СДЕЛАЙТЕ СВОИ УРОКИ ЕЩЁ ЭФФЕКТИВНЕЕ, А ЖИЗНЬ СВОБОДНЕЕ

Благодаря готовым учебным материалам для работы в классе и дистанционно

Скидки до 50 % на комплекты
только до

Готовые ключевые этапы урока всегда будут у вас под рукой

Организационный момент

Проверка знаний

Объяснение материала

Закрепление изученного

Итоги урока

Ա հնչյուն֊ տառի ուսուցում

Нажмите, чтобы узнать подробности

Просмотр содержимого документа
«Ա հնչյուն֊ տառի ուսուցում»


Ա ՀՆՉՅՈՒՆ ՏԱՌԻ

ՈՒՍՈՒՑՄԱՆ 

ԴԱՍԱՊԼԱՆ

ԴԱՍՎԱՐ՝ Ս. ԵՍԱՅԱՆ



Առարկան՝ Մայրենի

Ամսաթիվը՝ 17. 10. 2017թ.

Դասի թեման՝ Ա հնչյուն_տառի ուսուցում

Նպատակներ և խնդիրներ՝

  • Ամրապնդել պատմության, նախադասության, բառի, վանկի, հնչյունի մասին ունեցած գիտելիքները և կարողանալ այդ եզրույթներն օգտագործել խոսքում:

  • Կառուցել պարզ գծապատկերներ:

  • Տարբերակել ձայնավոր և բաղաձայն հնչյունները:

  • Մտքերն արտահայտել կապակցված խոսքի միջոցով:

  • Կատարել բառերի հնչյունային վերլուծություն:

  • Ա հնչյունի ընկալում, տեղի որոշում բառի մեջ:

  • Ա տառի գրություն՝ պարզ մասնիկները համադրելու միջոցով:


Դասի տիպը՝ Նոր նյութի հաղորդում

Մեթոդներ՝ ԳՈՒՍ, , ,

Կահավորում ՝նկարներ, տնակների նկարներ,Ա և ա տառեր՝ տպատառ, ձեռագիր, բացիկներ, արևի նկար, համակարգիչ, պրոյեկտոր, աշակերտների թվով Ա և ա տառեր, զամբյուղով մրգեր և բանջարեղեն, Ա տառի տեսքով թխվածքաբլիթներ։

Ընթացք՝ Խթանում

Ուղերձ

-Այսօր օրը հրաշալի է, և ես բարի օր եմ մաղթում բոլորիդ։

Այսօր օր է սովորական, բայց մեզ համար՝ անսովոր։ Մինչ այսօր մենք դաս ենք արել նկարներով, բայց այսուհետ մենք կսովորենք տառերով կարդալ, գրել, գիտության դուռը բացել և շրջել տառերի կախարդական աշխարհում։

Դուք շուրջ ամիս ու կես հաճախում եք դպրոց։ Եկե՛ք ցույց տանք, թե ինչ եք սովորել այդ ընթացքում։

-Փորձեք պատմել նկար-պատմությունը։

Էկրանին ցույց տալ նկարը.

-Վա՜յ, այս ինչ է պատահել մեր նկար-պատմությանը։

- Ճիշտ է, երկրաչափական պատկերները ծածկել են որոշ դրվագներ։ Նկարի վրա ի՞նչ երկրաչափական պատկերներ կան։ Մինչ երկրաչափական պատկերներին հեռացնելը, եկեք պատմենք, թե ի՞նչ եք տեսնում։

Աշակերտները պատմում են նկարը, նշում, որ սա պատմություն է։

-Ի՞նչ է պատմությունը։

Աշակերտն արտասանում է.

-Նախադասությունները մտքով կապվում,

Դառնում են մի ամբողջություն,

Անվանում են մի բառով այդ՝

Պատմություն։

-Քանի որ պատմությունը թերի է, տեսնենք, թե ինչե՞ր են թաքնված երկրաչափական պատկերների տակ։

Սահիկներով հերթով բացել, աշակերտները բացված նկարի շուրջ կազմում են նախադասություն՝ նշելով, թե ինչ է նախադասությունը։ Գրատախտակին գծում են նախադասության գծապատկերը` նշելով սկիզբն ու վերջը, կազմությունը՝ բառերի մասին։ Գծում են բառերի գծապատկերները՝ ենթարկելով հնչյունային վերլուծության։ Ասում են վանկերի և հնչյունների մասին իրենց սովորածը։

Վերհիշել, թե երկրաչափական պատկերների տակ ինչ նկար բառեր էին թաքնվել և ինչ հնչյունով են սկսվում։

-Ճի՛շտ է, երեխանե՛ր։Բոլոր բառերն էլ սկսվում են Ա հչյուն- տառով, որը մեր այբուբենի առաջին տառն է։ Նրա տառանունն է՝ այբ։

Իմաստի ընկալում

Ցուցադրել տպատառերն ու ձեռագիր տառերը, կարդալ Ա-ի մասին երկտող ոտանավորը։

Բանաստեղծություն Ա տառի մաին։

Ֆիզկուլտ դադար՝

Մեր ձեռքերն են՝ աջ ու ձախ,

Ամեն ձեռքին մի-մի տառ.

Ա մեծատառ, ա փոքրատառ,

Հնչյունների առաջատար։

Հարցնել, թե ո՞վ է ստեղծել հայոց այբուբենը։ Տեղեկություններ հաղորդել Մեսրոպ Մաշտոցի մասին, նրա գործունեության մասին։ Ցույց տալ և կարդալ գրատախտակի վերևում գրված հայերեն տառերով գրված առաջին նախադասությունը։

Երդում

Այսօր, այս պահին,

Հայացքս հառած մաշտոցյան գրին,

Երդում ենք տալիս.

Ջերմորեն սիրել մեսրոպյան գիրը,

Պահել իմ ազգի նկարագիրը,

Արժանի լինել սուրբ մայրենիին,

Հավերժ շենացնել երկիրն հայրենի։

Խաղ՝ Գտի՛ր «ավելորդը»- 2 տարբերակ

Սահիկներով կազմել Ա + ծուխ, Ա + նուշ, Ա + շուն բառերը։

-Այժմ տարվա ո՞ր եղանակն է։

Ցուց տալ մրգերով և բանջարեղենով լի զամբյուղը և ասել, որ աշունն իր առատ բերքից բաժին է ուղարկել։

Երգ՝ Աշուն

Ա տառ պարունակող տնակներով և նկարներով աշխատանք։





□Ա□

□□Ա

Ա□□

















Ցույց տալ ձեռագիր Աա տառերի գրելաձևը։ Բաժանել մայրիների համար պատրաստված բացիկներ, որի վրա կփակցնեն արևի նկարը և կգրեն Աա տառերը։

Շնորհավորանք։

Յուրաքանչյուր երեխայի նվիրել Ա տառը և Ա տառի տեսք ունեցող թխվածքաբլիթ։








































Скачать

Рекомендуем курсы ПК и ППК для учителей

Вебинар для учителей

Свидетельство об участии БЕСПЛАТНО!