Նավասարդյան գիշերվա երազը
<<Նավասարդյան գիշերվա երազը>> պատմվածքը ևս մի հետաքրքիր դրվագ է
Նավասարդն էր`գարնանամուտը` հայոց Նոր տարին:
Կապույտ, գոլ երեկոն հետզհետե ծանրանում էր Աշտիշատի վրա:
Ավանը գտնվում էր Արածանու աջ ափին: Ձնհալից հորդած և վերջալույսից շառագունած ալիքների ուրախ շառաչը խառնվում էր գետափին արածող սպիտակ արջառների բառաչին, որոնք վաղը պիտի զոհաբերվեին հայոց աստվածներին:
Մեծ եռուզեռ էր տևում Վահեվահյան, Անահիտի և Վահագնի մեհյանների առջև, որտեղ քուրմերի հոծ բազմությանն էին խառնվել երկրի հեռավոր ծայրերից Նավասարդը տոնելու եկած նախարարական տոհմերն ու ռամիկ ժողովուրդը:
Հեղինակի միջոցով իրազեկվում ենք հայոց մի շարք սովորույթներին, վարք ու բարքին… գեղեցիկ և հետաքրքիր է նկարագրվում Նավասարդյան տոնը…
Աշտիշատում երբեք այդքան մեծ բազմություն չէր եղել…
Ավանը լի էր ոչ միայն հայերով, այլև Հելլադայից, Պոնտոսից և Պարթևաստանից եկած հյուրերով:
Այդ ժամանակ էր, որ Արտաշեսարքան խլել էր ավագությունը պարսից Արշական Միհրդատ 2-ից և ոսկեդրամ կտրել իր պատկերով: Հյուրընկալ տները և հյուրանոցները լցված էին վաղվա օլիմպիական խաղերին ու մրցումներին մասնակցելու եկած ըմբիշներով, ճարտար նետաձիգներով, գուսաններով, որոնք իրենց հմտությունը օիտի ցույց տային արքայից արքա Արտաշեսի առջև:
Կերպարները վառ են, հետաքրքիր…. Հետաքրքիր են հերոսները իրենց կերպարային առումներով…
Պալատի մոտգտնվող արքայական դիվանատան պահապանը` դիվանագետ Դատը, ծանոթանում էր իր հյուրերի հետ:
Դատի որդին` Վարաժը, անապաստան մնացած օտարականներին տուն էր բերել: Քանի որ տանը ասեղ գցելու տեղ չկար, բարեսիրտ Դատը հարմար էր գտել նրանց տեղ տալու արքայական դիվանատանը:
Նրանք բոլորել էին քարե սեղանը, և տարեմուտի քաղցր փոխինձի ծանրամարս գնդիկների հետ կում-կում խմոմ էին թթվաշ գարեջուրը:
Հյուրերը Գողթան գավառից էին` հայր ու որդի:
Դատը երկար ժամանակ ապրել էր Հռոմում: Իր արտաքինով նա չէր տարբերվում մանրագանգուր մաքուր ածիլված հաստափոր կոնսուլներից, մինչդեռ նրա տարեկից հյուրը իր սև, քառակուսի մորուքով և մազահյուս պատմուճանով հիշեցնում էր սառնամանիքներով և բարբարոսական քաջությամբ հռչակված հայոց աշխարհը:
Գողթնցի պատանին նիհար էր, սևաչ ու սլացիկ հասակով, իսկ Վարաժը` տարոնցին, լայնալանջ էր, ոսկեծամ ու կապուտաչ: Նա հայացքը չէր կտրում իր հասակակից հյուրից, որ նստել էր բամբիռը գրկած, և հոգնությունից փակվող աչքերով նայում էր իր շուրջը: Նրա կիսապարեգոտը կարկատած էր, տրեխները քրքրված էին և մինչև բաց ծնկները հասնող տրեխակապերը բազմաթիվ հանգույցներով լի:
Նրանք տնից դուրս էին եկել, երբ հրոտիցը, փետրվարը, նոր էր սկսվել. Ճանապարհին շատ ցուրտ էր եղել… Սրմաց և Մեզեթուղ լեռները մշուշապատ էին: Բայց, ասում են, տաք է Արաքսի ափին, Արմավիրում: Ասում են` Արմեոնակ նահապետի տնկած Սոսյաց դիցանվեր անտառները անօրինակ ծաղկել են այս տարի և լավ գուշակություններ շշնջացել: Առատաբաշխ պիտի լինի այս տարի Սպանդարամետ դիցուհին` Արամազդի կինը` ծննդաբերության աստվածուհին…
Հայրը Երգահան Փավոս Գողթնեցին էր… Գողթնում երգահաններին փիլիսոփա են կոչում: Որդին` Տիրիթը, նրա հորինածներն էր երգում… Նրանք էլ եկել էին մասնակցելու մրցույթին… Նա պիտի երգեր հոր նոր հորինած երգը:
Սակայն Դատի խնդրաքով Տիրիթը լարեց բամբիռը և սառը դիվանատունը լցվեց գարնանային ջերմությամբ. Ոլորուն , առնական ու քաղցր մեղեդին հորդեց կամարից կամար:
Դա Հայաստան երկրին նվիրված մի սքանչելի երգ էր, որտեղ գովերգվում էին մեր լեռները, ծովերը, բերրի դաշտերն ու այգիները: Դա հայոց աշխարհի արիությանն ու անմահությանը ձոնված մի վիպասանություն էր, ուր Նավասարդյան շնչով փառաբանվում էին հայոց պահապան աստվածներն ու արքայից արքա Մեծն Արտաշեսը:
Փավոս Գողթնեցին հետևում էր որդու երգին և ղեկավարում բառերի շեշտն ու տևողությունը, մեղմությունն ու ուժգնությունը, դանդաղությունն ու արագությունը:
Նա գիտակ էր երաժշտության մեջ: Հատկանշական է, երբ նա բացատրություն էր տալիս խազերի մասին:
<<Խազերը երաժշտական տառեր են… Ալբիանոս մեծ քրմապետը մոտ 800 խազ գիտի, իր իմացածը 500-ից ավելի չէ… Մեր ղազերը նույնն են, ինչ հունաց նեումաները, միայն թե նրանցը գրվում են տափակ, քառակուսի, անկյունավոր և կլոր ձևերով: Մերն ավելի դյուրին է>>:
Սակայն նա իրեն դժբախտ էր համարում, քանի որ խազեր ունեինք, բայց տառեր` ոչ: Նա էլ իսկական հայրենասերի նման մտահոգված էր հայ ժողովրդի գոյության համար: Այո’,մեր հորինած երգերը մի օր պիտի կորչեն, եթե տառեր չունենանք: Մենք գտել ենք փայտի հնչյունը` Ա ձայնն է, գտանք նրա եղբորը` Բձայնը, որ երկաթ կռելու հնչյուն է, գտանք Գ ձայնը, որ գետերի հոսմունքն է, և Դ ձայնը, որ ծովային ալիքների ծփանքն է. և այսպես ունենք մեր Մանր ուսմունքը, որ 70-ից ավելի մեղեդիներ են: Սակայն տառեր չունենք…
Ափսոս մեր երգերը, և Նավասարդյան այդ երգը, որ պիտի կորչի…
Նա էլ տառապում էր…
Այս մտահոգությունն ուներ նաև Դատը… Նա էլ հառաչելով, խորը կսկիծով էր ընդունում այն փաստը, որ և’ մեհենական, և’ արքայական դիվանատունը լի են ասորաց, պարթևական և հունաց ձեռագրերով, սակայն հայոցը չկա…
Բայց նա համոզված էր, որ մի օր հայոց տառերն էլ կլինեն` հայոց միտքը կտրուկ է և սուր:
Հայրենասեր և նվիրյալ կերպար է նաև Վարաժը` վահագնային, լայնալանջ… Նա արքայորդի Տիգրանի ռազմուսույցն էր: Ճարտար նետաձգություն, վազքի, ըմբշամարտի և սկուտեղ նետելու մեջ էր նրա շնորհքը:
Նա էլ պիտի մասնակցեր մրցումներին…
Երբ Դատն ու Փավոս Գողթնեցին խոսում էին, պատանի բարեկամներից յուրաքանչյուրը տարված էր մի տխուր խոհով: Տիրիթը չէր կարողանում մոռանալ հոր թախծոտ խոսքերը հայոց տառերի մասին, իսկ Վարաժը` Տիրիթի երգը:
Վարաժը շատ մեծահոգի էր… Նա տեսնելով հյուրերի աղքատ հանդերձանքը, հատկապես պատանի երգչի քրքրված տրեխները, Վարաժը ափսոսում էր, որ իր մի քանի զույգ կիսամաշ տրեխներն ու հագուստները, ըստ Նավասարդյան սովորության, տանը գտնվող մյուս հնոտիների հետ այրել էին դեռ երեք օր առաջ` չորեքշաբթի օրը, նախքան կցատկեին սրբազան և մաքրարար կրակի վրայից:
<<Մի՞թե սքանչելի երգող այս պատանին այդպիսի ցնցոտիներով պիտի կանգնի արքայից արքայի առջև…
Եվ տխրում էր բարեսիրտ պատանին,որ արդեն փակ էին մուշտակների կրպակները , և ոչ ոք, ոչ մի գնով տրեխացու չէր կտրի սրբազան Նավասարդի երեկոյան:
Հետաքրքիր էր Տիրիթի երազը… Երազում երգում էր արքայից արքա Արտաշեսի առջև, և իրեն լսում էր ողջ ժողովուրդը հայոց. Նավասարդ էր նորից. Ծաղկել էին դիցանվեր անտառները Սոսյաց, բուրում էին լոշտակն ու համասփյուռը, և ցնծալի երգը թռչում էր զեփյուռի թևով:
Եվ վշտից սեղմվում էր Տիրիթի սիրտը, որ այդ երգը կորչելու էր, չէ որ հայոց տառեր տառեր չկան… Եվ նա տեսնում էր, թե ինչպես մերկանում են անտառները Սոսյաց, և տերևները թափվում են բամբիռների թախծոտ հնչյունների տակ: իսկ ինքը քայլում էր հոր հետ Գողթնից մինչև Աշտիշատ ընկած բքաշունչ
Ճամփաներով:
Բայց հանկարծ հրաշք… Հանդարտվում է բուքը և բամբիռների հետզհետե հզորացող քաղցրալուր նվագի միջից լսվում է ծովացող ժողովրդի շշունջը` գալիս է, գալիս է… Ու տեսնում է Տիրիթը` ժողովուրդը ճամփա է տալիս մեկին, որ այնքան նման է մեծ քրմապետ Ալիբանոս երաժշտին: Ո’չ, նա Արամազդի վեհությունն ունի ` երկնագույն, աստղալի պատմուճան, և Վահագնի պես հուր մազեր ունի, և բոց մորուք , և աչքերը արեգակներ են: Քայլում է լուսեղեն մարդը դեպի Տիրիթը և մագաղաթ ուներ ձեռքին և գրեր մագաղաթի վրա: Եվ պարզում է նա մագաղաթն այդ Տիրիթին` ասելով, որ նա այլևս չտխրի,ինքը գտել է հայոց տառերը, իսկ մագաղաթի վրանրա հոր երգն է, որ էլ չի կորչի…
Եվ հնչում են փողերը,բամբիռները ցնծում են պարթևաց սահմանից մինչև սահմանները Հելլադայի, Մարաց լեռներից մինչևՊոնտոսի ափերն ալեկոծ:
Երբ արթնանում է Տիրիթը, թվում է, թե երազը շարունակվում է: Դրսից լսվում էր փողերի, թմբուկների և բամբիռների տոնական ժխորը: Այդ ժողովուրդն էր, որ ծովացել էր արքայից արքայի պալատի առջև…
Առավոտ էր, Նավասարդյան ոսկեփայլ առավոտ:
Երբ երևում է արքայից արքային տանող պատգարակը, խառն ամբոխի մեջ Տիրիթը կորցնում է հորը:
Հորը նա չի գտնում ո’չ Հայոց թագի պաշտամունքի ոսկեծին և ոսկեմայր Անահիտ աստվածուհու մեհյանում, ո’չ Վահագնի մեհյանում, որտեղգտնվում էր և քաջության աստծու` Հրածին Վահագնի կնոջ` սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկի արձանը:
Երբ սկսում է օլիմպիական խաղերը, իրենց քաջությունն են ցույց տալիս հետիոտն ու հեծյալ արքայագնդերը: Ամենից հետաքրքիրը գազանամարտերն էին, որոնցից մեկում` դանակով զինված մի երիտասարդ մտավ վագրի վանդակը և ամեհի գոտեմարտից հետո պատռեց նրա երախը. Ամենագեղեցիկը գուսան-միմոսների, վարձկանների և կաքավող աղջիկների երգերն ու պարերն էին, որոնց լարված ուշադրությամբ դիտում էր արքայից արքան: Լավագույն պարողներին ու կատակերգուներին վարդեպսակներով պարգևատրում էր մեծ քրմապետը, սակայն մնում էր ամենամեծ պարգևը` Արիարանց տիտղոսը, որի պարգևատրումը արքայից արքայի իրավունքն էր: Այդ տիտղոսին պիտի արժանանար նա, ով առաջինը կլիներ վազքի, լողի, ձիարշավի, ըմբշամարտի և նետաձգության մեջ:
Տիրիթը չէր կարողացել տեսնել նրան, որն առաջինն էր եղել չորս մրցումներում:
Ասում էին, որ այդ քաջը մի անծանոթ ռամիկ պատանի է` քրքրված հագուստով և տրեխներով: Եվ ինչ անհրաժեշտություն էր այդ երջանիկ քաջին տեսնելը, երբ նա դեռ չէր գտել հորը, երբ արևն արդեն մայր մտնելու վրա էր և մոտեցել էր Նավասարդյան երգերի մրցության ժամը:
Տիրիթը անհամբեր իր հերթին էր սպասում` բամբիռը կրծքին սեղմած…
,, Ով Աստղիկ,- շշնջում էր նա ինքն իրեն,- տուր ինձ շնորհք, որ գեղապատշաճ հնչի երգը Նավասարդյան,,:
Եվ Աստղիկ աստվածուհին լսում է Տիրիթի աղերսանքը:
Տիրիթը արքայից արքայի առաջ ծունկի եկած երգում էր իր քաղցր ու ծորուն ձայնով: Հևիհև ու շփոթված, ամբոխը ճեղքելով` Փավոս Գողթնեցին մի կերպ կարողացավ տեսնել պատանի երգչին, բայց չճանաչեց նրան: Սակայն նա իր երգն էր լսում: Ոսկեձույլ բամբիռը կրծքին, վարդեպսակ, անծանոթ պատանին կանգնած էր արքայից արքայի գահի մոտ, իսկ գահին մոտենալը անհնար էր: Արտաշեսը շատ է հավանում նրա երգը, և հրամայում է ոսկեձույլ բամբիռ տալ և ամենաշքեղ վարդեպսակով զուգել Տիրիթի սև գանգուրները:
Փողերն ու թմբուկներն արդեն ազդարարում էին օլիմպիական վերջին մրցության` նետաձգության սկիզբը:
Բազմությունը ալեկոծվում է. տեսնես այդ քաջալանջ երիտասարդներից ումն է վիճակվելու Արիարանց տիտղոսը: Եվ ահա երևում է չորս մրցումներում հաղթանակած ռամիկ պատանին:
Տիրիթը լարում է տեսողությունը. Նա Վարաժին էր փնտրում:
Հաղթահասակ պատանին համարյա ցնցոտիների մեջ էր, և որպս չորս մրցանակակիր` նրա այտերի, ճակատի և ծնոտի վրա կարմիր տորոնի դրոշմներ կային:
,, Իսկ որտեղ է Վարաժը,-թախծալի մտածում էր Տիրիթը,- միթե նա ոչնչով աչքի չէր ընկել մրցումներում,,:
Տիթն արդեն մոռացլ էր իր հաղթանակը, նա միայն մտածում էր Վարաժի մասին:
Իսկ նա չկար…
Նետաձիգներից մնացել էին միայն երեքը. Ոչ ոչ դեռ չէր խփել խնձորին: Անհաջող էր հույն նետաձիգի հարվածը, անհաջող է անցնում և նախավերջինի` գեղադեմ պարթևացու ջանքը:
Մնում է միայն ռամիկ պատանին, նա, որի դեմքինկարմիր տորոնով արված դրոշմներ կային:
Հարվածը դիպուկ էր… Նետը անցնում է խնձորի միջով:
_Արիարանց, արիարանց,- բղավում էր բազմությունը:
Արքան բարձրացնում է ձեռքի ոսկեձույլ մականը և նետաձիգ պատանին մոտենում է գահին:
_Վարաժ,- հանկարծ բացականչում է Տիրիթը և գրկաբաց նետվում դեպի նա:
Բազմությունը բղավում էր` արիարանց, արիարանց…
Մեծն Արտաշեսը շատ է զարմանում, տեսնելով, որ ճրվա հերոսը արքայորդի Տիգրանի ռազմուսույց պատանի Վարաժն էր, և անչափ հուզվում է` իմանալով, որ նա ի տոնական հագուստներն ու կարմրաքիթ տրեխները տվել էր Գողթնեցի աղքատ Տիրիթին և հագել նրա կարկատված կիսապարեգոտն ու քրքրված տրեխները:
Ահա թե ինչու ո’չ Տիրիթն էր ճանաչել տորոնով ներկված Վարաժին, և ո’չ Փավոս Գողթնեցն` նավասարդյան հագուստներով պճնված իր որդուն:
Տիրիթն, իհարկե, չէր ընդունի Վարաժի նվերը, եթե իմանար, որ նա ուրիշը չունի:
Եվ արքան ոչ միայն հրամայեց իսկույնևեթ ոսկեբանված հագուստներ տալ Վարաժին, և աջ ոտքին կարմիր կոշիկ հագնելու իրավունք, այլև նշանակեց նրան արքունական որսերի վերակացու:
Իսկ երբ արքան իմանում է,որ Փավոս Գողթնեցին է հորինել Տիրիթի Նավասարդյան երգը, ասում է.
_ Պահանջիր ինձնից ինր որ կամենաս,- ինձ շատ դուր եկավ քո երգը, որ անմահ է:
Իսկ Փավոսն ասում է, որ այդ երգը կմեռնի, Ïմեռնի, եթե հայոց տառեր չլինեն. Տառեր տվեք, որ ապրեն մեր երգերը: Սա էր նրա աղերսանքը…
Եվ հպարտ ու գոռոզ արքան, նա, որ իշխում էր պարթևաց սահմանից մինչև սահմանները Հելլադայի և Մարաց լեռներից մինչև Պոնտոսի ափերն ալեկոծ, խոնարհեց իր գլուխը:
_ Ես ամեն ինչ կարող եմ տալ քեզ, երգիչ,- ասաց նա ընկճված ձայնով,- փառք, հարստություն,բայց տառեր` ավաղ, չեմ կարող: Նա, ով կբերի այդ տառերը` բոլոր աշխարհիկ փառքերից բարձր կլինի նրա փառքը: Թո’ղ Արամազդը շտապեցնի նրա գալուստը:
Տիրիթին թվաց, թե հեռվում տեսնում է նրան, այն մեկին, որն Արամազդի վեհությունն ունի, երկնագույն, աստղալի պատմուճան և աչքերը արեգակներ…
Այս բոլորը կատարվում է 80 թվականի Նավասարդի առաջին օրը:
Դարեր են անցնում: Իրականանում է Տիրիթի երազը` Մեսրոպ Մաշտոցը գտնում է հայոց տառերը:
Հետո էլի դարեր են անցնում, բազմանում և անմահանում են հայոց երգերն ու վիպասանությունը, սակայն Տիրիթի անուշ ձայնի պես մոռացվում են ու կորչում խաղերը, Նավասարդյան այդ օրը այնպես քաղցր հնչող ձայնանիշերը հայոց աշհարհի…
Այս պատմվածքն էլ իր ինքնատիպությունն ունի…. Սա էլ մի ահազանգ է, որ մենք ունեցել ենք բազում շնորհալի, տաղանդաշատ մարդիկ, ինչպիսին էր Փավոս Գողթնեցին. նա, որ ցավում էր, տառապում իր ժողովրդի ունեցածի համար, ունեցած, որը կորչում էր, մոռացվում…
Այո’, դարեր հետո, երբ վերջնականապես հայ ժողովուրդը կանգնած էր լինել- չլինելու շեմին, այդ օրհասական պահին էր, որ Մաշտոցը ձեռնամուխ եղավ հայոց գրերի ստեղծմանը… Հայոց տառերը փրկեցին հային, այն հային, որը գիտեր արարել, ստեղծել, կառուցել… և ապացուցել, որ հայի ոգին մի ուրիշ տեսակ է, որ հայի արյունը ուրիշ արյուն է, որ հայը այլ տեսակ է` համառ, պայքարող, շենացնող և…. և, երբե’ք, լսում եք, երբե’ք` չհանձնվող…
Ցավո’ք, եղածներից շատ ենք կորցրել….