Просмотр содержимого документа
«Ներառական կրթության կազմակերպումը դպրոցում»
Ներառական կրթություն։
Բազմամասնագիտական խմբի անհրաժեշտությունը և կարևորությունը դպրոցում
Մանկավարժությունը իր ողջ պատմության ընթացքում անցել է տարբեր էտապներ: Այդպիսի մի փուլ է ապրում ներկայում, որը դրսևորվում է ներառական կրթության ներմուծման պատկերով. «Ամեն մարդ ունի կրթության իրավունք»-ՄԱԿ-1948թ հռչակագիր:
Ներառական կրթությունը ունի տասնամյակների պատմություն և վերածվել է մնայուն արժեքի: 2000թվականից ներառական կրթությունը ՀՀ կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է: 2005 թվականին ՀՀ-ում ընդունվեց «ԿԱՊԿՈՒ անձանց կրթության մասին» օրենքը: Շուրջ երկու հարյուր դպրոցներում իրականացվում է ներառական կրթություն:
Քանի որ շուտով ՀՀ բոլոր դպրոցներն անցնելու են ներառական կրթական համակարգի, ապա ցանկալի է քննարկել կարևորագույն մի հարց, թե արդյո՞ք ներառական կրթությունը կարող է բարձացնել կրթական որակը։
Ներառական կրթությունն իրականացնելիս կարևորվում է այն փաստը, որ աշակերտները լինեն միմյանց նկատմամբ հոգատար, հանդուրժող և տարբերություն չդնեն խնդիրներ ունեցող աշակերտների միջև։ Սակայն պետք է առկա լինեն լինեն համապատասխան պայմաններ խնդիրներ ունեցող աշակերտների համար։
Դպրոցում կարևորվում է նաև բազմամասնագիտական խմբի առկայությունը։
Բազմամասնագիտական թիմը մանկավարժների խումբ է, որոնք պետք է օգնեն սովորողին՝ հաղթահարելու ուսումնական ծրագիրը: Թիմի անդամներն են՝ հատուկ մանկավարժը, սոցիալական մանկավարժը, հոգեբանը, իսկ հատուկ մանկավարժ ասված բլոկում կարող են լինել լոգոպեդը, սուրդոմանկավարժը, տիֆլոմանկավարժը, նեղ մասնագետներ՝ կախված երեխայի ճանաչված կարիքից:
Բազմամասնագիտական անձնակազմի անդամները ԿԱՊԿՈՒ երեխայի կրթական գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով, բացի անհատական աշխատանքից, պետք է սերտորեն համագործակցեն և խորհրդատվություն մատուցեն ուսուցիչներին`նման երեխաների հետ աշխատելու առավել նպաստավոր և արդյունավետ ուղիներ մշակելու համար: Այդպիսի համագործակցության և փոխհամաձայնեցված որոշումների կայացման պայմաններում է հնարավոր միայն արդյունավետ կազմակերպել ԿԱՊԿՈՒ երեխաների կրթական գործընթացը`գնահատելով վերջիններիս առանձնահատուկ կարիքները և անհատական կարողությունները` համահունչ և բնականոն դարձնելով նրանց սովորելու և հասարակական կյանք ներգրավվելու կարևորագույն
խնդիրը:
Բազմամասնագիտական թիմի կողմից իրականացվող կարևորագույն մոտեցումը սովորողի կրթական կարողությունների գնահատումն է՝ հետագա միջամտությունն ու անհատական ծրագրի
նախագիծը համապատասխանեցնելով նրա կրթական կարիքներն ակնկալվող արդյունքներին:
Այդուհանդերձ, անհրաժեշտ է ի սկզբանե գնահատել սովորողների խոսքային խնդիրները, քանի որ կրթական և այլ առանձնահատուկ կարիքներն ու կարողությունները, մեծամասամբ,կախված են սովորողի հաղորդակցական կարողություններից,բանավոր և գրավոր խոսքի համապատասխան զարգացումից,ինչպես նաև՝ համընդհանուր նպատակի հստակ սահմանումից և միջամտության արդյունքների գնահատման հնարավորությունից:
Եթե երեխան ունի խոսքի խանգարում, ապա լոգոպեդը պետք է աշխատի, որպեսզի այդ խոսքի խանգարումը հաղթահարվի, կամ եթե երեխան ունի տեսողության խնդիրներ, բնականաբար, տիֆլոմանկավարժը պետք է օգնի երեխային հաղթահարել նման խնդիրները։
Սոցիալական մանկավարժի գլխավոր խնդիրը ռիսկի խմբի երեխաների վարքը հասարակության մեջ ընդունելի վարքի, բարոյականության և իրավական նորմերի պահանջներին հարմարեցնելն է։
«Էրգոթերապիա» կամ «օկուպացիոն թերապիա» մասնագիտությունն ուսումնասիրում է այն միջոցառումների համակարգը, որը նպատակ ունի օգնելու մարդկանց ինքնուրույն լինել և իքնավստահություն ձեռք բերելու միջոցով հնարավորություն է ընձեռում նրանց ներգրավվել տարբեր ոլորտներում իրականացվող զբաղվածության գործընթացներում, ինչպես նաև առօրյա
գործողություններում: Լինելով հատուկ մանկավարժության ոլորտ՝ էրգոթերապիա մասնագիտությունն ուսումնասիրում է այն միջոցառումների համակարգը,
որը ենթադրում է ֆիզիկական և մտավոր հաշմանդամություն ունեցող անձանց կենսական և սոցիալական հարմարվողականության հմտությունների բարելավում և ապահովում նրանց հնարավորինս ինքնուրույն մասնակցությունն առօրյա տարբեր գործողություններում: