի համակարգ: Մանկապարտեզում հաղորդվում են ծավալով փոքր և տվյալ տարիքի համար մատչելի գիտելիքներ:

Երեխաները կարողանում են առարկաները դասավորել աճող կամ նվազող կարգով` ըստ մեծության, երկարության, հաստության, լայնության, բարձրության, հավասարության: Խաղերի և զբոսանքների ժամանակ երեխաները ցույց են տալիս ամենաերկար, ամենակարճ, ամենահաստ, ամենաբարակ առարկաները և իրերը: Ճանաչում, տարբերում և անվանում են երկրաչափական պատկերները` շրջան, ձվածիր, եռանկյուն, քառակուսի, ուղղանկյուն, մարմինները` գունդ, խորանարդ, գլան, կոն: Գիտեն, որ այդ մարմինները կարող են լինել տարբեր չափսերի (մեծ շրջան, փոքր շրջան և այլն) և ունեն որոշակի առանձնահատկությունները (եռանկյուն ունի երեք կողմ, երեք անկյուն, երեք գագաթ): Բացի պարապմունքներից օրվա ընթացքում կազմակերպվում են զանազան դիտակտիկ խաղեր, խաղ վարժություններ, մտավարժանքներ, օրինաչափությունների որոնում, որը ավելի է ամրապնդում պարևապմունքի ընթացքում ստացված գիտելիքները: Մաթեմատիկայի յուրաքանչյուր պարապմունքի ժամանակ օգտագործել եմ զանազան մեթոդներ`

  1. Բառային (բացատրում, պատմում, հարցեր):

  2. Դիտողական (առարկայի, նկարի ցուցադրում, երկրաչափական պատկերներ և մարմիններ):

  3. Պրակտիկ (աշխատանք անհատական նյութերով):

  4. Խաղային (դիտակտիկ, զարգացնող, զվարճալի, մրցակցային):

  5. Գրաֆիկական առաջադրանքներ:





Նկարչություն


1-ին եռամսյակ (սեպտեմբեր , հոկտեմբեր , նոյեմբեր)


Սովորեցնել նկարել բնօրինակից, ինչպես նաև պատկերացմամբ ծաղիկներ, մրգեր, բանջարեղեն, խաղալիք: Արտահայտչորեն տալ ձևի գծանկարը , հարաբերական մեծությունը և առարկայի դիրքը : Հիմնվելով գույների իմացության վրա` կարմիր, կապույտ, դեղին, կանաչ, սև, սպիտակ և դրանց երանգները, կարող ենք ընտրել գունային գամմա պատկերը հաղորդելու համար:

Սովորեցնել բնությունից արված դիտումների հիման վրա վերարտադրել : Վերարտադրել մեծերի աշխատանքը, հասարակական իրադարձությունները, օգտագործելով պատկերավոր արտահայտչականության միջոցներ` ձև, կոլորիտ, կոմպոզիցիա:

Սովորեցնել կազմել դեկորատիվ նախշեր` օգտագործելով սպիտակ և գունավոր ֆոներ: Մշակել մատիտը հավասարաչափ գծիկներ քաշելու կարողությունը` – ուղիղ, թեք, հորիզոնական, ալիքաձև: Վրձինը լավ հագեցնել ներկով: Սկզբնական շրջանում աշխատել բաց գույներով:

Երեխաների մոտ գունազգացությունը ամրապնդելու նպատակով կազմակերպել «խաղ գույներով»` ունենալով սպիտակ թուղթ, ջրաներկ, գուաշ կամ գունավոր մատիտներ:


Արդյունքները


Երեխաների գեղագիտական դաստիարակությանը նպաստեց նկարչության պարապմունքները: Երեխաները կարողանում են ճիշտ բռնել և ճիշտ

օգտագործել մատիտը, վրձինը, լսում են հրահանգները և կատարում են պահանջված աշխատանքը բավականին հաջողված: Կարողանում են նկարել մրգեր, բանջարեղեններ: Գիտեն բոլոր գույները և ըստ դրանց էլ կարողանում են պատկերին հաղորդել ճիշտ գունային գամմա: Բոլոր երեխաները հաճույքով մասնակցում են պարապմունքներին:

Պարապմունքների ժամանակ օգտվել եմ դիտման և զրույցի մեթոդներից:























ԾԵՓ


1-ին եռամսյակ (սեպտեմբեր , հոկտեմբեր , նոյեմբեր)


Սովորեցնել` ծեփել բնօրինակից պատկերացմամբ ծանոթ առարկաներ, տալով բնորոշ կողմեր` բանջարեղեն, միրգ, հատապտուղ, ծաղիկներ: ՈՒնենալ պլաստիլին , կավ, կերտաձող` նախշեր կատարելու համար: Տալ պատկերվածի արտահայտչականությունը, բնորոշ արտահայտչական շարժումներ կառուցողական և քանդակագործական ձևերով :Սովորեցնել երեխաներին դեկորատիվ հարթաքանդակ կատարել:


Արդյունքները


Ն/դ տարիքի երեխաների դաստիարակության ծրագրում ըստ տարիքային խմբի տրված է ծեփի պարապմունքներ: Ծեփի պարապմունքների հիմնական նպատակն է երեխաների մատների մանր մոտորիկայի զարգացումը:

Երեխաները կարողանում են օգտագործել պլաստիլինը ըստ պահանջի, մատների նուրբ շարժումներով կարողանում են ստանալ տարբեր իրեր, գիտեն ինչպիսի շարժումներով կարելի է գունդ պատրաստել, բթամատով և ցուցամատով տափակեցնել խմորը, պատրաստել տերև և այլն:

Պարապմունքների ժամանակ պատրաստել ենք կրիա, սունկ, ծաղիկ, ձնեմարդ, տերևներ և այլ գեղեցիկ իրեր:

Այս պարապմունքների ժամանակ կիրառել եմ ուսուցման տարբեր մեթոդներ, հատկապես ցուցադրման և բացատրման մեթոդները, որը երեխաների մոտ առարկայի ճիշտ պատկերն է:

Ծեփակերտումը զարգացնում է երեխաների ստեղծագործական ունակությունները և աշխատանքային կարողությունները:



















ԱՊԼԻԿԱՑԻԱ


1-ին եռամսյակ (սեպտեմբեր , հոկտեմբեր , նոյեմբեր)


Սովորեցնել կատարել և փակցնել կլոր ու օվալաձև առարկաների պատկերներ սունկ, աշնանային տերևներ, հավի ճտեր և այլն: Կազմել պատկերներ առանձին մասերից Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, ծաղիկներ, տերևներ, աշնան գորգ,ունենալ գունավոր թղթեր և բութ ծայրերով մկրատներ:

Սովորեցնել` թուղթը ծալելու միջոցով պատրաստել նավակ ,ինքնաթիռ,զամբյուղ: Սովորեցնել` պատրաստված խաղալիքները նախշազարդել իրենց ցանկությամբ: Սեղանային թատրոնների համար ստվարաթղթից կտրել տարբեր ստվերապատկերներ և գունազարդել:


ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ նյութերով կառուցել շինությունների նմուշներ, դաստիարակի տված օրինակով , առանձնացնելով հիմնական մասերը, ,սահմանել այդ մասերի , տարածական տեղադրությունը մեկը մյուսի նկատմամբ:


Թ ՂԹԻ ԱՇԽԱՏԱՆՔ

Պատրաստել էջանիշ, տուփ, հովհար, զամբյուղ, նավակ, ծաղիկ աղաման, գորգ, թռուցիկ-նետ, գլխարկ, ալբոմ:


ԱՇԽԱՏԱՆՔ ԲՆԱԿԱՆ ՆՅՈՒԹԵՐՈՎ

Ծանոթացում դեկորատիվ բույսերին, նրանց անվանումներին,գույնի,ձևի հետ:Դեկորատիվ բույսերից կազմել ծաղկեփունջ:

Արդյունքները


Ապլիկացիա ենք կատարել գունավոր թղթերով և բնական նյութերով: Աշխատանքների ընթացքում զարգացավ երեխաների երևակայությունը, արագ կողմնորոշվելու կարողությունը և այլ կարևոր հատկանիշներ: Երեխաները կարողանում են տարանջատել գեղեցիկը տգեղից և մատնացույց են անում իրենց շրջապատող բոլոր գեղեցիկ իրերը:

Միասին ստեղծել ենք մի փոքրիկ աշնանային անտառ, օգտագործելով ծառի ճյուղեր, գոյնզգույն տերևներ, պլաստիլինից պատրաստված կենդանիներ, որի արդյունքում երեխաները ստացան գիտելիքներ տարվա եղանակների և բնության մեջ տեղի ունեցող փոփոխությունների մասին:


















Էկոլոգիա


1-ին եռամսյակ (սեպտեմբեր , հոկտեմբեր , նոյեմբեր)


  • Կենդանի, անկենդան բնություն:

  • Կենդանի օրգանիզմների յուրահատկությունները, նրանց բազմազանությունը, տարածումը:

  • Կենդանի օրգանիզմների արտաքին տեսքի և վարքի հարմարումը գոյության պայմաններին:

  • Բնակավայրի բազմազանությունը (ջրային, երկկենցաղ, օդային, ցամաքային)

  • Բնությունը իմ շուրջը:

  • Ինչպես պետք է պահել բնության մեջ:

  • Ինչպես օգտագործել պաշարները:

  • Բնության մեջ գործող կապը:



Արդյունքները


Երեխաները դիտումների, էքսկուրսիաների, զբոսանքների ժամանակ տեսնում են իրենց շրջապատող բնությունը և որոշակի գիտելիքներ ստանում: Գիտեն նաև կենդանի և անկենդան բնության, ջրի, արևի և բնության այլ երևույթների կարևորության մասին:



Երաժշտություն


1-ին եռամսյակ (սեպտեմբեր , հոկտեմբեր , նոյեմբեր)


  1. Մեր Հայրենիք – Հայաստանի Հանրապետության օրհներգ – խոսք` Մ. Նալբանդյանի, երաժշտություն` Բ. Կանաչյանի:

  2. Դդումի բողոքը – խոսք` Լ. Սարգսյանի:

  3. Տարեդարձի երգ – խոսք` Ռ. Զոհրաբյանի:

  4. Եղնիկն ու նապաստակը – խոսք` Ս. Մուրադյան

  5. Նապաստակը ծիծաղի սենյակում – խոսք` Ս. Մուրադյան

  6. Տոնածառի երգ – խոսք` Հ. Խրիմյան



Արդյունքները


Երեխաները կարողանում են ճիշտ նոտաներով երգել բոլոր երգերը: Հիշում են երգերի բովանդակությունը և կարողանում են երգի բառերի բովանդակությամբ հետաքրքիր բեմադրություններ մտածել: Հերոսներին ընտրում են երեխաները իմ օգնությամբ:








Ֆիզկուլտուրա


1-ին եռամսյակ (սեպտեմբեր , հոկտեմբեր , նոյեմբեր)


Քայլք – քայլել դահլիճի հրապարակի տարածքով, ամբողջ խմբով:

Շրջանցել հատակին դրված առարկաները, բուլավաները: Քայլքի ընթացքում վերցնել մարզափայտիկներն արկղից և դասավորել ավելի հեռու դրված արկղի մեջ:


Վազք – միմյանց ետևից դահլիճի անկյուններով, եզրերով: Վազք ցրված, օգտվել ամբողջ տարածությունից:

«Արագ վերցրու՛- արագ դի՛ր»: Ցրված վազքից հետո դաստիարակի ազդանշանով կազմել միաշարք, օղակներ: Շարժախաղ դաստիարակի ընտրությամբ:


Հավասարակշռություն - քայլքից, վազքից հետո ազդանշանով կանգնել և կատարել որոշ առաջադրանքներ: «Կատարի՛ր ֆիգուրա» (պատկեր): Շարժախաղեր` «Բռնոցի», «Մկան թակարդ», «Զույգերով վազք»:


Ցատկեր – թռչկոտել տեղում: Հեռացատկ տեղից 50-60սմ:

Շարժախաղ – «Կարթ»:


Նետումներ – նետել գնդակը վերև, գետնին, բռնել զույգ ձեռքով, նետել աջ և ձախ ձեռքերով: «Բռնի՛ր գնդակը»: Բռնել գնդակը 5-8 անգամ,առանց գցելու:


Սողանցում – մագլցում – սողանցել 60-50մ պարանի տակից

Մագլցել մարզապատի վրա:


Շարումներ – շարվել տողանով, շարվել օղակներով:

«Ու՞մ օղակը գեղեցիկ և արագ կշարվի»:



Արդյունքները

Չնայած երեխաների արագ զարգացմանը, նրանց ոսկրային համակարգը դեռ լավ զարգացած չէ, դրա զարգացմանը նպաստում է ֆիզիկական դաստիարակությունը: Երեխաները կատարում են հիմնական քայլ, իմ ազդանշանով կարողանում են ցրված քայլից կազմել ուղիղ գիծ կամ շրջան: Կատարում են հեռացատկ, գնդակով նետումներ:

Ֆիզկուլտուրայի պարապմունքները անցեն կացվում խաղային մեթոդով:
















Ծնողական ժողովներ


Ընտանիք – մանկապարտեղ, ծնող – դաստիարակ փոխադարձ կապը, տալիս է մեզ հնարավորություն ճանաչելու և ճիշտ դաստիարակելու մեր երեխաներին:

Ծնողների հետ տարվող աշխատանքները նախադպրոցական հաստատության մանկավարժների գործունեության համակարգի անբաժանելի մասն է: Այն արդյունավետ է, եթե գիտականորեն հիմնավորած, համակարգված և օրգանապես միահյուսված է դաստիարակի ընդհանուր մանկավարժական գործունեությանը: Ծնողների հետ մանկավարժի աշխատանքն իրականացվում է հետևյալ ձևով` տարաբնույթ միջոցառումներ, մանկավարժական զրույցներ և թեմատիկ խորհրդատվություններ , գիտական – ծնողական համաժողովներ:

Ծնողների հետ ստեղծվել են ծնողական անկյուն` որտեղ փակցված է ծնողների համար խորհուրդներ: Բոլոր ծնողները ակտիվորեն մասնակցում են կազմակերպված միջոցառումներին: Ունենք ծնողկոմիտեի 4 անդամներ:












Դասացուցակ


Երկուշաբթի Երեքշաբթի

Գրաճանաչություն Մաթեմատիկա

Երաժշտություն Ֆիզկուլտուրա

Նկարչություն Խոսքի զարգացում




Չորեքշաբթի

Գրաճանաչություն

Երաժշտություն

Նկարչություն



Հինգշաբթի Ուրբաթ

Մաթեմատիկա Խոսքի զարգացում

Ֆիզկուլտուրա Ծեփակերտում

Էկոլոգիա Ապլիկացիա


















20