7. Ներգոյական հոլով։ Արտահայտում է պարունակման իմաստ, ըստ այդմ՝ հատուկ է ոչ բոլոր բառերին։ Օրինակ անձնանիշ գոյականները, կենդանիներ ցույց տվող գոյականները, անձնանիշ դերանունները չունեն ներգոյական հոլով, և նրա իմաստն արտահայտվում է կապական կառույցի միջոցով՝ երեխայի մեջ, այդ մարդու մեջ և այլն։
Որոշ առարկաներ, իրենց կառուցվածքից ելնելով, նույնպես չունեն ներգոյական հոլով․ սեղան, աթոռ, պատառաքաղ և այլն։ Նախադասության կազմում ներգոյական հոլովով կարող է դրվել՝
տեղի պարագան – «Զբոսնում էր այգում»․
ժամանակի պարագան – «Աշխատանքն իրագործվեց յոթ տարում»․
սահմանափակման անուղղակի խնդիրը – «Այդ բնագավառում նա փորձառու էր»։
բացահայտիչը – «Նա ապրում է Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում»։
Հարկ է հիշել, որ թեպետ սա, դա, նա անձնանիշ դերանունները ներգոյական հոլով չունեն, բայց նույնանուն ցուցական դերանունները՝ ունեն․ «Հայրը վերցրեց պայուսակը՝ նրանում պահված նվերը որդուն հանձնելու համար»։
Просмотр содержимого документа
«Ներգոյական հոլով»