СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Նար-Դոս բանաստեղծ

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Նար-Դոս բանաստեղծ»

Բաց դաս (Նար-Դոսի «Ես և նա» պատմվածքի ամփոփում)





Նար-Դոսի Ես և նա պատմվածքի ամփոփում:

ՆՊԱՏԱԿՆԵՐԸ`

1. Գրական երկը ընթերցելու, դրա հիմնական միտքը ընկալելու կարողության զարգացում:

2. Պատմվածքի բովանդակության իմացություն և գործողությունների զարգացման ընթացքը վերարտադրելու կարողության զարգացում:

3. Կերպարների բնավորության բացահայտում, նրանց գործողությունների, հոգեբանական շարժառիթների ընկալում և մեկնաբանություն:

4. Արտահայտչամիջոցները գտնելու և տարբերակելու կարողության զարգացում:

5. Պատկերավոր արտահայտչամիջոցների դուրսգրում և աղյուսակների կազմում:

Ուսումնական նյութեր`դասագիրք, կպչուն թերթիկներ, նկարներ, գունավոր մարկերներ, պաստառ` Նար-Դոսին նվիրված, քարտեր, համակարգիչ` power point ծրագրով կազմած հարցերով, ստեղծագործությունների ծառ:

Կիրառվող մեթոդներ` պրիզմա, երեք աստղիկ և մեկ դրոշակ, Tաձև աղյուսակ, Վենի դիագրամ:



Խթանման փուլ



1.Որն է դասի թեման:

2.Ով է Ես և նա պատմվածքի հեղինակը:

Կառուցել պրիզմա Նար-Դոս սկզբնաբառով:

3.Որտեղ և որ թվականին է ծնվել Նար -Դոսը:

4.Ինչ գիտեք Թիֆլիսի մասին: Ինչ հայտնի թիֆլիսահայերի գիտեք:

5.Ինչ կրթություն է ստացել Նար-Դոսը: Հուշեր նրա ուսումնառության տարիների մասին:

6.Ով է եղել նրա բախտակից ընկերը: Ցուցադրել նկարը:

7.Նար -Դոսի գրական և հասարակական գործունեությունը:

8.Ներկայացնել Նար-Դոսի ստեղծագործությունների ընդհանուր բնութագիրը:

9.Ստեղծագործությունների ծառի վրա կպչուն թերթիկներով փակցնել Նար -Դոսի վեպերի, պատմվածքների, նովելների, բանաստեղծությունների վերնագրերը:

10.Արտասանել Նար-Դոսի բանաստեղծություններից որևիցե մեկը:



Իմաստի ընկալման փուլ



1.Դեպքերն ու իրադարձությունները որտեղ են ծավալվում Նա հատվածում:

2.Ինչ գիտեք Վենեցիայի մասին:

3.Ինչ երաժշտական գործիք էր նվագում Անտոնիոն :

4.Ինչպիսի երաժշտական գործիք է ջութակը: Ինչ գիտեք այդ գործիքի մասին:

.Հանձնարարել աշակերտներին պատմել դասը: Պատմելու ընթացքում ընդմիջել և մի քանի հատվածներ ներկայացնել բեմադրության տեսքով:

Պատմվածքը ներկայացնելուց հետո Ես-ի և Նա-ի հերոսներին ներկայացնել աշակերտների դատին: Հարցեր ուղղել նրանց, կամ քննադատել, կամ էլ արդարացնել, հարկ եղած դեպքում տալ խորհուրդներ:

Tաձև աղյուսակի միջոցով ներկայացնել երկու հերոսներին` նկարագրել և բնութագրել նրանց:

Անցկացնել քվեարկություն Ես-ի և Նա-ի միջև:

Դասարանը նախապես բաժանվել է խմբերի:

Խմբի ավագները ներկայացնում են իրենց խմբի անունը և անդամներին:

Տալ խմբերին կատարել քարտային աշխատանք:



I ԽՈՒՄԲ



1.Պատմվածքի Նա մասի սկզբի հատվածից դուրս գրել այն մակդիրներն ու համեմատությունները, որոնց օգտագործմամբ հեղինակը ներկայացնում է Ջուլետտայի գեղեցկությունը:

2.Ինչու Ես-ի հերոսը չի կարողանում իրագործել իր մտածած վրեժը:

3.Քեզ հավանական թվում է հերոսի կերծանման պատճառը:

4.Եթե դու լինեիր Ես-ի փոխարեն, ինչպես կվարվեիր:

5.Պատմվածքի քեզ դուր եկած հատվածը նկարիր:





II ԽՈՒՄԲ

1.Անտոնիոն խնամքով պահել ու մինչև կյանքի վերջը պահելու է Ջուլետտայի նվաստացնող գրությունը:Ինչու:Ինչ դեր է կատարել այդ երկտողը երաժշտի կյանքում, դուք հավատում եք դրան:

2.գրել հետևյալ բառերի բացատրությունները և կազմել նախադասություններ:

Մոգական, գամվել, վարանել, դյութիչ:

3.Գրել աքրոստիկոս Ես և Նա վերնագրով:

4.Եթե դու լինեիր Անտոնիոյի փոխարեն կներեիր Ջուլետտային:

5.Պատմվածքի քեզ դուր եկած հատվածը նկարիր;





III ԽՈՒՄԲ

1.Բնագրից դուրս գրել այն հատվածները, որտեղ հեղինակն իր կողմից ներկայացնելով կամ Ջուլետտայի հետ երկխոսությունների միջոցով ցույց է տալիս աղքատ երաժշտի հպարտությունն ու մարդկային բարձր արժանապատվությունը, նրա բնածին հանճարը:

2. Վենի դիագրամի միջոցեվ ներկայացնել Ես-ի հերոսուն և Ջուլետտային:

3.Ինչն օգնեց Անտոնիոյին անընդհատ վեր բարձրանալ և դրանով լուծել իր վրեժը ստացած վիրավորանքի համար:Դուք հավանական համարում եք դա:

4. Գրել հետևյալ բառերի բացատրությունները և կազմել նախադասություններ:

Նյուանս, պրպտել, անապաստան, անդրի:

5.Պատմվածքի քեզ դուր եկած հատվածը նկարիր;



IV ԽՈՒՄԲ

1.Եթե դուք լինեիք հերոսներից մեկի փոխարեն կներեիք հերոսուհիներին;

2.Վերև և ներքև ասելով ինչ եք հասկանում:

3.Գրել աքրոստիկոս Նար-Դոս վերնագրով:

4.Օգտագործելով պատմվածքի մակդիրներն ու համեմատություններւ` փորձիր փոքրիկ բանաստեղծություն գրել քո իրական կամ երևակայական սիրած աղջկա մասին:

5. Պատմվածքի քեզ դուր եկած հատվածը նկարիր;



V ԽՈՒՄԲ

1.Պատմվածքի Նա հատվածի հինգ մասերի համար առանձին վերնագրեր գրիր:

2.Եթե դու լինեիք պատմվածքի հեղինակը, ինչը կփոխեիք նրա բովանդակության մեջ: Շարադրեք:

3. Գրել հետևյալ բառերի բացատրությունները և կազմել նախադասություններ:

Տրագեդիա, սապատավոր, պալացցո, լակոնական,:

4.Պատմվածքն իր բովանդակությամբ ինչ ստեղծագործություն է ձեզ հիշեցնում:Այդ երկուսն ինչ նմանություններ և տարբերություններ ունեն: Համեմատիր:

5. Պատմվածքի քեզ դուր եկած հատվածը նկարիր;





ԿՇՌԱԴԱՏՄԱՆ ՓՈՒԼ

Կշռադատման փուլում ստուգել խմբերի կատարած աշխատանքները, կատարել համապատասխան ուղղումներ:

Գնահատել խմբերի աշխատանքները:



Կիրառել 3աստղիկ 1 դրոշակ մեթոդը:



Առանձնացնել պատմվածքի քեզ դուր եկած պահը:



Առանձնացնել պատմվածքի կարևոր պահը;

Ձևակերպել մեկ ցանկություն:





Ասել ասույթներ և աֆորիզմներ, որոնք առնչություն ունենան պատմվածքի բովանդակության հետ:



Մանե Մարգարյան




Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!