СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Նորագույն տեխնոլոգիաների կիրառության իմ փորձից

Нажмите, чтобы узнать подробности

Դիտարկման ու վերլուծության միջոցով ուսուցիչները ստանում են տեղեկություններ, որոնք կարևոր են հետագայում ուսումնական սցենարների համար:

Просмотр содержимого документа
«Նորագույն տեխնոլոգիաների կիրառության իմ փորձից»

Նորագույն տեխնոլոգիաների կիրառության իմ փորձից



Ժամանակակից տեխնոլոգիան սովորողների և ուսուցիչների համար ապահովում է հարուստ, բազմազան ուսումնական միջավայր: Մեր ժամանակներում կրթության հանդեպ պահանջները լավագույնս իրականացվում է  մեդիա պայմաններում` անհատական համակարգչի առկայությամբ,  քան ասենք ուսուցման հին տեխնոլոգիաների կիրառմամբ: Այնպիսի կարևոր իրողություն, ինչպես ասենք, համակարգիչների` միմյանց հետ կապն է, ոչ միայն ապահովում է տեղեկատվական մուտք, այլև  մեծապես ուժեղացնում է կապի մեջ գտնվողների հաղորդակցական հնարավորությունները: Ընդ որում, և տեղեկատվությունը, և հաղորդակցական միջոցները  ժամանակավրեպ են և անհրաժեշտ: Տեղեկությունը կարող է ներկայացվել տարբեր ձևերով. գրավոր լեզվի, խոսքի հնչեղության, երաժշտության, ձայների, պատկերների, տեսանյութերի, տարատեսակ համադրությունների և այլնի միջոցով: Այլ կերպ ասած` մեդիամիջոցները, ի տարբերություն ավանդական ուսուցման գծային, միատեսակ գործիքների, շատ ավելի հարուստ են և բազմազան: Սովորողին հնարավորություն է տրվում տեղեկությունները որոնել և փոխանցել համաձայն իր սեփական չափանիշների, նախասիրությունների ու ճաշակի:
Նոր տեխնոլոգիաները կառուցողական են երկու առումներով. մի կողմից դրանք «գիտելիքի գործիք» են, մյուս կողմից` ուսումնական հարուստ միջավայր: Այսուհանդերձ, նույնիսկ իդեալական կրթական միջավայրն անհնար է առանց կոնկրետ հանձնարարականների, ուղղորդման և աջակցության: Տարատարիք խմբերի ուսուցման հետ կապված խնդիրները, ժամանակի կամ, ասենք` մոտիվացիայի բացակայությունը չի կարող լուծվել առանց ուսուցչի կողմից արված  հրահանգների և վերահսկողության: Այս տիպի ուսումնական գործընթացի դրականը «վերահսկողության պահպանումն» է: Գործնականում սա նշանակում է, որ սովորողները իրենց համար պետք է ստեղծեն կառուցողական գործունեություն`առաջացած դժվարությունների ու մարտահրավերների դեպքում ստանալով լրացուցիչ, նպատակային աջակցություն: Ինչպես նշվում է ՀՀ պետական կրթակարգում, Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) օգտագործումը որակապես փոխում է թե' ուսուցչի, թե աշակերտի դերը. ուսուցիչը դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան օժանդակող և գնահատող գործընկեր: Համակարգիչը դառնում է նաև դպրոցի կառավարման, ուսումնական գործընթացի կազմակերպման, սովորողների մասին տվյալների կուտակման, ծնողների հետ տարվող աշխատանքի և արտադասարանային գործունեության իրականացման գործիք: Եթե ավանդական ուսուման ընթացքում դասաավանդողների անելիքը սահմանումներ տալն է, համապատասխան մեթոդական աջակցություն ստանալը, հանդեսներ կազմակերպելն ու շնորհանդեսներ նշելը, մեդիամիջոցների ընտրությունն ու ուսումնական գործընթացի վերահսկողությունը, ապա այսօր ոչ միայն կրթական մոտեցումներն են նոր, այլ նաև ուսուցչի գործառույթներն են այլ: Նա պետք է կարողանա ուսուցումն իրականցնել տարածության մեջ, ընդ որում այդ ամենը պետք է հիմնված լինի ոչ թե իր` ուսուցչի, այլ սովորողի  անհատական փորձի վրա, խթանի ինքնակառավարում և ինքնահսկողություն ուսուցման գործընթացում: Դասագործընթացում ուսուցչին վերապահված է  լինել դիտորդ, խորհրդատու: Ուսուցիչը ժամանակը պետք է վերահսկի այնպես, որ կարողանա  զբաղվել սովորողների ունակությունների ու հմտությունների վերլուծությամբ,  ճանաչի նրանց անհատական խնդիրներն ու դժվարությունները, իրականացնի անհատական խորհրդատվություն, ուսուցման անհատական աջակցություն: Եթե ասենք ուսուցիչը նախատեսել  է դասագործընթացում ներառել աշխատանք համացանցով, ապա նա նախօրոք պետք է մտածի և պլանավորի աշխատանքի հնարավոր ուղղությունները, կազմի համապատասխան առաջադրանքներ, որոնք կարող են օգնել գտնելու տվյալ տեղեկությունը և աշխատելու դրանց հետ: Դիտարկման ու վերլուծության միջոցով ուսուցիչները ստանում են տեղեկություններ, որոնք կարևոր են հետագայում ուսումնական սցենարների համար:

Գրականություն`

''Ֆրանսերեն լեզու'' հանրակրթական դպրոցի առարկայական չափորոշիչ և ծրագիր



Протопопова В.В. Включение компьютера и Интернета в процесс обучения Գրականություն`