Просмотр содержимого документа
«Ներառական կրթություն»
Ներառական կրթության ռեսուրսները, ֆինանսական դժվարությունները և ֆինանսական աջակցության ընդլայնումը
Երեխայի ուսուցման նպատակն այն է, որ դարձնես նրան ունակ զարգացնելու առանց ուսուցչի:
Ներառական կրթությունն այսօր ոչ միայն ընդունված գաղափարախոսություն է, այլ նաև օրենքով հաստատագրված:Բազմաթիվ մարզեր այսօր անցել են համընդհանուր ներառման:
Կարծում եմ պետք է փորձել հասնել այն բանին, որ
հասկացությունը ընդհանրապես դուրս գա մանկավարժական հանրության խոսակցականից, ասել է թե՝ յուրաքանչյուր երեխա առանձնահատուկ է յուրաքանչյուր երեխա առանձնահատուկ մոտեցման կարիք ունի:
Յուաքանչյուր երեխա ունի կրթության հիմնական իրավունք և պետք է հնարավորություն ունենա ստանալ և հասնել գիտելիքների տանելի մակարդակի:Սակայն այս մակարդակին հասնելու համար նախ և առաջ պետք է ունենալ պայմաններ, իսկ այդ պայմաններին հասնելու համար ֆինանսական մեծ աջակցություն է անհրաժեշտ:
Ներառական կրթությունը ՀՀ-ում բավական մեծ առաջընթաց է ապրել:Սկզբում ներառվել էին սահմանափակ քանակով դպրոցներ, հետո սկսեց դրանց քանակը մեծանալ, իսկ այսօր արդեն ընդլայնել է սահմանները և ներառվել են մի քանի մարզեր, այդ թվում նաև մայրաքաղաք Երևանը:
Ներառումը պահանջում է մեծ չափով ֆինանսավորում:Ճիշտ է ներառվող աշակերտների դիմաց դպրոցները վարձատրվում են համեմատաբար ավելի բարձր, քան մյուսների, բայց այդուամենայնիվ էլի կան շատ խնդիրներ:Շենքային պայմանները չեն համապատասխանում, չկան թեքահարթակներ, ճաշարանը, սանհանգույցը չեն համապատասխանում պայմաններին, նրանք դժվարանում են տեղաշարժվել դպրոցում:Ֆինանսավորվում են նաև սննդի և ճանապարհածախսի դիմաց, սակայն կան նաև բազում այլ խնդիրներ ինչի համար դպրոները ոչ մի ֆինանսական աջակցություն չեն ստանում:Չեն ֆինանսավորվում ուսումնական նյութերի համար:Յուրաքանչյուր աշակերտ ունի անհատական մոտեցման կարիք, և յուրաքանչյուրի հետ պետք է աշխատել տարատեսակ նյութերով և մեթոդներով, իսկ դրանք կազմակերպելու համար անհրաժեշտ է ֆինանսավորում:
ՀՀ-ում այս բնագավառի զարգացումը պահանջում է ֆինանսական մեծ աջակցություն:Կարծում եմ պետք է գտնել բարերարներ, ինչպես նաև համագործակցել բազմաթիվ կազմակերպությունների հետ, որոնք պատրաստակամ կլինեն աջակցել դպրոցներին այս ծրագիրը լիարժեք իրականացնելու նպատակով:Կարելի է նաև յուրաքնչյուր դասարանում ներառված աշակերտին աջակցություն ցույց տան նաև նրանց համադասարանցիները:Սրանով պետք է զբաղվի ողջ հասարակությունը, եթե նրանք միասնական լինեն և յուրաքանչյուր ոք իր փոքրիկ ներդրումն անի այս ոլորտում, փոփոխությունն ակնհայտ կլինի:
Հատուկ կարիքներ ունեցող երեխաների մեծ մասը այսօր ապրում են միջինից ցածր եկամուտ ունեցող ընտանիքներում և հնարավորություն չունենի որակյալ կրթություն ստանալաու: Ներառական կրթությունը ստեղծեց նրանց համար այդ հնարավորությունները:
Այս համակարգի, ավելի արդյունավետ լինելու համար, ես կփորձեմ անել մի քանի առաջարկություններ.
կապ ստեղծել դպրոցների և հաշմանդամության խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների միջև` միասնական լուծելու ընթացքում ծագող խնդրիները,
հանրակրթական դպրոցները տեխնիկապես համապատասխանեցնել հաշմանդամ երեխաների կանիքներին,
դպրոցներում ստեղծել ներառական կրթության իրագործման համար անհրաժեշտ նյութա-տեխնիկական բազա` համապատասխան սարքավորումներով, գույքով և գրականությամբ,
ապահովել հաշմանդամ երեխաների խնդիրներով զբաղվող մասնագետների առկայությունը հանրակրթական դպրոցներում:
Ներառական կրթությունը պահանջում է համակարգի այլ ոչ թե երեխայի հարմարեցում:
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան
Ներառական կրթության ռեսուրսները,ֆինանսական դժվարությունները և ֆինանսական աջակցության ընդլայնումը
Ֆակուլտետ – Սկզբնական կրթության
Բաժին – Տարրական կրթության մանկավարժություն
Կուրս – Հեռակա առաջին
Առարկա – Ներառական կրթություն
Դասախոս – Ս. Մուրադյան
Ուսանող – Թ. Ներսիսյան
Երևան 2019