Просмотр содержимого документа
««Նավը լեռան վրա» վեպի վերնագիրը»
;ՆԱՎԸ ԼԵՌԱՆ ՎՐԱ ;ՎԵՊԻ ՎԵՐՆԱԳԻՐԸ Ինչ է նշանակում ;Նավը լեռան վրա;:Ինչու նավ և ինչու լեռան վրա և ոչ թե ,ասենք, Սևանա լճում:Որովհետև նավը և լեռը խորհրդանշաններ են, իրարից բավականին հեռու ,որ անհամատեղելին համատեղելու ջանք են պահանջում:Նավն այստեղ Հայաստանի ազատության խորհրդանիշն է , իսկ լեռը ՝ երկրի:Անհնար է թվում ,թե նավը կարող է լեռ բարձրանալ:Բայց բարձրանում է ,թեև շատ դանդաղ ,քայլ առ քայլ, անհաղթահարելի թվացող դժվարությամբ,բայց նավը պիտի բարձրանար ,պիտի հասներ իր նպատակին:Կա նաև հեղինակային ակնարկը .հայրենիքի մասին ծավալված զրույցներից մեկի ընթացքում Արա Հերյանն ասում էայսպիսի խոսքեր.;Մեր երկիրը նավ է ,ուժ է պետք , խելք և կամք պետք է մեր սեփական միջոցներով նրան տեղ հասցնել; /էջ 117/: Ի վերջո , վեպի վերնագրում Կ. Զարյանը հարություն է տալիս ջրհեղեղի աստվածաշնչյան պատկերին՝Նոյ նահապետի տապանը Արարատ լեռան գլխին: Դա մարդկության նոր սկիզբն էր:Այդպես էլ նավը լեռան վրա բարձրացնելով ՝Կ.Զարյանն իր ժողովրդի պատմական գոյության նոր սկիզբն է ավետում:Ահա այսպես աստիճանաբար ուրվագծվում և իրականություն է դառնում անհավատալին ու անհավանականը: