СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Օбслуживание номеров

Категория: История

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Օбслуживание номеров»

Համարային ֆոնդի սպասարկումը՝ ըստ տեսակների


Հյուրանոցի համարային ֆոնդը նրա հիմնական եկամուտի աղբյուրն է , այդ պատճառով հյուրանոցը նախագծելիս պետք է հաշվի առնել համարների անհրաժեշտ և հաստատագրված ստանդարտներն ու չափորոշիչները:Այդ չափորոշիչներից է օրինակ՝ համարի մակերեսը:Սովորական երկտեղանի համարի մակերեսը ըստ եվրոպական չափանիշների` պետք է լինի 15 ք/մ-ից ոչ պակաս, և եթե սրան էլ գումարվում է լոգարանի և միջանցքի

մակերեսը ` ստացվում է 25 ք/մ: Յուրաքանչյուր երկտեղանոց համարում պետք է տեղավորվի երկտեղանոց մահճակալ կամ երկու մեկտեղանոց :

Այսպիսով, համարում պետք է լինի.

  • Մահճակալ

  • Մահճակալին կից փոքրիկ պահարաններ

  • Լուսամփոփ

  • Աթոռ

  • Գրասեղան

  • Հեռուստացույց

  • Աղբաման

  • Ջրաման և բաժակներ

  • Հայելի

  • Զգեստապահարան

  • Հեռախոս

  • Մինի-բար

Շատ կարևոր է պահպանել նման համարների նույն չափը:

Սանհանգույցը համարի ամենակարևոր մասերից մեկն է :Այն պետք է ներառի.

  • Լողախցիկ

  • Լվացարան

  • Զուգարանակոնք

  • Սրբիչների կախիչ

  • Լոգարանային խալաթ

  • Ոտնամաններ

  • Հայելիով պահարան

  • Բաժակ ատամի խոզանակներրի համար

  • Ջրիկ օճառ

  • Աղբաման

  • Վարսահարդարիչ

Համարի սպասարկման ամենակարևոր գործընթացը համարի մաքրումն է , որն իրականացնում է սպասուհին ` հատուկ հերթականությամբ:

Բնակելի հարկերում իրականացվող մաքրման աշխատանքները լինում են 3 տեսակ.

  1. ամենօրյա

  2. ըստ անհրաժեշտության

  3. արմատական

Բնակելի համարների ամենօրյա մաքրումը տեղի է ունենում հետևյալ հերթականությամբ.

  • Մաքրվում է սենյակի օդը` 20-30 րոպե բացելով պատուհանը

  • Լվացվում է սպասքը, իսկ մաքուր սպասքը ծածկվում է սրբիչով

  • Հավաքվում է անկողինը, որի ժամանակ անպայման ուղղվում է ներքնակը, թափ են տալիս և հարթեցնում սպիտակեղենը, թափահարվում են բարձերը և այլն

Անկողնու հավաքումը տեղի է ունենում հետևյալ ձևով. ներքնակի ծածկոցը փռում են այնպես , որ վերևի և ներքևի գլուխները մտնեն ներքնակի տակ,հետո թափահարում են բարձերը, ծածկում վերմակով, վերջում փռում են ծածկոցը:

  • Մաքրում են կահույքի փոշին

  • Փոշեկուլով մաքրում են հատակի և գորգերի փոշին:

Մաքրման ժամանակ սպասուհուն խստիվ արգելվում է կանգնել սեղանի և սենյակի այլ իրերի վրա: Երկսենյականոց համարներում սկզբում մաքրում են ննջարանը, հյուրասենյակը, միջանցքը, վերջում` լոգարանը: Երեքսենյականոց համարում մաքրում են ննջարանը, հյուրասենյակը, գրասենյակը, միջանցքը, վերջում ` լոգարանը, սանհանգույցը:Երբ սպասուհին մաքրում է սանհանգույցը, նա պետք է հագնի ռետինե ձեռնոցներ: Սանհանգույցի մաքրումը կատարվում է հետևյալ հերթականությամբ.

    1. Մաքրում են հայելիով դարակը, որտեղ դրված են լոգարանային պարագաները

    2. Մաքրում են կերամիկական սալիկները

    3. Լվացվում է լոգարանը, զուգարանը

    4. Լվացվում է ռետինե գորգը և հատակը

Մաքրումից և ձեռքերի լվացումից հետո հատուկ հենակի վրա դրվում են բաժակներ,ատամի խոզանակներ և այլ պարագաներ:Այնուհետև կախում են մաքուր սրբիչներ. մեկ և երկաստղանի հյուրանոցներում կախվում է 2 սրբիչ, երեքաստղանի հյուրանոցում ` 3 սրբիչ,հինգաստղանի հյուրանոցում կախում են 5 սրբիչ:Լոգարանում դրվում են պոլիէթիլենային տոպրակներ` կեղտոտ հագուստի համար, և զուգարանի թուղթ:

Արմատական մաքրումը տեղի է ունենում 7-10 օրը մեկ:Արմատական մաքրման ժամանակ պատերից մաքրվում է փոշին, փոշեկուլով մաքրվում են փափուկ կահույքը, գորգերը:Մաքրվում են բոլոր հայելիները և ապակիները:Այս ընթացքում հնարավոր է իրականացնել լրացուցիչ աշխատանքներ` գորգերի լվացում և այլն: Շերտավարագույրները մաքրվում են խոնավ շորով, իսկ տարին 2 անգամ ուղարկվում են քիմմաքրման, վարագույրներն էլ ուղարկվում են լվացման:

Սպասարկման հաջորդ տեսակը սննդի մատուցումն է համար: Սա իրականացվում է հաճախորդի ցանկությամբ , նախապես կատարվում է պատվեր, իսկ մատուցումն իրականացնում է մատուցողը ` պահպանելով սննդի մատուցման նորմերը:Անկախ համարի կարգից՝ սպասարկումը պետք է լինի որակյալ և համապատասխանի ընդունված ստանդարտներին:

Համարները իրարից տարբերվում են իրենց տարածքով, նրանցում եղած հարմարություններով, կահույքով և սպասարկման որոշակի նրբություններով: