СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

----Նար-Դոս----

Категория: Литература

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«----Նար-Դոս----»

Նար-Դոս

(1867-1933)

Նար-Դոսը (Միքայել Հովհաննիսյան) ծնվել է 1867 թ. Թիֆլիսում: Նրա հայրր մանր առևտրական էր և նյութական մեծ հնարավորություններ չուներ՝ որդուն բարձր կրթություն տալու համար: Մանուկ Միքայելը սկզբնական կրթությունն ստացել է Հավլաբար թաղի Սուրբ Կարապետ վանքի դպրոցում: Ցարի հրամանով փակվում են հայկական դպրոցները, և նա ուսումր շարունակում է ռուսական երկդասյա դպրոցում, այնուհետև՝ Քութայիսի ուսուցչական սեմինարիայում, որը չի ավարտում՝ միջոցներ չունենալու պատճառով: Վերադառնալով ծննդավայր՝ րնդունվում է արհեստագործական ուսումնարան, միակ տեղը, ուր սովորելն անվճար էր: Այստեղ նա ծանոթանում և մտերմանում է հետագայում անվանի բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի հետ, որին բաժին էր ընկել նույն ճակատագիրը. երկուսն էլ ամբողջովին նվիրված էին գրականությանը, բայց ստիպված էին ապրել իրենց հոգուն խորթ միջավայրում: Այսքանով էլ ավարտվում է ապագա գրողի ուսումնառությունը:

Հեշտ չի ընթացել Նար-Դոսի նաև հետագա կյանքը: Նա երկար տարիներ հոգնեցնող ու միօրինակ աշխատանք է կատարել թերթերի խմբագրություններում: Ստեղծագործելու հնարավորություն ունեցել է միայն աշխատանքից ազատ սակավաթիվ ժամերին՝ արդեն հոգնած և ուժասպառ: Սակայն բացառիկ տաղանդն ու բոլորանվեր սերը գրականության նկատմամբ նեցուկ են եղել նրան, որ մեր գեղարվեստական մշակույթը հարստացնի պատկառելի վաստակով ու մնայուն արժեքներով:

Նար-Դոսի ստեղծագործությունը բարձր է գնահատվել հատկապես խորհրդային իշխանության տարիներին: 1931 թ. պետականորեն նշվում է նրա գրական գործունեության 45-ամյակը և շնորհվում է ժողովրդական գրողի պատվավոր կոչում:

Նար-Դոսը վախճանվել է 1933 թ. Թիֆլիսում: Աճյունն ամփոփված է Խոջիվանքի հայկական գերեզմանատանը: