СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ներկայացված են ստեղնաշարի որոշ ստեղների գործառույթները

Категория: Информатика

Нажмите, чтобы узнать подробности

Այս կոմբինացիաները, անկասկած, քեզ պետք կգան աշխատանքում: Իհարկե, ամեն բան էլ հնարավոր է անել մկնիկի օգնությամբ, բայց ինչո՞ւ չհեշտացնել կյանքդ և չկատարելագործել հմտություններդ, եթե դրա հնարավորությունը կա: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համակարգչային ստեղնաշարի 13 կոմբինացիաներ, որոնք կօպտիմալացնեն համակարգչով աշխատանքը և կխնայեն ժամանակը:

Просмотр содержимого документа
«Ներկայացված են ստեղնաշարի որոշ ստեղների գործառույթները»

Այս կոմբինացիաները, անկասկած, քեզ պետք կգան աշխատանքում: Իհարկե, ամեն բան էլ հնարավոր է անել մկնիկի օգնությամբ, բայց ինչո՞ւ չհեշտացնել կյանքդ և չկատարելագործել հմտություններդ, եթե դրա հնարավորությունը կա: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում համակարգչային ստեղնաշարի 13 կոմբինացիաներ, որոնք կօպտիմալացնեն համակարգչով աշխատանքը և կխնայեն ժամանակը: Եվ այսպես`



F2 – Այս ստեղնն օգնում է հեշտությամբ անվանափոխել ֆայլերն ու թղթապանակները:



ALT + F4 – Այս կոմբինացիան օգնում է հեշտությամբ փակել պատուհանը կամ ծրագիրը:



ALT + Backspace – Եթե պատահաբար ջնջել ես տեքստի մի մասը, ոչ մի սարսափելի բան չկա: Այս կոմբինացիայի օգնությամբ այն կարելի է վերականգնել:



CTRL + SHIFT + N – Բազմաֆունկցիոնալ ստեղն է: Եթե այն սեղմես համակարգչի աշխատանքային սեղանի վրա կամ ուրիշ թղթապանակի մեջ, դու նոր թղթապանակ կստեղծես: Իսկ Google Chrome – ում այս կոմբինացիան նոր ներդիր կստեղծի:



CTRL + T – Իսկ այս կոմբինացիան ցանկացած բրաուզերի մեջ նոր ներդիր է բացում:



CTRL + SHIFT + T – Եթե պատահաբար փակել ես կարևոր ներդիրը, հոգ չէ. Այս կոմբինացիան բացում է վերջին ներդիրը:



ALT + TAB – Օգտակար բան է. օգնում է բոլոր բաց պատուհանների միջև կապը պահել:



CTRL + Esc – Բացում է «Գնացինք» («Пуск») մենյուն:



Windows + L – Շատերը մտածում են, որ Win ստեղնն անօգուտ ստեղն է, բայց դա բոլորովին էլ այդպես չէ: Օրինակ, այս կոմբինացիան օգնում է արագ դուրս գալ համակարգից: Այս ֆունկցիան օգտակար է նրանց համար, ովքեր հաճախ են հեռանում իրենց աշխատանքային աթոռից և չեն ուզում, որ իրենց համակարգչից որևէ մեկն օգտվի:



Windows + M – Եվս մեկ օգտակար միացություն Win ստեղնի օգնությամբ, որն օգնում է ազատվել ծանրաբեռնված էկրանից: Այս ստեղները սեղմելով`բոլոր պատուհանները կվերադարձնես խնդիրների պանելին:



Windows + TAB – Այս կոմբինացիան թույլ է տալիս տեսնել տվյալ պահին բաց բոլոր պատուհանները:



Shift + Delete – Օգտակար կոմբինացիա է, բայց նրա հետ պետք է զգույշ լինել: Այն ջնջում է ֆայլերը` շրջանցելով զամբյուղը, միայն թե հետո դրանք վերադարձնելը շատ բարդ է:



CTRL + ALT + DEL – Այս դասական միացությունը կախարդական փայտիկ է: Այն բացում է խնդիրների դիսպետչերը: