Просмотр содержимого документа
«ՆԱՐ--ԴՈՍ /Միքայել Հովհաննիսյան /»
Հեղինակ ՝Անի Մաթոսյան
Նար-Դոսի դերը հայ գրականության մեջ
Նար-Դոսը քննադատական ռեալիզմի հոգեբանական ուղղության նշանավոր ներկայացուցիչներից է հայ գրականության մեջ: Նրա գրական ժառանգությունը հայ արձակի նոր աստիճան է: Նրա ստեղծած գրական արժեքները այսօր էլ չեն կորցրել իրենց արդիական նշանակությունը: Նրա երկերի առանձնահատկությունն այն է, որ նրանցում հանդես են բերված ժամանակի հայ հասարակական և սոցիալական կյանքն ամենաբնորոշ կողմերը, իսկ իբրև ռեալիստ հեղինակ՝ նա կարողացել է բացահայտել սոցիալական տարբեր դասերի՝ արհեստավորների և մտավորական հերոսների կենդանի ներաշխարհը: Հայ գրականության մեջ Նար-Դոսի և Գրիգոր Զոհրապի մոտ է դրսեվորվել հոգեբանական ռեալիզմը :
Նար-Դոսն իր կեղծանվան մասին
Սպանդարյանը (Նոր-Դար-ի խմբագիրը) ստանալուց հետո խնդրել էր ընկերոջս, որ ինձ տանի խմբագրություն՝ ինձ հետ անձամբ ծանոթանալու: Խրախուսված այն բանից, որ մի գրվածքս արդեն տպվել էր, այս անգամ սիրտ առա ու գնացի: Ընդունելությունը սիրալիր էր և շատ խրախուսիչ: Եվ մի անգամ, որ ոտք դրի խմբագրություն, այնուհետև ամեն օր խմբագրատան անխուսափելի այցելուն էի: քարտուղար և խմբագրության միակ անդամն այն ժամանակ Մելքոն Դանագյոզյանն էր: տպելուց առաջ սա դիմեց ինձ, թե արի մի լավ կեղծանուն ընտրենք, քանի որ մեր գրողները բոլորն էլ կեղծանունով են գրում: Չհակառակեցի: Հենց այդտեղ ևեթ վերցրեց առձեռն բառգիրքը և սկսեց ընտրել: Երկար թերթում էր և կարդում այս կամ այն բառը: Վերջիվերջո կանգ առավ նարդոս բառի վրա. : Համաձայնեցի, և այդ օրվանից Նար-Դոս կեղծանունը մնաց ու մնաց :
Նար-Դոսը մահացել է 1933 թվականի հուլիսի 13-ին և թաղվել խոջիվանքում:
Խոջիվանքի գերեզմանատուն, գտնվում է Թբիլիսիում։ Հիմնադրվել է Վրաց Ռոստոմ թագավորի ատենադպիր Աշխարհբեկ Բեյբությանի՝ թագավորից իբրև նվեր ստացած գերեզմանատեղում։ Թագավորը նրան շնորհել է նաև «խոջա» (պարսկերեն՝ տեր) պատվանունը: 1655թ․ Աշխարհբեկ Բեյբությանը կառուցում է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ խոջայի վանքը, որը ժամանակի ընթացքում հնչյունափոխվել է և դարձել Խոջիվանք։ Ժամանակի ընթացքում վանքի տարածքը վերածվում է հայկական գերեզմանտան։1934 թ-ից Լ․ Բերիաի հրամանով սկսվում է գերեզմանոցի վերացումը։ Րաֆֆու գերեզմանը միակն է հայկական գերեզմանոցում, որը կանգուն է մնացել։ Կանգուն է մնացել միայն այն պատճառով, որ գտնվել է պանթեոնի եզրում։ Րաֆֆու գերեզմանի շուրջը մի փոքրիկ տարածք է առանձնացված որպես հայկական «պանթեոն» :Խոջեվանքի և հին հայկական պանթեոնի տեղում 1995 թվականի նոյեմբերի 23-ին սկսվել է և 202 թվականին կառուցվել՝ Սուրբ Երրորդության մայր տաճարը: